արեւածագ | ՁայներUser RSS Feed
Իրիկվա անձրև...
Լուսարձակների լույսերը կարմիր
Աշնան անձրևի պաղ կաթիլներում
Փշրած աստղերի ցոլքեր են մանրիկ:
Ծանոթ մեղեդու ալիքը թավշե,
Երգչուհու ձայնը մորմոքով լեցուն,
Թափանցիկ, անգո, ոնց սիրո հուշը,
Հոգնած մտքերիս թմբիր են լցնում:
Ճամփեզրի դատարկ կանգառի կողքին,
Լամպերի չռված աչքերի առաջ
Տագնապոտ նիրհով ննջում է թխկին
Ու իր նիրհի մեջ օրորվում կամաց:
Տաքսին տաքուկ » Կարդալ ամբողջությամբ
Հրապարակող` արեւածագ, Բաժին` Հայարտի հեղինակներ, 123 օր առաջ
Անքնություն
Քնել էի ուզում, բայց աչքերիս առաջ
Մի կարմիր ծով հսկա՝ ելևէջով փայլուն,
Հորիզոնի ափը իր փեշերով փակած,
Ուղեղիս մեջ վեհեր կրակներ էր վառում:
Ափերիս մեջ կարմիր, թարթիչներիս հոգնած,
Օրհնության պես մաքուր, գորովանքով թավշե,
Երջանկության թևից մի լույս փետուր ընկավ
Ու կարոտից իմ բորբ տխրությունը քշեց:
Համբույրների կարմիր կնիքները թողած
Հրապարակող` արեւածագ, Բաժին` Հայարտի հեղինակներ, 241 օր առաջ
Ես դեռ չեմ ուզում
Չփակե՜ս դուռը, ես դեռ չեմ ուզում
Շուրթերս հպել
Տագնապոտ աշնան պաղ զարկերակին:
Ստվերները թող հոսեն մայթից- մայթ,
Իսկ մենք, ինչպես որ փոքր ժամանակ,
Փորձենք ցատկելով կոխրճել դրանք...
Թող անկարելին թեկուզ մի անգամ
Կարելի լինի:
Թող ծաղիկները գիշերը ճախրեն:
Թող պարկեշտության հանդերձը նետած՝
Վերածվեմ գողի...
Ու իմ թալան
Հրապարակող` արեւածագ, Բաժին` Հայարտի հեղինակներ, 241 օր առաջ
Օրորոցային
Ուզում եմ, որ երբ գլուխդ առնեմ
Բազուկներիս ջերմ աղեղի ներսում,
Ցավի ոչ մի սյուք միտքդ չխառնի,
Մանկան պես քնես իմ փափուկ գրկում:
Հավատս ամեն ցավից քեզ փրկի,
Ու անուշ նիրհում՝ բազուկներիս մեջ,
Երանության հեզ օվկիանը գրկիս
Օրորի քեզ իր ալիքում անվերջ:
Թող կախարդանքը չցնդի հանկարծ,
Թող տառապանքը գլորվի հեռու,
Դիր կրծքիս վրա
Հրապարակող` արեւածագ, Բաժին` Հայարտի հեղինակներ, 294 օր առաջ
* * *
Շատ բառեր պետք չեն.
Անունդ միայն թույլ կշշնջամ
Ու սոսկ դրանով ամեն ինչ կասեմ:
. . .
Հովը թափանցիկ ձեռքով վախվորած
Վարագույրները մեղմ տարուբերեց
Ու լուսնի սիրտը մի պահ թպրտաց.
Փաղաքշանքերիդ տրվելու համար
Ականջօղերս հանեցի անգամ...
Հրապարակող` արեւածագ, Բաժին` Հայարտի հեղինակներ, 341 օր առաջ
Ձեռքը համբուրելու մասին
Ձեռք համբուրելը կնոջը ողջունելու յուրահատուկ ձև է, շատ տարածված է Եվրոպայում ու գրեթե չի գործածավում մեզ մոտ: Այն պիտի լինի զուտ խոհրդանշական՝ ձեռքի երեսին շուրթերը մի թեթև հպելով: Դա ողջույնի կամ հրաժեշտի ձև է, որով տղամարդը իր ակնածանքն է ցուցադրում կնոջ նկատմ » Կարդալ ամբողջությամբ
Հրապարակող` արեւածագ, Բաժին` Հայարտի հեղինակներ, 348 օր առաջ
Սնամեջ պարկուճներով հերթական համազարկը
Հրապարակող` արեւածագ, Բաժին` Գրաքննադատի անկյուն, 365 օր առաջ
Երնեկ
Երնեկ հիմա դու~ իմ կողքին լինեիր,
Խենթ գլուխս քո ջերմ կրծքին դնեի
Ու պատմեի կարոտներից իմ անցած,
Չմարմրող տագնապներից, սերերից:
Քեզ կորցնելու թաքուն ահից դողալով,
Մով քնքշությամբ՝ հեզությունս ծրարող,
» Կարդալ ամբողջությամբ
Հրապարակող` արեւածագ, Բաժին` Հայարտի հեղինակներ, 368 օր առաջ
Հնազանդություն
Ամեն մի սկիզբ իր վախճանն ունի:
Փորձառության զգոն ժամապահները
Ինձ լուռ հսկում են ու թույլ չեն տալիս,
Որ քո խանդակ » Կարդալ ամբողջությամբ
Հրապարակող` արեւածագ, Բաժին` Հայարտի հեղինակներ, 383 օր առաջ
Ինտերնետային սիրավեպ
Բուն նյութն այստեղ.http://blog.i.ua/community/856/482750/
Այդ ո՞նց է պատահում, որ չափահաս ու անգամ հասուն մարդիկ սիրահարվում են ինտերնետում: Առաջին հայացքից մի տեսակ ծիծաղելի է կախվածությունը համակարգչի էկրանից: Չէ որ այն տպավորությունն է, որ նա, ով գրում է քեզ, հենց համակարգչի մեջ է ապրում, էկրանի հետևում: Ու անհապաղ արձագանքում է քո բոլոր խոսքերին: Այն խաբկանքը, որ կանջատե » Կարդալ ամբողջությամբ
Հրապարակող` արեւածագ, Բաժին` Հայարտի հեղինակներ, 402 օր առաջ