աննա | ՁայներUser RSS Feed

«Բավիղի մեջ» շարքից

Դողում է հույսը բավիղում անծիր`այնպես բացահայտ,
Ինչպես որ սիրո բառերն առաջին դողացին շրթիս:
Դողում է հույսը բավիղում անծիր, բայց բնազդային
ինչ որ մղումով մենք գնում ենք դեռ /անիմաստ պայքար/:
Քիչ հետո մենք էլ կխազենք պատին.
" ...և հույսը մեռավ":

....

Դու զուր սիրեցիր այդ խելագարին:
Իր բավիղի մեջ նա մոլորեցրեց » Կարդալ ամբողջությամբ

Քայլեր ավազի վրայով (7)

Անկողնու վրա դրված էր մաքուր, կոկիկ ծալված շապիկ: Սենյակում պայծառ լույս էր: Տուն:

Ես դուրս եկա, ու մենք քայլեցինք: Հետաքրքիր զգացողություն է. քայլում ես, ու ներկա, որպես այդպիսին, չկա: Ու դու էլ դու չես:
Ես հարցրի` ի՞նչ է սա: Դու մենակ ժպտում էիր` խելացի-խելացի: Հետո կախում գլուխդ ու շարունակում քայլել` ձեռքերդ գրպաններում, ժպիտը դեմքիդ:

Ես էլ սկսեցի ժպտալ, ինձնից անկախ:

...
Ես նս » Կարդալ ամբողջությամբ

Քայլեր ավազի վրայով (6)

Ինչ-որ մեկն, իմ բացակայությամբ, երկար մնաց այս սենյակում, որի համեստ կահավորանքի մեջ հազար անգամ տնտղեց միևնույն բանը, բացեց-փակեց սակավաթիվ դարակները, որոնց անկյուններում հավաքված փոշու հատիկներն անգիր էր արել արդեն, և ունայն գիշեր իջավ սենյակումս` քաթանե կոպիտ վարագույրներից կախված, որոնց անշարժության մեջ թագավորում էր միայնությունը:
Այստեղ ոչ ոք էլ չէր ապրում, ու միայնությունն ինքը միայնակ է » Կարդալ ամբողջությամբ

Մեմո

Ներկայանամ: Մեմո: Տեխնիկական անձնագրով` MEMO (Multiuse Experimental Mechatronic Object):

Ես ծնվել եմ այնտեղ, ուր ձեռքեր էին ու ձայներ:
Երկուսուկես տարի ինձ պատրաստում էին այս դռան համար: Համենայնդեպս այդքան եմ հիշում, թեև մտահղացումն ու նախագծումն ավելի առաջ եղած կլինեին:
Ծնողներ չունեմ: Լաբորատորային որբ եմ, բայց ինձ լավ էին վերաբերվում: Նույնիսկ սիրում էին: Սեփական ե » Կարդալ ամբողջությամբ

անվերնագիր (2)

Միայն սթափությունը չի թեթևացնում. տառապանքը տեսնում ես արդեն նաև: Ցերեկային լույսով:
Դրան ավելանում է դառնություն, որ քեզ, …, չեն հավատում: Հնարավոր է, անվստահությունն այդ` հիվանդության կողմնային երևույթներից է:

Ես երկրորդ անգամ գնացի պատի մոտ: Կարելի՞ է երկուսը: Պատն ինձ էր նայում, ինչպես առաջ: Երե’քը:
Բարակ էլեկտրոնային գծերով գրեցի հայացքովս.
Լինեմ ազատ, խնդրո » Կարդալ ամբողջությամբ

անվերնագիր (1)

Ցանկությունների պատին ես գրեցի սթափություն: Պատը միակն էր, որ նայում էր ինձ: Ես հավաքեցի ամեն բան իմ ներսում: Կարծես, վերջ: » Կարդալ ամբողջությամբ

Ես խելագար եմ

Դավիթ Մելիք - Ես խելագար եմ Ես խելագար եմ.
նա ցնցեց իմ հոգու աշխարհը:
Ու փույթ չէ, թե գիշերը երկար է,
ու փույթ չէ, թե վաղը
ձանձրույթն ու տոթը ինձ կխանգարեն
երջանիկ լինել:
Հիմա ես պարում եմ,
ես հիմա խելագար եմ.
նա ցնցեց իմ հոգու աշխարհը... » Կարդալ ամբողջությամբ

Խոստովանություն բարեկամիս համար ու իր փոխարեն

« Նա այնքան գեղեցիկ էր: Երկար, թուխ մազերով, լիքը շրթունքներով ու ծիծաղկոտ աչքերով: Նրանից սիրունը չկար: Գուցեև լինեին, բայց ես չէի տեսել: Ասենք, այն ժամանակ նրանից բացի ընդհանրապես աղջիկներ չկային: Բոլորը կարծես խամրած ստվերներ լինեին ու նա էր միայն, որ գետնի վրա ոտքով ման եկող արևի նման էր: Միայն իր կողքին հայտնվածներն էին աղոտ կերպարանք առնում ու սոսկ այն պատճառով, որ նրա կողքին էին ու անդրա » Կարդալ ամբողջությամբ

ԻՆՁ ՋՆՋԵԼ ԵՄ ԵՐԵԿՎԱՆԻՑ

ԶՈՒԼՈ (Սամվել Զուլոյան) ԻՆՁ ՋՆՋԵԼ ԵՄ ԵՐԵԿՎԱՆԻՑ,

ՈՒ ՁԵՐ ՄԻՋԻՆ ԱՐԴԵՆ ՉԿԱՄ,

ՕՐԱՊԱԿԱՍ ԷՆ ԽԵԼԱՌԻՑ

ԵԿԱ ՎԵՐՋԻՆ ԲԱՐԵՎՍ ՏԱՄ... » Կարդալ ամբողջությամբ

Ես չեմ մեռնի,ես կմնամ առանց քեզ

ԶՈՒԼՈ (Սամվել Զուլոյան) Ես չեմ մեռնի,ես կմնամ առանց քեզ`
Աննյութ, խրված սարդոստայնում օրերի,
Եվ իմ սառած աչքերի մեջ, քեզ ի տես,
Հուշդ գալիք հանցանքներս կների:

Ես գիտեի, որ մի օր դեն կթքես
Զառանցանքն այս (որը սեր էր երևի)...
Ես չեմ մեռնի, ես կմնամ առանց քեզ,
Որ աղոթեմ հանուն փրկված սերերի... » Կարդալ ամբողջությամբ