AngelDayan | ԳլխավորUser RSS Feed
ԵԹԵ ԾԽԱԽՈՏԸ ԽՈՍԵԼ ԻՄԱՆԱՐ
Հրապարակող` AngelDayan, Բաժին` Ժամանակակից արձակ, 229 օր առաջ
ԴՈՒ ՉԵՍ…ԽԱՆԴՆ Է
Որ ձուլվելով մեկը մյուսին կոչվում են “խանդ”,
Ու անիմաստ հոգին խոցում…
Քաղցկեղի պես օրըստօրե արմատանում,
Ու ճյուղերը տարածելով էլ ավելի,
Դեպ անդունդի դուռն են բացում սիրո առաջ,
Ու հեռանում ճամփաներից առանց այդ էլ օտարացած…
Իսկ ինչ անել…
Երբ աչքերում քեզնից անկախ
Մութ գիշերում պայծառ փայլող խանդն է շողում…
Երբ դողում ես` դավադրության շունչն առնելով…
Երբ ամ » Կարդալ ամբողջությամբ
Հրապարակող` AngelDayan, Բաժին` Ժամանակակից պոեզիա, 47 օր առաջ
ԴՈՒ ԵՍ ՄԵՂԱՎՈՐ…
Ինձ վեհ թվացող աչքերդ լուսե`
Դու ես մեղավոր,
Որ դարձար խավար,
Ինքդ ճախրեցիր երկնքից ներքև,
Քեզ ցած նետեցիր`
Փոքրիկ թվացող ծովին հասնելու,
Ինքդ հեռացար սիրո օվկիանից,
Ինքդ մոռացար…
Մեղավոր չեմ ես, որ ամեն անգամ
Աստղահետքերով փոշոտված ճամփան
Կիսատ ես անցնում,
Դառնում ես սկզբին` տխուր, գլխիկոր,
Դու ես մեղավոր…
Մեղքը` վարակիչ, դաժան մի գազան » Կարդալ ամբողջությամբ
Հրապարակող` AngelDayan, Բաժին` Ժամանակակից պոեզիա, 47 օր առաջ
…ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆ…
Որ մոռանալ ցավի համար պատճառ դարձած վայրկյանները…
Լռել այնժամ, երբ մտքերը դուրս են գալիս սահմաններից,
Ու վիրավոր սրտի ստեղծած օդն են շնչում լուռ վերքերը…
Այնքան սիրել, որ դեն նետել կեղծիքները,
Հավատա ինձ, դա կարող են ոչ բոլորը, ոչ ամենը…
Հպվել դեմքին` համբուրելով նուրբ շուրթերը ու մոռանալ,
Որ աշխարհում մեզնից բացի այլ բան էլ կա…
Թեկուզ մարդիկ…
Թեկուզ աշխարհ…
Իրար մո » Կարդալ ամբողջությամբ
Հրապարակող` AngelDayan, Բաժին` Ժամանակակից պոեզիա, 47 օր առաջ
ԱՌԱՆՑ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ
Ու մի օր նա գնաց… Հավաքեց իրերը, վերջին անգամ ստուգեց պատուհանները, ջրի ծորակը, նայեց ծեր ժամացույցին և մի հայացք նետելով հայելուն` հեռացավ…Ինչը փոխվեց…Անհետացան բազկաթոռի եզրերին հավերժացած փոշու մակերեսին ամենօրյա թարմացվող մատնահետքերը, օդում լռեց շնչառության մեղեդին. պարոն լռությունն իր հաղթանակն էր տոնում… Հոգնած դռները թեթևացած շունչ քաշեցին` ազատ
» Կարդալ ամբողջությամբՀրապարակող` AngelDayan, Բաժին` Ժամանակակից արձակ, 147 օր առաջ
« նախորդը1 հաջորդը »