AngelDayan | Բոլոր նյութերըUser RSS Feed

ԴՈՒ ԵՍ ՄԵՂԱՎՈՐ…

Թե մոռանում եմ նախկինում պայծառ,
Ինձ վեհ թվացող աչքերդ լուսե`
Դու ես մեղավոր,
Որ դարձար խավար,
Ինքդ ճախրեցիր երկնքից ներքև,
Քեզ ցած նետեցիր`
Փոքրիկ թվացող ծովին հասնելու,
Ինքդ հեռացար սիրո օվկիանից,
Ինքդ մոռացար…

Մեղավոր չեմ ես, որ ամեն անգամ
Աստղահետքերով փոշոտված ճամփան
Կիսատ ես անցնում,
Դառնում ես սկզբին` տխուր, գլխիկոր,
Դու ես մեղավոր…

Մեղքը` վարակիչ, դաժան մի գազան » Կարդալ ամբողջությամբ

…ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆ…

Սիրել այնքան,
Որ մոռանալ ցավի համար պատճառ դարձած վայրկյանները…
Լռել այնժամ, երբ մտքերը դուրս են գալիս սահմաններից,
Ու վիրավոր սրտի ստեղծած օդն են շնչում լուռ վերքերը…
Այնքան սիրել, որ դեն նետել կեղծիքները,
Հավատա ինձ, դա կարող են ոչ բոլորը, ոչ ամենը…
Հպվել դեմքին` համբուրելով նուրբ շուրթերը ու մոռանալ,
Որ աշխարհում մեզնից բացի այլ բան էլ կա…
Թեկուզ մարդիկ…
Թեկուզ աշխարհ…

Իրար մո » Կարդալ ամբողջությամբ

ԴՈՒ ՉԵՍ…ԽԱՆԴՆ Է

Սուր մտքերի կուտակումներ,
Որ ձուլվելով մեկը մյուսին կոչվում են “խանդ”,
Ու անիմաստ հոգին խոցում…
Քաղցկեղի պես օրըստօրե արմատանում,
Ու ճյուղերը տարածելով էլ ավելի,
Դեպ անդունդի դուռն են բացում սիրո առաջ,
Ու հեռանում ճամփաներից առանց այդ էլ օտարացած…
Իսկ ինչ անել…
Երբ աչքերում քեզնից անկախ
Մութ գիշերում պայծառ փայլող խանդն է շողում…
Երբ դողում ես` դավադրության շունչն առնելով…
Երբ ամ » Կարդալ ամբողջությամբ

Մամ...մի արա...

 


Մութ էրԼռության մեջ սրտի զարկերն անհաջող երգ էին հիշեցնում…Նա սկսեց ավելի արագ վազել: Չէր  » Կարդալ ամբողջությամբ

ԼՈՒՆԱՅԻ ՄՈՏ

Կարոտը խեղդում էր: Չէ, այսպես շարունակել այլևս անհնար է: Ալեքսը փակեց աչքերը: Յոթ ամիս էր անցել իր և Լունայի բաժանման պահից: Լունան իրեն լքել էր` նախընտրելով բաց կապույտ երկինքը: Նրան ազատություն էր պետք, իսկ հողը չափազանց կոպիտ էր նրա երկնային ոտքերն իր մակերեսին զգալու հաճույքը վայելելու համար: Ինքը չկարողացավ նրան տալ այն, ինչին արժանի էր…Լունան հրեշտակ էր, իսկ հրեշտակներն ապ

» Կարդալ ամբողջությամբ

ԱՌԱՆՑ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ


Ու մի օր նա գնաց… Հավաքեց իրերը, վերջին անգամ ստուգեց պատուհանները, ջրի ծորակը, նայեց ծեր ժամացույցին և մի հայացք նետելով հայելուն` հեռացավ…Ինչը փոխվեց…Անհետացան բազկաթոռի եզրերին հավերժացած փոշու մակերեսին ամենօրյա թարմացվող մատնահետքերը, օդում լռեց շնչառության մեղեդին. պարոն լռությունն իր հաղթանակն էր տոնում… Հոգնած դռները թեթևացած շունչ քաշեցին` ազատ

» Կարդալ ամբողջությամբ

ՉԻ ՑԱՎԱ

 


Ժամը երկուսն էր: Հավաքվել էր հոծ բազմություն, մի մասը` կարեկցանքով և ցավով, մյուս մասը` ուղղակի ջահել տղայի դիակ տեսնելու համար, որին սպանողին այդպես էլ չէին հայտնաբերել: ՆԱ էլ էր այնտեղ` վարդագույն շրջազ... » Կարդալ ամբողջությամբ

ԵԹԵ ԾԽԱԽՈՏԸ ԽՈՍԵԼ ԻՄԱՆԱՐ

Եթե ծխախոտդ խոսել իմանար…Գիտե՞ս նա ինչեր կասեր քո մասին… Կպատմեր ինչպես ես ամեն անգամ դաժանորեն տրորում իրեն մատներիդ մեջ, մինչ շրթունքներիդ մոտեցնելը: Թե ինչպես է ատում այն փոքր, լողավազանի տեսք ունեցող տարածքը, որն իր շատ ընկերների համար գերեզման է դարձել: Անշուշտ, ծխախոտդ ատում է քեզ ու ջանալով վրեժ լուծել... » Կարդալ ամբողջությամբ