ՀԱՅԱՐՏ | Բոլոր նյութերըUser RSS Feed

Меркнет зрение — сила моя...

Меркнет зрение — сила моя,
Два незримых алмазных копья;
Глохнет слух, полный давнего грома
И дыхания отчего дома;
Жестких мышц ослабели узлы,
Как на пашне седые волы;
И не светятся больше ночами
Два крыла у меня за плечами... » Կարդալ ամբողջությամբ

Անդաստան

Դանիել Վարուժան - Անդաստան Արևելյան կողմն աշխարհի
Խաղաղությու՜ն թող ըլլա․․․
Ոչ արյուններ, քրտինք հոսին
Լայն երակին մեջ ակոսին
Ու երբ հընչե կոչնակն ամեն գյուղակի`
Օրհներգությու՜ն թող ըլլա:

Արևմտյան կողմն աշխարհի
Բերրիությու՜ն թող ըլլա․․․
Ամեն աստղե ցող կայլակի,
Ու ամեն հասկ ձուլե ոսկի.
Եվ ոչխարներն երբ սարին վրա արածին`
Ծիլ ու ծաղի՜կ թող ըլլա... » Կարդալ ամբողջությամբ

Она пришла

Она пришла, разделась, отдалась
Как-то наигранно, а можеть быть смеясь
Встала с постели, мило улыбнулась
Оделась и ушла. Потом вернулась
И долго мне о чем-то говорила
Я не любил ее, она меня любила
Читала вслух мне женские журналы
Она меня немного умиляла
И временами мне казалось странной
Она была не той, хотя желанной... » Կարդալ ամբողջությամբ

ՍԻՐԵԼ

Բոյլ մը նայուածք, փունջ մը ժպիտ,
Քուրայ մը խօսք դիւթեց իմ սիրտ:

Ես ուզեցի լուռ մենանալ,
Սիրել փըթիթք՝ խորշեր թաւուտ,
Սիրել կայծերն երկնի կապոյտ,
Առտըւան շաղն, իրիկուան բալ,
Ճակատագրիս սեւ գիծ կարդալ,
Խոկալ, սուզիլ, զմայլիլ սուտ... » Կարդալ ամբողջությամբ

Գրքերի շնորհանդես. «Լեթարգիական արթնություն» և «Գրպանի բանաստեղծություններ»

Մարտի 29-ին «Նաիրի» գրատանը (Կորյունի 8 հասցեում) տեղի կունենա Աշոտ Գաբրիելյանի «ԳՐՊԱՆԻ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ» և Էդուարդ Հարենցի «ԼԵԹԱՐԳԻԱԿԱՆ ԱՐԹՆՈՒԹՅՈՒՆ» ժողովածուների շնորհանդես-վաճառք: Միայն այդ օրը գրքերը կվաճառվեն զեղչված գնով՝ 1000 դրամ: » Կարդալ ամբողջությամբ

Իսկ ի՞նչ անենք

Ես տեսնում եմ՝ չես հավատում ո՛չ իմ, ո՛չ քո անցյալին.
Մեր հարուստը՝ աչքիդ աղքատ, կեղծ է թվում պանծալին:

Դու կարծում ես, որ ամե՜ն ինչ, ո՜ղջը սուտ էր մեր միջև,
ճիշտ էր միայն երկար ճամփան՝ լիքը փշեր ու խճեր:

ճիշտ էր միայն սպասումը, որ և անցավ ապարդյուն -
Իզուր էին մեր սրտերը սպասումից թպրտում...

» Կարդալ ամբողջությամբ

ԵՐԿՎՈՒԹՅՈՒՆ

Ես գիտեի, որ կաս,
Որ դու կգաս մի օր`
Մշուշ լինի, անձրև,
Թե կիրակի,
Վաղուց փնտրած սիրո,
Քրոջ տեսքով մոլոր…
Եվ ուշացած հուշդ
Դուռս պիտի թակի:
Եվ գիտեի, որ դու
Հայտնվում ես միշտ ուշ,
Անակնկալ, ուրիշ ժամանակից... » Կարդալ ամբողջությամբ

Կուզեմ, որ Չարենցի երազն այսօրվա իրականության մեջ հնարավոր լինի կառուցել

Մարտի 13-ին լրացավ հայ մեծանուն բանաստեղծ և գրող Եղիշե Չարենցի ծննդյան 115 ամյակը։ Գրականության և իր ժամանակվա հասարակական կյանքում Չարենցի կատարած դերի մասին զրուցեցինք ԵՊՀ դասախոս, գրականագետ Սիրանուշ Դվոյանի հետ։ 


- Չարենցի գալով գրականությունը որակապես նոր աստիճանի է հասնում։ Նկատի ունեմ այն, որ առաջին անգամ Տերյանից հետո սկսում են մտածել ինտելեկտուալ գրականության մասին, որը մ » Կարդալ ամբողջությամբ

ՎԵՐԱԴԱՐՁԱԾ ԱՇՈԻՆ

ՎԵՐԱԴԱՐՁԱԾ ԱՇՈԻՆ - Եղիշե Չարենց Ցուրտ է, աշունը շրշում է, — ցուրտ է և սի՜րտըս՝ մըրսում է. —
Սիրտ իմ, հիշո՞ւմ ես — աշուն էր, ուշ մի աշուն էր Կարսում, —
Ճի՜շտ այսպիսի մի աշուն էր, ցո՜ւրտ՝ խշխշում էր աշունը, —
Թաց՝ սրթսրթում էր աշունը, ինչպես շունը՝ գիշերը դրսում... » Կարդալ ամբողջությամբ

Թռչնաձուկը

Կա՞ր, թե՞ չկար, չկա՞ր, թե՞ կար…
Կա´ր: Չկային չե´մ հավատում…
Ծովում ոսկե մի ձկնիկ կար,
Իսկ երկնքում` ոսկե թռչուն:

Ձուկը երգն էր, բախտն էր ծովի`
Ոսկեթեփուկ, ոսկելողակ`
Ձկնիկն էր նա հորինովի,
Կապույտ ծովում` փոքրիկ շողակ:

Չէր ճանաչում ոչ ոք նրան.
Ապրում էր գոհ, ձկնավայել,
Նրա համար ոչ մի ձկնորս
Դեռ ոսկեղեն ցանց չէր կարե » Կարդալ ամբողջությամբ