Անեթ | Բոլոր նյութերըUser RSS Feed
Էքսպերիմենտ
Ես գնացի քեզ վերստին
Գայթակղելու ճանապարհով,
Քեզ վերստին թուլացնելու
Ու տիրելու ճանապարհով.
Եվ անցյալից պատառիկներ
Հայտնվեցին մեր ձեռքերում,
Մի մեղմ քամի, ամառ, աստղեր
Ու քաղաքի ճրագները ազդարարող…
Ես գնացի քեզ վերստին
Գայթակղելու ճանապարհով.
Եվ դրվագը, որում եղանք
Մենք ապրում ենք
Արդեն քանի հարյուր տարի,
Բայց այս անգ
Հրապարակող` Անեթ, Բաժին` Ժամանակակից պոեզիա, 93 օր առաջ
ՋՐԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ-ԿՅԱՆՔԻ ԱՌԱՍՊԵԼ
Թե կուզեք` ինձ էլ գամեք աթոռին անհավատների,
Միևնույնն է, ես էլ չեմ հավատում,
Ո’չ ժպիտներին արեգակնաբույր,
Ո’չ կարոտներին թթվածնով լեցուն,
Ո’չ էլ գալիքին լուսավոր ու վառ…
Թե կուզեք` ինձ էլ գումարեք թվին զազրախոսների,
Մեր առանց այն էլ հուսազուրկ ներկան խորտակողների,
Խարխափողների, կարկամողների,
Ես չեմ վշտանա,
Դեռ ինքս ինձ
Հրապարակող` Անեթ, Բաժին` Հայ ժամանակակից գրականություն, 106 օր առաջ
Այժմեական
Նորից փորձում եմ եզրերը գտնել
Այն ճշմարիտի ու բարության մեջ,
Որ զոհ է դարձել
Այժմեական տարուբերումին…
Հին ընկերներիս թաղեցի մեկ-մեկ,
Ոմանց նույն փոսում, ոմանց` առանձին,
Ոմանց` արցունքով, ոմանց` լուռումունջ,
Իսկ որոշներին` նույնիսկ անթաքույց անտարբերությամբ…
Բացօթյա մետրոն տանում է մի վայր,
Հրապարակող` Անեթ, Բաժին` Հայ ժամանակակից գրականություն, 138 օր առաջ
« նախորդը1 հաջորդը »