Կատակ` Մարգարիտային

Չե°մ մոռանա ձեր ժպիտը, Մարգարի°տա,
Եվ հեգնանքը ձեր աչքերի, Մարգարի°տա,-
Պոետներին պետք չէ մերժել այդքան թանձր,
Ի¯նչ իմանաս, թե ի°նչ կասեն, Մարգարի°տա:

Իրո°ք, տհաս մի հոդված էր, Մարգարի°տա,
Բայց ես տարա ուրի°շ թերթի, Մարգարի°տա,
Հաջորդ օրը տպված տեսա, Մարգարի°տա,
Բայց չե°մ ների էլ ինձ երբեք, Մարգարի°տա:

Մտածեցիր` ի¯նչ անիմաստ §գրող¦ է սա,
Եվ ինչո±ւ է եկել §Եթեր¦, Մարգարի°տա,
Ենգոյանը » Կարդալ ամբողջությամբ

Ես, սիրո լաց եմ

Դու շորորա°, դու օրորա°,
Շողե¯ր ջան

Կոմիտաս

Շաղոտ անձրև է,
Ոտքերդ թաց են,
Ձեր տանը հյուր եմ,
Կռներդ բաց են:

Ինձ գիրկդ առար
Ու գուրգուրեցիր,
Քեզ համար, անգին,
Ես, սիրո լաց եմ:
» Կարդալ ամբողջությամբ

Օտարի նման

Միայն մի° անգամ
Ժպտացիր դու ինձ,
Միայն մի° անգամ,
Հետո ատեցիր,
Հետո ատեցիր,
Ատեցիր դու ինձ,
Ախ, հազար անգամ:

Սիրտդ չցավե¯ց,
Հոգիդ չտխրե¯ց,
Աչքդ չշաղվե¯ց,
Անցա¯ր, գնացի¯ր
Օտարի նման,
Օտարի° նման:
» Կարդալ ամբողջությամբ

Դու էլ չե¯ս սիրում

Երեկ ավելի° ցանկալի էիր,
Երեկ ավելի° մտերիմ էիր,
Երեկ ավելի° բաղձալի էիր,
Երեկ ավելի° ինձ մոտիկ էիր:

Այսօր եկել ես ու` էլ չե¯ս հուզում,
Այսօր եկել ես ու` էլ չե¯ս սիրում:
Դու` չկա¯ս այսօր,
Օտա¯ր ես այսօր:

Մի±թե կյանքում միշտ
Այդպես է լինում.
Որքան հեռանում`
Ցանկալի¯ այնքան,
Որքան մոտենում`
Անտարբե¯ր այդքան:

Ինչո±ւ ես, իմ սեր,
Դու ապրում հեռվում,
Երբ, իմ կողքի¯ն ես,
Երբ, ին » Կարդալ ամբողջությամբ

Շաղփաղփում է օրս

Վերջին ծխախոտն եմ ծխում
Եվ քնել եմ ուզում,
Հանգստանալ քո տված
Ցավերից անվերջ:
Շաղփաղփում է օրս
Ու անձրև է մաղում.-
Վերջին ծխախոտն է
Իմ շութերին մարում:
» Կարդալ ամբողջությամբ

Սեր

Դու քո մեջ ընդամենը երեք տառ ես ամփոփում – սեր,
Ընդամենը երեք տառ:
Եվ որքա՜ն հարուստ ես դու քեզանով – սեր:
Խամաճիկներ շատ կան կյանքում, ավա՜ղ,
Որ քեզանով տարվում,
Եվ քո գինը երբեք էլ չե՜ն հասկանում:
Դու տաօրինակ կերպարանք ունես – սեր.
Մերթ մանկան ես նման, մերթ ծերունու,
Մերթ խանդոտ ես, ինչպես մավրը շեքսպիրյան,
Մերթ անտարբեր, ինչպես Հոբը սրբակենցաղ:
Դու տարբեր ես, ե՛րբ էլ քեզ այցելեն,
Տ » Կարդալ ամբողջությամբ

Մորմոքում եմ ես

Սիրտս լալիս է, հոգիս մորմոքվում,
Օ՜, կյանք իմ, կյանք իմ,
Ինչո՞ւ դու այդպես` թռչունի նման
Եկար, կյանք տվիր ու անդարձ անցար:
Քո ետևից եմ ես հիմա նայում,
Որ մի փետուր էլ չես թողել դու ինձ
Բոլորը առար, բոլորը տարար,
Օ՜, կյանք իմ, կյանք իմ:
Մորմոքում եմ ես, նայում քո հետքից,
Ուզում եմ, որ դու մի պահ սփոփես,
Ուզում եմ տանես օվկիաններն հեռու,
Երկնի անդարձը` անդորր հանգչելու:
Ես ոչինչ չունեմ, » Կարդալ ամբողջությամբ

Դեռ ապրում ես իմ հոգում

Դեռ չի մարել քո հուշը,
Դեռ ապրում ես իմ հոգում,
Հին օրերի երգի պես
Դեռ ապրում ես իմ հոգում:
Ի՞նչ ես ուզում դու ինձնից,
Բավ չէ՞ արդյոք ինձ տանջես,
Հոգիս մաշող վերքի պես
Դեռ ապրում ես իմ հոգում:
» Կարդալ ամբողջությամբ

Դատարկության մեջ

Ի՛նչ էիր ուզում ինձ ասել`
Փողոցում,
Այնպես անհույզ կանգնած,
Լոկ վերարկուն եմ հիշում ես քո,
Եվ լուռ հայացքդ` դեմքիս գամված:
Մի՞թե ուզում էիր շարունակել
Տված դասերդ` կիսատ թողած,
«Ոտանավորներ ինձ մի՛ գրեք»,
Ահա թե ինչ էր շուրթիդ դաջված:
…………………………………….
Ես փախա քեզնից` ինչպես շանթից,
Որ հանկարծամահ էլ չլինեմ,
Որ մնացորդը իմ սուրբ սիրո
Դատարկության մեջ անհույս պարպեմ:
………………………………………
» Կարդալ ամբողջությամբ

Ինչպե՞ս ապրեմ, ասա

Գիշերները ես չեմ քնում,
Ինչպե՞ս քնեմ, ասա,
Շաբաթներով բան չեմ գրում,
Ինչպե՞ս գրեմ, ասա:

Մի լավ, կարգին օր չեմ տեսնում,
Ինչպե՞ս տեսնեմ, ասա,
Անունդ տալ չեմ կարենում,
Ինչպե՞ս ապրեմ, ասա:
» Կարդալ ամբողջությամբ