Սևակն իմ աչքերով...

Եկե'ք չառօրեանանք:Չեմ ուզում աշխատանքս կերտել որպես թվականների ու փաստերի շարք.Պարույր Սևակը ծնվել է այսինչ թվականին,այսինչ գյուղում,այսինչ թվականին գերազանց գնահատականներով ավարտել է այսինչ դպրոցը,ընդունվել է այսինչ համալսարանը և այլն:Չէ'...եկեք չթվարկենք կոկորդ չորացնող այդ փաստերը:Եկե'ք չառօրեանանք:Եկե'ք կարդանք Սևակ ո'չ աչքերով,այլ հոգով:Մեզնից շատերը մի ողջ գրվածքում տառն են ընթերցում միայն, » Կարդալ ամբողջությամբ

ՄՂՁԱՎԱՆՋ

Ես սպանեցի արդեն մեռած մարդուն: Այո, նա արդեն մահացել էր, բայց ես կրկնակի անգամ սպանեցի նրան: Ընկել էր հատակին ու մեռել էր: Մահը վրա էր հասել այնքան արագ, որ նա չէր հասցրել՝ ինքնատիրապետման բնազդով կառչել որևէ բանից, որ չտապալվի գետնին: Նրա հսկա մարմինը տարածվել էր հատակին ու սառել էր: Վերջ: Եվ որքան էլ ցավալի էր դա, հարազատներն արդեն հաշտվել էին կարարված իրողության հետ: Շտապ օգնության բժիշկը հաս » Կարդալ ամբողջությամբ

ՆԿԱՐԻՉԸ

Իմ բնակարանի վերևի հարկում է աշխատում նկարիչը: Ապրում է նկարիչներին հատուկ բոհեմային կյանքով: Ամուսնացած է, ունի մեկ արու զավակ՝ Արտավազդը: Կինը՝ Ագապին, ֆրանսերեն է դասավանդում: Հայրը՝ կյանքից վաղ հեռացած, հայտնի բանաստեղծ, արձակագիր և հոգեբան Արտավազդ Հովակիմյանն է: Այդ սենյակում է իր դիմանկարը՝ արված նկարիչ ընկերոջ ձեռքով: Մայրը՝ տիկին Ասյան, երկար տարիներ աշխատել է գրադարանում: Հիմա էլ, թեև չ » Կարդալ ամբողջությամբ

Ո՞ւր է գնում դերասանը

«Դրամատիկականի դերասան էի,- պատմում է դերասանը,- հորս հոգեհանգստի օրը` մայիսի 6-ին, եկան, ասացին, որ պետք է դեր խաղամ. հեղինակը ռուս էր, անունը չեմ հիշում, գործն էլ նվիրված էր Հայրենական պատերազմին: Խաղացի… ստիպված, և մինչև հիմա հոգուս մեջ անթեղված` մխում է անբացատրելի մի զգացում. ինչո՞ւ խաղացի, հարց եմ տալիս ինքս ինձ, և ես էլ պատասխանում եմ՝ երևի ի վերուստ էի դերասան ծնվել, ի վերուստ էր բեմը ք » Կարդալ ամբողջությամբ

ԵՐԵՔ ԱՐՔԱՆԵՐ

ԿԱՏԱԿԱԽԱՂ ԵՐԿՈՒ ԱՐԱՐՈՎ


Մի առիթով Հովհաննես Թումանյանը խոստովանել է. «Աստված ինձ էլ էս տեսակ անասուններից է տվել` շուն, կատու, մոծակ, մրջյուն: Մարդ չի կարող երևակայել, թե աստված իր բախտն ինչի հետ է կապել»: Մի այլ առիթով, ընկերոջն ուղղած նամակում բանաստեղծը գրել է. ««Շունն ու Կատուն» եթե իմ առաջին գրքում չկա` պատճառը հանգուցյալ Արասխանյանի զարմանքն է, որ նա հայտնեց ինձ 1889 թվականին, երբ տար » Կարդալ ամբողջությամբ

Շունը

Չեմ հիշում հիմա, թե անունն ի՞նչ էր…
Հայացքը տխուր, տխուր ու ջինջ էր:

«Շունը», Վահագն Դավթյան

Մի շուն կար:
Ես նրա անունը դրել էի Փոփի: «Փոփի»-ն անգլերեն բառ է, նշանակում է կակաչ – poppy: Նրա պուտ-պուտ, կակաչի նման սև-սև, կարմրախառը մաշկը շատ գեղեցիկ էր, մի քիչ էլ` լպրծուն: Փոփիի վրայից կակաչի թույլ հոտ էր գալիս: Ծանոթներս զարմանում էին, երբ տեսնում էին Փոփիին և շնչում էին » Կարդալ ամբողջությամբ

Էմիլիա

Կրպակի առաջ կանգնել, կարդում եմ թերթերից մեկը:
- Շատ ուրախ եմ, շատ,- լսում եմ զվարթ մի ձայն: Թերթավաճառից մի ամսագիր է վերցնում, գոհ հայացքով սկսում է թերթել ու կարդալ պատկերազարդ ամսագիրը:
- Այդ ի՞նչ եք կարդում,- հարցնում եմ նրան:
Նա, առանց իմ հարցին պատասխանելու, արտասանում է ֆրանսերեն.

Si nous n՚ avons rien á manger,
Le sans ne pen » Կարդալ ամբողջությամբ

Սպանություն

(Պատկեր)


Մառախլապատ մի օր էր: Գիշերը` կես քուն, կես արթուն էի անցկացրել: Երբ լույսը բացվեց, զանգահարեցի Սիմոնին:
- Լսիր, ասացի նրան,- տանից դուրս չգաս, այսօր տանը կմնաս:
- Ինչո՞ւ,- հարցրեց նա:
- Քեզ ուզում են սպանել:
- Ի՞նձ… սպանե՞լ…
- Քեզ ուզում են սպանել…
- Ինչո՞ւ,- նորից կրկնեց նա:
- Չգիտեմ, բայց քեզ ուզում են սպանել…
- Գիտե՞ն, թե որտեղ եմ ես:
- Գիտեն: Ասո » Կարդալ ամբողջությամբ

Նվագե՜, մանչս

Փողոցում կանգնել, շվի էր նվագում Արամը: Մի կին, որ դանդաղ ճեմելով քայլում էր Աբովյան փողոցն ի վեր, կանգ առավ, նայեց շվի նվագող Արամին: Սիրտը թրթռաց լսած նվագից, մոտեցավ և հարցրեց.
- Ներեցեք, դուք մի՞շտ եք աս փողոցում այսպես կանգնում և շվի նվագում:
Արամը դադարեց նվագելուց, զարմացած նայեց կնոջը և ասաց.
- Այո, տիկին, ես ամեն օր եմ կանգնում այստեղ և շվի եմ նվագում:
- Ի՜նչ աղվոր եք նվա » Կարդալ ամբողջությամբ

Վատ երազ

(Պատկեր)


Զարմանալի շփոթ ու անհեթեթ, ու մութ
Ես մի երազ տեսա այս երեկո հանկարծ:-

Եղիշե Չարենց


- Մա, վատ երազ եմ տեսել,- ասաց մորը:
- Վատ երա՞զ: Ի՞նչ երազ:
- Իբր ես գլորվում էի սարից, իսկ ինձ բռնող չկար:
- Բա ես ո՞ւր էի:
- Դու սարի գլխին կանգնել, նայում էիր երկնքին:
- Անձրև՞ էր գալիս:
- Չէ՜, ի՜նչ անձրև. ձյուն էր գալիս:
- Էլ ձյ » Կարդալ ամբողջությամբ