եթե տխրեմ հանկարծ,


Եթե զայրանամ մի օր,


Եթե լույսը խավար թվա,


Ես կնայեմ քո աչքերին...


 


Եթե ուրիշ աչքեր 


Հանդիպեն ինձ,


Ես կշրջվեմ ու


Կնայեմ քո աչքերին...


 


Ես կնայեմ քո աչքերին,


Որ խաղաղվեմ,


Որ հանդարտվի


Սիրտն իմ տխուր...


 


ՈՒ թե մի օր


Օվկիանոսի ափին


Նստած լինենք՝


Դու կնայես օվկիանոսին,


Ես կնայեմ քո աչքերին...