ԷՍԽԱՏՈԼՈԳԻԱ
ԷՍԽԱՏՈԼՈԳԻԱ 1
"Լեռան քարոզ" շարքից
Մոտ է այն օրը, երբ պիտի փակվեն
Ճշմարտության դեմ մեր ականջները,
Երբ ճիշտը պիտի դառնա մի լեգենդ,
Որի մասին կհիշեն լոկ խելացնոր ծերուկները:
Այդ օրերին անկապ բառեր կբաժանվեն email-երով,
Որոնք կգան, որ, իբրև թե, զբաղեցնեն խոսքի տեղը,
Կերպարվեստը կապրի ոչ թե նկարներով,
Այլև դրանց բացատրությամբ,
Զառանցանքը կհամարվի ավագ որդին գիտակցության,
Ուրախության ժամին մարդկանց կմատուցվի մի քիչ օփիում,
Եվ կհղվեն ծափողջույններ ուրացողին
Երկրի բոլոր դահլիճներում,
Ոմանք էն հին "լավ տղերքից"
"Ճիշտ աբրելու" համար մղվող պատերազմում
Ոստիկանի համազգեստով պիտի շրջեն,
Եվ սրանք դեռ բոլորը չեն…
ԷՍԽԱՏՈԼՈԳԻԱ 2
"Լեռան քարոզ" շարքից
Երբ կգա օրը ինքնամաքրման
Եվ մենք կհիշենք մեր գործած
Բոլոր կեղտոտ գործերը,
Երբ որ ամոթը մամլիչի նման
Կսկսի ճզմել մեր հոգիները,
Մեր խղճին կիջնի հարվածը վերջին.
Ամենատես իր բարձունքից
Մեզ կժպտա ինքը՝ Տերը,
Իբրև նշան՝
Մեր մեղքերի վերջնական ու լրիվ ներման:
"Լեռան քարոզ" շարքից
Մոտ է այն օրը, երբ պիտի փակվեն
Ճշմարտության դեմ մեր ականջները,
Երբ ճիշտը պիտի դառնա մի լեգենդ,
Որի մասին կհիշեն լոկ խելացնոր ծերուկները:
Այդ օրերին անկապ բառեր կբաժանվեն email-երով,
Որոնք կգան, որ, իբրև թե, զբաղեցնեն խոսքի տեղը,
Կերպարվեստը կապրի ոչ թե նկարներով,
Այլև դրանց բացատրությամբ,
Զառանցանքը կհամարվի ավագ որդին գիտակցության,
Ուրախության ժամին մարդկանց կմատուցվի մի քիչ օփիում,
Եվ կհղվեն ծափողջույններ ուրացողին
Երկրի բոլոր դահլիճներում,
Ոմանք էն հին "լավ տղերքից"
"Ճիշտ աբրելու" համար մղվող պատերազմում
Ոստիկանի համազգեստով պիտի շրջեն,
Եվ սրանք դեռ բոլորը չեն…
ԷՍԽԱՏՈԼՈԳԻԱ 2
"Լեռան քարոզ" շարքից
Երբ կգա օրը ինքնամաքրման
Եվ մենք կհիշենք մեր գործած
Բոլոր կեղտոտ գործերը,
Երբ որ ամոթը մամլիչի նման
Կսկսի ճզմել մեր հոգիները,
Մեր խղճին կիջնի հարվածը վերջին.
Ամենատես իր բարձունքից
Մեզ կժպտա ինքը՝ Տերը,
Իբրև նշան՝
Մեր մեղքերի վերջնական ու լրիվ ներման:
Հրապարակող` արեւածագ, Բաժին` Հայարտի հեղինակներ, 844 օր առաջ