Երբ լուսածագին ես կհեռանամ...
Երբ լուսածագին ես կհեռանամ
Քո կյանքի գունեղ առավոտներից,
Թեկուզ հուշերում հավերժ կմնամ,
Բայց էլ չեմ լինի սիրելի նորից...
Էլ չեմ հայտնվի երազներիդ մեջ
Եվ չեմ փոթորկի քո փխրուն հոգին...
Ես մեր դալկացած սերը սնամեջ
Կհանձնեմ խելառ զեփյուռի թևքին,
Որ տանի հեռու, անգո եզերքներ,
Եվ էլ չլինի վերադարձի ճար...
Ես կհեռանամ` հեք ու անտարբեր,
Կտանեմ ինձ հետ շողերդ անմար...
Եվ ինձ էլ երբեք չմտաբերես
Քո կյանքի հաջորդ առավոտներում,
Դարձս չհուսաս, լուռ չհամբերես,
Եվ պետք չէ արդեն ինձ ոչ մի ներում...
Էլ ոչ մի ներում, էլ ոչ մի արցունք,
Եվ ոչ մի թրթիռ այդ առավոտյան...
Ամեն ինչ զուր էր, ամենն` անարդյունք,
Իմ լացն էր իզուր, քո խինդն էր ունայն...
...
Քո կայնքի գունեղ առավոտներից
Երբ լուսածագին ես կհեռանամ,
Իմ լուսե սիրո հին կարոտներից
Թող որ քեզ մի սուրբ ջերմություն մնա...
(C) Միքայէլ Սարգիս
2011
Հրապարակող` sakoqeri, Բաժին` Ժամանակակից պոեզիա, 99 օր առաջ