Աղջկա մատները սառել էին,դժվարությամբ էր կարողանում արտագրել բաց թողնված դասախոսությունները:Փորձում էր դասերի միջոցով մոռանալ իրեն հասցված ճակատագրի դաժան հարվածը:Կյանքը ստիպել էր նրան անցնել բազում փորձությունների միջով: Հապճեպ կայացրած որոշումները իրենց գիրկն էին տարել աղջկան`մեկընդմիշտ դարձնելով իրենց գերին:


Երկու տարի առաջ կուրորեն սիրահարվել էր և այդ դաժան սիրո պատճառով տառապում էր ցայսօր: Դառը հուշերը մշտապես ուղեկցում էին նրան միաժամանակ հիշեցնում,թե ինչ երանելի պահեր էր ունեցել սիրած տղայի կողքին:Սիրտը քամուց փախած տերևի պես դողում էր,հոգին արտասվում էր,միտքը վայրկյանապես սառչում էր,երբ հայացք էր նետում անցյալի վրա: Անմեղ ու միամիտ աղջնակ էր, երբ հանդիպեց նրան սիրո վարագույրը փակեց նրա աչքերը`թույլ չտալով սիրած տղայից բացի ոչ մեկին տեսնել: Սիրում էր անմնացորդ,ոչ մի բան չէր ափսոսում նրա համար: Փորձառու երիտասարդը կարողացավ իր թակարդը գցել նրան`ցավ պատճառելով նրա սրտի լարերին:


Գրիչը երկար ժամանակ պահել էր սառած ձեռքում և նայում էր չգրված էջի վրա:


_Լուսինե ջան խանգարեցի՞,պարապում ե՞ս, Լուսինեեեե........


_Ահ.. կներես,ներս մտնելդ չնկատեցի:


_Էլի մտածում ե՞ս:


_Չէ Մար,ուղղակի.....


_Ուղղակի ի՞նչ,տես ոչինչ չես գրել: Լուս հերիք է խնդրում եմ դու պիտի արդեն մոռացած լինեիր:


_Մոռանալ....Մար ինչպես կարող եմ մոռանալ:Ես ոչինչ եմ,ես անգութ մարդ եմ,ես ինչպե՞ս կարողացա:


_Լուս քեզ մի մեղադրի,դու ինքդ էլ գիտես,որ մեղավորը այդ անասունն է,ով խաղաց քո մաքուր զգացմունքների հետ:


_Մար ես համամիտ եմ քեզ հետ,նա դաժան գտնվեց իմ նկատմամբ,ամուսնացավ ուրիշի հետ,բայց ես իրավունք չունեի:


_Լավ,արի վերջացնենք,դու երիտասարդ ես,գեղեցիկ դեռ կգտնես քեզ արժանի երկրորդ իրական կեսին:Ես համոզված եմ:


Լուսինեն կյանքին միշտ վառ աչքերով էր նայել,իսկ այժմ նրա առջև ամեն ինչ  գորշ էր թվում, անփայլ ու շղարշով  պատված:Նրա համար աշխարհը պատված էր չար մարդկանցով,ամեն տեղ թշնամի էր փնտրում,ամեն ինչում վախ էր զգում,վստահությունը կորցրել էր բոլորի նկատմամբ,միակ հույսն ու հավատը իր ընտանիքն էր որ կյանքի դժվարագույն պահերին կողքին եղան`օգնեցին և ապրելու հույս ներշնչեցին:


Տարիները աստիճանաբար բուժեցին նրա սրտի վերքերը:Անցյալը աննկատելիորեն ջնջվեց նրա կյանքից,սկսեց ապրել ուրիշների պես,ծիծաղել,ջերմություն ստանալ իրեն շրջապատողներից:


_Մա՜ր,Մա՜ր քեզ ասելու բան ունեմ:


_Ի՞նչ է եղել Լուս,վախեցրիր:


_Մար,այսօր մեր կուրսի Արտակը ինձ սրճարան է հրավիրել,նա ինձ շատ է հարգում ուզում է անընդհատ ընկերություն անել հետս:Բայց ես նորից չգիտեմ ինչու վախենում եմ`չնայած Արտակը լավ տղա է և կուրսի առաջատարը:


_Գի՜ժ էլի սկսեցիր,Արտակին ես շատ լավ եմ ճանաչում,մենք միասին պարի ենք հաճախել, եթե նա ինչ-որ զգացմունքներ ունի քո նկատմամբ,ապա նա քեզ երբեք չի խաբի:


_Մար,ես պետք է նրա հետ անկեղծ լինեմ,ես նրան ամեն ինչ կպատմեմ:


_Ինչպես ուզում ես,անկեղծությունը ամենակարևոր բանն է մարդու կյանքում,նա քեզ կհասկանա:


Օրեց օր Արտակի և Լուսինեի հարաբերությունները ավելի մտերմացան և իսկական սերը ի վերջո բախեց նրա սրտի դուռը: Արտակը լսեց և հասկացավ աղջկա մտորումների պատճառը և նրան ամուսնության առաջարկություն արեց:Լուսինեն զգում էր,որ ճակատագիրը իր առջև նոր ու զարմանահրաշ աշխարհ է բացել,որ կյանքը շարունակվում է և տխրության պահերը անցյալում են մնացել:Հաճախակի էր լինում հայրական տանը,երկար զրուցում քրոջ հետ,ով միշտ կարողացել էր հասկանալ իրեն:


_Լուս քեզ մի բան պիտի ասեմ:Երեկ ընկերուհիս ասաց,որ Լևոնի կինը երբեք չի կարող երեխա ունենալ:


_Ի՞նչ...օ.. աստված իմ:Չգիտեմ տխրե՞մ թե ուրախանամ: Տարիներ առաջ նա ինձ խաբեց,կտրեց ապրելու հույսից,ստիպեց հրաժարվել իմ կյանքի գուցե և ամենաթանկ արարածից`կյանք չպարգևելով նրան:Բայց հիմա ես երջանիկ եմ,Արտակը ինձ սիրում է ես շուտով մայր եմ դառնալու,ճաշակելու եմ այդ քաղցր զգացումը,իսկ նա,նա դեռ շարունակելու է տառապել,նա դեռ իր մաշկի վրա է զգալու այն ցավն ու տառապանքը,որ զգացել եմ տարիներ առաջ: Աստված իմ խնդրում եմ օգնիր նրան,ես նրան սիրել եմ: