ԱՐԳԵԼՎԱԾ ՍԵՐ
Անհանգիստ մտքերը թույլ չէին տալիս Արեգին լուսացնելու գիշերը:Անսահման սիրով էր սիրում սիրած աղջկան,ոչինչ չէր խնայում նրա համար:Նրա սերը փոխադարձ էր,բայց արգելված Արեգի հոր կողմից:Արեգի հայրը սեփական բիզնես ուներ Մոսկվայում և ցանկանում էր,որ որդին շարունակի իր գործը և ամուսնանա իր կողմից ընտրված աղջկա հետ:Արեգին չէր հետաքրքրում հոր որոշումը,միևնույն ժամանակ նա երբեք չէր համարձակվում հակառակվել հորը: Մանեն իր սրտի մի մասն էր կազմում: Տասը տարի սովորել էին միևնույն դասարանում,գիտեին միմյանց,նրանց սրտերը միասին էր բաբախում:
Մտորումներով լի գիշերը իր պարտականությունը հանձնեց լուսաբացին:Արեգը դուրս եկավ սենյակից,չնայած չէր կարողացել աչք փակել:
_Որդի՜ս նախաճաշը արդեն պատրաստ է:
_Չէ՜ մամ,ոչինչ չեմ ուզում:
_Տղա՜ս,բայց նոր ես արթնացել,սոված կլինես:
_Մամ, ասացի՜ չեմ ուզում,ես դուրս եմ գալիս:
Արեգի մայրը մի բարի և համեստ կին էր: Նա շատ էր տանջվում որդու համար,տեսնում էր նրա տառապանքները,բայց ոչինչ չէր կարող անել:Ընտանիքի միակ որոշում կայացնողը միշտ էլ ամուսինն էր եղել:Տարիներ առաջ Սիմոնը որոշել էր,որ Աիդան իր կինը պիտի լինի և այդպես էլ եղել էր:
Արեգը մտամոլոր քայլում էր,երբ լսվեց բջջայինի զանգը: Հայրն էր: <<Աաաա, էլի պապան է տեսնես ինչ է ուզում>>:
_Ալո պապ,լսում եմ:
_Բարև գառըս, ո՞նց ես:
_Լավ եմ պապ գնում եմ համալսարան:
Արեգը սովորում էր ԵՊՀ.ի իրավաբանության բաժնում:
_Գառըս հուսով եմ չե՜ս մոռացել ասածս:
_Չէ պապ չեմ մոռացել,բայց հիմա կարևոր գործեր ունեմ:
_Ես գիտեմ քո կարևոր գործերը:Ասում եմ արի՜ այստեղ,մարդ դարձի՜ր,ոչ թե ընկիր այդ չքավոր խրտվիլակի հետևից:
_Պա՜պ...
_Ոչինչ մի ասա, հենց հիմա գնա և վերցրու տոմսը:Տե՜ս չուշացնես:
Արեգը շատ լավ հասկանում էր, որ գնալով Մոսկվա մեկ ընդմիշտ կկորցնի Մանեին:Բայց ինչու՞ հայրը չէր հավանում Մանեի հասարակ ընտանիքը:Նա սովոր էր մեծահարուստների հետ սեղան նստել և արհամարհել հասարակ մարդկանց:
Մանեն հայր չուներ, տան հոգսը ընկած էր մոր ուսերին, ով սրա նրա տունը մաքրում էր,որպեսզի պահեր իր փոքրիկ ընտանիքը: Մանեի եղբայրը դուրս էր եկել դպրոցից և անում էր ամենա դժվար գործերը,որպեսզի օգներ մորը:Արեգը երբեմն օգնում էր նրանց,բայց վախենալով,որ հայրը կիմանա և պատմություն կսարքի: Մանեն երազում էր շարունակեր ուսումը`իրեն տեսնելով կայացած բժշկուհու դերում,բայց ինչպես շարունակեր,երբ ապրելն անգամ հոգս էր դարձել նրանց համար:
Արեգը շտապում էր րոպե առաջ տեսնելու Մանեին,երբ մտքերի մեջ տարված չնկատեց, թե ինչպես արագընթաց մեքենան խլեց նրա դեռ չծաղկած կյանքը:
Հոր փառասիրությունը հաղթեց բոլորի երազանքները և դարձավ իր իսկ թշնամին:
Հրապարակող` ALPIAKAN, Բաժին` Ժամանակակից արձակ, 109 օր առաջ