..Նվիրում եմ բոլոր նրանց, ովքեր մտածում   են, թե սերը ժամանակի հետ փոխվում է հարգանքի ու այդ գիտակցումով էլ դաստիարակում կամ ամուսնացնում են իրենց զավակներին.


-Դուք նման եք կոտոշավոր  այծի` չորացած պտուկի, որին բոլորն անիծում են կաթ չլինելու պատճառով..


…Եվ դուք, որ այս գիտակցումով  ամուսնանում եք` ձեր չոր արգանդից ծնվածները հետո անասնական ուժով անիծելու են ձեզ…


…Նրանք հանդիպեցին ընկերական մի շրջապատում` խնջույքի ժամանակ: Ծանոթացան  մի քանի շաբաթվա  հեռախոսազրույցներով ու մի քանի սրճարան հաճախելով:


Աղջիկն առաջին անգամ հանդիպեց իր հետաքրքությանն ու գնաց.. Հետո խլվրտաց խղճահարությունն ու գնաց.. Ականատեսը եղավ ատելությանը`զզվեց,  բայց… գնաց…


Անահիտը կյանքով պատված սիրունատես աղջիկ էր, բնավորությամբ  հաստատուն կանացի ապրող ու ապրեցնող գծերով:


Իսկ Բողարը մեծ խաշլամաթաս  գլխով մի երիտասարդ էր, ով պաշտում էր  հորը որպես աստծո, ում հայրն ընդամենը մի մեծագռփփիկ  գրպանով, նեղլիկ, բայց չաղ ապագայով պաշտոնյա էր:


Դեռ մանկուց տղան հորից քաղել էր որոշ ժամանակակից ազգային կաննոներ` դրանք էին մատուցողի հետույքին խփելը, ծիծաղել բոլոր նրանց վրա ովքեր չունեին ունենալիք, վայնասունով հեգնել աղքատներին ու ալկաշներին,  որոնց մեկը մյուսի մեջ մտցնելով ու նույնացնելով` մեծացնում էին ազգային Արժանիքների կուտակումը…Ընտանիքի մայրը, որն ամուսնու ու երեխաների` արդեն մգլած սեղանի շորն էր`ամեն ինչում ամուսնու հետ համաձայնվելու ու կցվելու հատուկ ջիղ ուներ` խեղճ նկարագիր, որ բնորոշ է շատերին:


Նա ամեն առավոտ մազերը գզգզված, դուռը բացում ու սպասում էր ամուսնուն, իսկ հարևանուհին կարծես հոտոտելով վիրավորի արյունը`անմիջապես հայտնվում ու հարցնում էր.


-Հըը? ազիզ, էլի~ մարդդ տուն չի եկել գիշերը:


Բողարի մայրը  պատասխանում էր.


-Չէէ~ էլի բոզերի մոտն ա,- ու հորանջելով ավելացնում,-ուր էր դրա բոզերից մեկն էլ ես ըլնեի…


Իսկ Բողարի քույրը` օօ~ հեյ~-հեյ, մի գոռոզաջան տանձ, ում միակ մտածմունքը թիկնապահների ուղեկցությամբ որևէ տեղ գնալն էր:


Անահիտի հայրը բանվոր էր մի բարի ու շատ համբերատար մարդ, սակայն զուրկ կամքից, որը  դեռ մանկուց աշխատելով`թաղել էր տեր-փարավոնների պատերի մեջ…


Մայրը տարածված կանանց տեսակից էր` դժգոհ…


Լուրերը պտտվելով հասան աղջկա տուն` Բզ-յանի տղեն ուզում ա Անահիտին:


..Երբ մի երեկո Անահիտը վերադարձավ տուն` ծրագրային անգլերենի պարապմունքից, ինչի միջոցով ուզում էր գնալ Լոնդոն սովորելու, մայրը սպասումով կռնչաց.


-Աղջիկ ջան, էդ ճիշտ ա?, որ էն Բզ-ի տղի հետ էս հանդիպում հըն?.


Այդ ասելով մոր աչքերում վառվեց այն ագահությունը, որը կուտեր ոչ միայն խնձորին այլ անգամ դրախտի միջի խեղճ օձին..


-Չէ, մամ ջան, մի երկու անգամ ենք հանդիպել`էն էլ շատ զզվացրեց դրա համար, հետը երկար չի լինում խոսել`դեբիլա ու դատարկամիտ:


-Իինչ~, ինչ էս խոսում` գժվել ես այ աղջի, հլը նստի,տո  դու գիտես էդ քո ասած դատարկի հերը ով ա…որ իրանք..թե~ ուզում էս իմ նման փուչ ապրես:


-Հա, բայց մամ ջան, չեմ սիրում, ախր սիրելու բան էլ չի:


-Հի հի~, հիմա ինչ սեր, էդ ով ա գլուխդ մտցրել, նայի Վարդուշի աղջկան ու խղճա քեզ`սիրելով գնաց հիմա էլ սոված սատկում են կամ էլ ուզում ես հորդ նման մի հատ էշի քթնես? Հա հըն…


Աղջկա մեջ բարձրացավ արժանապատվությունն ու խեխդվող ձայնով ճչաց.


-Չեմ սիրում ու վերջ:


Եկավ հայրը, որին միանգամից առևանգեց կինն ու տտտ.. պատմելով ասաց.


-Հը~  դու էլ էս սեր-մեր խաղացնելու?, գոնե դու ասա`հիմա մեր մեջ սեր կա? Պարզ ա որ չէ, իսկ հարգանք այօօ~ կա:  Ու մտքի մեջ շարունակեց.-էշին պետք ա հարգես բա ինչ:


Հայրը մտածեց~-մտածեց` կողմնորոշվեց  ու  լռեց…


Իրոք նրանց մեջ չկար ոչինչ, անգամ սիրո աստվածուհին , երբ գիշերով այցելում էր` տեսնելով կնոջ խռմփոցն ու ամուսնու զի-զի, բի-զի մտքերից  հոգնատանջ քունը`անմիջապես մազերը փետում ու նետվում  էր նրանց միջև առաջացած խոր անդունդը:


Սակայն աղջիկն ուներ օգնության հույս, դա մորաքույրն էր` կարդացած, խելացի, դասախոս մի կին, ում վստահում ու կիսվում էր ամեն ինչում:


Եկավ մորաքույրը և լսելով բոլորին` իմաստունի խորաթափանց տեսքով` հանգիստ բացատրեց Անահիտին, որ ծնողներն իր համար են մտածում և դրոշմեց  կրթագույն բառերով ճշմարտությունը.


-Կյանքին պետք է իրական հայացքով նայել` լավ ապրիր և բոլորը քեզ կնայեն..


Այդ օրվանից աղջկա հոգին կիսվեց`կեսը մնաց անհայտության մեջ , մյուս կեսը զոհաբերեց բոլորին…


Բողարը խորհում էր իրենց մուտալուտ ամուսնության մասին, ու դա ամեն օր կրկնվում էր աղջկա տանը` մայրիկի ճղճղոցով և հարևանների բազմաձայնության հետ:


Աղջիկը զգում էր, որ իր ամուսնության հարցը դարձել է մոր ու հարևանուհիների սուրճի գավաթի` մինչև վերջ վայելելու գաղտնիքը:


Տղան սկսեց աղջկան իրենց տուն տանել` կանացի ավանդական սեղանի շորի հմայքը ցույց տալու համար:


Բողարի ծնողների սրտովն էր այս աղջիկը`խելոք, իսկ ամենակարևորը` իրենցից շատ աղքատ ընտանիքից էր`խոսելու ու ծիղծղալու բան կար…


Բոլորը երջանիկ էին ու բոլորի սրտով էր, բացի…


Անահիտը երազում էր ԻՐ ամուսնական կյանքի մասին` գեղեցիկ երեխաներ, հետաքրքիր կյանք ու նման բաներ, բայց ինչպես սիրել, երբ չկա սեր..ժամանակի ընթացքում երևի կսիրի…


Վերջինիս հոգու անհայտ կեսը`  <ինչ անել>  վերնագրով, մեկ-մեկ գլուխ էր բարձրացնում, սակայն հենարան չունենալով խցկվում էր ներս` պատրաստվելով նոր ուժի..


Որոշ ժամանակ անց նշանվեցին ու ճոխ հարսանիքով ամուսնացան:


Մեկնեցին շրջագայության: Ամեն ինչ լավ էր, եկան տուն ու ժամանակն անցավ:


Մի տարի անց աղջիկը հղիացավ ու մի տեսակ ծանրացավ` մարմնով և մի քիչ էլ սրտով..


Ծննդաբերելուց աղջկա աչքերի առաջ էր ոչ վաղ անցյալի դեպքերը`ամուսնու զզվանքով լեցուն`անդամահատ հայացքըերբ իմացվեց որ աղջիկ է ծնվելու, ու երբ մի առիթով  հորից օրինակ բերելով սկեսրայրն ասաց.


-Հերդ ինչ ա իմանում` բանվոր չի~.. իսկ սկեսուրն էլ ավելացրեց.


-Դե բանվորն էլ ա մարդ` հո գազան չի: Ու ողջ ընտանիքը երկար, քահ-քահ ծիծաղում էր:


Հետո հիշեց հորն ու մորը` եկել էին իրեն այցի`բերելով մի ծաղկեփունջ: Եկավ ամուսինը հսկա ծաղկեպսակն ուսին ու տեսնելով սեղանին ծնողների բերածն ասաց.


-Արա,էս ինչ ցախավել ա: Ու վերցնելով նրանց դիմացից`նետեց աղբարկղ:


Ծնողները տխուր ու տրտում `գնացին ու գնացին…


Ցավ չէր զգում, ծննդաբերեց հիշողություններից բթացած..


Երեխայի ծնվելուց հետո օրերն անցնում էին լուռ ու խոնարհ:


Հաճախ ընկնում էր մոռացության մեջ, կարծես անհետանում էր այս աշխարհից, ինչ-որ տարօրինակ զգացողություն էր պատում իրեն…Լինում էր, որ երեխային կերակրելուց`կուրծքը մոռանալով  նորածնի բերանում` տեղափոխվում էր իր ներքին`շրջապտույտով լի աշխարհը:


Փորձեց ամուսնու` Բողարի հետ խոսել`թեթևանալ, բայց ապարդյուն`ամուսինը չհասկանալով փնթփնթաց հետո հիմար ժպիտով երկար նայեց ու գնաց…


Ամեն առավոտ արթնանում էր` արևաշող շրջանակում`քարկոծվելով ամեն կողմից: Մտածում էր կյանքի մասին, կարծես լիներ պատերազմում գերության մեջ ու սին հույսեր փախչելու:  Երբեմն չէր դիմանում` ուզում էր ոռնալ գազանի պես…


Անահիտը սկսեց ինքն իրեն մտորել` ինչ էր իր հետ կատարվում: Ամեն ինչ կարծես թե լավ էր մինչ երեխայի ծնունդը: Միտքն իրեն պոկում տանում էր մոռացության գիրկը.


-Սա այն չէր, ինչ ինքն էր ուզում: Այս բառերը կծկումներով ամեն վայրկյան անցնում էին նրա գլխով: Իսկ ինքն ինչ էր ուզում` չգիտեր, դա մի ուրիշ բան էր, ինչ-որ ..հանգստություն… Իսկ այս երեխան` սա իրենից ծնվածն էր և միաժամանակ իրենը չէր…


Աղջիկը փորձում էր պատասխաններ գտնել իր մեջ առաջացող խելահեղ հարցերին, բայց էլ ավելի էր խրվում անհայտության մեջ…


Կյանքն անցնում էր, իսկ իր մոտ ժամանակի բերկրանքը կանգ էր առել…


Նայեց շուրջը` բոլորն իրենց կյանքով էին ապրում ` խաբվածն ինքն էր ու հասկացավ, որ ուրիշ ոչ  ոք մեղավոր չէ իրենից բացի…


..Հետո խորը քուն մտավ…Երազում սիրում էր մեկի,  հուզմունքից լացը եկավ` ինքը երբեք չէր Սիրել այդպես…


Արթնացավ ուղեղի խելառ մղձավանջից ու ճանաչեց…Ինքն այստեղ, այս անծանոթ տանը, իրենը չի ոչ ամուսինը, ոչ երեխան, անգամ պատերն ու կախված նկարները հերթ չտալով միմյանց ճչում էին, որ ինքն օտար է`ինքն ուղղակի կապ չունի այս ամենի հետ…


Իր ամբողջ իդեալները  ինչի մասին որ երազում էր տակնուվրա եղան: Աղջկական սնափառությունից դրդված թե…Էլ ուժ չուներ դիմակայելու ստեղծված քաոսում…


Նորից պառկեց ու զգաց  ջրի սառնություն, որը սակայն ուներ հաճելի փափկություն…Խորը արտաշնչեց և մարմինն ու սիրտը սուզվեցին անհայտ լուծույթի մեջ…


Դրանից հետո ծանոթ-անծանոթ դեմքեր, որոնք ձուլվում էին իր աչքերում, հեռվից եկող հնչյուններ, որոնք գնալով ավելի էին հեռանում…


Անհայտ ուժը նոր թափով գլուխ բարձրացրեց, ժպիտով ողողվեց` հրճվանքից սիրտը թփրտում էր` -ինձ թողեք մենակ` Անհայտի  հետ, այսպես ավելի հանգիստ է…


Հետգրություն


Երբ ասում էք.-Կարևորը ապահովված լինի, իսկ սերը ժամանակի հետ կլինի.


Դա նույնն է, ինչպես ասենք մուրացիկը մուրացկանից փող մուրա ` մեկն արդեն տվել ու աղքատացել է, մյուսն էլ չունի տալու բան, ու երբ այսպես անպատասխան ամուսնական զույգ են կազմում` իրենց ամբողջ կյանքը նմանվում է Դատարկ հորից ջուր հանելուն…


Կարճ ասած ատելության համար ստեղծվում են բարենպաստ  տեղաշոր ու բարձ և հետևաբար նրանցից էլ ծնվում են  ՍԱՏԱՆԱԾՈՑ  ԶԱՎԱԿՆԵՐ…


Ձեր մատնաչափիկի գիտակցությունը մի շեղեք ապահովված տնով-տեղով` չաղ խլուրդների վրա…


Մի  տվեք  սրբությունը  շներին  և  ձեր  մարգարիտները  խոզերի  առաջ  մի  գցեք,  որպեսզի ոտքի  կոխան  չդառնան և դառնալով  ձեզ  չպատառոտեն:   Նոր Կտակարան, Մատթէոս 6,7


Նվիրում եմ նաև քեզ սիրելիս…Չէ որ դու էլ գառի նման խափվեցիր…Փրկիր գոնե զավակներիդ…