ԹԵ ԻՆՉՊԵՍ ԵՆ ՆՈՐ ՏԱՐՎԱ ՇԵՄԻՆ ԴԱՌՆՈՒՄ ԱՂԱՆԴԱՎՈՐ ԿԱՄ ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ…
Համազասպի ընտանիքը կոմունիստների ժամանակով ապրում էր հայկական ավանդակենցաղ կյանքով, իսկ փլուզումից հետո մի քիչ դա էլ խախտվեց ու դարձավ զուտ ավանդա-պաշտ ընտանիք:
Համազասպին ճանաչում էին որպես մի բարեսիրտ մարդու և իրոք կային դրա հիմնավոր պատճառները` ուներ ցից, սակայն չնաշխարիկ մի փորոտիք, ոտքեր սլացիկ`կարճ ու միշտ պատրաստ փախչելու` լիներ դա առյուծամռութ մի մուկ, թե երազում հայտնված վեղարով մի սևամռութ քահանա, իսկ ամենակարևորը մի հարուստ ու շատ կարգին մարդ:
Ուներ կին ` Գյուլնարը, ով բոլորին երգեցիկ ձայնով պատմում էր իրենց լիքը ունեցվածքից և ամուսնու բարեգթություններից, թե ինչպես էր Համ(մ)ազասպը մուրացիկիներին փող տալիս ու հետո գոռում գոչում` իր սեփական անձը հաստատելու համար…
Գյուլնարի կառուցվածքը նման էր բնության քամուց սխալ կպած ու կիսաաճ վայրի տանձենու`հաստ ու մարմնից անջատ թմբուկ-նաղարա հետույքով և զուռնա-դհոլ կրծքերով մի գեղեցկուհի:
Ամուսիններն ունեին երկու որդի` մեծի անունը Բալիկ, փոքրինը` Բուլիկ: Սրանք մի քիչ հորից ունեին, մի քիչ էլ մորից… Կռահելով կարելի է ասել, որ պետք չէ նրանց նկարագրել` չմոռանանք, որ ունենք թշնամի հարևան պետություններ: Ամոթ է ասելը, որ նրանք փախան բանակից ինչպես Համմազասպը` Խաչից …
Այս հեքիաթային ընտանիքն ուներ միայն Մի թերություն:
Երբ տեսնում էին մյուսների ուրախ ու երջանիկ պոռթկումները, միանգամից նրանց դեմքը նմանվում էր ճզմված կովապտուկների…
Մեծի`Բալիկի հարսանիքն էր ու գնացել էին եկեղեցի: Երբ քահանան Աստծո Խաչը մոտեցրեց Համմազասպի շուրթերին` վերջինս ետ հրեց և հարցին թե` ինչու չի համբուրում սրբության սիմվոլը` ասաց.
-Տերտեր ջան, հազար բոմժ ա կպե, հո ես էլ չեմ պաչելու, էտի տար էն կոմ ու շուտ արա էթանք:
Որդիները` Բալիկն ու Բուլիկը միշտ հռհռում ու պատմում էին այս եղելությունը:
Իսկ Համմազասպը չգիտեր, որ իր օրերն արդեն հաշված են: Ու մի գիշեր էլ հերթական երազում սևամռութ քահանայի փոխարեն նրան այցելեց ջինսը հագին սատանան և վախվորած Համմազասպին մտրակելով իր էլեկտրակամ պոչով` տարավ Խաչը պաչելու…
Մեծ սուգ եղավ. քիչ մարդ չէր մեռնողը` ճանաչված ու հարգված:
Որդիները, երբ մի քիչ թեթևացան, հոր տապանաքարին մռռռնչյունով գրեցին` <Հմոյի հիշատակին>:
Ժամանակն անցավ, տարիները գլորվեցին:
Գյուլնարը տխուր էր` էլ չկար պատմելու բան, էլ չկար սերը` իր սիրելի Հմմոն ու տոչորվելով այդ մտքից այնքան, որ անգամ տնից վռնդեց որդիներին, թոռներին ու մնաց մենակ իր բախտի հետ…
Սակայն կար մեկը ով դեռ վաղուց լպստելով Հմմոյի ձեռքերը` աչք ուներ Գյուլնարի վերը նշվաց գեղեցիկ ատրիբուտների վրա:
Դա Քաջիկն էր` 70-ին մոտ մի բիձա. Վարպետ, անող դնող ձեռքի շնորքով:
Սակայն Վարպետի ամենամեծ առավելությունը երիտասարդական ռիթմ ու ավյունով խնամված բեղերն էին:
…Մի օր Գյուլնարի ջրի ծորակը վնասվել էր ու որպես հին հարևաններ, նա խնդրեց Քաջիկին գալ իր տուն ու մի բան անել: Քաջիկն անմիջապես ոլորեց բեղերն ու գնաց:
Գյուլնարը մինչ այդ ուշադրություն չէր դարձրել Քաջի բեղերին` այդ օրն էր, որ տեսավ ու սիրահարվեց` չէ որ սերն աթարին էլ է կպնում, իսկ ինչու ոչ բեղերին…
Գյուլնարի տանը սկսեց ամեն օր մի նոր բան Փչանալ…
Քաջիկն էլ դե մեծ մարդ էր արդեն` բեղերը սրում ու միայն բեղերով գնում` Շինում էր…
Մոտենում էր Նոր Տարին` 2012-թիվը:
Մի առավոտ վերևի հարևան Ամալիկը, ով անկեղծորեն միշտ օգնում էր միայնակներին` վերցնելով մի աման միրգ ու մի քիչ չարազեղեն` իջավ Գյուլնարին տեսության:
Դուռը ոտքով թղթկացրեց մի քանի անգամ, բայց բացող չեղավ` անհանգստանալով ձեռքինը դրեց գետնին, և սեղմեց զանգը` դա էլ չաշխատեց. ճակատագրի բերումով դա Գյուլնարն էր փչացրել`հերթական առիթի համար …
Ամալիկը փորձեց բռնակը և դուռը բացվեց:
Վերցնելով ամանները ներս մտավ` ականջ դնելով գնաց տարօրինակ քչփչոցների ուղղությամբ ու կիսաբաց սենյակի դուռը հրելով` ձեռքերից վայր գցեց ամաններն ու քարացավ բացվող տեսարանից …
Գյուլնարը մերկ պառկած, հաճույքից մղկտում ու մկկում էր, որովհետև Քաջն իր սրած բեղերով պեղում ու խուտուտ էր տալիս հին` վայրի տանձենու փչակը…
Տեսարանն ու վիճակն իրոք ցնցող ու սահմռկեցուցիչ էր, անգամ լռել էին չարազները, որոնք մինչ այդ ուրախ-ուրախ երգում էին.
-Պնդուկ, պոպոկ, մանդարի~ն…
Մինչ նրանք դուրս կգային շոկից` չարազները կարծես մի հրամանով արագ շարվեցին ու ձեռքները սրտներին երգեցին <Մեր Հայրենիքը>:
Մյուս ամանից թափված մրգերից ծիրանը սրտապնդվելով տեսածից` ցույց տվեց ցիտրուսային կարմրամռութ նարնջին, ադամաթուզին, արքայախնձորին և բոլոր դրսից եկածներին , թե ինչ ասել է հայկական տղամարդկային ծիրանի ծառն ու ծիրանի քաղցրությունը, ասաց.
-Առռը հա ձեզ…
Ամալիկն այս դեպքից հետո ու հենց այս պատճառով անիծելով աշխարհն ու ամեն ինչ` դարձավ ԱՂԱՆԴԱՎՈՐ(Ռ):
Ահա պատճառներից մեկը , թե ինչու են այս երկրում խեղճ մարդիկ դառնում աղանդավոր:
Շարունակելի…
Հրապարակող` LevonShahnur, Բաժին` Ժամանակակից արձակ, 50 օր առաջ