Պարսկաշփոթ
Դռան երկարատև զանգն ու դմդմփոցը ոտքի հանեց երեկոյան տունը: Հարսը ոտքի տակ գցելով ցրված մտքերը` վազեց. գլազոկից նայելով` բախվեց տեգրոջ սատկացնող աչքերին ու սիրտը անհանգիստ խփեց` կարողա~մի բան գիտի` –Չէէ, դժվար.- հռհռաց ներսի դատապարտված պարսկական հարեմը… Դուռը բացեց ու միանգամից երեսին եկավ անքուն`կուտակվաց ապտակը:Հարսը խուլ ճչոցով ջարդվեց կողքին կանգնած դստեր վրա:Տեգրը գազազած գլխով մտավ հյուրասենյակ, որտեղից լսվում Էր եղբոր ալարկոտ ձայնը.-Արա էդ ով ա էէ… Հետո Ռազմիկը եղբոր տեսքից վեր թռավ բազմոցից` եղբայրը էն էլ ձմեռով` չհավատաց.-Ախպեեր? -Ինչ ախպեր, արա,-էս անգամ չափալախը կծեց եղբոր երեսը. -Կնիկդ բոզություն ա անում պարսիկի հետ, դու նստած տելեվիզր ես? նայում քու,ձեր… …Ռազմիկն ապրում էր կնոջ` Քնարի հետ մի տեսակ ի տես բոլորի խառը կյանքով: ՈՒնեին տղա 14 տարեկան և աղջիկ 16 տարեկան:Ռազմիկն իր բնույթով հետևողական ծուլությամբ էր տառապում, սակայն երբ բանը հասնում էր բանբասելուն աշխուժանում ու ռազմատենչ մտքերով պատառ-պատառ էր անում ում մասին որ խոսք լիներ: Եվ հենց դրա համար էլ նրան վերաբերվում էին որպես մեծահոգի ու շփվող մարդու…Նրա հետ զրուցողը երկրորդ բառից կհասկանար, որ 6 տարի անցկացրել է եվրոպայում հետո կնոջ,երեխանների կարոտից, ով գիտի գուցե տոչորվելով` էր տվել ու վերադարձել: Ռազմիկի եղբայրը`Փորիկը, վաղուց ապրում էր Մոսկվայում ու միայն ամառներն էր գալիս ու գործերը լավ, փորը տնգում`փորի տակից թեք նայում էր բոլորին ու էլի գնում: Եղբորը` Ռազմիկին ամեն ինչով օգնում էր բացի հոգևորից, որից ցավոք ինքն էլ չուներ, իսկ եղածն էլ փորի մեջ խմորվելով հանգում էր: Քնարն ապրում էր ուրախ, բավարարված, սակայն չմոռանալով շոռ աչուկներով հարևան-տղամարդկանց մեկ մեկ ահաբեկել: Օրեր կային բազմահարկ շենքի ներքևից վերև Ռազմիկն էր կատակներ անում կնոջ հետ` օրեր էլ կային վերևից ներքև Քնարն էր դայլայլում ամուսնու հետ: Կարճ ասած` մի <նախանձելի զույգ> մինչ ճակատագրական օրը… Փորիկը նստած մոսկովյան իր ռեստորանում մտածում էր Հայաստանի` ավելի կոնկրետ իրենց փողոցի Համլետի մասին ով ժամերով մեքենան էր մաքրում ու գաղտնանախանձ, պոզ-պոզ աչքերով նայում իր աշխարհ տեսած փորիկին` էէ~ օրեր էին, եթե մեկը լիներ հիմա ու հարցներ, թե ինչի մասին ա մտորում, ինքը կպատասխաներ` Հայրենիքիս կարոտից եմ տապակվում, մեռնում, զոհվում ամեն օր… Այդ պահին ներս մտավ հորեղբոր տղան մի կաթիլ քրտինք թշից կախված, որը հատուկ չէր մաքրել իրեն կարեկից տեսք տալու համար ու միանգամից նստելով դուրս պրծավ. –Ախպերս, լավ բան չեմ ասելու բայց պտի ասեմ: Գիտես Երեվանում էի մի շաբաթա: Մի օր տղերքով տեղ էինք գնացել` սաունա ու դե ոնց ասեմ` Քնարին տեսա: Փորիկի տակից հայացքը մի թեթև բարձրացավ.-Ինչ Քնար…? Բարեկամը շունչը տեղը բերեց, որը կորել Էր անիծված քրտինքի կաթիլը չընկնելու մասին մտածելուց ու շարունակեց.-Ախպեր, մեր Ռազի Քնարին մի հատ պարսիկի հետ… - -Ոնց պարսիկի,~ այսինքն ինչ սաունա ինչ էս խոսում ու Փորիկի միջից արդեն մի լափող հայացք բացվելով գոռաց. -Արա, պարսիկիիի~… Վերջինիս խեղճ կաթիլն արդեն անզոր լինելով դիմացի տեսարանին` ընտրելով մահը կտրեց երակներն ու անշունչ փռվեց ափսեի մեջ:
Արդեն երկրորդ տարին էր ինչ Քնարի ամուսինը եվրոպաններում էր դեգերում: Ասող-խոսող աղջիկը մի քիչ նեղվել ու կծկվել էր, բայց աչքերն ավելի հեռատես էին դարձել, ու երբ մի օր երեխաններին պարապմունքի տանելուց մտամոլոր ետ էր գալիս` հանկարծ ճանապարհը կտրեց մի տղամարդ: Քնարը քար կտրեց` սա նման չէր մյուսներին. ինչպիսի խելացնոր ժպիտ` ասես աղվեսն էր ժպտում մկան բնից ներս: Օտարը կիսաանգլերեն ինչ-որ բաներ հարցրեց.. Այդ բառերից միայն հասկացավ` իռան-իռան… օօ~ Քնարին ծանոթ հոտ… Հիշեց քրոջը` ով միշտ պատմում էր իր ու պարսիկ պարոնների օյինբոզություններից… պարսիկ~ պարսիկ~ ինքն ապահովագրված է.. ՈՒ Քնարը դառնալով մուկ, որն ուտում ա փողոցից մլավող կատուններին` լաայն-լաայն ժպտաց ի պատասխան, իսկ հետույքը հռհռաց փրկանքի գնից ուրախացած: Տեգրոջ գալով արևը մթնեց բոլորի սրտերում:Ամեն ինչ կատարվեց միանգամից: Ռազմիկը բթացած ցավով մի քանի շոր շպրտեց կնոջ երեսին ու վռնդեց տնից, բայց ոչ սրտից… Առավոտյան դատարկելով մի քանի շիշ` անմաղ գլխով իջավ ներքև ու հուզվածախռով խոսքով պատմեց գլխին եկածը իր հին` բանբասկոտ ընկերոջը, սակայն պատմության մի հատվածում խելքն ու ոտքը խառնվեցին իրար- ասեր~ որ.,ու էն էլ պարս..ի, չէէ~ ավելի լավա հորեղբոր տղայի հետ ասի: ՈՒ էտպես էլ պատմեց: Քանի որ նա պատմել էր իր ամենահավատարիմ բանբասկոտ ընկերոջը, ապա մի ժամ չանցած արդեն բոլորը գիտեին, սակայն մի վերջնական ուղղումով` Փորիկն էլ այդ ընթացքում մի ուրիշ տեղ էր խմել ու բացատրել իր հայրենասեր եռաթասում վառվող ու տքնող խայտառակ կրակը: Ներկաները լսելով ապշել էին `պարսիկիի~… Թաղում արդեն խոսք ու զրույցը հասել էր գագաթնակետին` պառավները քչփչում էին: Էմման` որ մի փտած, գործատու թզապառավ էր` (գավառականներիմէջ թուզ նշանակում է նաեւ «կանացի ամօթոյք» ( Ասլանբեկ Ոզմի) (200 գ չորացրած թուզը լավ մանրացնել, վրան լցնել 200 գ կաթ և այնքանեփել, որ ստացվի թանձր սերուցքանման զանգված): - ղառղառ ձենով գոչեց. -Աղջիի~ սաաղ հեչ, գոնե էտ անտեր շունը հայի հետ բոզկտվեր կամ լաավ`ֆրանսիացին էլ ոչինչ` ցեղասպանությունն էլ ընդունել են, բայց պարսիկիի~` թաղեմ տերդ: ՈՒ… կռկռկռ..:
Անցել էր բավականին ժամանակ ու կարծես մոռացվել էր ամենը… Բայց մի օր էլ Ռազմիկը հերթական շիշը կլանելով` գիշերվա լռության մեջ այն խփելով գետին` գոռաց ռազմի ձայնով. _Քնաար~ դու խի քնար պարսիկի ծոցում… Արթնացած տղամարդիկ կանանց շշմած հայացքների տակ ախ~ Քնար~քաշեցին … Իսկ Էմմայի թուզը չդիմանալով կրքոտ ձայներին` ինֆարկտից պայթեց… Պետրոսը յիշեց և ասաց նրան. «Ռաբբի՛, ահաւասիկ թզենին , որին անիծեցիր,չորացել է»: Նոր Կտակարան.
Հրապարակող` LevonShahnur, Բաժին` Ժամանակակից արձակ, 143 օր առաջ