Մութ էրԼռության մեջ սրտի զարկերն անհաջող երգ էին հիշեցնում…Նա սկսեց ավելի արագ վազել: Չէր նկատում անընդհատ ոտքերի տակ ընկնող սուր քարերըորոնք վերքեր էին պատճառում նուրբ մաշկինՓոքրիկի ձայնը սպանում էրՑավի շնչով վարակված  մանկան լացի նոտաները` կախված օդում, կարծես հետևում էին նրան, սպառնում երբեք բաց չթողել հիշողությունը…Քայլերն արագացնում էրորպեսզի չլսերմոռանարվերջապես հեռանար այդանիծյալ վայրից Ո՞վ կարող էր իրեն ստիպել դիմել այս քայլին, ոչ ոք…Չէինքն է մեղավորմիայն ինքըԹույլ էչկարողացավ պաշտպանել իր աշխարհը… Այն աշխարհը, որը միայն իրեն էր նվիրված չգիտես էլ թե որ արժանիքի համար` լքեց…թողեց անտեր, թողեց, որ մեռնի…Շուրջ բոլորը պտտվում էր, օդը հագեցած էր մուգ թույնով, որը հետզհետե սպառնում էր հասցնել խելագարության…Երիտասարդ մարմինը ցնցվում էր անծանոթ զգացմունքներից: Հանկարծ ձեռքերով բռնեց գլուխն ու վայր ընկավԵրեխայի ճիչը ծակում էր լռությունն ուցավեցնում մարմինն ու հոգինԱղջիկը տանջվում էր…»Դեռ ուշ չէ,դեռ կարող է ետ գնալվերցնել նրանգրկելշոյելախրիր մասնիկն է,իր կյանքըիր երեխան…» : Փակեց աչքերըԱնգույն և համր ֆիլմի կադրերի պես հիշողություններն առաջ եկան:Ահա դուրս եկավ տանիցգրկում ` երեխանԻնքն էլ չհասկացավ ինչպես հասավ այստեղ: «Շատ ցուրտ էերեխան հաստատ մրսում է «: Փոքրիկին դրեց գետնինինչու՞ գետնին, որ էլ ավելի ստոր և դատապարտելի լինի իր արարքը…որ ամբողջ կյանքում երեխայի անհոգ, ոչինչ չկասկածող, մոտալուտ վախճանը չզգացող դե՞մքը հիշի անմիջապեսԱյնուամենայնիվ, մի փոքր ցրեց թափված տերևներն ու երեխայի զամբյուղն իջեցրեց գետնինՀետո նստեց կողքին ու նայում էրերեխան քնել էրՆա այնքան հանգիստ էր շնչում` բնազդորեն զգալով, որ ապահով է, մայրը կողքին է… Վազու՞մ էրթե պառկած էԼացու՞մ է երեխանթե լռության մեջ տերևներն են աղմկումԱնգամ ծառերը  աչքերը չռած հետևում էին նրա վազքին, և ծանր շնչառության ամեն մասնիկում քամին իր բաժին թույնն էր առաքում` վրեժ լուծելով ամենամեծ պարգևը չգնահատած անշնորհակալ մարդկային էակից… Ձեռքը դրեց կրծքինսիրտը չէրզարկումՎախեցած վեր թռավխենթի պես շուրջ բոլորն էր նայում`կարծես փնտրելով իր զարկերակը…»Մամ …»: Թվա՞ցԻհարկե թվաց…Ինքն արդեն շատ հեռու է, հեռու երեխայից, հեռու այն խնդրից, որը մի քանի ամիս շարունակ հանգիստ չէր տալիս…Չէ, չէր կարող, – փորձում էր արդարացնել ինքն իրեն, – բոլորը կմեղադրեին,միևնույն է, մենակ չէր կարողանա պահել…այսպես ավելի ճիշտ է…»Մամ…»…Չէ, չի լսում…Ոչինչ չկա, մտքերն են, կանցնեն, ժամանակ է պետք ուղղակի…Պետք է հիշել. ԵՍ ՍՏԻՊՎԱԾ ԷԻ…» Մամ, ես ապրել եմ ուզում «…Չէիր բալենէրԻր  բալեն, իր աշխարհը…Սկսեց ետ վազել`չնկատելով անընդհատոտքերի տակ ընկնող սուր քարերըորոնք ցավոտ վերքեր էինպատճառում նուրբ մաշկինԱմեն բան մոռանալով ` նա վազում էր, չէր զգում անգամ դեմքին հարվածող քամու հայհոյանքները, որը կարծես չարախնդում էր`թույլ չտալով սխալը ուղղել…Մտքում մի բան էր. <<Միայն թե հասցնեմմիայն թե հասցնեմ…>>:


¨¨¨¨¨¨¨¨¨¨¨¨¨¨¨¨¨¨¨¨¨¨¨¨¨¨¨¨¨¨¨¨¨¨¨¨¨¨¨¨¨¨¨¨¨¨¨¨¨¨¨¨¨¨¨¨¨¨¨¨¨¨¨¨¨¨¨¨¨¨¨¨¨¨¨¨¨¨¨¨¨¨¨¨¨¨¨¨¨¨¨¨¨¨¨¨¨¨¨¨¨¨¨¨¨¨¨


Պայծառ լույսը կուրացնում էրԱղջիկը բացեց աչքերըԲուժքույրն ինչ-որ գրառումներ էր անում: Արթնացա՞րՇուտով քո հերթն էՀիմա բժիշկը կգա ու կսկսենք: .   


Լույս էր… Լռության մեջ սրտի զարկերը երգում էին: Նա վազում էրսալիկապատ հատակով`ձեռքերով արդեն ձևավորվող փորիկը գրկած.    -  <<Կապրեսբալես>>: Հասցրեցհասցրեց