Դու պարում էիր ինքնամոռաց,
Ու նայում ինձ սարսափած…
Հեծկլտում էիր ցածրաձայն,
Ասես երգն այդ, ցավում թրծված,
Անչափ շատ էր ձգձգված…

Դու լալիս էիր խելագարված,
Ասես ես չէի կողքիդ կանգնած,
Այլ քո սերը վաղուց անցած…