Գարնան ծաղիկներ
Հոգեզմայլ գարուն է:Այստեղ-այնտեղ լսվում է գարնան խորհրդավոր ձայները,որոնք այդ օրերի անբաժան մասունքն են կազմում:Ծավի երկնքում ամպերը գգվել են շիջող արևին և մի մեծ գրգանք են ապրում,կարծես ամեն ինչ վերջացել է և ժամանակը մի բուռ մոխիր է դարձել:Անձրևի տմույն կաթիլները ծվարել են օդի բուրումներով օծուն շերտերով:Նրանք փորձում են սպրդել արևի ճառագայթների մեջ ու, խոլաբար վարգելով,ընկնել երկրի վրա,բայց ապարդյու՜ն... Գարնան այս հմայագեղ զարթոնքը կենդանացնում է երկիրը,սրտմաշուկ անուրջներ տալիս,որոնցից յուրաքանչյուրը առինքնում է մարդկանց՝ նուրբ թելերից կազմված հոգիներ:
Աստանդական արևի շաղերը կաքավելով նուրբ խորշեր են թողնում մայր հողի վրա:Մայրամուտի ականակիր գծերը դանդաղ մոտենում են հեռավոր հորիզոններից:Օրը քիչ-քիչ կերպարանափոխվում է արևային չարաճճի մանկիկից՝գիշերային ըղձանուշի:Ահա անձրևի խայտաճամուկ կաթիլները իջնում են,հծծելով,ողբագին երգ երգելով,մի ուրիշ օտար երազ տալով՝մեկ այլ կյանքի պատմություն են պատմում,միստիք անդորրով,կյանքի նկատմամբ մի անբացատրելի զգացմունք են ընծայում:Այդ զգացմունքի ազդեցության տակ ուզում եմ մեղմահոս բարձրանալ վերև,հասնել մի կետի և այնտեղից անքթիթ հայացքով ժպտալ,լիակուրծ շնչել այս կյանքի բույրը,համտեսել մի անմար կյանքի պատառ:Այդ պատառի համը դու երբեք չես մոռանա ու աներկբայելի խոսքերով կասես,թե հասկացար ապրելու անաչառ իմաստը:Իհարկե այս իղձը հեշտ չի տրվում,պետք է գա այն պահը,երբ իրականում դու կզգաս,որ ապաշխարել ես և կատարել քեզ տրված հանձնարարությունը:
Աստղերի տրտմաշուք և լուսնի նեկտարից պատրաստված լույսը ողողում է քո դեմքը և աչքերդ փակվում են,դու կարծես թալկանում ես,մարմինդ,հոգիդ ձուլելով անվախճան կյանքին և ժամանակին:
Երազ ես տեսնում...Աչքերիդ առաջ հայտնվում է մի մեկուսի բուսած ծաղիկ,բայց նրա վճիտ արցունքների մեջ կան անթաքույց երջանկության կաթիլներ:Տեսնում ես,թե ինչպես քամին գալով ասպնջական թևերով,զորավիգի նման գրկում է այդ ծաղիկը,տալիս քաղցր,ընդարմացնող համբույր:Ժամանակը անցնում է,երևում են ծաղիկի հուշիկ թերթերի խորշոմները և ծաղիկի ելևէջները խոսում են կյանքի վաղանցիկության մասին:Վայրագ քամին դա տեսնելով՝ներհակ դժգոհությամբ պոկում է ծաղիկը,տանում հեռու՜-հեռու՜ դեպի անապատները՝ այրվող,դեպի ծովերը՝ շափուղյա,դեպի լեռնագագաթները՝ճերմակաթույր...
Տագնապով արթնանում ես,հոգիդ ծարավ է,ցանկանում ես ծծել այս գիշերվա տապը:Կարծես թեթևացել ես,ինչպես այն ծաղիկը,որին ամեն օր գրկում է այդ տարաշխարհիկ քամին:Աչքերդ տեսնում են կյանքի բոլոր կողմերը,ինչպես նաև շողոմ պահերը,որ քո կյանքում պատահել են:Այլևս ոչինչ պետք չէ:
Գարուն էր,հոգեզմայլ գարու՜ն:Եվ այս աշխարհի մարդիկ, որոնք գարնան ծաղիկներ են, ապրելով, միանում են վաղնջական գարնանը,հեռանում՝թողնելով անհետացող հետքեր...
Հրապարակող` Ovsanna, Բաժին` Ստեղծագործողի անկյուն, 199 օր առաջ