Մոխրամա´նը… բոլորից մոռացված մոխրամանը, հանկարծ` հիշեցին ու խորդանոցի խավար գերությունից լույս աշխարհ հանեցին:
Օ՜, նրան չտարան լվանալու…
Անփույթ մեկնված ձեռքը, ամենացավոտ տեղն ընտրելով`, մի այրվող գլանակ մխրճեց այնտեղ: Թվաց`, լոկ մի պտղունց մոխիր գումարվեց եղած փոշուն…