Ժամացույցը, հլու իր մեխանիզմի թելադրանքին`, ակամա սիրախաղի կանոններ էր ցուցադրում… Պարոն Երկար սլաքը որքան մոտենում էր`, Տիկին Կարճ սլաքը հեռանում էր: Կառապանի ճիպոտի նման Վարկենաչափ Հանգամանքը մեկ Պարոն Երկարին, մեկ էլ Տիկին Կարճին էր հասնում, ճիպտում, սաստում…
Հանգամանքն այնպես դասավորվեց, որ Պարոն Երկարը Տիկին Կարճին քսանչորս անգամ բռնացրեց ու պինդ-պինդ համբուրեց…