ԱՆԱՌԻԿ ՀՈԳԻՆԵՐԻՆ
Խորամանկ Poker խաղացողի նման, որի ձեռքին իրականում հաղթական խաղաքար չկա, բայց նա ձևանալով ու հակառակը ապացուցելու համար անփութորեն մի « պտղունց » քայլ է կատարում`, այդպես էլ ես համարձակվում եմ մի լեղիախառն բանաստեղծություն ներկայացնել: Այն գրել եմ Ստրասբուրգի կայարանում, գնացքի սպասելիս… Մինչև գնացքի ժամանելը թիկունքով փորձեցի ծածկել մի թզանոց ծուռ տառերով « Armenia » խազվածքն ու հարթեցնելով դատարկ ծխախոտատուփս` վրան (թող ներեն նրանք, որոնց քիմքին դուր չի գա) խզմզեցի.
Խըժռել է նյութը մարդու շիտակ հոգին,
Տիրել նրա սիրտ ու մտքին…
Ալմազն իր մեջ ոչ թե ամպիկ,
Այլ ամպամած ճաք է տվել…
Միջնադարի կեռմաններում
Քթոսկրի բուրգը աճել,
Լայն ճակատն է նեղացրել,
Հազարամյա արյան հոսքին
Լեղի խառնել,
Շինծու ժպիտ, խոսք ձեռք բերել.
Խնդա՞ս, թե` լաս…
Մեղրագործը պատվին խառնել`
Մեղրի միջին շաքար դրել,
Ծննդկանը ան-սեր ծնել,
Հանուն կաթի, գեղձերի մեջ`
Թեյ է բթել...
Ու հացթուխը թթխմորում
Հոգին թաղել` կշեռք դրել.
Խնդա՞ս, թե` լաս…
Խըժռել է նյութը մարդու շիտակ հոգին,
Տիրել նրա սիրտ ու մտքին…
Ալմազն իր մեջ ոչ թե ամպիկ,
Այլ ամպամած ճաք է տվել…
Միջնադարի կեռմաններում
Քթոսկրի բուրգը աճել,
Լայն ճակատն է նեղացրել,
Հազարամյա արյան հոսքին
Լեղի խառնել,
Շինծու ժպիտ, խոսք ձեռք բերել.
Խնդա՞ս, թե` լաս…
Մեղրագործը պատվին խառնել`
Մեղրի միջին շաքար դրել,
Ծննդկանը ան-սեր ծնել,
Հանուն կաթի, գեղձերի մեջ`
Թեյ է բթել...
Ու հացթուխը թթխմորում
Հոգին թաղել` կշեռք դրել.
Խնդա՞ս, թե` լաս…
Հրապարակող` ԹԱԴԵՎՈՍ, Բաժին` Ստեղծագործողի անկյուն, 205 օր առաջ