ԱՆՁՐԵՎԱԾ ԺՊԻՏ` ԿԱՆՉԻ ԾԻԱԾԱՆ
۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞
❀*•.¸¸.•*✿*•.¸¸.•*❀ ❀*•.¸¸.•*✿*•.¸¸.•*❀
ԱՆՁՐԵՎԱԾ ԺՊԻՏ` ԿԱՆՉԻ ԾԻԱԾԱՆ
Երկնքից իջավ շշմահար եղած մի սպիտակ երակ`
Բոցավառվելով իրիկնամուտի
Վառ արեգակի կարմրաթույր հոտով,
Իջավ սպիտակը կարմրով զուգված, ոլորանախշված,
Երկրին բերելով երկնքի զովը իր մի կաթիլով:
Ուղփամած օրը զարդարվեց հանկարծ բույլ երակներով,
Որոնք առաջնեկ երակի հետքով իջնում են երկրին,
Կարծես ճաքճքվեց օդը ուշաթափ արևից շիկնած կույս կաթիլներով,
Պճնվեց երկիրը` արձագանքելով անձրևի ուրախ երգ ու ճղփյունին:
Գերվում է երկիրը երկնքից ստացած չքնաղ նվերով,
Ինչն էլ դառնալով ճաճանչ երկնքում` ծնում մի ժպիտ...
Այդ ծիածանն է իր իրավունքով սահմանազատում,
Եվ նշուլելով այն մոգական գույներ զուլալ երկնքին,
Խառնում է իրար անձրև ու երկինք, երկիր ու գարուն:
Լույսի ու հույսի անխոս ու անես դաշինք է կնքվում:
Երկի՜նքն է ժպտում…
16.04.2010
© Copyright: Հրաչուհի Ալիխանյան, 2010
"ՄԵՆԱԽՈՍՈւԹՅՈւՆ"
❀*•.¸¸.•*✿*•.¸¸.•*❀ ❀*•.¸¸.•*✿*•.¸¸.•*❀ ۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞
Հրապարակող` Հրաչուհի, Բաժին` Ժամանակակից պոեզիա, 245 օր առաջ