Որքան հզոր են արձագանքները կուտակված կրքի
«Բավիղի մեջ» շարքից
Որքան հզոր են
արձագանքները կուտակված կրքի
այս բավիղի մեջ,
ու կորչում են զուր կարոտները մեր.
սերը մեզ երես չտվեց երբեք:
Եվ սրբապատկեր դարձած նկարը
բարցի տակ պահած`
մենք շնանում ենք շնագայլի հետ
ու լուռ մտածում.
-Կամրջի տակով տեսնես հոսու՞մ են
դեռ սերերը մեր:
Տեսնես բավիղի ո՞ր անկյունում է
պահված վերջնական հուսահատության
արտոնագիրը...
ուզում եմ հասնել.
իմ հույսը բեռ է դարձել ուսերիս:
Կարոտը մեռավ այս խավարի մեջ,
ու ոչ ոք չեղավ, որ նրան թաղի,
իսկ մենք խաղում ենք
բարեպաշտական մեր խաղերը դեռ,
և դեռ վստահե՞լ...
Բայց մենք գնում ենք
դեռ բնազդային ինչ որ մղումով
և չենք նկատում, որ քարացել է
սիրտը կրքերի գերխտացումից.
չի կարող պայթել, քանի հույս ունենք,
բայց ես փորձում եմ...
չխելագարվել:
Հրապարակող` ՀԱՅԱՐՏ, Բաժին` Հայարտի հեղինակներ, 271 օր առաջ