Նստում եմ հաճախ, ես նրա կողքին,
Նայում եմ երկար ծերացած դեմքին
Կարդում եմ այնտեղ խոր իմաստություն,
Ամեն մի ակոս ունի պատմություն:


Արդեն ծերացել է
Տատը մեր գյուղի
Կորացել է մեջքը՛շատ դժվար կյանքից
Դողում են մատները՛խոր ծերությունից:


Այժմ հաճախ է նա ուզում պառկել,
Հաճախ է փակում կոպերը հոգնած
Կարծում ես թե
Հանգիստ է քնած:


Մտքով թռչում է դեպի հեռուներ,
Դեպի մանկություն,ջահել տարիներ,
Երբ դեռ չեր կորցրել առոխջությունը
Դիմացը ապագան էր,ոչ  հիշողությունը:


Երբ զավակները բազմած
Իր կողքին,
Ինքը կաղնու պես
շվաքն էր ամենքի:


Վեր է կենում տատը իր տեղից
ծանր հոգոց հանում,սրտի խորքից
Ապա ժպտում է նայելով այն կողմ
ՈՒր որդիներն են հավագված մի կողմ:


թոռներն էլ դրսին են անհոգ ծիծաղում:
Այնտեղ էլ չարաճճի ծոռն է վազվզում
ՈՒրախության շող տատին պարգևում
շարունակում է նրան հիշեցնել
Օջախի ծուխը կծխա հավետ:


Ապա ստանալով գերբնական ուժ,
Վեր է թռնում տատը մեր գյուղի
Սկսում է քաշել
Հոգսը ամենքի:


Նայում եմ երկար ես նրա դեմքին,
Տեսնում եմ այնտեղ անսպառ մեծ ուժ
ժամանակը անզոր է նրան կանգնեցնել,
Նա իսկական մայր է՛ պետք է սովորել: