Անիծում եմ ես ժամը մահաժամի,
Երբ տառապում էին հայերը ցավից,
Երբ ոտաբոբիկ, սոված ու ծարավ,
Փախչում էին հայերն իրենց տներից:
Անիծում եմ ես ժամն տարագիր,
Երբ հայը թողած բահն ու գրիչը
Վառվում էր Դերզորի շեգ անապատում,
Երբ հայը բռնած անլույս ճանապարհ,
Գնում եր դեպի պանդխտությունը:
Անիծում եմ ես ժամն Եղեռնի,
Երբ, որ ուժ չկար բազկում հայերի,
Երբ տառապում էին անզորությունից
ՈՒ մահանում էին թուրքի յաթաղանից:
ՈՒզում եմ ծաղրել մի պահ մտածել:
Ասելով:
Դահիճներ իմացեք, որ դահճությունն անգամ դուք լավ չեք սերտել:
Ամոթ այն դահճին, որ զարկից հետո,
Կենդանի պիտ թողնի շղթայված զոհին:
ՈՒզումեք իմանալ ինչու եք ծաղրելի:
Ասեմ՛ իմացեք:
Այդպես է քանզի դուք թույլեք ու թուլակամ,
Տկար եք ու տկարամիտ,
Քանզի չհասկացաք,
Որ սպանելով ցեղին արիական,
Դուք ձեզ զրկեցիք արիանալուց՝
ՈՒ սպանելով ցեղին բարձրյալ
Դուք ձեզ զրկեցիք բարձրանալուց:
Անցան, գնացին, տարիները մնացին հեռվում,
Բայց ես հպարտ եմ հպարտ եմ որ հայ եմ
Քանզի հայն ունեցել է Դավիթ Սասունցի,
Ով մարտից առաջ տեղյակ էր պահում,
Ով ընկածին երբեք սրով չեր խփում,
Քանզի ունեցել ենք մենք Հայկ նահապետ,
Որի նիզակը հուժկու եր ու անվրեպ,
Ով տապալեց Բելին դյութազուն
ՈՒ մեզ պարգեվեց սուրբ ազատություն:
Իսկ դուք՛ դուք՛ վայրի գայլի ցեղ
ՈՒնեցել ես արդյոք գոնե մեկ դյութազուն:

Մ.Մարտիրոսյան 2011,02,21