Հայերեն վիրտուալ ստեղնաշար
Լավ նորություն նրանց համար, ովքեր խնդիրներ ունեին ինտրենետում հայերեն գրելու հետ կապված.

Հայերեն.am նախագծի շրջանակներում Արշակ Ուլուբաբյանի հեղինակած հիանալի ծրագրի՝ հայերեն վիրտուալ ստեղնաշարի շնորհիվ այժմ կայքում կարելի է գրել հայատառ՝ ընդհամենը ձեր համակարգչի ստեղնաշարի վրա սեղմելով ( Esc ) ստեղնը կամ մկնիկով նշելով կայքի վերևի աջ մասում` «Որոնման դաշտի» տակ դրված «Միացնել հայերենը» նշիչը:

Հայերեն վիրտուալ ստեղնաշարը անջատելու համար նորից սեղմեք ( Esc ) ստեղնը կամ անջատեք «Միացնել հայերենը» նշիչը: