Կեսգիշեր էր…
Թանձրանում էր մութը թեթև,
Ու մի զեփյուռ էր մեղմ հոսում`
Տամկության հետ ճախրում անթև.

Լիալուսինն էր գլորվում,
Ժպտում էին աստղերը ողջ,
Ու խոնջանքից անէացած`
Քուն էր մտել քաղաքն ամբողջ…

Ոչ ոք չկար փողոցներում,
Լոկ զեփյուռն էր ճախրում չորս դին,
Ու մի պոետ էր դեգերում`
Հայացքն հառած լիալուսնին…

Զրուցում էր աստղերի հետ
Իր մեջ գտնում Հավերժություն,
Ու ձոնում էր լիալուսնին
Մի երկնային հաղորդություն…

Հանկարծ ինչ որ մի մլավոց
Խախտեց անդորրն ու սարսռաց,
Փնտրեց նրան խոհակալած`
Պոետն անհուն, ինքնամոռաց..

Եվ փողոցի մի անկյունից
Հանկարծ ցատկեց կրքոտ կատուն…
Չերկմտեց պոետն անհուն,-
Քայլերն ուղղեց պոռնկատուն….