Լեռանց կարոտ
Լեռանց կարոտ
Ողրամ զ'քեզ հայոց աշխարհ…
Լեռներ', լեռներ' հայրենի, արևախանձ, երկնամերձ,
Անառակված որդու պես ես գալիս եմ դեպի Ձեզ …
Ու ատում եմ ես հիմա, մի'ֆ ու առասպել,
Ինձ ձեր կարոտն է կանչում, հայրենի' լեռներ…
Դե արթնացի'ր, Նահապետ ու նայիր չորս դին,
Լեռանց կարոտն է երգում, քո պոետ որդին…
Որտե՞ղ, ինչպե՞ս կորցրեցիր քո աղեղը լայնալիճ,
Որդիներդ, Նահապետ, տե'ս, փախչում են լեռներից…
Որտե՞ղ էիր, Նահապետ', ո՞ւր էր քո նետը Հայկյան,
Երբ ավերվեց, որբացավ մեր եդեմը Նայիրյան-
Օտար լճից դալկացավ, տրվեց հրին ու սրին,
Մորթոտվեցին որդիքդ, բռնաբարվեց Նայիրին….
Ու եռբ ճախրում էիր թեթև ճամփեքում հարդագողի,
Քո լեռներին տիրացավ խուժանը գաղտագողի.

Երբ արյան գետ էր հոսում քո լեռներից Նայիրյան..
Որտե՞ղ էիր, Նահապետ', երբ խենթացանք վշտահար
Ու Նայիրին մեր դարձավ Գողգոթայի ճանապարհ,

Որդիներդ, Նահապետ, տե'ս փախչում են լեռներից…

-Ներբողներդ, Նահապետ, խլում եմ քեզնից
Ու լեռներին եմ ձոնում' վշտիս կարեկից,
Քանզի միֆ էիր դու, հեքիա'թ իսկական-
Լոկ լեռներն են մեր երգի դարավոր վկան..
********
Թո'ղած զարմն իր արնաքամ,
Թո'ղած երկիրն ավետյաց,
Թո'ղած աղեղն իր լայնալիճ,-
Հայկը փախչում է լեռներից…

Հրապարակող` Abo, Բաժին` Ժամանակակից պոեզիա, 281 օր առաջ