Ես շատ կուզեի, որ գընացքները
Իրենց մըշտական գըծով գընային,
Որ արևները ցայգին ծընվեին
Ու մայրամուտին մեռնեին նորից,
Որ առօրեական թըվերը բոլոր
Վերագըտնեին իմաստը իրենց,
Որ ցաք ու ցըրիվ խումբը տառերի
Չըվարանեինք կոչել այբուբեն...
Ամենը լիներ ջինջ ու լուսավոր,
Որ հեռանայի հետ դարձի հույսով,
Որ այսքան խորը չայրվեի երբեք,
Որ այսքան կոպիտ չըդաջվեր հոգիս.
Որ ես պահեի փարոսի նման
Հոգեվարք ապրող իմ կարեկցանքը,
Եվ գույներ տեսնող թեկուզ կարճատես,
Բայց կյանքի բոհում հեռատես դարձած
Աչքերըս պաղած...

Մեջըս վանդակ է, ներսում` մի թռչուն,
Շարունակ պատից պատին է կպչում.
Ես ինչպես բանամ դըռնակը քո դեմ,
Երբ իմ դեմ բոլոր դըռներն են փակված
Դըռները փակ են պողպատ կողպեքով,
Կողպեքներն անսարք,
Բանալիներն էլ կորած անհասցե.


www.anethaneth.wordpress.com