Մարդը
Շնչում է Աստված, շնչում անհանգիստ,
Շնչում է ահա Նա իմ թոքերով,
Ու զգում, է թե ինչքան է օդը
Պղտորվել մարդկանց կեղտոտ մտքերով:
Լսում է Աստված, լսում քարացած,
Լսում է ահա իմ ականջներով,
Ինչպես է մարդը հայհոյում Աստծուն
Ու երդվում է սուտ բոլոր սրբերով:
Նայում է Աստված, նայում զարմացած,
Տեսնում է ահա Նա իմ աչքերով,
Ինչպես է մարդը Աստծո գոյության
Հարցը վիճարկում ինչ-որ փաստերով:
Խոսում է Աստված, խոսում ճարահատ,
Խոսում է ահա Նա իմ բերանով,
Ինչպես է մարդը` այդքան մեղսագործ,
Հանդգնում խոսել Աստծո բերանով:
Ու լռում է Նա, լռում է հանգիստ,
Կարծես համոզվում ևս մեկ անգամ,
Որ պետք է տապան կառուցել նորից,
Թեկուզ չէր ուզում այսքան վաղաժամ:
2008 թ. հոկեմբեր
Շնչում է ահա Նա իմ թոքերով,
Ու զգում, է թե ինչքան է օդը
Պղտորվել մարդկանց կեղտոտ մտքերով:
Լսում է Աստված, լսում քարացած,
Լսում է ահա իմ ականջներով,
Ինչպես է մարդը հայհոյում Աստծուն
Ու երդվում է սուտ բոլոր սրբերով:
Նայում է Աստված, նայում զարմացած,
Տեսնում է ահա Նա իմ աչքերով,
Ինչպես է մարդը Աստծո գոյության
Հարցը վիճարկում ինչ-որ փաստերով:
Խոսում է Աստված, խոսում ճարահատ,
Խոսում է ահա Նա իմ բերանով,
Ինչպես է մարդը` այդքան մեղսագործ,
Հանդգնում խոսել Աստծո բերանով:
Ու լռում է Նա, լռում է հանգիստ,
Կարծես համոզվում ևս մեկ անգամ,
Որ պետք է տապան կառուցել նորից,
Թեկուզ չէր ուզում այսքան վաղաժամ:
2008 թ. հոկեմբեր
Հրապարակող` khachikpurtoyan, Բաժին` Ժամանակակից պոեզիա, 481 օր առաջ