Պապիկն այլևս չկար…

Նրանք կրկին հավաքվել էին կանգառում ու քարացած հայացքով սպասում էին այն միակ տրոլեյբուսին, որը հարևան քաղաք էր գնում: Ժամերով սպասելուց նրանց աչքերը փակվում էին ու մեղմ դողում սառը քամուց: Տրոլեյբուսի գալուց հետո կանգառում միշտ մնում էր մի ծերունի, ով անվերջ սպասում էր, բայց չգիտեր ում: Պատռված հագուստով, ցրտին նստած պապիկը անօթևան էր: Գիշերում էր փողոցում ու այդ ծածկը իր համար դարձել էր հարազա » Կարդալ ամբողջությամբ

Իսկ գետնին կիսաայրված "գրամաֆոնն" էր...

Նա ամեն օր փակում էր դուռը ու լուռ նստում : Միայն այսօր միացրեց երաժշտությունը ու սկսեց նուրբ, ճկուն պարելը: Հետո կրկին հիշեց, թե ինչ էր եղել օրեր առաջ ու նորից ամենը թողեց ու նստեց հայելու առաջ: Ձեռքը վերցրեց դռան առջև ընկած կարմիր վարդը ու սկսեց թերթերը հատիկ-հատիկ պոկել:

Նա տխուր էր, որովհետև ուզում էր գնալ Փարիզ ու շրջել փողոցներով, բայց նրա տունը ամբողջովին այրվել էր ու հիմա ապրում էր շե » Կարդալ ամբողջությամբ

ԻՄ ԱՅԲՈՒԲԵՆԸ


Մանուկների համար

ԻՄ ԱՅԲՈՒԲԵՆԸ

Սովորել եմ կարդալ, գրել,
Գիր ու գրքով միտքս սրել.
Ա-ն՝ արևն է ելած ոտի,
Բ-ն՝ բարևն է առավոտի:
Գ-ն՝ գնում եմ նորից դասի,
Դ-ն՝ դպրոցն է Երրորդ մասի:
Ե-ն՝ եկել եմ դպրոցից տուն,
Զ-ն՝ էլ զանգն է դռան հնչում:
Է-ն՝ է՜յ, ինչքան լավ է տանը,
Ը-ն՝ էլ ընկեր Վարդանյանը:
Թ-ն՝ թվերն են ու թանաքը,
Ժ-ն՝ ժամն է ու ժամանակը:
Ի-ն՝ իղձերն են մանուկ սրտում,
Լ » Կարդալ ամբողջությամբ

Վախը

Երկար ժամանակ է ես փնտրում եմ նրան: Այդ միայն թվում է, թե փախչում եմ, խույս տալիս, շրջանցում...
Իրականում փնտրում եմ բոլոր նուրբ ու կոծկված ծակուծուկերում, նեղ ու հեղձուձիչ այն տեղերում, ուր վզարմատումդ ճնշումից թուլանում են ոտքերդ, թմրում ձեռքերդ, խշշում ականջներդ, ու հասկանում ես, որ դու չկաս, մարդ չես, փալասի կտոր, ու ամեն ինչ իրականում կանտրոլից դուրս ա...
Բայց ես փնտրում եմ նրան:
Նրա ս » Կարդալ ամբողջությամբ

Անարդարություն

Այս աշխարհում կան մարդիկ,
Որ շատ դժվար են ապրում.
Այս աշխարհում կան մարդիկ,
Որ ապրելու տեղ չեն գտնում:

Որ նրանք օրվա հացի կարոտ,
Որ նրանք օրվա ճաշի կարոտ,
Ապրում են` բայց ասես չկան,
Ապրում են` բայց ասես մեռած:

Ասես ժամանակը կանգ է առել.
Նրանց համար րոպեն ժամ է դարձել,
Նրանց համար գարունը` աշուն,
Ամառը` ձմեռ է դարձել:

Այս կյանքից նրանք ոչինչ`
Ոչինչ չեն հասկանում,
Ասես իզուր են » Կարդալ ամբողջությամբ

Գոնե մեկ անգամ

Գոնե մեկ անգամ ժպտա ինձ հոգիս,
Քո այդ ժպիտը ինձ նոր կյանք կտա,
Մեղրաբույր նեկտար` քո այդ ժպիտը
Իմ պապակ սրտին նոր ավիշ կտա:

Գոնե մեկ անգամ, թեկուզ մեկ անգամ,
Շուրթերիդ վարդի բույրը ըմպեի ,
Եվ կրծքիդ եդեմ այգում ծաղկավետ
Հավետ երջանիկ ես անրջեի:
» Կարդալ ամբողջությամբ

քայլեր ավազի վրայով (1)

Մարդը, որը վաճառում էր երջանկության հորմոններ, » Կարդալ ամբողջությամբ

քայլեր ավազի վրայով (4)

Իմ անմահությունը սկսվեց, երբ ես կորցրի նրան: Տնավորվեցի իմ կորստի գագաթին, որտեղ ամպեր էին հանգրվանել պատուհաններիս, ու ապրեցի վերջակետի մյուս կողմում:

Կորցնելով նրան, կյանքը կանգ առավ, ու ես դարձա անմահ: Ոչինչ պետք չէր հասցնել, ու ոչինչ չկար չհասցնելու: Ամեն ինչն իմն էր ու ես ոչինչ չունեի: Ինձ երևի նույնիսկ երջանիկ էի համարում, քանի որ չունեի դժբախտության զգացում, ու կարիք չկար ամեն պահ հիշե » Կարդալ ամբողջությամբ

քայլեր ավազի վրայով (2)

Մի անգամ վաղուց մեկը փորձել էր խեղդել զգացմունքը:

Մեկը ափին էր կրկին, բայց այլևս չէր փորձում:

Մեկն ընդամենը եկել էր այն երեխայի հետևից, որին լքել էին ավելի վաղուց, քան երբ փորձել էր խեղդել զգացմունքը:

Երեխան նստած էր ավազներին, ու մեկը տեսավ, որ կենդանի է` գույներ ունի:
Մեկ ուրիշը համբուրել էր նրան առավոտյան` սև-սպիտակ: Համբուրել էր նկարը ու հեռացել. չէր հավատացել, որ կենդանի է: Ասել » Կարդալ ամբողջությամբ

քայլեր ավազի վրայով (3)

Ես` արդուկած մազերով, արդուկած դեմքով, նստած եմ բազմոցին:

Ես թարգել եմ թմրանյութը:
» Կարդալ ամբողջությամբ