Շարադրություն
Չի դառնում կրոն:
Պարույր Սևակ
Չորրորդ դասարանում էի, երբ գրեցի իմ առաջին շարադրությունը: Շարադրությունն սկսել էի գծիկով, այսինքն` ուրիշի ուղղակի խոսքով: Ուսուցչուհին նայեց, զարմացավ և գովեստի մի քանի խոսքեր ասաց:
Ամիսներ անցան: Նորից շարադրություն պետք է գրեինք: Գրեցի:
Երբ հաջորդ օրը ուսուցչուհին մտավ դասա » Կարդալ ամբողջությամբ
Հրապարակող` Hrant-Shavasp, Բաժին` Ստեղծագործողի անկյուն, 390 օր առաջ
ՄՈԽՐԱՄԱՆԸ
Մոխրամա´նը… բոլորից մոռացված մոխրամանը, հանկարծ` հիշեցին ու խորդանոցի խավար գերությունից լույս աշխարհ հանեցին:
Օ՜, նրան չտարան լվանալու…
Անփույթ մեկնված ձեռքը, ամենացավոտ տեղն ընտրելով`, մի այրվող գլանակ մխրճեց այնտեղ: Թվաց`, լոկ մի պտղունց մոխիր գումարվեց եղած փոշուն…
» Կարդալ ամբողջությամբ
Հրապարակող` ԹԱԴԵՎՈՍ, Բաժին` Ստեղծագործողի անկյուն, 203 օր առաջ
ԻՄՆ ԵՆ ԼԻՆԵԼՈւ
Հետքերը կրող գրքի էջերը,
Համբուրել սիրով…
Ու ես ժպտացել,
Հույս եմ փայփայել .
Ի´մն են լինելու -
Քն » Կարդալ ամբողջությամբ
Հրապարակող` ԹԱԴԵՎՈՍ, Բաժին` Ստեղծագործողի անկյուն, 185 օր առաջ
ԱՇՆԱՆ ՄՈՒՏՔԸ
Աշնան շունչը
Լիզեց ձորի զույգ շուրթերը,
Քարափի հետ կոխից հոգնած`
Գլորվեց ցած,
Գալարվելով ծույլ ու անշտապ`
Խուժեց անձավ,
Ծերպ ու փչակ…
Աշնան բոթը
Սուրաց դեպի անշուք լուսին,
Թաթով զարկեց կիտված ամպի
Փքուն փորին,
Ասես մի հրեշ
Խոր քուն մտած,
Անհուն ցավի՞ց, թե` զայրույթից.
Ամպը ոռնաց…
Կայծակն ահեղ`
Աշնան մուտքը հրավառեց :
» Կարդալ ամբողջությամբ
Հրապարակող` ԹԱԴԵՎՈՍ, Բաժին` Ստեղծագործողի անկյուն, 204 օր առաջ
ՍԿԶԲՈՒՄ ԶԵՓՅՈՒՌԸ
Սկզբում` զեփյուռը փոխվում է քամու
Քո խոսքերի մեջ,
Ու ամենակուլ մրրիկ բարձրանում
Քո աչքերի մեջ,
Հետո` հորդում է արցունքդ այրող,
Լավայի նման իր շուրջն ավերող…
. . . . . . . . . . . . .
Ինձ մնում է լոկ`
Փլվել աթոռին,
Այնինչ փնտրում եմ, փնտրում եմ
Մի գիրք`
Ուր գնացքների չվացուցակն է…
» Կարդալ ամբողջությամբ
Հրապարակող` ԹԱԴԵՎՈՍ, Բաժին` Ստեղծագործողի անկյուն, 203 օր առաջ
Ակրոստիկոս
Սրբապատկեր, որ դաջվեցիր բորբոսապատ, գունեղ ժայռի քարաքոսին,
Որպես սրտի խուլ զարկ, կոչնակ, տրոփեցիր լեռան կրծքում,
Նմանվեցիր խորանի մեջ աղոտ լույսով թրթռացող մոմի լույսի,
Առանց որի` անուրջները համր սարի, վերածվել էին պատրանքների…
» Կարդալ ամբողջությամբ
Հրապարակող` ԹԱԴԵՎՈՍ, Բաժին` Ստեղծագործողի անկյուն, 204 օր առաջ
ԺԱՄԱՑՈՒՅՑԸ
Ժամացույցը, հլու իր մեխանիզմի թելադրանքին`, ակամա սիրախաղի կանոններ էր ցուցադրում… Պարոն Երկար սլաքը որքան մոտենում էր`, Տիկին Կարճ սլաքը հեռանում էր: Կառապանի ճիպոտի նման Վարկենաչափ Հանգամանքը մեկ Պարոն Երկարին, մեկ էլ Տիկին Կարճին էր հասնում, ճիպտում, սաստում…
Հանգամանքն այնպես դասավորվեց, որ Պարոն Երկարը Տիկին Կարճին քսանչորս անգամ բռնացրեց ու պինդ-պինդ համբուրեց…
» Կարդալ ամբողջությամբ
Հրապարակող` ԹԱԴԵՎՈՍ, Բաժին` Ստեղծագործողի անկյուն, 203 օր առաջ
Ինչ քոնն է, քոնն է
Ու մարգարտի պես խեցումդ գոցված, ճո՜ճք ես վայելում ջրի հատակին: Խուլ ու անհաղորդ ես փեղկերդ թակող դրսի ձայներին: Ու թվում է, թե փայլը մեկ հատիկ քո մարգարտի, սողանցք չի գտնի լույս աշխարհ տանող:
Տարակույս չկա՞... Միլիոն տարիներ եղածն աշխարհի վա՞ղն էլ անպայման պիտի կրկնվի...
Մոլորությո » Կարդալ ամբողջությամբ
Հրապարակող` ԹԱԴԵՎՈՍ, Բաժին` Ստեղծագործողի անկյուն, 194 օր առաջ
ՓՈՐՁՈՒՄ ԵՄ ՎԱՆԵԼ
Քո շաղակրատող աչքերն անլեզու`
Ասես գիժ լինեն…
Գիժ վարգի մեջ են ասես,
Գիժ քամուն թամբած
Մազերդ բոցված…
…Ո´չ, գիժը ես եմ,
Որ քո աչքերի գրոհը հոգնած,
Փորձում եմ վանել
Մարդ – ամրոց դարձած…
» Կարդալ ամբողջությամբ
Հրապարակող` ԹԱԴԵՎՈՍ, Բաժին` Ստեղծագործողի անկյուն, 203 օր առաջ
ՏԱԳՆԱՊ
Ջրվեժի նման աղմուկով`
Մազերդ թափվում են դեմքիս,
Քարերին զարկվող ջրերի նման`
Խոսքերդ արձագանքում են մեջս :
Գնդված մի տագնապ`
Հովազի նման,
Ամուր կառչել է բբիդ փեշերից,
Աշնան տռուզ ամպի նման`
Հարց է ծանրացել շուրթերիդ վրա…
Ի՞նչ պատասխանեմ
«Ինչ եղավ» հարցիդ,
Ի՜նքս էլ չգիտեմ, ի՞նչ եղավ, ինչու՞…
Լուռ եմ ու մոլոր :
Բառեր եմ պեղում,
Տագնապդ վանող խոսքեր եմ փնտրում…
Լոկ մատ » Կարդալ ամբողջությամբ
Հրապարակող` ԹԱԴԵՎՈՍ, Բաժին` Ստեղծագործողի անկյուն, 203 օր առաջ