«ՀԱՅԱՐՏ» ԳՐԱԿԱՆ ՑԱՆՑ / արեւածագ / Բոլորը
Լուսարձակների լույսերը կարմիր
Աշնան անձրևի պաղ կաթիլներում
Փշրած աստղերի ցոլքեր են մանրիկ:
Ծանոթ մեղեդու ալիքը թավշե,
Երգչուհու ձայնը մորմոքով լեցուն,
Թափանցիկ, անգո, ոնց սիրո հուշը,
Հոգնած մտքերիս թմբիր են լցնում:
Ճամփեզրի դատարկ կանգառի կողքին,
Լամպերի չռված աչքերի առաջ
Տագնապոտ նիրհով ննջում է թխկին
Ու իր նիրհի մեջ օրորվում կամաց:
Տաքսին տաքուկ է, բույրերն են օտար:
Թրթուրանման շարքը փողոցի
Լույսերով հատ-հատ քաշվում է դանդաղ
Խաչմերուկների խճճված թելից:
Թախծոտ մեղեդու ալիքը խռով
Կամաց հոսում է նվագարկիչից.
Սփոփանք եմ ուզում, ու այդ պատճառով
Անգամ մեղեդին հույս է տալիս ինձ,
Թե ճամփաների ժապավենները,
Խցանումները աշնան քաղաքի,
Ինչքան էլ երկար, անհույս ծավալվեն,
Սրանից ավել մեզ չեն բաժանի:
Որ կիզակետում մեր երազների,
Հանդիպումների հրաշքում անբառ,
Փակուղիներից հեռու մի ճամփի
Կգտնենք իրար, կփրկենք իրար...
Մութն իր անատամ, անհագ բերանում
Շարասյունների պոչը կծամի,
Բայց երկրագնդի ոչ մի խցանում
Եղածից ավել մեզ չի՛ բաժանի:
Վետվետ լույսերը լուսարձակների
Անծանոթ տաքսու մուգ դիմապակուն
Կաթիլում բեկվող ցոլքերով կարմիր
Երազանքներիս մորմոք են մաղում:
Քնել էի ուզում, բայց աչքերիս առաջ
Մի կարմիր ծով հսկա՝ ելևէջով փայլուն,
Հորիզոնի ափը իր փեշերով փակած,
Ուղեղիս մեջ վեհեր  կրակներ էր վառում:
Ափերիս մեջ կարմիր, թարթիչներիս հոգնած,
Օրհնության պես մաքուր, գորովանքով թավշե,
Երջանկության թևից մի լույս փետուր ընկավ
Ու կարոտից իմ բորբ տխրությունը քշեց:
Համբույրների կարմիր կնիքները թողած
Մաշկիս վրա դողդոջ ու մատներիս ծայրին,
Սոսկ կախարդանք որպես՝ հեքիաթներից հառնած,
Լուսե սահքով թառեց գորշ օրերիս քիվին:
Իր հայացքին կարմիր՝ հոժարությամբ անկամ,
Հնազանդությամբ մոմե իր թովչանքին տրված,
Սիրտս գիտի արդեն՝ այսօրվանն է միայն
Որ գոյություն ունի ցնորքներում մարած:
Այսօրվա՛նն է միայն, իսկ անցյալը մեռավ,
Ապագայի միֆը՝ հոգիներին խաբված:
Պիտի քերեմ անդուլ չվարանող ձեռքով
Տխրությունը կպչուն՝ երազներիս չոքած:
Պիտի մաքրեմ անխոնջ, թեթևությամբ անսանձ,
Ազատությամբ վայրի, գուցե վերջին անգամ
Ինձ շնչահեղձ անող պատյանները պատռած՝
Կրքերի՜ ծով կարմիր, քո՛ ջրերում լողամ:
Չփակե՜ս դուռը, ես դեռ չեմ ուզում
Շուրթերս հպել
Տագնապոտ աշնան պաղ զարկերակին:
Ստվերները թող հոսեն մայթից- մայթ,
Իսկ մենք, ինչպես որ փոքր ժամանակ,
Փորձենք ցատկելով կոխրճել դրանք...
Թող անկարելին թեկուզ մի անգամ
Կարելի լինի:
Թող ծաղիկները գիշերը ճախրեն:
Թող պարկեշտության հանդերձը նետած՝
Վերածվեմ գողի...
Ու իմ թալանը միայն դու՜ լինես:
Թող ազատվելու կամքդ  չքանա...
Թող մեռնի մի օր «սպասում» կոչվածը...
Թող տխրությունն էլ իր պոչը քաշի...
Չեմ հավատում, թե  փակուղիներից
Գոնե մի փոքրիկ արահետ չկա,
Որ թաց սեզի մեջ թողած հետքերը
Նոտաների պես չեն շարվում թեթև
Ճամփեզրով ձգվող էլեկտրալարին:
Իսկ դու՞...
-Դու չե՜ս հավատում իմ հեքիաթներին:
Միևնու՛յնն է.
Դուռը չփակե՜ս, ես դեռ պատրաստ չեմ
Շուրթերս հպել ծերացող աշնան
Պաղ զարկերակին:
2011
Ուզում եմ, որ երբ գլուխդ առնեմ
Բազուկներիս ջերմ աղեղի ներսում,
Ցավի ոչ մի սյուք միտքդ չխառնի,
Մանկան պես քնես իմ փափուկ գրկում:
Հավատս ամեն ցավից քեզ փրկի,
Ու անուշ նիրհում՝ բազուկներիս մեջ,
Երանության հեզ օվկիանը գրկիս
Օրորի քեզ իր ալիքում անվերջ:
Թող կախարդանքը չցնդի հանկարծ,
Թող տառապանքը գլորվի հեռու,
Դիր կրծքիս վրա գլուխդ հոգնած,
Սիրո ոչ մի խոսք չասենք իրարու...
Սիրո ոչ մի խոսք չասենք իրարու,
Ու հավատանք մեր հնարած ստին,
Թե աշունքից ետ ձմեռ չի գալու,
Որ դեռ չենք հասել այն վերջին կետին.
Ուզում եմ այսօր ուսերդ առնել
Բազուկներիս ջերմ, ժպտուն աղեղում,
Ցավի ոչ մի հետք միտքդ չխառնի,
Մանկան պես քնես իմ արթուն գրկում:
Շատ բառեր պետք չեն.
Անունդ միայն թույլ կշշնջամ
Ու սոսկ դրանով ամեն ինչ կասեմ:
Հովը թափանցիկ ձեռքով վախվորած
Վարագույրները մեղմ տարուբերեց
Ու լուսնի սիրտը մի պահ թպրտաց.
Փաղաքշանքերիդ տրվելու համար
Ականջօղերս հանեցի անգամ...
Ձեռք համբուրելը կնոջը ողջունելու յուրահատուկ ձև է,  շատ տարածված է Եվրոպայում ու գրեթե չի գործածավում մեզ մոտ:  Այն պիտի լինի զուտ խոհրդանշական՝ ձեռքի երեսին շուրթերը մի թեթև հպելով: Դա ողջույնի կամ հրաժեշտի ձև է, որով տղամարդը իր ակնածանքն է ցուցադրում կնոջ նկատմամբ: Եթե վերցրել եք կնոջ ձեռքը համբուրելու համար, պիտի թեթևակի խոնարհվել , և ոչ թե բարձրացնել այն մինչև շուրթերը: Մինչև բերանը բարձրացված ձեռքը խոսում է ավելի ինտիմ հարաբերությունների մասին ու նման համբույրն անտեղի է ընդունելության ժամանակ կամ ուրիշների ներկայությամբ:
Կանայք պիտի իմանան, որ ձեռքը մեկնելիս երբեք չպիտի բարձր պահել այն ու տղամարդուն պիտի հնարավորություն տալ ընտրելու՝ համբուրել թե ուղղակի թեթևակի սեղմել կնոջ մատները: Չի կարելի հետ քաշել ձեռքը, եթե տղամարդն ուզում է այն համբուրել. Դա վատ կուլտուրայի նշան է:
Ձեռքի ափը կամ նախաբազկի ծալքերը համբուրելը նույնպես խոսում է տղամարդու և կնոջ ինտիմ կապի մասին : Մատներն ափին հատման տեղում համբույրը ակնարկ է հարաբերություններն ավելի մտերմիկ դարձնելու:
Աղջիկների ձեռքն ընդունված չի համբուրել:
Բաց երկնքի տակ նույնպես ձեռքը չեն համբուրում:
Ընդունելությունների ժամանակ միայն տանտիրուհու ձեռքն են համբուրում:
Եթե տղամարդը մտնում է սենյակ, ուր մի քանի կանայք կան, պիտի համբուրի կամ բոլորի ձեռքերը, կամ էլ ոչ մեկինը չհամբուրի:
Ձեռքը համբուրելը բարեկրթության ու ինտելեկտուալ մակարդակի նշան է, մի զլացեք այն գոնե մերթ-մերթ  օգտագործել:
Այլևայլ «համաշխարհային» ակցիաներին մասնակցության համար խելքներս մերը չի: Իհարկե, դա հնարավորություն է ուրիշներին մեր մշակույթը ցուցադրելու , մեր մասին պատմելու համար:  Այս տարի էլ մի ո՛չ փոքրաթիվ պատվիրակություն էր ուղարկվել Ժնև, որպեսզի մերոնք ներկայացնեին հայկական գիրքը: Բայց Արամի  հոդվածում կարդացած այս մի պարբերությունն ինձ անտարբեր չթողեց ու ներքևում կգրեմ, թե ինչու՞.  «....Երկկողմանի անհասկանալի է՝ հայերեն լեզվով ժամանակակից հայ գրողների ստեղծագործությունները տանել ու ներկայացնել հայտնի հրատարակչությունների ներկայացուցիչներին. ֆանտաստիկ ժանրի պատկանող մի սյուժե է:Նրանք հասկանում են, որ ձեռքինդ գիրք է, նաեւ հնարավոր է հավանեն գրքի կազմը ու մի երկու գովաբանական ռեպլիկ թողնեն, բայց երբ հարցնում են՝ ի՞նչ լեզվով է, եւ լսում են պատասխանը, քաղաքավարի ժպիտներով շարժում են գլուխներն ու շրթունքները ծռմռում, այսինքն՝ քո գրքի մասնակցությունը նման փառատոնին զուտ ֆիքսացիա է»: Մասնակցի գրածից հասկանալի է դառնում, որ մշակույթի նախարարությունը մի կլորիկ գումար հենց այնպես քամուն է տվել՝ դատարկ պարկուճներով հերթական համազարկի համար: Արտաքին թաղանթի տակ՝ գեղեցիկ տաղավար, հայկական երգուպար, առաստաղից կախված տառեր,Ազնավուրի այցելություն և այլն,  միջուկը, ամենակարևորը չի եղել. ԳԻՐՔԸ չի եղել:  Օտարալեզու  պոտենցիալ ընթերցողին ներկայացնելու համար թարգմանված գրականության որևէ նմուշ չի ուղարկվել ֆրանկոֆոնիայի տոնահանդեսին: Ի՞նչ կարող է պատմել գրքի կազմը գրքի պարունակության մասին: Նույն հաջողությամբ ես էլ իմ գրքերից մի երկու օրինակ եմ նվիրել ռուս ծանոթներիս, իրենք էլ են նայել գրքի շապկին, ներսի նկարազարդումներին ու թաքցրել գրապահարաններում զուտ այն պատճառով, որ անձամբ ճանաչում են ինձ: Մի երկու անգամ թույլ եմ տվել այս աբսուրդը՝ իմ միջոցներով հրատարակած գիրքը նվիրել հայերեն չկարդացողին: Բայց Հայաստանի Մշակույթի նախարարությունը ո՞նց է  իրեն թույլ տալիս ծախսել հարկատուների փողերը նման մասշտաբային աբսուրդի իրականացման վրա: Մի ամբողջ պատվիրակություն է ուղարկվել, չենք քննարկվի, թե ինչպ՞ես են ընտրվում նրանք ովքեր պետության հաշվին պիտի Ժնևում «հաճելի օրեր» անցկացնեին. «....դահլիճում լրիվ մենք-մերոնցով ենք մնացել. հաճելի դեմքեր` Վիոլետը, Աննա Բարսեղյանը, մեր «Շողակաթի» Աննան, Գուգոն, Մկրտիչ Մաթեւոսյանը, Սամվելը, մշակույթի նախարարության անդամներից մի քանիսը եւ մի երկու օտարազգի տատիկներ: Մի պահ թվաց՝ Հայաստանում ենք, ինչ-որ գրական փոքրիկ ակումբում: Հաճելի օր էր»: Ա.Պաչյան
Արամի հոդվածը կարդալիս անընդհատ ուղեղումս էր վերջերս Ֆեյսբուք սոցիալական ցանցի միջոցով մի խումբ իսկապես նվիրյալ մտավորականների անցկացրած միջոցառումը, երբ գրքեր հավաքեցին ու տարան սահմանամերձ մարզերի գրադարաններ:  Ու ինչպես էր դրամահավաք հեռուստամարաթոններից մեկի ժամանակ գյուղական դպրոցի ուսուցչուհին բողոքում, թե դպրոցական գրադարանում ծրագրային հեղինակների ստեղծագործությունները չկան,  էլ չեմ ասում, որ իրարու հետև բազմաթիվ գրադարաններ են փակվել,  մի քանի մարզերում ընդհանրապես գրախանութ չկա:  Այդ բազմամարդ պատվիրակության անիմաստ, աննպատակ  ուղևորության ծախսը միթե՞ ավելի նպատակահարմար չէր տրամադրել թեկուզ մի երկու  դասականների երկերը տպագրելուն, հանրապետության գրադարանններում տարածելուն, կամ ժամանակակից հայ  գրականությունից  թարգմանական թեկուզ մի ընտրանի կազմելուն:  Թող մի ներկայացուցիչ գնար էդ բաղձալի Եվրոպան, բայց թևի տակ մի երկու թարգմանված գիրք տաներ, ոչ թե ամբողջ պատվիրակություն, բայց առանց որևէ գրքի:
Եկող տարի էլ ծնծղաների հնչյունների ներքո Երևանը կսարքենք գրքի «համաշխարհային» մայրաքաղաք: Այսպիսի պահվածքը ծայրահեղ աղքատության արտահայտություն է: Դա  միայն մեր ժողովրդի հյուր ընդունելու սովորույթի հետ կարող եմ համեմատել: Երբ ընտանիքն ապրում է հազիվ ծայրը ծայրին հասցնելով, բայց տոներին կամ հյուր ընդունելիս այնպիսի սեղան է  գցում, որ հյուրի «բերանը բաց  է մնում»: Գլուխը քարը, թե իրենք դրանից հետո մի տարի ուշքի չեն գալու արած ծախսերի պատճառով, կարևորն այն է, որ օտարի աչքերին թոզ փչվի: Գրքի ցուցահանդեսների այստեսակ մասնակցությունն էլ սոսկ ուրիշներին «շլացնելու», «թոզ փչելու» մի տեսակ է, որ գրեթե ոչ մի առընչություն չունի մեր երկրում գրող-գիրք- ընթերցող տխուր ու չկայացող փոխհարաբերությունների շղթայի հետ:
Հիմա անդրադառնամ նրան, թե ինչու՞ եմ ես՝ ափյուռքահայս, այդքան ցավոտ արձագանքում հայրենիքս մշակույթի նախարարության  հերթական աննպատակ կրակոցին: Ասեմ նաև, թող տպավորություն չստեղծվի, թե ինձ կամ իմ ծանոթներին չեն ճամփել Ժնև, այդ պատճառով է «սիրտս կսկծում»:
Երկար տարիներ ընկերություն եմ անում մի հրեուհու հետ: Չափազանց կիրթ անձնավորություն է, համաշխարհային գրականությանն ու երաժշտությանը քաջատեղյակ:  Նա, բառիս բուն իմաստով, հեղեղում է ինձ  ժամանակակից  հրեա գրողների երկերով: Թող որ այդ գրքերի տպաքանակներն այնքան էլ մեծ չեն հսկայական Ռուսաստանի համար: Ասենք՝ Եֆրաիմ Սևելայի «Ինչու երկրի երեսին դրախտ չկան» ընդամենը 3000 տպաքանակ ուներ: Բայց հետաքրքրվողները գտնում են այդ գիրքը գրախանութների ցուցափեղկերին: Իսկ ես անցյալ տարի անձամբ այցելել եմ Սարատովում գրքի առևտրով զբաղվող ցանցերի գրախանութներից յուրաքանչյուրն ու փորձել պարզել. Հայ գեղարվեստական գրականությունից որևէ թարգմանական նմուշ ներկայացվա՞ծ է իրենց գրադարակներին:  Ո՛չ մի, պատկերացնու՞մ եք, ո՛չ մի գրողի ո՛չ մի գիրք: Շատ եմ ուզում հրեական «հեղեղին» գոնե մի գրքով պատասխանել, բայց դա էլ չեմ կարողանում անել: Ու մի տեսակ ամոթահար ու ճնշված եմ զգում, երբ խոսում եմ մասնագիտությունիցս (բանասեր եմ), բայց ոչնչով ապացուցել չեմ կարող, որ մենք էլ արժանի գրականություն ունենք: Այդ ի՞նչ եմ ուսումնասիրել հինգ տարի, եթե դրա մի նմուշն անգամ չկա գրախանութներում:  Վրացականը, ղազախականը, էստոնականն ու ուկրաինականը կան, բայց մերը չկա: Ինչու՞: Որովհետև Ճ կարգի գրական ժառանգություն ունե՞նք կամ այդ կարգի գրականություն ենք ստեղծու՞մ: Ո՜չ, որովհետև հայրենիքիս միջոցները սուղ են մեր գրականությունը գոնե ռուսերեն ներկայացնելու համար, եղածն էլ այս կամ այն ցուցահանդեսին  սուտլիկ որսկանյան մասնակցությանն է հերիքում: Անցյալ տարի գրել էի Մոսկովյան գրքի ցուցահանդեսի մասին, այս տարի էլ հայ գիրքն ու հայ գրողին արտասահմանում ճանաչելի դարձնելու համար ոչ մի առաջընթաց քայլ չի արվել: Հայերս, որ այսպես շռայլորեն սփռվել ենք ամբողջ աշխարհում, քաղաքացիության երկրներում ինչո՞վ պիտի ցույց տանք մեր քաղաքակիրթ ազգ լինելը: Միայն գրքով, նկարով, երաժշտությամբ, այն է՝ մշակույթով: Այնինչ ամենամատչելի ու ամենամասսայական այցեքարտը՝ գիրքը բացակայում է:  Առևտրի ու բիզնեսի «օբյեկտները» ժողովրդի դեմքը չե՜ն ներկայացնում, իսկ ապրիլի 24-ին  Մոսկվայի կենտրոնով  հայ «արծիվների»  ավտոշարասյան վայրենի երթը՝ խլացնող ազդանշաններով ու հայկական դրոշներով, ոչ մի լավ բան չեն պատմում մեր մասին:
Գրքի միջազգային ցուցահանդեսները պարբերական միջոցառումներ են: Շատ եմ ուզում, որ իմ թույլ ձայնը հասնի մշակույթի նախարարության պատասխանատուներից որևէ մեկի ականջին ու հաջորդ ցուցահանդեսներին ուրիշ պատկերի ականատեսը լինենք: Այն է՝ օտար լեզուներով թարգմանված հայ հեղինակների գրքեր: Ու պարտադիր չի, որ այդ երկերն անպայման Եղեռնի թեմաներով լինեն: Մեր վերքը միայն մեզ վրա է ցավում:  Ընդհանրապես միջին ընթերցողին հետաքրքրում են սովորական մարդու կյանքի պատմությունները: Հայաստանում էլ գրվում են երկեր, որ անպայման կհետաքրքրեն հենց այդ, միջին վիճակագրական ընթերցողին:  Այսօրվանից  և ամեն օր պիտի աշխատել այն ուղղությամբ, որ հաջորդ ցուցահանդեսում ցույց տալու բան ունենանք ու դա նաև չլինի ԽԾԲ ոլորտի ընտրյալների գործերի թարգմանությունը:
Գրում եմ, բայց թերահավատ եմ, թե Հայաստանում հնարավոր է անգամ գրքի ու գրականության անաչառ ընտրությունը: Բայց այնքան շատ եմ ուզում հուսալ...
Խենթ գլուխս քո ջերմ կրծքին դնեի
Ու պատմեի կարոտներից իմ անցած,
Չմարմրող տագնապներից, սերերից:
Քեզ կորցնելու թաքուն ահից դողալով,
Մով քնքշությամբ՝ հեզությունս ծրարող,
Թեկուզ և սուտ՝ վերջին ճիգով ասեի,
Որ էլ արդեն... ես առանց քեզ չեմ կարող:
Դու գգվեիր, սփոփեիր իմ հոգին,
Բարկ համբույրով վանեիր վիշտը սրտես.
Այդ մեզ համար չանցնեին օրն ու տարին,
Չմթնեի,  չմրկվեի առանց քեզ:
1988
Ամեն մի սկիզբ իր վախճանն ունի:
Փորձառության զգոն ժամապահները
Ինձ լուռ հսկում են ու թույլ չեն տալիս,
Որ քո խանդակաթ գիրկը սլանամ:
Լուրթ հոժարությամբ
Մատներիդ միջով, տաք ավազի պես
Հոսեմ հնազանդ,
Ու համբույրներիդ պատասխանը տամ
Կրակե բոսոր, պիրկ կոկոններով՝
Շուրթերիդ վրա, աչքերիդ վրա, մատներիդ վրա...
Ու  որ սիրես ինձ
Առանց անցյալի անորոշության
Եվ ապագայի տխուր հուշերի:
Քանի նիրհել են ժամապահներս,
Միայն այս պահին,
Ակնթարթներս լցրու քեզանով
Ու ինձնով լցրու հոգուդ ծալքերը:
Խաբկանքը հանկարծ մեզ կկալանի
Ու ճառ կկարդա,
Թե մարդկանց կյանքում
Առանց տառապանք
Ու նաև առանց կանխավճարի,
Սե՜ր է պատահում:
Կամ՝ սիրո տեսակ-
Երբ որ մատներով
Մարմնի խմորից
Հոգու մեջ կրքի արև է հունցվում,
Ու խելացի միտքն ուշաթափվում է
Հաճույքի մեղսոտ հայացքի դիմաց:
Դու սրտիս զարկն ես,
Իսկ ես քո հևոտ շնչառությունը,
Երբ որ ափերդ հոգիս են հունցում
Փորձված հացթուխի անդուլ հմտությամբ:
Ու ես չեմ ուզում հրաշքն ավարտվի...
Գոնե ո՜չ հիմա:
Թող այն երկարի այնքան ժամանակ,
Որ քո գնալ- մնալու անորոշ պահին
Սիրտս ցավ չզգա:
2001
Բուն նյութն այստեղ.http://blog.i.ua/community/856/482750/
Այդ ո՞նց է պատահում, որ չափահաս ու անգամ հասուն մարդիկ սիրահարվում են ինտերնետում: Առաջին հայացքից մի տեսակ ծիծաղելի է կախվածությունը համակարգչի էկրանից: Չէ որ այն տպավորությունն է, որ նա, ով գրում է քեզ, հենց համակարգչի մեջ է ապրում, էկրանի հետևում: Ու անհապաղ արձագանքում է քո բոլոր խոսքերին: Այն խաբկանքը, որ կանջատես համակարգիչն ու դրանով ամեն ինչին վերջ կտաս, մարդկանց հաճախ ստիպում է լինել չափազանց անկեղծ, դրսևորվել հոգու անթաքույց մերկությամբ: Հենց այդ մերկությունն է վտանգավորը: Հենց դա է, որ գայթակղում է համակարգչի մուս կողմում նստածին: Թվում է՝ սովորական խոսակցության ժամանակ ի՞նչ ունես պահելու համակարգչի էկրանից: Չ՞է որ խոսակիցդ այնքան հեռու է, և շանսերն էլ, որ կհանդիպեք մի օր, այնքան էլ մեծ չեն: Ու մարդը թույլ է տալիս իրեն այն ազատությունները, որ առօրյա կյանքում օտարների հետ հաղորդակցվելիս հաստատ թույլ չէր տա: Ֆիզիկական ներկայությունը կաշկանդող հատկություն ունի. գնահատող աչքով ես նայում դիմացինիդ, նրա աչքերին, ժեստերին, խոսելու եղանակին, անգամ քայլվածքին: Բայց ինտերնետում այդ հնարավորությունը չկա՜: Մարդիկ դնում են իրենց լավագույն նկարներն ու մնացածը լրացվում է երևակայությամբ. Ում երևակայությունն ինչքանին կհերիքի: Ստեղծվում է գունազարդված, գրեթե իդեալական մի կերպար, որից հիասթափվելը գրեթե անհանար է: Դրան գումարած հոգևոր գայթակղիչ մերկությունը: Ու տրվում են. Բոլոր խոսակցություններն սկսվում են ամենասովորական թեմաներից , բայց որովհետև սերը հ՛ենց ուրիշի հոգուն տիրանալու ձգտումն է, իսկ այդ ուրիշի հոգին քո առաջ մերկ է ու բաց, հե՛նց այդտեղ է փորձությունը, որի անունը գայթակղություն է: Մարդիկ համոզված են, որ «ստերիլ հարաբերություններում», որտեղ բացակայում է ֆիզիկական շփումը, իրենք ապահովագրված են : Բայց ի՞նչ ապահովագրության մասին կարող է խոսք լինել, երբ հոգիներն են մերկ ու հոգով են շփվում ու նաև՝ տրվում: Իզուր չի գրել պոետը, թե նա, «ով տրվում է հոգով, տրվում է անշուշտ մարմնից առավել»:
Մի քանի տարի առաջ կարդացի Յանոշ Վիշնևսկու , «Լիտերատուրնայա Ռոսսիային» տված հարցազրույցը: Այն ժամանակ դեռևս չէի կարդացել իր «Միայնություն...ը»: Հարցազրույցից մի նախադասություն մեխվել էր հիշողությանս մեջ. «Սերը՝ դա 90 տոկոսով խոսակցություն է և միայն 10 տոկոսով լավ սեքս»: Իսկ ինչո՞վ, եթե ոչ խոսակցություններով է հեղեղված ինտերնետը: Պատկերացրեք, ինչքա՜ն կրքեր ու եռման հարաբերություններ է թաքցնում այս մի կտոր թափանցիկ էկրանը: Կյանքը կաշկանդում է մարդուն,ինտերնետը արձակում է բոլոր կապանքները: Կամ այն կապանքները, որից մարդը պատրաստ է ազատվելու: Ինտերնետում յուրաքանչյուրը տեղեկատվությունից զատ փնտրում ու գտնում է այն, ինչն այլևայլ պատճառներով իրական կյանքում չկա: Էլ չեմ ասում, որ ոմանց էլ հաջողվում է ինտերնետային սիրավեպը կյանք տեղափոխել ու երջանիկ ամուսնություններն էլ քիչ չեն: Բայց այդ սիրավեպերի պատճառով ընտանիքներ էլ են քանդվում:
Չէի ուզենա եզրակացություններ անել, բայց մի բանից, որ մարդկանց շփվելու հնարավորություն է տալիս ու միայնակ չլինելու երևութականություն է ստեղծում, մարդկությունը շա՜տ դժվար կհրաժարվի:
Նա գրում է.
Դու ի՞ նչ ես անում քնելուց առաջ.
Ես քո մասին եմ մտածում ու նաև՝ հավերժի,
Համոզված եղիր, որ հարաճուն կյանքը
Մեզ իրարից սրանից ավել
Էլ չի՛ բաժանի:
Մտածում եմ այն մասին,
Որ անծրար նամակներով,
Ու առանց խոստովանության ջերմ խոսքերի,
Առանց հանդիպումից ուշանալու,
Առանց միասին անցած մայթերի էլ
Ու առանց միմյանց մատների դողն զգալու
Սիրելու վտանգը կա:
Երազումդ ի՞նչ ես տեսել:
Ես վաղուցվանից երազ չեմ տեսնում.
Թաղվում եմ հոգուս բավիղներում
և ուզում եմ ցանկություններիս անսանձ երամակը
Անունիդ կողքից քիչ հեռու քշել.
Ապարդյու՛ն ջանքեր:
Առավոտները կանգնում եմ պատուհանի դեմ.
Դուրսը թափանցիկ դատարկություն է.
Բայց ինձ թվում է,
Որ անգո ստվերների բազմությունն է հենց
Դատարկությունը,
Ու մեռած բառերով է լցված
Քեզ՝ ինձնից զատող
Տարածությունը:
Հնարե՛լ ենք իրար: Գուցե այդպես է,
Բայց դու ինձ համար քիմքս տաքացնող
Աբսենթի կում ես,
Իսկ ե՞ս քեզ համար... Ինքդ իմ մասին
Մի բան մտածիր.
Իսկ ես ես կըմբոշխնեմ
Քո լռությունը:
Պատասխան
Քո մասին միտքը փաղաքուշ թևով
Շոյում է հոգիս
Քնելուց առաջ ու լուսադեմին:
Պետք չի հիշեցնել,
Որ սոսկ թվերն են մեզ իրար կապում:
Տխրում եմ դրանից,
Իսկ սարսափ չկա չգիտես ինչու՞:
Ճիշտ ես երևի՝
Մենք հնարանք ենք մեկմեկու համար.
Բայց երբ անունիդ դիմաց
Չաթի կոճակը վառվում է լույսով,
Սիտս մանկական անկեղծ հրճվանքով
Ուզում է ճչա, կրծքիս տակ պայթի:
Իրականությու՞ն, թե՝ սո՛սկ հնարա՞նք,
Էլ կարևոր չի՛:
Խենթ ալիքները հոգիս լվացին,
Այնպե՜ս պայծառ էր մի պահ իմ ուղին,
Օրերիս հունձքը՝ այնքա՜ն բերկրալից:
Բախտը որոշեց ինձ երես չտալ,
Ծայրը չկտրել հեգ փնտրտուքի,
Ու սոսկ թոթափեց խոհերը մռայլ
Ելքեր որոնող խարխափուն մտքիս:
Անհնարության սուր շեղբի վրա
Արյունոտեցի ոտքերս բոբիկ,
Քավարան դարձավ բռնածս ճամփան,
Հրաշքդ՝ թակարդ դարձավ խաբուսիկ:
Հույսիս կանթեղը հատել է իսպառ
Հերթական անքուն, դժնի գիշերում.
Օգնեի՜ր գոնե, որ քեզ մոռանամ,
Տեսնու՞մ ես՝ մենակ չե՛մ կարողանում:
Անթարգմանելի հույզերի փնջով,
Կամ անհուսության
Քո ցուրտ ափերից:
Հեղձուկը՝ հիմա կոկորդս խրված,
Արդեն քանի՜ օր դռնապահ շան պես
Արգելում է, որ տկար ուղեղս
Ուրիշ միտք ծնի սրանից բացի.
Բոլոր սերերն էլ հանգչում են վերջում:
Ցավը, որ այսպես սեղմում է կուրծքս
Երկար չի՜ տևի.
Մի քանի ամի՜ս... կամ գուցե՝ տարի:
Մի ուրիշ ալիք այս տառապանքի հետքը կլվա,
Մի ուրիշ խոսքից
Շառաչուն սիրտս ափերից կելնի
Ու կուլ կտա ինձ՝
Արդեն քանի հետ խեղդված- փրկվածիս:
Անհնար է, որ
Իմ բարկ տրոփի լիցքերը անթիվ
Չհասնեն սրտիդ.
Չէ՞ որ ոչ մի բան
Անհետ չի կորչում:
Ինձ սիրտդ պետք չի՛.
Միայն մի՛ լռիր,
Միայն մի՜ լռիր:
Հպարտությունը մահացու մեղք է.
Տե՛ս, նույնիսկ իմ մեջ
Փշրել եմ բոլոր ապառաժները:
Մեղրամոմ եմ ես՝ հնազանդ ,անկամ,
Ու սպունգի պես պիտի ներծծեմ
Բոլոր խոսքերդ՝ թեկուզ և թունոտ,
Մռայլ, հեգնալից.
Միայն մի՛ լռիր,
Միայն մի՜ լռիր:
Ինչպես որ խոփն է առուներ գցում
Ձնհալից հետո գարնան դաշտի մեջ,
Այդպես էլ հիմա քո լռությունն է
Ակոսներ քաշում իմ սրտի վրա:
Բայց թե հողի մեջ սերմ են գցելու,
Որ արևի տակ ընձյուղ պիտի տա
Ու բերքով լցվի,
Սրտիս ակոսում արդեն ո՛չ մի հունդ,
Ո՛չ մի մանուշակ արդեն չի՜ բացվի:
Գոնե ասա ինձ, թե քո լռության
Գութանի ցավը,
Քո՛ տված ցավը
Ե՞րբ պիտի անցնի...
2001
Ու՞մ ցամաք ափում, կամ կույր սրտի մեջ պիտի գտնվի փրկության դեղը:
Սատանաների արնոտ խնջույքի զոհասեղանին իմ սիրտն է այսօր.
Դժոխքի հազար կացինները բիրտ խփում են ուժգին կրծքիս արնածոր:
Ու վհուկները՝ վայրի քրքիջով, դիակիս կողքին շուրջպարի ելած,
Հաշվում են իրենց աղաղակներում կյանքումս բոլոր մեղքերը գործած:
Ձգվում է անվերջ անթիվ մեղքերիս ու սխալներիս շարանը երկար,
Միթե՞ ոչ մեկը չի աղոթելու իմ՝ բազմամեղիս փրկության համար:
Ու սխալներից, բազում մեղքերից հյուսվում է հանկարծ մի փշե պարան,
Կամքս հիպնոսած ճկուն օձի պես փաթաթվում ամուր իմ հոգու վրա:
Արնաքամ հոգիս թպրտում է թույլ օձի լպրծուն, թունավոր ծոցում,
Նա իր ատամով չեղածս կամքի վերջին կաթիլն է հաճույքով ծծում:
Արև, սուրբ Արև, քո առավոտի աչքերը մաքուր ե՞րբ պիտի բացվեն,
Գուցե հե՛նց այնժամ, զարթոնքի պահին ինձ էլ հաջողվի տենդից ազատվել:
1.04.11
Գրեթե կես տարի, երբ չգիտեի էլ, որ մենք նույնիսկ «համերկրացիներ» ենք, ծանոթություն էի փնտրում իր հետ համացանցում, անընդհատ ուղեղումս մեխված էր «Աղոթի՛ր, քույր իմը».
Գիշեր է նորից ու նորից՝ գրիչ,
նորից մենակ եմ, ների՛ր ինձ, քու՛յր իմ,
որ ներշնչանքի պահերին կիզիչ
քո այտերի տեղ քարն եմ համբուրում,
իմ շիրմաքարը.
օ, երանություն,
օ,՜ սարսափ,
օ,՜գի՜ր…
Ես վախենում եմ, շատ եմ վախենում,
որ խոզ Սատանան նստած գեհենում
հետևում է ինձ.
քու՛յր իմ, աղոթի՛ր, ինձ նրան մի տուր:
Ես անկարող եմ ինքս պայքարել
իմ գրերի դեմ (կեղտոտ հավատամք),
աղոթի՛ր,քույր իմ, օգնի՛ր ինձ ապրել.
ես քեզ իմ բոլոր երգերը կտամ:
Դե աղոթի՛ր, քու՛յր, ճարն իմ փրկության
քո ձայնի մեջ է:
- Ես աղոթում եմ:
Այնքան հուզախռով կենդանություն կա այս բանաստեղծության մեջ, որ մրկել էր ինձ: Թվում էր՝ այդ բառերը հե՛նց ինձ են ուղղված ու ինչքան երկար չեմ կարողանում գտնել դրանց հեղինակին, այնքան երկար ժամանակ դեռ վտանգը կա, որ «խոզ Սատանան» հետևում է իրեն ու հանկարծ որևէ վնաս կտա: Իսկ ես չե՜մ հասցնի օգնել:
Սիրային բանաստեղծությունները... Այս նյութը գրելիս իրեն հարցրի.« Սիրային բանաստեղծություններ ունե՞ս», պատասխանեց, թե՝ «բոլորն էլ սիրային են»: Բայց որպես այդպիսիք, զուտ սիրային, քնարական բովանդակությամբ գործեր չկան: Բոլորի մեջ էլ գաղափարական մի քանի թելերի հյուսվածքն է բանաստեղծությունը. Տարբեր են այդ թելերը. Ինչ որ տեղ ցինիզմի հասնող հեգնանք, մի քիչ կարեկցանք, մի քիչ ափսոսանք ու այս ամենի հետ նաև սեր: Սոսկ որպես բաղկացուցիչ.
Ինչ-որ մեկը դեռ կրակ է փնտրում,
Ինչ-որ մեկն արդեն կրակը սրտում
քուչեքն ընկած քո դեմքն է փնտրում:
Իսկ ես... ջանի՛կս,
ների՛ր,
բայց վաղուց
էդ լոլոներին ես չեմ հավատում...
Կամ էլ «Մեղքի պատմությունը».
Նույնիսկ թանաքն եմ ափսոսում,
այս պատմությունը գրելու համար:
Գրածս ի՞նչ է՝մեղքի պատմություն՝
իմ նախամոր հետ ինչպես շնացա:
Մարդը, որ ընդունակ է շիկացած զգացմունքների, երակները կտրել- չկտրելու հոգեվիճակին, հաճախ արհամարհոտ վերաբերմունքով է գրում սիրո մասին: Գուցե դա յուրատեսակ դիմա՞կ է. Չգիտե՛մ:
Մտածեցի, միգուցե՞ «Тесное пространство»ն է սիրային բանաստեղծություն, բայց դա էլ զուտ պահի ազդեցությամբ է գրված:
Дыши, милая!
Не напригайся!
И зря не вздыхай
о том, что раньше
не встретились мы...
Բայց այդքան անկեղծությունն ու զգայական լիցքը որևէ մեկին կարո՞ղ են անտարբեր թողնել:
Այն որ բանաստեղծությունները մերկ նյարդի նվագներ են, «լինել- չլինելու» սահմանագծից և ունկնդրին անտարբեր չեն թողնում, միայն դա չի, որ կապում է ինձ Մելիքի ստեղծագործությանը: Ու գլխավորը դա չի: Ամենկարևորը «ազատություն» կոչվածի իր ընկալումներն են ու երևի այդպիսի օր չի եղել, որ մի քանի անգամ մտքումս կրկնած չլինեմ «Ճառի....» տողերը:
Եվ ես հպարտ եմ , որ թքած ունեմ
անկախության այն ըմբռնման վրա,
որ նրանք ունեն:
Եվ ես հպարտ եմ,
որ եթե անգամ էլ բան չմնա,
ու էս անգամ էլ վարտիքս ծախեն
պարսիկին, ռուսին, կամ իբրև ընծա
Բրյուսել ուղարկեն,
կամ էլ սերժական ոճով մշակեն
ինձ մութ ու խոնավ ինչ-որ խցերում,
զուտ նրա համար,
որ անկարող եմ ճիշտ գնահատել
ձեռքբերումները... ազատությունը...
մեկ է՝ չեն ծախի ու չեն շղթայի
իմ մեջ ծփացող ազատությունը:
Ոչ թե այն պատճառով, որ ինքս էլ կարող եմ այդչափ ազատություն թույլ տալ ինձ, այլ որովհետև երբևէ թույլ չեմ տվել դա ոչ կյանքում ոչ էլ ստեղծագործությունների մեջ: Իսկ Մելիքն ազատ է. Անպատասխան սիրո ճիրաններում, անկումի կամ թռիչքի հաճախ չտարբերակվող սահմանագծին, սարսափների արյունալի տեսիլներում մարդու ցանկությունների միակ կիզակետը նորից ազատությունն է.
....որ վակում լինի
երկու շուրթերը իրարից զատող տարածությունը,
Մարիամ անունը
դնել մյուս բոլոր անունների մոտ,
առանց որևէ կարոտի, կրքի,
ու սիրել միայն անմահությունը...
ու լինել ազատ...
ու լինե'լ ազատ...
Այս մի քանի տողը ընդամենը թույլ ու անշնորհակալ փորձ էր ընթերցողին փոխանցելու անպարագիծ հիացմունքս Մելիք- պոետի ստեղծագործության վերաբերյալ: Բանաստեղծությունները վերլուծելն ընդհանրապես անիմաստ գործ է: Իրենց լավագույն դրսևորումներում դրանք երաժշտության նման են, իսկ ո՞նց կարելի է բառերով փոխանցել երաժշտությունից ստացած տպավորությունը: Դա պիտի զգալ միայն: Կարդացե՛ք Մելիքի բանաստեղծությունները, համոզված եղեք, որ կրկնապատկվելու՜ է զգացողությունների ձեր գունապնակը: Նաև աղոտ հույս ունեմ, որ թե մի օր նա որոշի տպագրել առանձին գքով իր գործերը, գուցե սա էլ որպես նախաբան կօգտագործի: Որովհետև եթե երկնքում կամ երկրի վրա արդարություն գեթ մի կաթիլ գոյություն ունի, Մելիքի անունը իրենից շա՜տ ու շա՜տ երկար է ապրելու:
Սոսկ նմա՛ն էին
Անվտանգ խաղի:
Բայց այդ պատճառով
Նույնիսկ լաց եղավ
Նա՝ ում ճաքճքած,
Կավե հայացքում
Քանի՜ տարի է
Ցո՛ղ անգամ չկար:
Վերնաշապիկս չէի լվանում.
Օձիքին շրթներկիդ հետքն էր
Ու մաշկիդ բույրը:
Մայրս այսօր լվացք էր արել...
Կորցրի քեզ ընդմիշտ :
Քեզ թվում էր՝ դա վերջի՞ն անգամն է. Այլևս նախկին սերերից մրկված սիրտդ անընդունա՞կ կլինի նորն իր մեջ բորբոքել: Կամ մոխիրների վրա ծաղիկ չի՞ բուսնում: Ամեն ինչ կրկնվում է, գուցե դեմքերն են փոխվում, բայց սիրտդ եթե դադարի սիրել, կմոռանաս իր տեղը: Ու միայն ստամոքսը կմնա: Բայց քանի նա սիրում է, հուսավառվում է, փոթորկվում է հեռավոր ակնարկից ու հանգստություն չունի, իմացի'ր, այդ ընթացքում դու դեռ կենդանի ես: Հոգին չի՛ ծերանում: Շա՜տ կարճ ժամանակ է մեզ հատկացված, որպեսզի կյանքի սանդուղքներով վայրիվերումների ընթացքում հասցնենք շուրջներս նայել ու բաց չթողնենք նրան, ով մեզ կհիշեցնի զգացմունքներից իմաստնագույնի ու ամենաանիմաստի մասին: Չի բացառվում, որ այն պահին, երբ դու բարձրանում ես, քո ճանապարհին պիտի հանդիպի արդեն վայր իջնողը: Մի պահ, մի քանի ակնթարթ միայն կհասցնեք նայել իրար աչքերի մեջ, ինչպես հանդիպակաց շարժասանդուղքների վրա կանգնած ուղևորներ: Հետո շարժասանդուղք-ժամանակի անդիմադրելի ալիքը կտանի , կհեռացնի իրարից նրանց, որ գուցե միմյանց հայացքում սեփական երազանքների արտացոլանքն էին տեսել:
«Զուգահեռները հատվում են մի տեղ...»: Բայց միայն մի՜ անգամ: Թե վախենում ես, կարող ես փակել աչքերդ, որպեսզի դիմացից եկողի աչքերին նայելու գայթակղությանը դիմանաս: Բայց սրտի աչքն անհնար է փակելը:
Ի վեջո՝ դեռ կհասցնես աչքերդ փակել, իսկ մինչ այդ նայի'ր, ըմբոխշնիր այն մի քանի ակնթարթը, որի պատճառով արժեր կանգնել շարժասանդուղքին :
Չար, վիրավոր ու անիծված ու տրտո՛ւմ․
Ահավասիկ, որ կը սիրեմ ես քեզի․․․
Ո՞վ քու ստվերդ պտըտցուց իմ հոգվույս
Անարձագանք դամբաններուն մեջ անհո՜ւյս
Ու երդմնեցուց, որ դեռ սիրեմ ես քեզի․․․
Ապրի՞լ ահեղ ճակատագրին միշտ հլու,
Մեռնի՞լ առանց վայրկյան մը քովդ ըլլալու,
Ըսե ինձ, Քո՛ւյր, ա՜խ, կը սիրեմ ես քեզի․․․
Թող այս գիշեր հոգիիս մեջ երգ մ'ըլլա,
Ինչ փույթ, թե չար, թող այդ երգը քուկդ ըլլա,
Որովհետև, Քո՛ւյր, կը սիրեմ ես քեզի․․․
Ահա հոգիս շիրիմներեն փակ ու չար,
Ահա հոգիս, զոր դուն սիրել չը զիջար․
Ահա հոգիս, որ կը սիրե դեռ քեզի․․․
Ոտներուդ տակ կոխոտե ու հետո ալ,
Ինչո՞ւ քայլերդ համբուրե՜լ, գուրգուրա՜լ,
Ինչո՞ւ մահվան սև բաժակեդ սեր մուրալ։
Ների՜ր ինձ, Քո՛ւյր, ա՜խ, կը սիրեմ ես քեզի։
տարալուծվում է կիսախավարում:
Լույսերը լքում են սրահը:
Քաղաքը քնում է:
Եվ միայն ուշացած ճամփորդի ուղեղում
անընդհատ շնչում է ահը.
Չքնե՛լ.
փոքրիկ գրպանահատը
կորսա պահը:
Փակվում են աչքերս:
Քունը էս գիշեր
նույնիսկ ավելի անհաղթելի է,
քան՝ ինքը՝մահը,
բայց.
Չքնե՛լ.
փոքրիկ գրպանահատը
կորսա պահը...
Արևի տաքուկ շողերը բաց օդանցքից, առանց հրավերի սպասելու, ինքնագլուխ հորդել էին սենյակ ու փառավորապես տեղավորվել սեղանին ու հատակի մի անկյունում: Առաստաղի տակ մի մոռացկոտ ճանճ էր պտտվում՝ օդանցքի տեղը կորցրած տագնապահար բզզոցով: Քնատ աչուկները տրորելով՝ աղջիկը հենց այն պահին մտավ խոհանոց, երբ ցանցկեն տոպրակից եղբայրը ձկները գցեց հատակին: Երկու հատ էին, միջին չափի, կապտա-արծաթավուն թեփուկներով ու դուրս պրծած աչքերով:
Մանկան զնգուն ուրախությամբ լցվեց սենյակը.
-Վա՜յ, սրանք որտեղի՞ց:
-Մաման է բերել,- պատասխանեց տղան ու գետնից բարձրացնելով ձկներից մեկն ավելացրեց.
-Տե'ս, սա բերանը բացուխուբ է անում: Շու'տ, շու'տ արա, տաշտը բե'ր, գցենք մեջը:
Աղջնակը սրունքները փայլեցնելով վազեց լոգարան՝ տաշտի հետևից: Ձուկն անսպասելի թպրտաց, թափահարեց իրեն, ձեռքերի օղակի միջից պլստաց, նորից ընկավ գետնին: Տղան նորից վերցրեց ձուկն, ուզեց հասկանալ, թե ի՞նչ է ասում շրթունքների անձայն շարժումով: Ծպտուն չէր լսվում, բայց ինքը գիտեր, որ ձկներն առանձ ջրի չեն կարող ապրել: Ձուկն էլ երևի նույնն էր ասում, բայց ձկնային լեզվով:
Աղջիկը բերեց իրենից մեծ տաշտն ու դրեց հատակին:
-Տու'ր ես էլ բռնեմ,- խնդրեց եղբորը:
-Վերցրու, ես ջուրը լցնեմ:
Լվացարանի տակից վերցրեց էմալապատ դույլն ու թափով շուռ տվեց թասի մեջ: Մայրն առավոտներն աշխատանքի գնալուց առաջ միշտ երկու դույլ խմելու ջուր էր լցնում, դնում լվացարանի կողքին, որովհետև ցերեկները հաճախ էր լինում, որ ջրերը կտրում էին:
-Տու'ր,- քրոջ ձեռքից առավ ձկանն ու գցեց տաշտը:
Մի երկու ակնթարթ ձուկն անշարժ էր, կարծես չհավատաց նրան, թե հայտնվել է իր կենսատու տարերքի մեջ, բայց հետո ուշքի գալով, թափահարեց պոչն ու առաջ լողաց: Մռութը դեմ առավ տաշտի այլումինե պատին:
Տղան ձգուշությամբ թեքեց ձկան գլուխը, ուզեց ցույց տալ, թե ու՞ր պիտի լողա: Աղջիկն անթաքույց հրճվանքով փափլիկ թաթիկները կոխեց տաշտն ու սկսեց ջուր ցանել ձկան գլխին: Ձուկը կամաց-կամաց ուշքի էր գալիս:
-Ապե'ր, ուզում եմ, որ իմ հանդեսի շորն էլ ձուկի կճեպի նման պսպղուն լինի...
-Սա կճեպ չի, սրանց անունը թեփուկ է,- բանիմաց տոնով սովորեցրեց եղբայրը, - շատ հին ժամանակներում այնպիսի մարդիկ են եղել՝ ասպետները, որ թեփուկավոր շոր են հագել:
-Իսկ դու տեսե՞լ ես իրենց:
-Ե՞ս..., չէ', մայրիկն ու հայրիկն էլ չեն տեսել: Նույնիսկ պապիկն էլ իրենց չի հանդիպել: Դա շա՜տ վաղուց է եղել:
-Իսկ ասպետները ջրի մե՞ջ էին ապրում...
-Չէ', ի՞նչ ես խոսում, մարդը ջրի տակ չի կարող շնչել, խեղդվում է... Ինչպես որ ձուկն է ջրից դուրս խեղդվում:
-Բա թեփուկներն ասպետների ինչի՞ն էին պետք,- շարունակում էր տարակուսել փոքրիկը:
- Դրանք կռիվների ժամանակ պաշտպանում էին թշնամիների սրերից,- լրջությամբ պատասխանեց տղան: Հինգ տարով մեծ էր քրոջից:
-Հա՜,- եզրակացրեց աղջնակը,- երևի մայրիկն էլ սրա թեփուկները կհանի, որ չիմանա պաշտպանվել: Ու կտապակի:
Փոքրիկը տխրեց իր ասածից:
Տղան ոչինչ չպատասխանեց: Վերցրեց գետնից երկրորդ ձուկն ու սկսեց շուռումուռ տալ: Այդ մեկն արդեն չէր շնչում:
Աղջիկը խաղում էր ձկան հետ: Դարձավ եղբորը.
-Իսկ ձկներին ո՞նց են բռնում, որ իրենց թեփուկները հանեն...
-Կառթով, ուռկանով... Սրան երևի ուռկանով են բռնել:
Տղան մտախոհ էր: Գիտեր՝ ընդմիջմանը մայրը գործի տեղից շտապ-շտապ կգա, որ ձկան թեփուկները հանի: Նայեց ժամացույցին՝ դեռ մի ժամ կար:
-Գիտես ի՞նչ, ձուկն այս տաշտի մեջ վերջիվերջո կսատկի, իրեն լողալու համար մեծ ու խորը տեղեր են պետք:
-Չէ', չեմ ուզում , որ սատկի,- լացակումած վրա տվեց քույրը:
-Ես էլ չեմ ուզում,- կամացուկ արձագանքեց տղան: Մեկ էլ հայացքը միանգամից պայծառացավ, վազ տվեց պատշգամբ ու բռնակով կաթնամանը ձեռքին հետ եկավ: Դրեց տաշտի կողքին, բռնեց ձկանն ու զգուշությամբ տեղավորեց մեջը, տաշտի ջրից էլ լցրեց վրան:
-Ի՞նչ ես անում, դրա մեջ իսկի շարժվելու տեղ չկա,- վառվող աչուկները եղբորը հառեց աղջիկը:
-Ինքը լողալու տեղ կունենա',- վճռական պատասխանեց տղան, վերցրեց կաթնամանն ու դուրս եկավ տնից:
Քիչ էր մնում վազեր, որովհետև վախենում էր, թե հանկարծ կուշանա: Բարձահարկների արանքով, մայթերով անցնելիս կողքերը չէր նայում: Նույնիսկ կրպակավաճառին չբարևեց, որից գրեթե ամեն օր թերթ էր գնում հոր համար: Չէր ուզում, որ ընկեր- տղերքից հանկարծ մեկը տեսնի իրեն՝ կաթնամանը ձեռքին: Լավ գիտեր, իրենց աներեսությամբ պիտի ստիպեին կափարիչը բացել, ծիծաղեին վրան: Այդ պատճառով էլ եթե կաթնամանից ջուրը թափելու վտանգը չլիներ, հաստատ պիտի վազեր: Մայիսյան արևը հաճելիորեն շոյում էր գլուխն ու կարծես ասելիս լիներ. «Գնա'-գնա', ճիշտ ես որոշել...» :
Քայլեց այնքան, մինչև բարձրահարկներին սկսեցին փոխարինել սեփական տների թաղամասերը, հետո դրանք էլ մնացին հետևում ու ծայր առավ քարքարոտ, զառիվեր ճամփան: Տղայի տրամադրությունը րոպե առ րոպե բարձրանում էր, սկսեց սուլել: Սիրտն ուռչում էր մտքից, որ հեքիաթի մեջ ձկնորսը ոսկի ձուկ էր բռնել , իսկ ինքը արծաթե թեփուկներով ձկանը բաց պիտի թողնի: Ճիշտ է, մի քիչ նեղսրտում էր մտքից, թե մայրը հաստատ բարկանալու է արածի համար, բայց այն բանի գիտակցումը, որ ձուկը նորից ազատության մեջ պիտի լողա ու ով գիտե, գուցե մի օր նաև Սևան հասնի, ուրախացնում ու թև էր տալիս: Ճամփեզրի անցյալ տարվա չորացած ցողուններն ու փշերը երբեմն մտնում էին սանդալների արանքից, ծակում ոտքերը, բայց դրանց ուշադրություն դարձնող չկար: Մի երկու անգամ կանգնեց, վերցրեց կաթնամանի կափարիչն ու հանեց ձկանը, նայեց աչքերին, բերանի անձայն բացուխուբին՝ կենդանի է... Նորից զգուշությամբ դրեց կաթնամանն ու շարունակեց ճամփան:
Գետը... Ամառներն ընկերներով ամեն օր լողանալու են գալիս ու այնքան են մտնում- ելնում, մինչև արևմուտ, որ սկսում են սրթսրթալ: Բայց ձկներին ի՞նչ, իրենց սրթսրթալ չկա:
Մայիսի սկիզբն է, ջուրը սառն է ու որևէ մեկի մտքովը չի անցնի հիմա լողանալու գնալ: Տղան էլ կարոտով հիշեց ամռան շոգն ու կարծես իրեն սաստելու համար կամացուկ ասաց.
-Ջուրը սառն է, հունիսին կգանք...
Մոտեցավ գետափի դարիվեր պռնկին, ոտքը սահեց մանր քարերի միջով, հազիվ ինքն իրեն պահեց, որ չշրմփա ջուրը:
Գետը ցեխակապտագույն վիշապի նման սահում էր առաջ և ուշադրություն չդարձրեց տղային: Պպզեց, կաթնամանից հանեց ձուկը, մի անգամ էլ նայեց չռված աչքերին ու դրեց ջրի մեջ: Մի ակնթարթ ձկան մեջքը հայելանման փայլով շողաց ջրի տակից ու անհետացավ: Մի ակնթարթ միայն... Տղան ուրախությունից սկսեց քթի տակ երգել:
-Դու հասկանու՞մ ես, որ ես դրան փող էի տվել, առել էի, որ ընթրիք սարքեմ: Ո՞վ էր քեզ թույլ տվել, որ խանութից առած ձուկը տանես, գետը գցես:
Դու երեխա չե'ս, աստծո պատիժն ես:
Տղանը ոչինչ չէր պատասխանում, միայն նայում էր, թե ոնց էին մոր աչքերից զայրույթի կայծեր թափվում:
-Շը'րխկ...,- ապտակը շամփրեց տղայի այտն ու կայծերից մի քանիսն սկսեցին պտտվել հայացքի առաջ:
Քույրը գլխիկոր կանգնել էր խոհանոցի դռան հետևում ու վախվխիլով մերթ մորն էր նայում, մերթ՝ եղբորը:
Տղան փախավ խոհանոցից, թաքնվեց մահճակալի տակ ու լաց եղավ: Դեմքն արցունքներից տաքացավ, կոպերը ծանրացան ու աչքերի առաջ պտտվող կայծերը կամաց- կամաց մարեցին: Հոգնել էր երկար ճամփից, մի անուշ թմբիր իջավ վրան: Երազի մեջ ոսկե թեփուկներով զրահազգեստ էր հագել, ոնց որ գրքի միջի քաջ ասպետները, թուր ու վահանը կապել, կռիվ պիտի գնար: Բայց ձի չուներ: Ձիու փոխարեն այսօրվա ձուկն էր խելոք աչքերով նայում վրան ու մարդկային լեզվով խոսում.
-Նստի'ր մեջքիս ու ամուր բռնվիր: Հանկարծ չվախենա'ս, դու դեռ չգիտես, թե ինչքա՜ն արագ կարող եմ սլանալ... Ամենասրնթաց ձիուց էլ արագ...
2011
Մայրամուտն, ավա՜ղ, մոտ է, բարեկամ:
Քո ստվերն արդեն մի քանի անգամ
Երկար է քո այդ երկար հասակից:
Քո ստվերը քո ոտքերի տակից,
Քարափներն ի վար,
Երկարել և այն հովիտն է հասել,
Որտեղից որ դու ճանապարհ ընկար
Ադամամութին:
Ճանապարհ ընկար
Ու դեռ չես հասել լեռան գագաթին:
Քո գլխի վերև ծածանվող ամպի
Թավշյա ստվերով
Սրբիր ճակատիդ քրտինքը մաքուր
Եվ նորից գնա,
Որ դիմավորես մայրամուտը քո
Լեռան գագաթին...
Լեռան գագաթին օրն ուշ է մթնում:
1962
Լերկ բառերը անկումներիդ պատմությունն են ինձ շշնջում:
Հայացքիդ մեջ գլխովդ անցած մրրիկների ստվերներն են,
Որ անաղմուկ թավալվում են հիշողության ավազներին:
Արդեն ոչի'նչ չունե՜ս տալու հոգուդ սնանկ գանձարանից,
Ու չենք քայլի փողոցներով՝ քնքուշ բռնած իրար ձեռքից:
Գիտեմ՝ բարդ է , բայց չթողնես, որ մահահոտ անդունդներում
Քեզնով շնչող հույսս մարի:
Թո'ղ փշրվի «չի կարելին» մեզ բաժանող անջրպետում:
Անշահ հոգուդ մի անկյունում փոքրիկ տեղ տուր՝ ծվարեմ ես:
Որպես զարկված հավքի կռինչ
Ու բորբ աղոթք նվիրյալի՝ ուզում եմ ինձ մի քի՜չ սիրես:
1998
Бог не пошлет по мою лебединую душу!
Марина Цветаева
Արթնախոհ հսկիչի պես՝ մոռացության թուխպն անանուն
Երկինքներիս պռունկները իրենով էր խցանում:
Կարծում էի՝ աղոթքներս մինչ քղանցքդ բարձրագահ,
Անհունի մեջ կորչում են զուր՝ հևքով թույլ ու աննշան:
Հուսաբեկ երթս դժնի խավարում անվերջ էր թվում,
Խամրած հայացքս Քո լի փեշերից սոսկ մահ էր մուրում:
Բայց դու գիտեիր՝ սիրտս վառման ու հոգիս մաքուր էր,
Ու թույլ տվեցիր հաղթության գինուց մի կում ճաշակել:
Եվ Քո գթության սերմնահատիկը կարծես ծիլ տվեց.
Իմ բախտի հողում մի դալուկ ծաղիկ քնքուշ օրորվեց:
Ամենատես Տե'ր, իբրև չգործած մեղքի թողություն,
Գիտե'մ, որ գիշանգղի մահ չե'ս տա իմ կարապի հոգուն:
Կարոտը էլի մի քիչ թեժացավ:
Եվ իմ անցյալի չիրականացած
սցենարները նորից հաղթեցին
աչքիս տեսածին:
Հիմա ու՞ր գնամ:
Էս փողոցների աղմուկն արդեն
խլացնում է ինձ:
Պիտի գնայի՝ Զորաց տաճարի
չոլերում կորած տերտեր դառնաի:
Էդ դեպքում, հաստատ, էս սիրունիկը
հարբած աչքերով վրաս չէր նայի:
Բուժել է ուզում ինձ էս փոքրիկը:
Իսկ ես սիրում եմ վարսերը նրա՝
բուրմունքով թեյի:
Ափսոս, բայց չկա ոչինչ ավելի:
Երկու տասնամյակ սպասել էի,
Որ երազանքիս թագակիր տղան
Տեղս իմանա, գա  ինձ համբուրի:
Եկա'վ, արթնացրեց մահաբեր քնից,
Սլացավ հետս հույսի թևերով,
Բուռ-բուռ խմեցի Կենդանի Ջրից,
Երկինքս պարզվեց նոր ծիածանով:
Բայց սիրո տոնն այդ կարճ պիտի տևեր.
Ես վաղուցվանից գիտեի հաստատ՝
Կյանքը հեքիաթ չի,այլ հաճախ՝նովել,
Ու շատ է անում սոսկ քայլեր վհատ:
Նա, որ իմ սրտի, իմ մտքի տերն էր,
Ու արի արքան երազանքներիս,
Հոգուս միջուկն էր ու հենարանն էր-
Մերժեցի նրան, միակ արևիս...
Վառ սիրո կարոտ ճաքած շուրթերից
Հնչեցին մերժման դժնի խոսքերը.
Այդպես քանդեցի խեղճ հոգուս տնից,
Բոլոր սյուներն ու հենապատերը:
1990
Թասս լցնել
Առօրյայի գոլ թուրմերով.
Հայտնի է չէ՞.
-Օգտակա՜ր են:
Բայց դրա հետ լցվեց նաև
Չճաշակած քնքշանքների
Ափսոսանքով,
Սիրտս կնքած համբույրների
Կենտ համրանքով:
Մի տաքուկ գիրկ ունենալու
Եղած- չեղած
Երազանքով:
Խառնեցի ալ կարոտախտն ու
Առանց հույզի տված- առած
Գգվանքներս:
Թասս լի է, բայց չի՜ խմվում:
-Չլրացած սիրո բացը
Սոսկ սիրո'վ է փոխհատուցվում:
1994
Ամպրոպների տակտերի տակ.
Այդ պահին նրանց ոչինչ չի պահում,
Որ ջարդեն բոլոր դարպասները փակ
Ու դուրս հանելով երգերն արգելված,
Մերկանան հոգով ու տրվեն նրանց:
P.S
Արգելված երգերն այնտեղ՝ երկնքում
Մարիամ են կոչվում…
Ու ամեն Մարիամ աղոթք է պարտված,
Որ հնչում է խաչված Դևի վերջին շնչում…
Ու ամեն Մարիամ դադար է՝ խրված
Կապույտ երկնքի լույս կապույտ կանչում…
Ու ամեն Մարիամ երակ է բացված,
Ուր արյունը լերդացել ու էլ չի ճչում…
Մեր գրականությանը լի է ողբասացության թեմաներով ՝ հիմնականում հայրենիքի բախտի ու հայ կոտորածների հետ կապված: Չարենցի «Նավզիկեն», գրված 1936 թվականին, այս տեսակետից ինքնաձաղկման ողբ է . Սարսափելի է այն բանի գիտակցումը, որ ինքդ ես պատճառ եղել ամենասիրելիիդ կորստին. (Արփենիկ Չարենցը մահացել է արտարգանդային հղիության պատճառով):
Կարոտներիս ծովի կղզիներում անցած
Դու իմ կղզին եղար միակ ոսկե, -
Բայց սև աղետ դարձավ և մահացու հանցանք
Քեզ համար սերն իմ սև, իմ Նավզիկե…
Բանաստեղծության առաջին տառից մինչև վերջին հնչյունը կորուսյալ սիրո պատումի բարձր նոտա է վերցված, որ յուրաքանչյուր հաջորդ քառյակում կես տոն անգամ չի իջնում. Միայն ուժեղանում է, ահագնանում՝ կրկնությունների միջոցով: Կրկնությունների ալիքը խլում է ընթերցողին, տարուբերում անսփոփ մորմոքի ջրերում, ու եթե է ափ է շպրտելու, միայն կրքերի կարմիր ավազների արնախում ափը. Պոետն այստեղ արնաքամ է եղել:
Ընթերցող, եթե պատահել է, որ ամեն հանդիպած հայացքում փնտրես, բոլոր փակ դռների հետևում հսկես ու չտվածդ բոլոր սերերը կիտես՝ միայն մեկի համար, հասկանու՜մ ես իրեն ու այլևս գերված ես Չարենցով:
Բայց ինչու՞ է այդքան փնտրվածն ու սպասվածը հանկարծ դառնում ...«չսիրա'ծ»:
Եվ ինչ տալու էի ես աշխարհում նրանց -
Իմ չսիրած աղջիկ, տվեցի քեզ…
Այս «չսիրած» բառը դարանից ցատկող բորենու նման խառնում, խճողում է պատկերշարքը, որ ես կարողանում եմ գծել ուղեղումս ու անընդհատ հարցնում եմ ինձ՝ ինչու՞ չսիրած: Ո՞նց եղավ, որ չսիրածին ամենաչքնաղ երկը նվիրեց: Գուցե այն պատճառով, որ նրա մահվան պատճառած ցավը զգացմունքների այն կիզակետին է հասցնում, ուր սերն ու «չ»սերն արդեն տարալուծվել են իրար: Կամ էլ որովհետև անհնա՞ր է սիրել մահը:
Մի տեղ կարդացի, թե ոմանք չեն սիրում Չարենցի պոեզիան հենց այն պատճառով, որ մահվան տեսիլներն ու սիրային ներբողները կարծես ձեռք-ձեռքի տված լինեն ու դրանց միասնության մեջ ինչ որ հակասական, դիվային ու անհասկանալի բան կա: Ոնց որ խարույկը սառույցի վրա: Իսկ ու՞մ են պետք գոլ ցգացմունքները: Միայն այն, որ կիզիչ է ու մրկող, միայն դա արժեք ունի: Միայն սիրո ու մահվան միջև հավասարության նշան կարելի է դնել:
«Նավզիկեն» ինձ հանգիստ չի տալիս ու բաց չի թողնում: Աներևույթ ճոպաններով կապկպել է ինձ ու ես նույնիսկ փորձ չեմ արել ազատվելու: Անհնար է: Երբեմն թվացել է, թե իր կարմիր ավազների վրա ես էլ եմ արնաքամ լինում ու չեմ դիմանում Չարենցի հզոր թափին, որ ճնշում , ճզմում է իրենից փրկվելու իմ վտիտ կամքը:
Եթե Տերը կամենա, որ մի երկու տասնամյակ շարունակեմ ապրել, այն ժամանակ նորից կգրեմ իմ ու «Նավզիկեի» փոխհարաբերությունների մասին, բայց նույնիսկ այսօր էլ համոզված եմ, որ քանի ես կամ, ինձ ուղեկցելու է ու վերջին պահին էլ հրաժեշտ է տալու
....Վերջին շնչիս կառչած իմ «Նավզիկեն»…
Դու ե՞րբ ես գալու, իմ թևավորս,
Իմ թուխ արտույտս, իմ սիրուն լորս,
Իմ հեռավորս, դու ե՞րբ ես գալու:
Բացել եմ դուռս, բացել եմ դուռս,
խորն է կարոտս, խորն է մրմուռս,
Իմ կանաչ կուռս, իմ ծաղկած նուռս -
Իմ քնքուշ քույրս, դու ե՞րբ ես գալու:
Գարունքվա հավք եմ, աշխարհն է բույնս,
Առանց քեզ ի՞նչ են երգս, անունս,
Փախել է քունս, կանչում է տունս,
Խանդութ խաթունս, դու ե՞րբ ես գալու...
Տվեցի «Մարդը Ափի Մեջ»ը և խնդրեցի կարդալ իր ամենասիրած բանաստեղծությունը:
- Այդպես չի լինի, այդպես չեմ կարող, կկարդամ սիրածս բանաստեղծություններից մեկը:
Նա՞ է գրում ինձ
Թե՞ ես եմ գրում իմ հարազատին՝
Ինքս էլ չգիտեմ.
Կարդում էր թախծոտ, հուզված: Ինչ էր պատահել: Գիրքը փակեց ու տխո՜ւր-տխո՜ւր հայացքով կրկնեց վերջին տողերը -
Իսկ ո՞ւր է տարվա մե՛ր եղանակը,
Այն հինգերորդը ... մի՞թե չի գալու ...
Ասաց, որ ինքը շատ է սիրում այս բանաստեղծությունը, թեև դա կարող է իր ստեղծագործությունը չհամարել, քանի որ բանաստեղծության միտքը, անգամ պատկերներն ու տողերը Սուլամիթային են պատկանում, երևի բանաստեղծի ամենամեծ սիրուն, որին նա նվիրել է իր «Երգ Երգոց» պոեմը և մի քանի բանաստեղծություններ: Սևակը լոկ բանաստեղծության է վերածել Սուլամիթայի նամակը, որը գրել է իրեն՝ հուզված մի պահի:
- Այնպես որ այս բանաստեղծության մեջ ոչ թե ես, այլ նա է խոսում: Դա նրա կարոտն է, նրա թախիծը, սպասումը, - ասում է Պարույրը:
Նա ասաց նաև, որ ինքը Սուլամիթայի հետ ծանոթացել ու մտերմացել է Մոսկվայում: Եվ այդ մտերմության նախնական ազդակը եղել է աղջկա անունը՝ Սուլամիթա:
- Թվաց, թե դարերի խորքից կենդանություն է առել Սողոմոն իմաստունի սիրելին, պարտիզպանի սևահեր դուստրը և կանգնել է իմ դիմաց: Իմ Սուլամիթան էլ հրեա էր: Սիրեցի նրան և այդ օրերին, դատարկ գրպանով, ես ինձ արքա էի կարծում, - հուզված խոսքը եզրափակեց Սևակը:
Սուլամիթա Ֆրիդբերգի նամակը Սևակին
«Ղողանջ Հիշատակի» գրքից
Թանկագին իմ Սատանի Ճուտ
Բոլորն աշխատանքից գնացել են, և լուռ գրում եմ քեզ, ճիշտ է, տկտկում է գրամեքենաս, բայց և այնպես՝ մի փոքր, որպես ձայն ... Այսօր մեր Մոսկովյան բոլոր ցրտերի ցուրտն է: Սառչում է ամեն ինչ՝ և մուշտակի դրսինը, և ներսինը: Մուշտակն իմ էլի նույնն է ... Ոտնաման-բեռնատարներս՝ նույնպես ...
Արդյոք ե՞րբ եմ քեզ տեսնելու: Ձմեռ և ամառ, գարուն և աշուն ... Իսկ որտե՞ղ է տարվա հինգերորդ եղանակը: Շատ կարևորը, մեր եղանակը ...
Նկատե՞լ ես դու արդյոք, որ այնտեղ, ուր ամռանը դու հանգիստ անցնում էիր ծառերի ճյուղերի տակով, հիմա գրեթե անանցանելի է: Նրանք ցրտից սառչելով կուչ են գալիս, կռանում շատ ավելի ներքև, և եթե մթնշաղին անցնես, ճանկռոտում են դեմքդ: Իսկ եթե մտասույզ ես, դա կլինի հենց Աստծո պատիժ ...
Մենք հուզմունքից թաքցնում են ձեռքներս, անհարմարությունից՝ ոտներս, ինչո՞ւ մարդիկ երբեք չեն թաքցնում դեմքերը ... միայն հուզմունքից՝ և այն էլ մի րոպեով ...
Շատ ցավալի է ... Ցավալի է, որ քեզ ներկայացրել են մրցանակի ... Նրանք, ովքեր կկարդան գիրքը, կասեն՝ ոչինչ, բա՜յց ... Իսկ ովքեր կկարողանան կարդալ և հասկանալ «քեզավարի», նրանց մրցանակներ չեն շնորհում: Եվ կրկին դու՝ ապօրինի ծնունդ, ո՞վ գիտի ...
Գիրքդ չեմ կարողանում ձեռք բերել, մեզ մոտ խանութներում այն չի եղել, իսկ բազայի մի քանի օրինակները թրցրել են, այնպես որ սպասում եմ քո «հավատարմությանը»:
Շուտով քեզ սկսելու են մեզ մոտ տպագրել, այնպես որ հատուկ ընտրիր մի ոչ մեծ շարք և ուղարկիր ... կթարգմանեն կամ Մեժելայտիսը, կամ, բոլոր դեպքերում, որևէ մեկը լավագուններից: Դա կկոչվի «Ժողովուրդների Բարեկամություն» ... Եվ դա կլինի քո առաջին երթը իմ ճանապարհներով դեպի ինձ:
Ես միշտ սիրում եմ քեզ, իսկ վերջերս քիչ մնաց խելքս թռցնեի ... Դա, երբ դու ինձ հետ խոսում էիր ստուդիայից, քո բոլորին անհասկանալի լեզվով, այն հազարավոր առավոտներից մեկն էր, երբ ես միացնում եմ ռադիոն և, այնուամենայնիվ, լինում են հեքիաթներ ... Իսկ ես լսում ու լալիս էի, հետո իմ աշխատակիցներն ասացին՝ բանաստեղծությունից չեն լալիս ... Ո՞վ գիտի, ինչից են լալիս: Լաց են լինում արցունքներից - ահա այն, ահա՜ այն ձայնը, իսկ ռադիոն գրկե՞լը: Ի՞նչ է:
Քո ևս մի Նոր Տարին շնորհավոր, իմ առաջին ու վերջին:
Իմ նամակները բացահայտ կորում են, նոր հասցե ուղարկիր:
Քո՝ Ս
Դեկտեմբեր 20, 1962
Գլուխ Ա
... Խնդրեցի զնա՝ և ոչ գտի,
Կոչեցի զնա՝ և ոչ ետ ինձ զձայն. ...
Իւղ թափեալ է անուն քո...
«ԵՐԳ ԵՐԳՈՑ»
1. Գարունն այս անգամ ձմռանը եկավ,
Այն էլ հյուսիսում.
Ես բոլորովի՜ն չէի սպասում,
Ձմեռն այս վկա։
Քեզ չփընտրեցի՛, չըորոնեցի՛
Եվ… գտա հանկա՜րծ,
Ինչպես դու մի օր անունդ ես գտել,
0 Սուլամի՜թա։
2. 0 Սու՜լ…
Սուլամի՛
0 Սուլամի՜թա.
Քո բիբլիական անունն եմ սիրում,
Սիրում եմ, այն էլ բիբլիակա՛ն սիրով,
Որ երբ իր նեղլիկ բառե շապիկն է աշխատում հագնել,
Թվում է հիմա հեթանոսակա՛ն՝
Նույնիսկ անպարկե՜շտ,
Բայց… նրա՛ աչքում,
Ում համար սիրո սրբությունն արդեն
Դարձել է հագուստ տոնակա՛ն օրվա,
Մինչ նա իմ միա՛կ շապիկն է. մսե՜...
3. Եվ ես սիրում եմ քեզ՝ ամբողջովի՜ն։
Իսկ ի՞նչ ես, ի՞նչ ես դու ամբողջովին,
Եթե ոչ մարմին,
Ու նաև արյուն։
Ւսկ մնացածը՝ բառեր են միայն,
Պա՜ղ-արհեստակա՜ն ու ճապա՛ղ լեզվի
Մի թարգմանությու՜ն։
Իսկ ես խոսում եմ մայրենի՛ լեզվով՝
Ադամի՛ նման
Ու Եվայի՛ հետ։
4. 0 Սուլամի՜թա, օ, Սուլամի՜թա.
Մենք, կարծեմ, արդեն խնձորը կերանք,
Քանզի նա, ով որ մտքով է տրվում,
Տրվում է, անշուշտ, մարմնից առավել…
Ու՞ր է դրախտը,
Եթե ոչ՝ միայն քո թարթիչների հովանու ներքո,
Քո դեռ փակ ծոցում, որի դռները,
Արդեն թակում են
Եվ երկու՜ կողմից.
Քո սիրտը՝ ներսի՛ց,
Իմ ձեռքը՝ դրսի՛ց...
5. 0 Սուլամի՜թա, բա՛ց արա դուռըդ։
Ես քեզ չե՛մ փնտրել, քեզ չե՛մ որոնել,
Չե՛մ էլ հարցըրել ես պահակներից
Քո
Իմ չունեցած-չիմացած հասցեն։
Ես ճամփորդի պես,
Ու մոլորվածի,
Հասել եմ դուռըդ,
Որ և բախում է իմ ձեռքը դրսից,
Քո սիրտը՝ ներսից։
Ընդունիր հյուրիդ,
Որ կդառնա տե՛ր,
Բայց նաև՝ ծառա՜…
6. Եվ թու՛յլ տուր խոսել.
Գրկելուց առաջ,
Փարվելուց առաջ,
Թույլ տուր քեզ նայել
Մի փոքըր հեռվից։
Եվ թու՛յլ տուր կրկնել՝
Համբույրի առաջ,
Համբույրի նման
Կրկնել անունըդ.
- 0 Սու՛լ…
Սուլամի՛…
0 Սուլամի՜թա…
Գլուխ Բ
... Գեղեցիկ ես իբրև զԵրուսաղեմ…
«ԵՐԳ ԵՐԳՈՑ»
1. 0 Սուլամի՜թա.
Հապա շու՛ռ արի, որ ես քեզ տեսնեմ։
2. Գեղեցիկ ես դու, ինչպես բոլորը,
Որոնց սիրում են,
Եվ ո՛չ ավելի ու ո՛լ էլ պակաս։
Ի՞նչդ է գեղեցիկ՝ ուրի՛շը կասի,
Մինչդեռ ինձ համար դու գեղեցիկ ես,
Ինչպես բոլորը, որոնց սիրում են։
Եվ կախարդիչ ես, ինչպես բոլորը,
Որոնց չեն տիրել։
Ե՛վ անսովոր ես,
Քանի որ նոր ես,
Ե՛վ սովորական՝ քանի որ դու Էլ
Երբեք չես կարող չսիրած մնալ։
3. Դու սև ես՝ ինչպես քո ժողովըրդի դարավոր բախտը,
Եվ սևության մեջ՝ այնքա՛ն լուսավոր,
Որքան լուսավոր անուն է տվել քո ժողովուրդը։
Սև են աչքերըդ՝ իմ աչքերի պես,
Եվ գիտեն նայել այնպե՜ս տրտմորեն,
Որքան տրտում է սիրտըս ա՛յն պահին,
Երբ ինձ թվում է, թե չե՜ս սիրելու։
4. Սև են վարսերըդ, ինչքան ճերմակ է
Դեռ փակ կուրծքը քո,
Ավելի՛ ճերմակ
Միշտ անհալ ձյունից իմ Արարատի,
Որ փրկեց Նոյին,
Ուրեմըն՝ և քե՛զ,
Ի՛նձ ու... մեր սե՜րը.
Ավելի՛ ճերմակ, քանի որ նրան
Իմ աչքերի պես և ո՛չ մի սև աչք
Դեռ չի ստվերել անգամ հայացքո՜վ։
5. Մի՛ լինիր այսքան… այսքան սպիտակ.
Բացվի՛ր հայացքիս և աչքերիս դեմ,
Նաև մատների՛ս,
Յուրաքանչյուրը՝ միս դարձած մի շող։
Արևառությու՛ն ընդունիր մի քիչ
Իմ հայացքի՛ տակ,
Նաև մատների՜ս։
6. Քո կրծքի նման ճերմակ են նաև քո ատամները։
Եթե պարկեշտ ես՝
Մի՜ ժպտա երբեք…
7. 0 Սուլամի՜թա.
Այդպես ամաչկոտ շուռ մի՛ եկ ինձնից,
Բայց շիկնի՛ր, շիկնի՜ր,
Որ իմ նեղ խցում
Արևածագի պատրանքն զգամ ես։
Շիկնի՜ր ու թու՛յլ տուր,
Որ հետըդ խոսեմ՝
Փարվելուց առաջ.
Փարվելուց առաջ՝
Մի փոքըր հեռվից
Քեզ նայեմ այնպես,
Կարծես առաջի՜ն անգամն եմ տեսնում։
8. Ա՜խ, այդ քո շիկնած այտերը մաքուր՝
Քո թուխ մազերով լուսապսակված։
Եվ քո շուրթե՜րը…
Ինչու՞ է թվում,
Թե քո այտերին - առաջի՛ն անգամ -
Հպվելը նույնքա՛ն դժվար է հիմա,
Որքան որ հնում հավատափոխման - դարձի բերումը,
Եվ քեզ համբուրելն - առաջի՛ն անգամ -
Նու՛յնն է, ինչ մի նոր տաճա՞ր ավերել,
Թե՞ հիմնադըրել մի եկեղեցի…
9. Քո պարանոցը՝
Ազնիվ մարմարե մի վե՜հ աշտարակ,
Որտեղից - դարե՜ր-մարդիկ են կախվել՝
Ինձ նմաննե՜րը...
Նման երջանիկ կախաղանի դեմ
Ես չե՛մ բողոքում։
10. 0 Սուլամի՜թա.
Դու ամաչելուց շրջվում ես ինձնից։
Ա՜հ, քո կոնքերը քնար են լարված։
Դու չե՞ս կամենում, որ ամբողջ գիշեր
Քնարը հնչի,
Որ իմ մատները ողջ գիշերն ի լույս
Սաղմոսնե՜ր երգեն.
«0 Սու՛լ...
Սուլամի՛...
0 Սուլամի՜թա...»։
11. 0 Սուլամի՜թա.
Տեսնու՞մ ես, թե քեզ ինչպես եմ սիրում.
Առասպելական քո նախապապի՝
Սողոմոնի՛պես։
Նրա արյունից մի՞թե մի կաթիլ
Հորձանք չի տալիս քո երակներում։
Որտեղի՞ց հապա
Նրա արյունը օտարի՛ս սրտում՝
Ի՛մ սրտում, որ քեզ
Սիրում է այսպես՝
Աստվածաշնչյան ա՛յնտեսակ սիրով,
Որ երբ իր բառե շապիկն է հագնում,
Թվում է այսօր հեթանոսական՝
Նույնիսկ անպարկե՜շտ,
Բայց… նրա՛ աչքին,
Ում համար սիրո սրբությունն արդեն
Դարձել է հագուստ տոնակա՛ն օրվա։
Իսկ նա իմ միա՛կ շապիկն է. մսե՜։
12. Ես քեզ սիրում եմ քո նախապապի՝
Սողոմոնի՛ պես,
Որ մի արքա էր,
Մինչդեռ ես...
Գիտե՞ս,
Ես ինչ-որ չափով նու՛յնպես արքա եմ։
Ո՛չ նրա համար, որ ունեցել եմ
Հարճեր ու կանայք,
Ո՛չ էլ նրանով, որ ես կարող եմ
Երգ երգոց թողնել։
Եթե ինձ համար թագուհի ես դու,
Ի՞նչ եմ ե՛ս հապա,
Ինչպե՞ս ի՛նձ կոչել, եթե ոչ արքա, -
Այլ կերպ չի՜ լինում.
Թագուհիները ե՞րբ են պատկանել մանկլավիկների…
Գլուխ Գ
Մուծէք ինձ ի տուն գինւոյ...
Վասնզի խանդակաթ եմ սիրով...
«ԵՐԳ ԵՐԳՈՑ»
1. Երուսաղեմում երբևէ չեղած աղջիկնե՛ր խարտյաշ,
Դուստրե՜ր Հյուսիսի.
Ի՛նձ էլ սնուցեք կազդուրիչ գինով,
Քանի որ սիրուց ես նվաղում եմ։
2. Ես նվաղում եմ, իսկ կրծքիս ներքո
Կախված է նաև ծանրաքար մի բեռ՝
Սեփական սի՜րտըս։
Նա ծա՜նր է դարձել,
Եվ… ծանըր այնքա՛ն,
Որ հազիվ մի ցուլ իր մեջքին տանի։
Իսկ մինչև անգամ եթե ցուլ եմ ես,
Այդ բեռը գոնե մեջքի՛ս չեմ կրում,
Որ դյուրին լիներ.
Այդ ծանրությունը ներսումս է կախված։
Երուսաղեմում երբևէ չեղած խարտյա՛շ աղջիկներ,
Ինձ էլ սնուցեք կազդուրիչ գինով,
Քանի որ - տեսե՛ք - ճկվում եմ արդեն
Սեփական սրտիս ծանրության ներքո։
3. Երուսաղեմում երբևէ չեղած խարտյա՛շ աղջիկներ,
Դուստրե՜ր Հյուսիսի.
Երուսաղեմում երբևէ չեղած
Երուսաղեմի դուստրը սևահեր
Ւ՛նձ չի պատկանում։
Նա կա և չկա՝ ինչպես երկինքը,
Իմն է - իմը չէ՝ ինչպես որ ինքը…
4. Ողջ գիշերն ի լույս իմ մահճակալին
Փնտրում եմ նրան, չեմ գտնում սակայն։
Ողջ ցերեկն ի բուն իմ նեղ սենյակում
Կանչում եմ նրան, և ձայն չի տալիս։
Եվ դուրս եմ գալիս,
Որ փողոցներու՛մ որոնեմ նրան։
5. Երուսաղեմում երբևէ չեղած աղջիկնե՛ր խարտյաշ,
Դուստրե՜ր Հյուսիսի.
Երուսաղեմում երբևէ չեղած
Երուսաղեմի դստերն եմ փնտրում,
Փնտրում եմ նրան ես փողոցներում,
Փնտրում եմ նրան նաև ձեր դեմքին,
Գտնում եմ մի մա՛ս, մի նշու՛յլ, մի շո՛ղ,
Իսկ իրեն՝ բնա՜վ։
6. Երուսաղեմում երբևէ չեղած խարտյա՛շ աղջիկներ.
Թե պատահաբար հանդիպեք նրան՝
Երուսաղեմի թխահեր դստեր,
Ի՞նչ պիտի ասեք։
Երդվեցնում եմ ձեզ. ասացեք նրան,
Որ ես հիվանդ եմ կարեվեր սիրով։
7. Ասացեք նրան, որ սիրում եմ ես
Նրա անծանոթ մորը սիրելի,
Նրա դարավոր արյունն եմ հարգում,
Ինչպես հարգում են հղիությունը։
8. Երդվեցնում եմ ձեզ. ասացեք նրան,
Որ սերն իմ հին է ու վաղընջական՝
Իր բազմադարյան
Հրեական արյան
Եվ նոր՝
Նոր զարթնած իր սրտի՛ նման,-
Հին ու նոր՝
Ինչպես առավոտն ինքը։
9. Դուք լսու՞մ եք ինձ, խարտյա՛շ աղջիկներ։
Դուք գիտե՞ք արդյոք, թե ի՞նչ եմ ուզում,
Որ ասեք նրան՝ այդ սևահերին։
Երդվեցնում եմ ձեզ, ասացե ք նրան.
Ուզում եմ լինի նա սերն իմ վերջի՛ն,
Իսկ ես էլ՝ նրա առաջի՛ն սերը։
10. Երուսաղեմում երբևէ չեղած աղջիկնե՛ր խարտյաշ.
Թե իմ փոխարեն դուք պատահաբար հանդիպեք նրան՝
Երուսաղեմի մրահոն դստեր,
Ասացեք, որ նա մի փակ այգի է,
Այգու մեջտեղում՝ դռնփակ հնձան,
Բուրող հնձանում՝ եռացող գինի,
Իսկ դուք, բարիներ, սնուցում եք ինձ
Ուրի՜շ մի գինով,
Որպեսզի սիրո անհագ ծարավից
Ես չնվաղեմ։
11. Երդվեցնում եմ ձեզ. ասացեք նաև,
Որ եթե հանկարծ նա ինձ որոնի,
Եթե իմ դուռը նա բախի հետո,
Եվ նույնիսկ կանչի՜,
Ինձ ձա՛յն տա սիրով՝
Կլսի միայն
Իր խզվող ձայնի արձագանքը թույլ.
Կյանքի և սիրո եզերքին ընկած
Խեցին կա՛,
Սակայն...
Անփոփոխ խեցու խեղճ բնակիչը
Հափշտակված է օտար գազանից
Եվ կամ թաղված է իր քարե բնում...
12. Երուսաղեմում երբևէ չեղած աղջիկնե՛ր խարտյաշ.
Թե հանկարծ տեսնեք Երուսաղեմի սևակըն դստեր,
Ավելացըրեք,
Որ առայժըմ ես ննջում եմ անուժ,
Բայց դեռ արթուն է սիրտըս նվաղուն։
Թող նա շտապի՛,
Թե չէ՝ կուշանա՜,
Թե չէ՝ կլսի
Ոչ թե իմ կանչը,
Այլ վերջին ճի՜չը...
Գլուխ Դ
Ահեակ նորա ընդ գլխով իմով,
և աջ նորա պատեսցէ զինև...
«ԵՐԳ ԵԳՈՑ»
1. Եվ դու չուշացա՛ր,
Դու շտապեցի՜ր,
Իմ Սու՛լ...
Սուլամի՛...
Իմ Սուլամի՜թա...
2. Իմ Սուլամի՜թա.
Եկար վազեվազ՝
Եռամյա կայտառ զամբիկի նման,
Եվ զամբիկի պես գեղեցիկ՝ եկա՜ր։
3. Եկա՛ր... և իսկույն, իմ Սուլամի՛թա,
Հազարամյակներն իմ ու քո միջև ասես ջնջվեցին…
Ես այգի չունեմ,
Որ հիմա քեզ պես դալար վազերից
Կողերիդ համար մահիճ պատրաստեմ։
Ես այգի չունեմ… և այգի՛ս չեկար։
4. Մայթե՛ր կան հիմա
Ու գորշ քաղաքնե՛ր,
Շենքե՛ր բազմահարկ,
Նրանցից մեկում՝
Սենյակ մի նեղլիկ։
Դու այնտե՛ղ եկար։
5. Եկար փարվեցիր՝
Քո ամբողջությա՜մբ։
Մամուռն է այդպես քարերին փարվում,
Եվ արշալույսի գույները՝ երկնին։
Ու ես այդ պահին զգայուն էի՝
Ինչպես քո մա՛շկը,
Եվ մաքուր էի՝
Ինձ վրա հառված հայացքի՛դ նման։
6. Եվ դու բացվեցի՜ր…
Այդպես բացվում է մահճում երեխան,
Մթնում՝ ծաղիկը։
Ու ես այդ պահին՝
Քո անմեղության բույրերից արբշիռ՝
Մոռացա իմ ողջ անցյալը հարուստ
Ու երջանկացա իմ... աղքատությա՜մբ։
7. Ու տրվեցի՜ր դու՝
Ծնվելով նորից։
Այդպես տրվում է հողն արմատներին,
Իր հունին՝ ջուրը։
Ու ես հասկացա, որ ես ո՛չ մի տեղ
Այնքան չեմ զգում իմ գոյությունը,
Որքան քո՛ գրկում։
8. Ես այլ բան չէի,
Քան մի ապակի,
Որ թափանցիկ է - լույսը չի բեկում։
Եկար ու նրան ամալգամ դարձար,
Եվ ինձ դարձըրիր դու մի հայելի,
Ուր անդրադարձավ սերըդ երփներանգ...
9. Իմ սերերն իրար և՛ նման էին,
Ե՛վ նման չէին,
Ինչպես աշխարհի մեծ քաղաքները։
Եկավ սերը քո
Եվ ծննդավա՜յր դարձավ ինձ համար...
10. Իմ Սու՛լ...
Սուլամի՛...
Իմ Սուլամի՜թա։
Գիշերը կարծես իր սկիզբն առավ
Քո թուխ վարսերից
Ու ծավալվելով՝
Վերըստին եկավ խառնըվեց նրանց.
Երկինքը նորից
Զբաղվեց աստղեր տեղաշարժելով,
Բայց մենք չտեսանք ո՛չ այս, և ո՛չ այն.
Քո գլխի տակ էր իմ ձախը դրված,
Եվ քո մեջքն էի պատել իմ աջով.
Չկա՛ր ժամանակ,
Չկա՛ր նաև միտք.
Կար շնչառությու՛ն,
Որ շատ էր նման
Օվկիանոսների տուրևառությա՜ն...
Գլուխ Ե
Ես ննջեմ, և սիրտ իմ արթուն կայ...
Դիր զիս իբրև զկնիք ի վերայ սրտի
Քո... վասնզի հզօր է իբրև զմահ սէր...
«ԵՐԳ ԵՐԳՈՑ»
Լաւ են երկու, քան զմի... զի եթէ
ննջեսցեն երկուք՝ ջեռուցանեն զմի-
մեանս, իսկ մին՝ զիա՞րդ ջեռուցու...
«ԺՈՂՈՎՈՂ»
1. Իմ Սու՛լ...
Սուլամի՛...
Իմ Ս ուլամի՜թա։
Ես այլ բան չէի,
Քան մի ապակի,
Որ թափանցիկ է - լույսը չի բեկում։
Եկար ու դարձար նրան ամալգամ,
Եվ ինձ դարձըրիր դու մի հայելի,
Ուր անդրադարձավ սերըդ երփներանգ։
Հիմա դու չկա՜ս,
Ու ես վերըստին
Ահա հայելուց ապակի դարձած՝
Մի սովորակա՜ն - աննե՜րկ ապակի,
Որ թափանցիկ է - լույսը չի բեկում...
2. Ինձ արդեն վաղու՜ց այնպես է թվում,
Թե ես ննջում եմ, իսկ սիրտս արթուն է։
Եվ փնտրում եմ քեզ,
Սակայն չեմ գտնում,
Ու կանչում եմ քեզ,
Բայց ձայն չես տալիս.
Տարածությունն է ընկած մեր միջև,
Ինչպես մի սահմա՛ն,
Որ բաժանում է
Երկու թշնամի երկիր մեկմեկուց։
Իսկ մենք - թշնամի՞...
3. Գարունը նորից
Իր վտանգավոր քարոզն է կարդում,
Կոչեր է անում ինչ-որ նոր սիրո,
Եվ չի հասկանում,
Որ վտանգավոր իր քարոզի դեմ
Թե ես արթուն եմ՝ իմ սիրտն է քնած։
4. Հեռու ես, հեռու՜,
Ու ձայն չես տա ինձ՝ որքան էլ ձայն տամ։
Գիտե՛մ, որ չկա՜ս,
Ու չե՜մ գտնի քեզ՝ որքա՛ն էլ փնտրեմ։
Բայց... մի՞թե սրտին բան կհասկացնես։
Նորից ակամա ելնում եմ փողոց,
Սանրող հայացքով իմ շուրջն եմ նայում։
Մայթերը լի են ժպիտ- ծիծաղով,
«Ներողություն»-ով ու «համեցեք»-ով,
«Ցտեսություն»-ով ու «բարև»-ներով.
Բոլո՛րն այստեղ են - իրենց տեղերում,
Միայն դու՛ չկաս - իմ սիրտն է թափուր...
5. Եվ նո՜ր հասկացա,
Որ ես էլ, գիտե՞ս, ես էլ եմ նախանձ։
Նախանձում եմ ես սիրող զույգերի՜ն.
Շրջում են գրկված, ձեռք-ձեռքի, կիպ-կից։
Մենակ եմ լոկ ե՛ս.
Դու՛ չկաս, լոկ դու՜։
6. Ձեռքիս ափերը հալվել են ուզում։
Ու՞ր է կրակը.
Քո ձե՜ռքը չկա։
Մատներս ուզում են լույս ու շող հունցել.
Ու՞ր են ուսերըդ,
Եվ լանջըդ ու՞ր է։
7. Եվ ամենուրեք ծաղիկ են ծախում,
Սիրա՛ծ ծաղիկըդ։
Ես ու՞մ նվիրեմ։
8. Հեռախոսային խցերն ազատ են,
Եվ խոսափողի կեռերը բոլոր
Չորս կողմից ինձ են հարցական նայում։
Ու՞մ զանգահարեմ, եթե դու չկաս։
9. Ու ես պատված եմ
Մեր անցած օրվա հուշերով այնպես,
Ինչպես Պոմպեյը՝ սառած լավայով։
10. Եվ ինձ վրա են լույս ու ստվերըդ՝
Ա՛յժըմ և ընդմի՜շտ։
Ա՛յժըմ և ընդմի՜շտ
Այդ քո ստվերից ու լույսից՝ արդեն
Շերտավոր եմ ես,
Ինչպես հովազը։
11. Ա՛խ, երանի՜ թե
Իմ տառապանքը բռնագըրավեն
Եվ անմիջապես հանեն աճուրդի՝
Ցանկացա՜ծ գնով։
Եվ ու՜ր էր հանկարծ ձերբակալեին
Ու տային դատի
Կարոտ հորջորջված այս հանցապարտին։
Իսկ այս հուշե՜րը,
Որ կենդանի են կենդանի մարդուց,
Ինչու՞ չեն կարող
Հանկարծ ենթարկվել ավտոաղետի...
12. Իմ Սու՛լ...
Սուլամի՛...
Իմ Սուլամի՜թա.
Առանց քեզ ապրելն այնքան է հիմա
Անհասկանալի ու տարօրինակ,
Որքան սառույցի կամ ձյունի վրա
Վառվող խարույկը։
Ու ես ապրում եմ՝
Այդպե՛ս վառվելով։
13. Դու կարծես չկաս
Ու չես լինելու,
Այլևս ինձ համար մեռած ես կարծես։
Սակայն ես գիտեմ,
Որ դու անմահ ես,
Ինչպես անմահ է կրակն աշխարհում.
Այստեղ կհանգչի,
Կվառվի այլուր։
Եվ դու - ինձ համար - չե՜ս մեռնի երբեք,
Ինչպես չի մեռել
Քո նախա-նախա-նախամայրիկը,
Որ քո սիրելի անունն էր կրում,
Իմ Սուլամի՜թա։
14. Եվ ուզում եմ ես փորձըս մոռանալ,
Ահավոր փորձը իմ ամբո՜ղջ կյանքի։
Եվ ի հակառակ՝ անկասկա՛ծ ասել,
Որ կմոռանա շունը տիրոջը,
Ծառն՝ իր ծաղկելը,
Ցուլն՝ իր բառաչը,
Եվ ժամապահն՝ իր նշանաբանը,
Սակայն ո՛չ ես՝ քե՜զ,
Իմ Սու՛լ...
Սուլամի՛...
Իմ Սուլամի՜թա...
Նավակներ մեկնեցան ամենն ալ, բաղձանքով ակաղձուն.
Հեռացան ամենն ալ` ծըփանուտ Երազիս ափունքեն.
Անձուկին բոցը զիս պաշարե՜ց. Ըսպասման հիվա՜նդն եմ.
Հոգեսարս դողերով և հուրքով միշտ ցայգերն են հըղի.
Գիշերներն ես համբուն կըսպասեմ ծիրանի այն դարձին.
Ու ցայգուն ալ կ'անցնիմ ավազուտ ափունքեն` դողահար`
Սրտաթափ ու խանդոտ երազի կայծերով առլըցուն:
Դարձուցե՜ք նավակներս հողմավար, ջրանո՜ւյշ պայիկներ,
Դարձուցե՜ք նավակներս դյութավար, իրիկվա՜ն հովիկներ…
Ու ծեր քամին է սուլում անարվեստ,
Հույսերս տարան կռունկներն արդեն
Իրենց սրտամաշ կղկղոցի հետ:
Իսկ ես մի անղեկ մակույկի նման
Դեգերում եմ մութ ծովի ջրերում,
Եւ չկա, չկա' ափը հանդիպման,
Մինչդեռ ամեն խութ... ցամաք էր թվում:
Աշնան երկինքը տխրում է մեկեն,
Անձրևը թախծոտ սաղմոս է երգում,
Եւ թափառալուր իմ հոգուն անքեն
Այս տառապանքը հավերժ է թվում:
1987
Իսկ երբ քամին ցրում է ամպերը, ձորերում հալվում են ամպի ծվենները, պարսպի վրա երևում են մացառներ, աշտարակի խոնարհված գլուխը և կիսով չափ հողի մեջ խրված պարիսպները։ Ո՛չ մի երկաթյա դուռ և ո՛չ մի պահակ աշտարակի գլխին։
Լռություն կա Կաքավաբերդի ավերակներում։ Միայն ձորի մեջ աղմկում է Բասուտա գետը, քերում է ափերը և հղկում հունի կապույտ որձաքարը։ Իր նեղ հունի մեջ գալարվում է Բասուտա գետը, ասես նրա սպիտակ փրփուրի տակ ոռնում են հազար գամփռներ և կրծում քարե շղթաները։
Պարիսպների գլխին բույն են դրել ցինը և անգղը։ Հենց որ բերդի պարիսպների տակ ոտնաձայն է լսվում, նրանք կռնչյունով աղմկում են, թռչում են բներից և ահարկու պտույտներ անում բերդի կատարին։ Ապա բարձրանում է քարե արծիվը, կտուցը կեռ թուր, մագիլները՝ սրածայր նիզակներ, փետուրները որպես պողպատե զրահ։
Կաքավաբերդի բարձունքի միակ ծաղիկը ալպիական մանուշակն է, ցողունը կաքավի ոտքի պես կարմիր, ծաղիկը ծիրանի գույն։ Քարի մոտ է բսնում ալպիական մանուշակը, պարիսպների տակ։ Արևից քարերը տաքանում են, և երբ ամպերը ծածկում են քար ու պարիսպ, մանուշակը թեքվում է, գլուխը հենում քարին։ Ծաղկափոշու մեջ թաթախված գունավոր բզեզին մանուշակը ճոճք է թվում, աշխարհը՝ ծիրանագույն բուրաստան։
Ներքևը, ձորում, Բասուտա գետի մյուս ափին, քարաժայռերի վրա, թառել են մի քանի տներ։ Առավոտյան ծուխ է ելնում երդիկներից, ծուխը ձգվում է կապույտ երիզի նման և հալվում ամպերի մեջ։ Շոգ կեսօրին գյուղում կանչում է աքլորը, աքլորի կանչի հետ պառավ մի շինական հորանջում է տան ստվերում, ձեռնափայտով ավազի վրա նշաններ գծում, նշանների հետ փորփրում գլխով անցածը։
Ե՛վ գյուղում, և՛ բերդի գլխին ժամանակը սահում է դանդաղ, տարիները նույն ծառի միանման տերևներն են։ Դրա համար էլ խառնվում է ծերունու հիշողությունը։ Գետն աղմկում է առաջվա հանգով, նույն քարերն են և նույն քարե արծիվը։
Քանի՜ սերունդ է ապրել Բասուտա գետի մոտ, կարկատած թաղիքները փռել ցեխերի վրա, եղեգնով պատել վրանները, և ամեն գարնան, երբ Կաքավաբերդի լանջին բացվել է ալպիական մանուշակը, այծ ու ոչխարը քշել են բերդի լանջերը, պարկը պանրով լցրել ու ձմեռը կրծել կորեկ հաց և այծի պանիր։
Արև մի կեսօր Կաքավաբերդի քարափով բարձրանում էին երեք ձիավոր։ Ոչ միայն զգեստից, այլև ձի նստելուց երևում էր, որ առաջին երկու ձիավորը քաղաքի մարդիկ են և չեն տեսել ո՛չ Կաքավաբերդը, ո՛չ նրա քարափը։
Երրորդ ձիավորը նրանց ուղեկցում էր, և մինչդեռ առաջինները պինդ բռնել էին ձիերի բաշից, համարյա թե կռացել՝ հավասարակշիռ մնալու,- վերջին ձիավորը քթի տակ մռմռում էր մի երգ, մելամաղձոտ ու հուսահատ, ինչպես ամայի ձորը, տխուր քարափը և հեռավոր գյուղը։
Բերդի գլխին նստած ամպը վարագույրի պես մեկ ետ էր քաշվում, երևում էին պարիսպները, մեկ ծածկում էր կատարը։ Առաջին ձիավորը աչքը պարիսպներից չէր հեռացնում։ Նրա գլխում բերդի պատմությունն էր, մագաղաթյա մատյաններում գրած խոսքերը իշխանական օրերի մասին, երբ զրահապատ ձիերի սմբակները դոփում էին երկաթյա մուտքի առաջ և ավերից դարձող նրա համհարզները[1] ճոճում էին նիզակները։ Ակնոցի արանքից նրա ուսյալ աչքերը տեսնում էին զրահավորներին, մագաղաթյա մատենագրին՝ եղեգնյա գրչով նրանց գովքը հորինելիս և նա լսում է հնօրյա ձիերի դոփյունը։ Ինչ դժվար էր նրա համար քարափը, որով քարայծի նման մագլցում էին երբեմնի տերերը։
Երբ հասան վրաններին, առաջին ձիավորը շարունակեց ճանապարհը։ Նա փնտրում էր հին ճանապարհը և չէր տեսնում վրանների առաջ, մոխրի մեջ խաղացող կիսամերկ երեխաներին, այծերին, որոնք զարմանքից վեր ու վար էին անում գլուխները։
Ֆետրե[2] գլխարկով երկրորդ ձիավորը Կաքավաբերդի գլխին հնություններ չէր որոնում։ Նրա ամբողջ հարստությունը ծոցի հաստ տետրն էր և սրածայր մատիտը։ Հերիք էր աչքն ընկներ մի դեմքի, տեսներ գեղեցիկ մի անկյուն, մամռապատ մի քար, որպեսզի թղթի վրա մատիտով նկարեր այն, ինչ տեսել էին նրա աչքերը։
Առաջին ձիավորը հնագետ էր, երկրորդը՝ նկարիչ։
Երբ նրանք հասան վրաններին, շները հարձակվեցին ձիավորների վրա։ Շների ձայնին մի քանի հոգի դուրս եկան վրաններից, նայեցին նրանց կողմը։ Մոխրի մեջ խաղացող երեխաները տեսան, թե ինչպես շները հաչելով վազեցին ձիերի վրա։ Երրորդ ձիավորն իզուր էր մտրակով փորձում շներին հեռացնել։ Շները հաչելով մինչև բերդի պարիսպները ուղեկից եղան ձիավորներին, հետո իրար հետ խաղալով վերադարձան։
Կաքավաբերդի քարերն ասես կենդանացել ու խոսում էին հնագետի հետ։ Նա մոտենում էր այս ու այն քարին, կռանում, նայում, չափում, ինչ-որ գրում, ոտքով փորում հողի փլվածքը, բաց անում հողի տակ թաղված տաշած քարի ծայրը։ Նա բարձրացավ պարսպի վրա, գլուխը դուրս հանեց բուրգի դիտարանից և բարձր կանչեց, երբ բուրգի անկյունում, քարի վրա, տեսավ փորագիր խոսքեր։
Երրորդ ձիավորը,- որ ձիերի սանձերն արձակել ու պարսպի մոտ նստած ծխում էր - հնագետի կանչից վեր թռավ։ Նրան թվաց, թե օձը խայթեց ակնոցավոր մարդուն։
Ֆետրե գլխարկով մարդը նկարեց պարիսպների փլվածքը, սրածայր բուրգը և պատերի հետքերը։ Բերդի մուտքը նկարելիս, մատիտը մի պահ ձեռքին մնաց, որովհետև նրա ոտնաձայնից մի անգղ կռնչյունով թռավ բնից, պտույտներ արեց բերդի գլխին։ Նրա ձայնին մյուսներն էլ հավաքվեցին։
Ձիերը, անգղների կռնչոցից վախեցած, խլշեցին ականջները, իրար մոտեցան։ Եվ երբ հնագետը բուրգի ծայրից կանչեց, թե ինքը գտել է Բակուր իշխանի դամբանը, նկարիչը չհասկացավ նրա խոսքը։ Աչքն անգղների պտույտի հետ էին, նրանց թևերի հզոր շարժումի, կեռ ու արնագույն կտուցների հետ։ Ի՜նչ ահեղ թափ կար նրանց պտույտում։ Մի պահ մատիտը ձեռքին մնաց և չնկատեց, թե ինչպես գլխարկը սահեց և ընկավ քարի վրա։
Վրաններից մի մարդ, մանգաղը գոտու մեջ խրած, գլուխը փաթաթած կեղտոտ թաշկինակով, մահակին հենվելով բարձրացավ բերդի քարափով և մոտեցավ ձիերի մոտ նստած պահակին։ Մարդը տեսավ ակնոցավորին մի քար տեղահան անելիս։ Եվ երբ պահակին հարցրեց, թե ովքե՞ր են եկվորները, ի՞նչ են փնտրում բերդի ավերակներում, պահակը նախ հանկարծակիի եկավ և պատասխանեց, որ գրքերում գրած է, թե Կաքավաբերդի գլխին կարասի մեջ թաղված են ոսկե գանձեր։
Հնձվորը միտք արեց, ուսը քորեց և դարձավ դեպի ձորը՝ հնձելու կորեկի արտը։ Ու գնում էր ինքն իրեն խոսելով։ Ի՜նչ կլիներ, եթե ինքը գտներ գանձը։ Քանի անգամ է նա նստել հենց այն քարի վրա, որ տեղահան արեց ակնոցավորը։ Եթե իմանար, ապա գանձերը կլինեին նրա արխալուղի գրպանում։ Քանի՜ կով կառներ...
Միտք էր անում հնձվորը, երբ նկատեց, որ կորեկի արտի կողքին է։ Նա չուխան շպրտեց, չուխայի հետ էլ ավելորդ մտքերը, մանգաղով զարկեց մի կապ կորեկ ու կտրեց։
Բերդի քարերի մոտ բուսել էր ալպիական մանուշակ, ծաղիկը՝ ծիրանի գույն։ Հնագետը չէր տեսնում ո՛չ մանուշակ, ո՛չ խոտ։ Նրա կոշիկները կրնկակոխ էին անում խոտ ու ծաղիկ։
Աշխարհը նրա համար ընդարձակ թանգարան էր, ուր չկար ոչինչ կենդանի և ոչ մի բզեզ։ Նա պոկոտում էր քարերին փաթաթված բաղեղը, փայտի ծայրով արմատախիլ անում քարի ճեղքում բուսած մանուշակը, ձեռքով քարը շոյում և սրբում գրերի հողը։
Ֆետրե գլխարկով մարդը երբ նկարեց այն ամենը, ինչ հարկավոր էր հնագետին, տետրի նոր էջի վրա նկարեց և պարսպի մի մասը, ատամնաձև քարերի արանքում, քարե արծվի բույնը, պարսպի ոտների տակ՝ ալպիական մանուշակներ։
Կեսօրից անց նրանք բերդից իջան։ Հնագետը մի անգամ էլ պտույտ արեց բերդի չորս կողմը, տետրում մի բան նշանակեց և ապա արագ քայլերով հասավ ձիերին։
Այս անգամ ամենից առաջ գնում էր երրորդ ձիավորը։ Եթե հնագետի գլխում Բակուր իշխանն էր և մատենագրի մագաղաթը, նկարիչը հիշում էր մանուշակները, և լսում Բասուտա գետի խուլ աղմուկը,- երրորդ ձիավորի աչքի առաջ թարմ լավաշներ էին, պանիր ու մածուն։
Նա հենց առաջին վրանի մոտ ձիերն արձակեց, սանձով կապեց ձիերի ոտքը ու ներս մտավ վրանի նեղլիկ դռնից։ Քաղցած ձիերն ագահությամբ մռութները կախեցին թարմ կանաչի վրա։
Վրանի մուտքի առաջ, օջախի կողքին, մի փոքրիկ տղա մոխրի մեջ սունկ էր խորովում։ Անծանոթ մարդկանց ներս գալը նրան զարմացրեց, չիմացավ սունկը թողնի կրակի վրա՞, վազի մոր հետևի՞ց, թե՞ սունկն էլ հետը տանի։ Երբ վրանի մոտ նա լսեց մոր բոբիկ ոտքերի ձայնը, զգեստի խշշոցը, տղան սիրտ առավ, խորոված մի սունկ հանեց մոխրից և դրեց օջախի քարին։
Մայրը ներս մտավ, գլխի շորը մի քիչ իջեցրեց աչքերի վրա, մոտեցավ և վրանի անկյունում դարսած ծալքից երկու բարձ մեկնեց հյուրերին։
Երրորդ ձիավորը հնագետի պայուսակից կոնսերվ հանեց։
- Մենք սոված ենք, քույրիկ։ Թե մածուն ունես, տո՛ւր, համ էլ թեյ գցիր։ Շաքար ունենք...- ասավ նա։
Կինը մոտեցավ օջախին, տղայի սունկերը դեն դրեց, կռացավ ու փչեց մխացող աթարներին։ Նրա գլխի շորը ետ ընկավ, ֆետրե գլխարկով մարդը տեսավ կնոջ սպիտակ ճակատը, սև մազերը և նույնքան սև աչքերը։
Նրա հայացքը սևեռած մնաց մխացող օջախին, մոխրի մոտ չոքած կնոջը։ Ո՞րտեղ էր տեսել նա նման մի դեմք, բարձր, սպիտակ ճակատ և մուգ մանիշակագույն աչքեր։ Երբ կինը վեր կացավ, եռոտանի կասկարան[3] բերեց օջախի վրա դնելու, հանեց ծխից սևացած թեյամանը, նկարիչը շատ մոտ տեսավ նրա աչքերը և մոխրի փոշին ունքերի վրա, մազերի վրա։
Ինչքա՜ն շատ ժամանակ էր անցել այն օրից։ Եվ մի՞թե հնարավոր է այդքան նման երկու դեմք, նույնիսկ նույն շրթունքները։ Կաքավաբերդի կնոջ դեմքն արևը մի քիչ այրել էր։ Բայց աչքերի ձևը նույնն էր, ինչ որ մյուս կնոջ, որ դարձյալ բարակ մեջքով էր և բարձրահասակ։
Կինը թեյի պատրաստություն էր տեսնում, անխոս և արագ շարժումներով։ Ամեն անգամ, երբ նա կռանում էր, բարձրանում կամ բոբիկ ոտքերով քայլում էր խսիրի վրա, զրնգում էին նրա թևերի արծաթագույն սուրմաները[4], փոքրիկ զանգակների ձայն հանում։ Խշշում էր նրա զգեստը, որի փեշերը իջնում էին մինչև մերկ ներբանները։
Այն կինն էլ ուներ խշխշան շորեր, հագնում էր գորշ գույնի վերարկու, սև թավիշե գլխարկ, որի երկար քորոցը նարնջագույն գլուխ ուներ։ Հեռու էր, շատ հեռու։ Գուցե Բասուտա գետը ուրիշ գետի հետ խառնվելով հասնում է այն ծովին, որի ափին, ավազի վրա, մի օր նստել էին՝ կինը և նկարիչը։
Պահակը բաց արեց կոնսերվի երկրորդ տուփը։ Հնագետը սփռոցից ու պղնձե ամաններից գլուխը չէր բարձրացնում։ Տղան սունկը կերավ և աչքերը սևեռեց կոնսերվի փայլուն տուփին, սպասելով, որ դատարկեն։ Մարդը տեսավ նրա հայացքը և կոնսերվի տուփը մեկնեց տղային։
Տղան տուփը թափահարեց, վրանի առաջ պառկած շունը կուլ տվավ մսի կտորները և լիզեց քիմքերը։ Ապա դատարկ տուփը ձեռքին նա վազեց երեխաների մոտ, նրանց ցույց տալու սպիտակ թիթեղյա տուփը, որ չտեսած նորություն էր այդ քարափների վրա։
Կինը նստել էր օջախի առաջ, հաճախ բարձրացնում էր թեյամանի կափարիչը և նայում տաքացող ջրին։ Նա խառնում էր կրակը, աթարներն իրար մոտ քաշում և երբ ծուխն ամպի պես բարձրանում էր ու դուրս գալիս վրանի եղեգնյա պատերի արանքով, կինը, աչքերը մուխից պահելու համար, ձեռքը բռնում էր ճակատին։
Ֆետրե գլխարկով մարդուն օջախի մոտ նստած կինը, որի երկար զգեստի տակ պարզ երևում էին նրա ծնկները, թվում էր քրմուհի՝ եռոտանու առաջ ծխի շարժումները գուշակող։
Այն կինը երբեք բոբիկ ոտքերով չի՛ քայլել, չի՛ նստել մխացող աթարի առաջ։ Առավոտյան ծովը բրոնզե հալոցքի պես տարուբեր էր լինում և լիզում ափերի կրաքարը։ Ծովափին սև թավիշե գլխարկով կինը հովանոցի ծայրով ավազի վրա նշաններ էր անում և ավերում։ Իսկ ինքը ջարդում էր ձեռքի չոր ճյուղը, մանրիկ փշուրներ անում, և երբ ալիքները կաթիլներ էին ցողում նրանց ոտքերին ու ետ վազում, ալիքներն իրենց հետ տանում էին չոր ճյուղերի փշուրները։ Այն կինը ծովափին խոստումի բառեր ասաց, աշխարհը թվաց լայնարձակ մի ծով, և սիրտը ձուլվեց ծովի հետ։
Հետո ուրիշ օրեր եկան։ Այնքան պատահական եղավ ճամփաբաժանը և այնպես պարզ։ Մտքի մեջ մնացին մի զույգ մանիշակագույն աչքեր, գորշ գույնի վերարկու և հովանոցի ծայրը, որով կինը ավազի վրա խոստումներ էր գրում և ավերում։
Թեյամանի մեջ ջուրը եռաց, կափարիչը ձայն հանեց։ Կինը կողովից հանեց պնակները և ծաղկավոր բաժակները շարեց սփռոցի վրա։ Երբ նա կռացավ սփռոցի վրա, թիկունքից ծամը թեքվեց, կախվեց ուսն ի վար։ Ծովափի կինը կարճ խուզած մազեր ուներ և սպիտակ պարանոց, որի բարակ մորթու տակ երևում էին կապույտ երակները։ Տղան դատարկ տուփը ձեռքին ներս վազեց։ Վրանի դռնից մի խումբ մանուկներ զարմանքով նայում էին խսրի վրա նստած հյուրերին։ Որքան մեծ եղավ տղայի ուրախությունը, երբ նա ստացավ երկրորդ տուփը։ Այս անգամ նա դուրս չվազեց, այլ նստեց խսիրի վրա, մայրը նրա համար ևս թեյ լցրեց, իսկ ֆետրե գլխարկով մարդը շաքարի մի մեծ կտոր գցեց տղայի բաժակը։
Տղան զարմացավ և երբ շաքարից պղպջակներ բարձրացան թեյի երեսը, նա մատը կոխեց բաժակի մեջ՝ շաքարը բերանը տանելու։ Թեկուզ տաք թեյը վառեց մատը, բայց ծպտուն չհանեց։ Այնքան համեղ էր կիսահալ շաքարը։ Հնագետը քթի տակ ծիծաղեց, ինչ-որ բան հիշեց մարդու նախնական օրերից։ Կինը նորից ջուր լցրեց թեյամանի մեջ և ուրախ ժպտաց երեխայի չարաճճի արարքի վրա։
Ֆետրե գլխարկով մարդը տեսավ այդ ժպիտը, ինչքա՜ն ծանոթ էր... Երևի նույն դեմք ունեցող մարդիկ նույն կերպ են ժպտում։ Կնոջ վերին շրթունքը աննկատ դողդողաց, ժպիտից շրթունքները կարմրեցին, որպես արնագույն մեխակի թերթեր, ժպիտից աչքերը փայլեցին։
Հանկարծ նա ծոցից հանեց տետրը, թերթեց քարերի և քանդակների նկարներ, թերթեց և քարե արծվի բույնը պարսպի գլխին ու սպիտակ թղթի վրա մատիտի արագ շարժումով նկարեց կնոջը՝ օջախի մոտ նստած, աչքերը օջախի քարին։ Ծանոթ էին դիմագծերը, միտքն այնքան էր աշխատել նրա վրա տարիներ առաջ։ Փակ աչքերով էլ նա տեսնում էր կնոջ պրոֆիլը։
Միայն տղան տեսավ մոր նկարն սպիտակ թղթի վրա։ Նրան այնպես թվաց, թե ֆետրե գլխարկով մարդու սպիտակ թղթերը արտացոլում են ամեն ինչ, ինչպես աղբյուրի վճիտ ջուրը։
Քիչ հետո ձիերը վրանի առաջ էին։ Երրորդ ձիավորը ձիերի գլխին հագցնում էր սանձերը, պնդացնում թամբի կաշվե կապերը։ Եվ երբ պայուսակը կապեց թամբին, մոտեցավ մնաս բարով ասելու օջախի մոտ նստած կնոջը։ Կինը տեղից վեր կացավ, գլխի շորն արագ իջեցրեց ճակատին և մատների ծայրով բռնեց երրորդ ձիավորի մեկնած ձեռքը։ Մյուսներն էլ հետևեցին նրա օրինակին։ Այս անգամ կինը ձեռքը կրծքին սեղմեց և խոնարհեց գլուխը։ Ֆետրե գլխարկով մարդը տղային տվեց արծաթ դրամ ու շոյեց նրա մազերը։
Ձիերն իջնում էին Կաքավաբերդի քարափով դեպի Բասուտա ձորը։ Ձիերի սանձից բռնած իջնում էին երեք հոգի, որոնցից ամեն մեկը մտքերի մեջ հյուսում էր իր նախշը։ Ճանապարհի երկու եզրին բուսել էին ալպիական մանուշակներ։ Ֆետրե գլխարկով մարդը կռացավ, պոկեց մեկը և դրեց տետրի այն թերթի արանքը, որի վրա նկարված էր եռոտանին և այն բարակիրան կինը։
Ձիերի սմբակի տակից քարեր էին թռչում, քարերն աղմուկով գլորվում էին ձորը։ Ծով կար նրա մտքում և այդ ծովը ափ էր շպրտում մերթ սև թավիշե գլխարկով մի գլուխ, մազերը կարճ կտրած, մերթ երկարազգեստ մի կնոջ, թիկունքին երկար ծամեր, մերթ քարե քանդակներ, կիսավեր պարիսպներ, նրանց հիմքի մոտ ալպիական ծիրանագույն մանուշակներ...
Իրիկնացավ։
Նույն ճանապարհով վրանների կողմն էր բարձրանում մի մարդ, գոտկում՝ պողպատե փայլուն մանգաղը։ Բեզարած էր մարդը, ամբողջ օրը հնձել էր կարճ ցողունով կորեկ և մեջքը ցավում էր։ Դրա համար էլ դանդաղ էր բարձրանում, մահակը դեմ տալիս քարին, երբեմն կանգնում շունչ առնելու։ Երբ կանգ էր առնում, նրա կորացած ծնկները դողում էին։
Հնձվորը ցերեկվա մարդն էր, որին երրորդ ձիավորը պատմել էր բերդի գանձերի մասին։ Իր արտից նա տեսավ ձիավորներին և նրան թվաց, թե ձիու թամբին կապած պայուսակներում հենց այն գանձերն են, որ հարյուր տարիներ մնացել են քարի տակ, որի վրա ինքը շարունակ նստել է, երբ բերդի ավերակներում պահում էր այծ ու ոչխար։ Այդ մի՞տքն էր նրան զայրացրել, թե՞ հոգնությունը,- մարդը մռայլ էր, որպես իրիկնապահին անտառում որսի դուրս եկող սոված արջը։
Նա հասավ առաջին վրանին, ոտքով զարկեց շանը, որ պոչը շարժելով առաջ էր վազել տիրոջը դիմավորելու, ապա գոտուց մանգաղը հանեց, շպրտեց մի անկյուն, փայտը դրեց օջախի մոտ և լուռ նստեց խսիրի վրա։
Օջախը մխում էր։ Թեյամանում եռում էր տաք թեյը։ Ծալքատեղում՝ բարձի վրա, երկու կտոր շաքար կար։ Հնձվորը դեռ տրեխները չէր հանել և գուլպաներից թափ չէր տվել կորեկի փնջերը, երբ սուրմաների զնգոցով, երկար զգեստի ծալքերն իրար քսելով, ներս մտավ նրա կինը, կնոջ փեշից կախված տղան՝ կոնսերվի երկու դատարկ տուփ ձեռքին։
Տղան դեպի հայրը վազեց, տուփերը ցույց տալու։ Հայրը հասկացավ, որ ձիավորները նստել են իր խսիրի վրա։ Տղան ցույց տվեց և արծաթ դրամը, որ տվել էր նրան մի բարի քեռի։
Հայրը ոտքով դեն հրեց որդուն էլ, դատարկ տուփերն էլ։
Գլորվեցին տուփերը, տղան էլ գլորվեց։ Ապա տղան ցատկեց և վազեց տուփերի հետևից։ Երկու տուփը ձեռքին նա փաթաթվեց մոր փեշերին և սկսեց լալ։ Հայրը ձայնը մեղմացրեց, տղային կանչեց, խնդրեց նրա արծաթ դրամը։ Տղան արցունքների միջից ժպտալով մոտեցավ հորը, դրամը բռի մեջ։ Ապա նա պատմեց, թե հյուրի ծոցում կար մի փայլուն իր, մեջը սպիտակ թերթեր։ Արծաթ տվող մարդը մոր պատկերը հանեց թերթի վրա և դրեց ծոցը։
Խանդը կայծակի պես փայլատակեց մռայլ հնձվորի սրտում։ Աչքերը լայնացան, նա գունատվեց։ Մայրը նայեց տղային, հրդեհվեց դեմքը, հայրը տեսավ կնոջ դեմքի կարմիրը։ Այդ ամենը կատարվեց մի վայրկյանում։ Հաջորդ վայրկյանին մարդը գազազած արջի նման ոստյուն արեց, նրա մազոտ ձեռքերը սեղմեցին ծանր մահակը և մահակն անասելի թափով իջավ կնոջ թիկունքին։
Սուրմաները զրնգացին, ցնցվեցին կնոջ երկար ծամերը։ Եռոտանու վրա դրած թեյամանը թեքվեց։ Մահակի ջարդված ծայրը թռավ ծալքի վրա։ Կինը աղաղակ չհանեց, այլ ցավից գալարվեց։ Նա ձեռքը թիկունքին տարավ, ապա դուրս եկավ վրանի դռանը անձայն հեկեկալու։
Տղան դատարկ տուփերը ձեռքին հետևեց նրան և պահվեց մոր փեշի տակ։ Մարդը մի քիչ էլ դժգոհեց, ապա կերավ կորեկ հացը և փափախը գլխի տակ, մեկնվեց խսիրի վրա։
Հետո Կաքավաբերդի գլխին լռություն իջավ։ Օջախներում հանգավ կրակը, եղավ խավար գիշեր։ Գազանների ահից շները կուչ եկան վրանների առաջ։ Ոչխարը պառկեց կանաչի վրա։ Խսիրի վրա մեկնվեց և կինը, թաղիքի տակ ծածկելով տղային։
Կաքավաբերդի գլխից ամպը խխունջի պես սողաց դեպի վրանները, խոնավություն կաթեց քարերի վրա, մամուռների վրա և մակաղած ոչխարների բրդի վրա նստեց գիշերային խոնավությունը։ Ցող կաթեց ալպիական մանուշակի ծաղկաթերթերի վրա։
Բուրմունքից արբեցած մի բզեզ քնել էր առէջքների մեջ և նրան այնպես էր թվում, թե աշխարհը հոտավետ բուրաստան է, ալպիական մանուշակ...
1925-1927
Շնորհավորում ենք ձեզ Ամանորի ու Սուրբ Ծննդյան  տոների կապակցությամբ: Թող եկող տարին խաղաղ ու անփորձանք լինի բոլորիս համար, թող լավատեսությունն իր ոսկի թևերով մարդկանց դեմքերին ուրախության ու հույսի ժպիտներ գծի:
«Հայարտի» սիրելի ստեղծագործողներ. Մաղթում ենք, որ 2011-ը ներշնչանքով հարուստ ու ստեղծագործական հաջողություններով լեցուն տարի լինի: Սիրով սպասում ենք ձեր նոր ստեղծագործություններին մեր էջերում:
Սիրելի ընթերցողներ, մեր բոլոր ջանքերի վերջին նպատակակետն ու դատավորը դուք եք, այնպես որ  սրտի թրթիռով հետևում ենք ձեր այցելություններին ու հայտնած կարծիքներին:
Հավատացե'ք՝ ամեն ինչ լավ է լինելու:
Ձեր՝
Դավիթ Մելիք
Ռուզաննա Պետրոսյան:
Ուղիների ժապավեններն անհամար,
Ես նստում եմ ճամփի վրա ամեն օր
Ե՛վ աղոթում, և՛ թախծում եմ քեզ համար։
Եվ իմ մոլոր ուղիներում, ո՛վ գիտե,
Գուցե մի օր դու երևաս լուսերես.
Գուցե ժպտաս քո խոսքերով արծաթե
Եվ մութ սրտիս նոր խնդության լույս բերես։
Օձանըման ոլորումով հեռախույս
Ինձ կանչում են ուղիները բյուրավոր.
Արդյոք ո՞ւր ես, խորհրդավոր արշալույս,
Հանդիպումի երջանկության պայծառ օր...
1908
Ինչպես որ սիրո բառերն առաջին դողացին շրթիս:
Դողում է հույսը բավիղում անծիր, բայց բնազդային
ինչ որ մղումով մենք գնում ենք դեռ /անիմաստ պայքար/:
Քիչ հետո մենք էլ կխազենք պատին.
" ...և հույսը մեռավ":
Դու զուր սիրեցիր այդ խելագարին:
Իր բավիղի մեջ նա մոլորեցրեց
Պահապան բոլոր հրեշտակներին:
Եվ հիմա՝ հոգնած ու հուսահատված,
Քառատողեր է խզբզում պատին:
Եվ նրան պետք չեն էլ հրեշտակներ,
Էլ արև պետք չի, ու պետք չի ոչինչ,
Բացի սեփական տառապանքներից:
Երկվությունդ,
Առատախոհ
Հեզությունդ,
Ինձ հետևող
Լռությունդ
Ու քո թաքուն
Կասկածները:
Ճշմարտության մերկությունը,
Որ իմ սիրտը
Չէ', չի' մրկում,
Այլ փրկում է
Ինքնաձաղկման ճահճուտներից:
Որ վերջապես
Սերն իմ կյանքում
Ուրախության
Աղբյուր է ջինջ,
Որովհետև քեզ տրվելու',
Քեզ տիրելո'ւ
Տենչը չկա՜:
Ու կի'րք չկա:
Այլ ոգեշահ, աննյութեղեն
Ճոխ ցանկություն՝
Դու' բախտավոր լինես կյանքում:
2000
Թախծալուր երգի ելևէջներում,
Երբ որ լռում եմ, կամ աշխույժ զրուցում,
Երբ հանկարծ հատու մի զանգ է հնչում,
Ուշացած հյուրը թակում է դուռս,
Հուշերի մոխիրն այրում է բուռս,
Ամեն մի երթում, ամեն մի կանչում,
Աշնանը՝ մեկնող երամների հետ,
Գարունն սկսող ձնհալքի պահին,
Ու, մանավանդ, երբ արևն է կիզում,
Իրիկնամուտին գինի եմ խմում,
Արբեցման ժամին ինքնամոռացման,
Անվերջանալի սթափության դարում,
Խելագար հոգիս մարդու չի սպասում-
Սոսկ նրա գրած... կարճ սմս-ին:
Իսկ ի՞նչ է,
Թռիչքը քեզ քի՞չ է,
Սա՞ չէր ողջ կյանքում քո երազածը:
Ուրեմն ի՞նչ ես
Ողջ անդնդով մեկ
Տարածում այս խոլ սարսափի ճիչը:
Դեն նետիր հոգիդ ճզմող արճիճը
Ու սլացիր վեր...
Իսկ թե դրան էլ ի վիճակի չես,
Գոնե վայելիր վերջին թռիչքդ,
Չէ՞ որ անկումը նույնպես թռիչք է:
Խոջալու: Լուռ անէացում գիտակցության:
Մթագնում են կարոտները ու մահանում,
Աղոթքի մեջ ու սպասվող ծով ցնծության
Աղոթքի մեջ ուրվագծվող սահմաններում.
Ջանըս, ես իմ կարոտները աղոթքով եմ սպանում:
Դուրս եմ գալիս սև գիշերով զորանոցից,
Մթության մեջ սիմֆոնիան ծեր ծղրիդների
Ինձ բերում է պատկերը քո պարանոցի,
Որ աղոթքնէ իմ երազի` շրթունքներիս,
Ու որ երբեք շուրթերն իմ`
կուտակած կիրք ու կարոտանք, չեն համբուրի,
Եվ, դողալով մեղսոտ կրքից ու կարոտից,
Հաղթանակած զորավարի շուրթերի պես,
Մինչև գիշեր` սկսած վաղ առավոտից,
Իբրև կորած ճշմարտության գտնված կես
կզառանցեն."Գոնե մեկը լիներ քեզ պես":