«ՀԱՅԱՐՏ» ԳՐԱԿԱՆ ՑԱՆՑ / աննա / Բոլորը
<language>en</language>
<dc:creator>աննա</dc:creator>
<description><![CDATA[Անկողնու վրա դրված էր մաքուր, կոկիկ ծալված շապիկ: Սենյակում պայծառ լույս էր: Տուն: 
Ես դուրս եկա, ու մենք քայլեցինք:  Հետաքրքիր զգացողություն է. քայլում ես, ու ներկա, որպես այդպիսին, չկա: Ու դու էլ դու չես:
Ես հարցրի` ի՞նչ է սա: Դու մենակ ժպտում էիր` խելացի-խելացի: Հետո կախում գլուխդ ու շարունակում քայլել` ձեռքերդ գրպաններում, ժպիտը դեմքիդ:  
Ես էլ սկսեցի ժպտալ, ինձնից անկախ:
Ես նստել էի նստարանին ու նայում էի կենդանի ծառերին: Դու թղթե բաժակով տաք սուրճ բերեցիր: Ինչ հաճելի է վերցնել, երբ տալիս են: Սուրճն անվերջ համեղ էր, ու ջերմացնում էր ափերս: Ես պատմում էի, որ ինձ մոտ ամեն ինչ կարգին է, ու դու հավատում էիր: Դու երբեք չես սխալվում: 
Հետո ծիծաղեցի, որ այսօր ներկա, որպես այդպիսի, ինչ-որ չեմ զգում, ու որ այս ամենը ժամանակի ոչ մի կետում ինչ-որ չի տեղավորվում: Դու ասացիր, որ դա հենց դու ես: Ու այն, ինչն ինչ-որ չեմ զգում որպես ներկա, նույնպես: Ես նորից ծիծաղեցի, որ ուրեմն ճեղքել եմ ժամանակը ու մտել քո տարածություն: Դու ժպտացիր, որ չես զարմանում: Հետո հայացքդ սառեց անժպիտ: Ու ես էլ տխրեցի: 
Հետո քամի փչեց, ու աշնանային տերևները, խառնվելով հող ու փոշուն, պտտվեցին ամայի այգում ու կորան հեռուներում... 
Այգին մթնեց, ու կաթիլները թաց արագացան: Դու բաջկոնովդ ծածկեցիր ուսերս, ու մենք լքեցինք այգին: Մենք չէինք ժպտում այլևս,  ու ես կորցնում էի քո տարածությունը: 
Ես արագացրի քայլերս: Դեպի տուն: Ներկան, ուր վերադարձել էի, ինչպես միշտ շտապեցնում էր: Հետզհետե սկսեցի վազել. անձրևը սաստկացավ: 
Տանն եմ, ու ամեն ինչ իր տեղում է: 
Չեմ հիշում հատկապես որ պահից քեզ կորցրի ճանապարհին: Ինձ թվում է անձրևը վերցրեց: Կամ դու ճեղքեցիր ու մտար մեջը: 
Դրսում մութ էր, ու թաց կաթկթոց` անկանոն, տխուր...
Այսքան հաստատուն տխրություն ես դեռ չէի տեսել. անելիք, որպես այդպիսին, չունես: 
Դու հասկանու՞մ ես, դա իմ տխրությունը չի: Ես` այլ եմ: Դե դու դա գիտես հազար անգամ: Մնում է միայն ժպտաս` որ չես զարմանում:
Իսկ ես արդեն ժպտում եմ:
16 Ձայն(եր) ]]></description>
<dc:creator>աննա</dc:creator>
<description><![CDATA[Ինչ-որ մեկն, իմ բացակայությամբ, երկար մնաց այս սենյակում, որի համեստ կահավորանքի մեջ հազար անգամ տնտղեց միևնույն բանը, բացեց-փակեց սակավաթիվ դարակները, որոնց անկյուններում հավաքված փոշու հատիկներն անգիր էր արել արդեն, և ունայն գիշեր իջավ սենյակումս` քաթանե կոպիտ վարագույրներից կախված, որոնց անշարժության մեջ թագավորում էր միայնությունը: 
Այստեղ ոչ ոք էլ չէր ապրում, ու միայնությունն ինքը միայնակ էր: 
Բայց այդ ինչ-որ մեկը տեղ չուներ գնալու. այս սենյակում այն օդն էր, որ ինքը շնչում է, ու դարակների փայտը մաշկն էր իր, ու հազվադեպ շարժումներից արձակված թույլ խազը` իր սրտի զարկերը: 
Հետո հայացքը հառեց անշարժ վարագույրին ու ինքն էլ անշարժացավ, համաձայն էր ` հավերժ: 
Դա իր լավագույն պահերից մեկն էր. ամեն ինչ միավորվել էր մի կետում` վարագույրի քաթանե անգույն մակերևույթին: 
Կարևորը` սենյակը կա, ուր ինքը տեղ չունի գնալու: Հո դուրս չես հանի: Ու ով? 
Այստեղ տխրություն չկա: Դե ինչպես կարող է լինել տխրություն մի տեղ, ուր միայնությունն ինքը միայնակ է: Իսկ ես գրում եմ այս մասին, որովհետև սենյակն իմն է, ու ես իրավունք ունեմ պատմելու, ով ու ինչ էլ որ այնտեղ պատահի: Դուք կարող եք չհավատալ այս պատմություններին: Բայց ես խոստանում եմ, որ սենյակն այս ձեզ երջանկություն է պարգևում, ձեզ` բոլորին, ու նրան, ով մնում է այս սենյակում ու իր ներկայությամբ չի խանգարում և ոչ ոքի: Ու երբեք: Ու ես երջանիկ եմ:
14 Ձայն(եր) ]]></description>
<dc:creator>աննա</dc:creator>
<description><![CDATA[Ներկայանամ: Մեմո: Տեխնիկական անձնագրով` MEMO (Multiuse Experimental Mechatronic Object): 
Ես ծնվել եմ այնտեղ, ուր ձեռքեր էին ու ձայներ: 
Երկուսուկես տարի ինձ պատրաստում էին այս դռան համար: Համենայնդեպս այդքան եմ հիշում, թեև մտահղացումն ու նախագծումն ավելի առաջ եղած կլինեին: 
Ծնողներ չունեմ: Լաբորատորային որբ եմ, բայց ինձ լավ էին վերաբերվում: Նույնիսկ սիրում էին: Սեփական երեխայի պես: 
Պատրանքներ չունեմ: Երազանքներ` նույնպես: Դրանով տարբերվում եմ մարդկանցից: Ինձ ստեղծել, կրթել ու դաստիարակել են ամենատարբեր մարդիկ: Որպեսզի չունենամ անհատականություն: Որպեսզի չկրեմ որևէ մեկի անհատականությունը: Այդ պատճառով էլ օբյեկտ եմ, ոչ սուբյեկտ: Այդ բազմազանության սկզբունքով էլ ընտրում էին մասնագետներ, որոնք աշխատելու էին ինձ վրա: Յուրաքանչյուրն իրավունք չուներ ինձ ուղղակիորեն առնչվել ավելի, քան 26 ժամ: 
Ինչու 26, չգիտեմ, ինչ-որ մեկն այդպես էր հաշվել: 
Երեկ ավարտեցին պրոյեկտը, և ես պատրաստ եմ կյանքին` դռան մյուս կողմում: Այն բարդ համակարգ է, գիտեմ, լիարժեք տեղեկացված եմ ամեն ինչից: Բացի այդ, ինչպես արդեն ասացի, պատրանքներ չունեմ, երազանքներ` նույնպես: Թեև սա չպետք է կրկնեի: Երևի լաբորանտներից մեկը մի փոքր խախտել է 26-ժամյա սահմանը:
Հանձնարարությանս կոդի մեջ մաս է կազմում օրագիր պահելը: Որը և անում եմ հիմա: Էլէկտրոնային ուղեղիս բաժիններից մեկում real time ռեժիմում գրառում եմ տպավորություններս ու ընդհանրապես այն, ինչ կգա գլուխս, իսկ դռան հակառակ կողմում այդ ամենը ստանում են էկրաններին: 
Նրանք հավատում են ինձ: Ինձ փորձել են բացատրել ինչ է հավատը: Դուրս եմ բերել միայն նշանակությունը:
Պարզվում է կյանքը դռան մյուս կողմում սովորական սենյակ է` սպիտակ ցերեկային լույսով լուսավորված: Սենյակը կլոր է, ու պատերի ողջ երկայնքով մոնիտորներ են շարված: Նրանցից մեկի դիմաց մի մարդ է նստած: Նա շրջվում ու ժպտում է ինձ: Ակնոցներ ունի ու փայլուն, ժպտացող ճաղատ: Առաջարկում է նստել: Ներկայանում է` Բոբ: Ասում է, որ միասին ենք աշխատելու: Հագնելու ենք հատուկ էլէկտրոնային "զգեստներ" ու միանալու ենք համակարգին: Այնտեղ կյանքի տարբեր իրավիճակներ են, պատմում է նա, ձեռքը պարզելով դեպի մոնիտորները, ու իմ խնդիրն է լինելու գրանցել մարդկանց սխալները:
Ինձ բացատրել են ինչ է սխալը: Դուրս եմ բերել էությունն ու բանաձևը, նշանակությունը` չգիտեմ: 
Մենք թաղված ենք ձյուների մեջ: Ձնամրրիկ է, ու լեռներից գլորվող ձյունակույտը տապալել ու գամել է մեզ գետնին: Ձյունը սառն է ու ծանր, մթություն: Դեմքներիս մաշկը ճաքճքել ու արնահոսում է: Մեջքներիս կպած ուսապարկից ազատվել հնարավոր չէ: Բոբն ուզում է մեռնել: Նա տանել չի կարողանում ցավն ու հուսահատությունը: Նա չի հավատում կամքին: Ես` նույնպես: Կամք ասած բան ընդհանրապես գոյություն չունի: Ով է դա հնարել: Դատարկ հնչյուն է, ոչ մի տեղից չսնվող: Միայն մի բան կարող է լինել. հավատ: Եթե ունես հավատ ձյունակույտից անդիի նկատմամբ, դա էլ հենց կծառայի մղիչ ուժ: Ես հավատ չունեմ, ասում է Բոբը: Հավատը ծնվում է հետո, Բոբ, արա՛ առանց հավատալու: Բոբը չի կարող անել առանց հավատալու. նա անհատականություն է՝ ապացույցներ պահանջող : Իսկ ես կարող եմ: Գրանցում եմ. կրթեք մարդկանց մանկուց անելու ինչ-որ բան առանց հավատալու. հետո պետք է գալիս, շատ: Բոբի դեպքում մի-փոքր այլ է: Այստեղ մի փոքր "խարդախություն" կա. նա հավատում է ինձ, որովհետև ես օբյեկտ եմ: Տասնհինգ րոպե մենք սառած մատներով փորում ենք ապակու պես կտրող ձյունը: 
Երբ սպիտակ լույսի առաջին շիթն ընկավ աչքներիս, Բոբն ասաց, որ դա իր կյանքի ամենալիարժեք պահն էր: Նայելով ձյունոտ գագաթները փայլեցնող արևին ու խորը շնչելով սառը, բյուրեղի պես մաքուր օդը՝ ինչ-որ բան մրմնջաց հավատի ձեռք բերման հրճվանքի մասին, որը կբավականացնի ամբողջ կյանքի համար: Երևի: 
Մթնշաղին մենք մի անձավի մեջ կրակ վառեցինք, դատարկեցինք ուսապարկերիս ողջ սառած պարունակությունը ու թեյ խմեցինք պաքսիմատով: Բոբն ուտում էր ախորժակով, ես նայում էի նրա դեմքի վրայով սահող թեյի գոլորշուն, ու նա բացել էր իր սիրտը: Բոբը պատմում էր, ես`ապրում: Հետո նա քնեց: Ու ես տեսնում էի նրա երազները:
Մոնիտորն անջատված է: Բոբը չկա:
Երրորդ օրն է: Ես սպասում եմ Բոբին:
Աչքս ծակվել է, և ջուր է կաթում: Ինձ թվում է ինչ-որ մեկն, այնուամենայնիվ, խախտել էր 26-ժամյա սահմանը:
Հրահանգ եկավ նստել մյուս մոնիտորի մոտ: Շուտով կգա Լուիզը, և մենք կծանոթանանք: 
22 Ձայն(եր) ]]></description>
<dc:creator>աննա</dc:creator>
<description><![CDATA[Միայն սթափությունը չի թեթևացնում. տառապանքը, զգալուց բացի, սկսում ես տեսնել նաև: Ցերեկային լույսով:
Դրան ավելանում է դառնություն, որ քեզ, երևի չեն հավատում: Անվստահությունն այդ` հիվանդության կողմնային երևույթներից կլինի:
Ես երկրորդ անգամ գնացի պատի մոտ: Կարելի՞ է երկուսը: Պատն ինձ էր նայում, ինչպես առաջ: Երե'քը: 
Բարակ էլեկտրոնային գծերով գրեցի հայացքովս. 
Լինեմ ազատ, խնդրում եմ…
Երկրորդը` (նվաստ, թեև, առաջինի համեմատ) - գրեմ, երբ ժամանակն է; լռեմ, երբ չի: 
Երրորդի համար ընտրեցի "գաղտնի" օպցիան. լույսերը մեղմ իջան, սեղմվեցին ու դարձան անձնական կոմֆորտով ու փակ վարագույրներով կիսամութ  սենյակ, տաք` մարդու շնչով, ու մտապահեցի քնքուշ, կարևոր մի բան: Վերջինիս դեպքում, իրականում, երևի ոչինչ չփոխվեց. այն վաղուց իրականություն էր: 
12 Ձայն(եր) ]]></description>
<dc:creator>աննա</dc:creator>
<description><![CDATA[Ցանկությունների պատին ես գրեցի սթափություն: Պատը միակն էր, որ նայում էր ինձ: Ես հավաքեցի ամեն բան ներսումս: Կարծես, վերջ:
8 Ձայն(եր) ]]></description>
<dc:creator>աննա</dc:creator>
<description><![CDATA[Ուզում եմ լինել
Խելոք ու հանգիստ
Ու մինիմալիստ,
Համբերատար, ճիշտ,
Որ գոհանամ միշտ 
Այն ժլատ լույսով, 
Որ արձակում է 
Իմ սիգարետը`
Մինչև մեռնելը:
Ուզում եմ լինել
Մեծ քառակուսի,
Այլևս երբեք չհենվել ուսիդ,
Ու էլ չնայել վառ լիալուսնին:
Ուզում եմ երբեք
Չբացվեն թևեր,
Ուզում եմ սկսել
Ամեն ինչ տեսնել
Յոթը գույնի մեջ, 
Եվ ոչ մի երանգ,
Էլ ոչ մի կրակ,
Ոչ մի սիրո կայծ
Կամ էլ կրքի խայծ
Չդավեն երբեք
Իմ սիրտը հանգած:
Ու էլ ոչ մի բայց,
Էլ ոչ մի հանկարծ,
Ոչ մի խենթ արկած,
Որ ես սովորեմ,
Սովորեմ կամաց
Գոհանալ այն թույլ 
Արձակվող լույսով,
Որ շռայլում է
Իմ սիգարետը` 
Մինչև մեռնելը:
11 Ձայն(եր) ]]></description>
<dc:creator>աննա</dc:creator>
<description><![CDATA[Ձմեռ է: Անձրևներ: Թաց ու ջուր, չըփ-չըփ... Ցուրտ է, ու աշխարհը մրսում է ներսումս:   
Չեմ կարող լքել կամ փակել, կտրել ու հետո տեսնել միջնարանքի սև անհունը: 
Թողնում եմ այնպես, ինչպես առանց իմ թողնելու էր, ու մտնում եմ ձմեռային քուն: 
Ձմեռային քուն` իմ տաք որջումս, ուր պատերն այնքան մոտ են, որ ամեն ինչ զննվում, տնտղվում, շնչվում, քսվում ու միջնառնվում է շուրջբոլոր, հին ու հարազատ, երբ ես ու ես եմ, ու հանգիստ, անվերջ, անծայր հանգիստ , սրընթաց գծով, սուրացող գնացքով` դեպի անվերջություն, անկայարան: 
Ես ուղևոր եմ, վերնահարկում կիսապառկած, ուր կիսաբաց պատուհանից քամին գիշեր է փչում դեմքիս, ու ես սուզվում եմ սուր ընթացքի մեջ` դեպի անվերջություն, անկայարան: Քամին պոկում ու գիշերվա մեջ փշրում-կորցնում է վրայիս անճոռնի ելուստներն ու պալարները, ու վերքերս չսպիացած: Ես դառնում եմ մաքուր-մաքուր, սպիտակ-սպիտակ, հարթ ու համաչափ, մազերս  քամուց պիրկ հետ հարթված, դեմքիս` համասփյուռ խաղաղություն:   
Ես իմ ձմեռային քունն եմ մտնում...
25 Ձայն(եր) ]]></description>
<dc:creator>աննա</dc:creator>
<description><![CDATA[И скучно и грустно, и некому руку подать
      В минуту душевной невзгоды...
Желанья!.. что пользы напрасно и вечно желать?..
      А годы проходят - все лучшие годы!
Любить... но кого же?.. на время - не стоит труда,
      А вечно любить невозможно.
В себя ли заглянешь? - там прошлого нет и следа:
      И радость, и муки, и всё там ничтожно...
Что страсти? - ведь рано иль поздно их сладкий недуг
      Исчезнет при слове рассудка;
И жизнь, как посмотришь с холодным вниманьем вокруг -
      Такая пустая и глупая шутка...
1840
8 Ձայն(եր) ]]></description>
<dc:creator>աննա</dc:creator>
<description><![CDATA[Երկար ժամանակ է ես փնտրում եմ նրան: Այդ միայն թվում է, թե փախչում եմ, խույս տալիս, շրջանցում... 
Իրականում փնտրում եմ բոլոր նուրբ ու կոծկված ծակուծուկերում, նեղ ու հեղձուձիչ այն տեղերում, ուր վզարմատումդ ճնշումից թուլանում են ոտքերդ, թմրում ձեռքերդ, խշշում ականջներդ, ու հասկանում ես, որ դու չկաս, մարդ չես, փալասի կտոր, ու ամեն ինչ իրականում կանտրոլից դուրս ա... 
Բայց ես փնտրում եմ նրան: 
Նրա սառն ու անշարժ հայացքը` մարդկանց անդեմ գլուխների մեջ, որը հեռվից ինձ է սևեռվել, սառը, անշարժ, սարսափելի անշարժ: Թեքում ես հայացքդ, հետո նորից հետ ես թեքում, նույն անթարթ սևեռված աչքերն են, սուր, սուր, երկար, երկար սևեռված քեզ, առանց մի միկրոշարժում իսկ գթասրտության, երևի: 
Արդեն արյունս չի սառում ու սիրտս չի հոսանքահարում սրտիս. հոգնած անհավեսությամբ կամ անտարբերությամբ ես կարող եմ դիտել նրա սևեռուն հայացքը, մի քիչ, հետո կձանձրանամ ու շուռ կգամ... 
Բայց ես փնտրում եմ նրան: 
Ու բոլոր այն ծակուծուկերում, ուր նա թաքնվում է: Հեղձուձիչ ու նեղ, ու ծանր... 
Ու երբ գտնեմ` ինձ կորցնելու գնով, գրկելու եմ ու ցատկենք միասին... Որտև արագ ընթացքից, երբ վերանում է ժամանակը, նա փոշիանում է. իսկ ես ուրիշ ձև չգիտեմ: 
9 Ձայն(եր) ]]></description>
<dc:creator>աննա</dc:creator>
<description><![CDATA[Մարդը, որը վաճառում էր երջանկության հորմոններ, սնանկացրեց ինձ, և երբ այլևս ոչինչ չունեի, անվճար առաջարկեց համբերության կաթիլներ` մի ամանի մեջ, որի սանդղակը ժամանակն էր: Ընդամենը պետք էր օրը երեք անգամ խմել երկուական կաթիլ, մինչև ժամանակի վերջը: Կաթիլներն արճճի պես ծանր էին և կուլ չէին գնում: Երեքի փոխարեն տասնմեկ անգամ ձեռքս առա սրվակը, բայց այդպես էլ չկարողացա փորձել ենթադրվող անհամությունը, վերջում ջարդուփշուր արի պատին ու հանգստացա: Բայց չէ, չհանգստացա: Էլի գնացի մոտը. Այս անգամ օրորեց գլուխն ու այլևս իմ կողմ չնայեց: Արհամարհանքը քամի թքեց մխացող ինքնասիրությանս վերջին շեղջերի վրա, որոնք բոցավառվեցին ուժգին, քան երբևէ, ու քշեցի մինչև ամենաամայի ափը: 
Երեկոն ոսկեգույն ճանապարհ էր փռել հանդարտ ալիքներին: Նստեցի ափին. օվկիանոսի շնչառությունն էր, ու մի քանի ճայ էին ճվում ժամանակ առ ժամանակ: Ավարտի համոզվածության հանգստությամբ (ինչպիսի զգացմունք) մեկիկ-մեկիկ տնտղում, շոյում էի ափամերձ ջրի քարերը, որոնք գեղեցիկ ու կենդանի էին ջրում, բայց հանելուն պես խամրում էին: Կրկին թրջում էի ու կսկիծով` հրդեհի բոցերով ճարճատող, դաջում դրանց երազ-գեղեցկությունը այնտեղ մի տեղ`սրտի հետևում: Կարոտը կուլ էր տալիս դեպի իր մութ, սարսափի չափ անհայտ խորքերը: Ճնշող էր, բայց ինչքան… Ափսոսանքով հանեցի նեղ օրվա համար պահած մի քիչ ճիգ, որի գերլարումով ուղեղս արտադրեց կամքի նեյրոններ. հավաքեցի քարերն ու նետեցի որքան հնարավոր է հեռու: Չհասցրի անգամ տեսնել ինչպես կորան ալիքներում… 
Երեկոն ծովի մակարդակին էր արդեն: Հանվեցի, մտա ջուրը: Ոսկով փայլփլող շերտը տանում էր դեպի հորիզոն: Սահում էի անսովոր թեթև, անարգել, անջանք, ծփում էի արագություն: Անհանգիստ էի վերադարձիս համար, բայց չէի կարողանում դիմադրել… 
Ափից մնաց թույլ ուրվագիծ: Իսկ այստեղ ծովի ժանյակները թավշյա քաղցրություն ունեն: Մեջքի վրա պառկած` գրկում եմ հայացքով երկնակամարի կորությունը: Սա է իրականությունը, մնացածը` անուրջներ բանտում: Ինչպիսի քառաչափ խորություն դեպի վերև. գույնն է չորրորդ չափողականությունը: Ես նավակ եմ: Ուզում եմ մեղմ օրորվեմ ու չմտածեմ հետոյի մասին. փայտյա անշունչ նավակ, որին ոչ ոք ոչ մի ձև չի վերաբերվում: Ուզում եմ լռվեմ ժամանակի մեջ ու չմտածեմ: Շոշափում եմ հավերժությունը… 
Երեկոն գորշացավ, ու ես ճեղքում եմ սև ալիքները դեպի ափ…
… Ճանապարհ, լույսեր, ուղղորդված աղմուկ. ինձ կլանում է գիշերային քաղաքը:
8 Ձայն(եր) ]]></description>
<dc:creator>աննա</dc:creator>
<description><![CDATA[Իմ անմահությունը սկսվեց, երբ ես կորցրի նրան: Տնավորվեցի իմ կորստի գագաթին, որտեղ ամպեր էին հանգրվանել պատուհաններիս, ու ապրեցի վերջակետի մյուս կողմում: 
Կորցնելով նրան, կյանքը կանգ առավ, ու ես դարձա անմահ: Ոչինչ պետք չէր հասցնել, ու ոչինչ չկար չհասցնելու: Ամեն ինչն իմն էր ու ես ոչինչ չունեի: Ինձ երևի նույնիսկ երջանիկ էի համարում, քանի որ չունեի դժբախտության զգացում, ու կարիք չկար ամեն պահ հիշելու երջանկության հնարավորության մասին: Ինձ չէր հետաքրքրում ապագան, իսկ անցյալը մնացել էր հաստ ապակու հետևում, որը չէր թափանցում: Ես` ինքը ներկան էի, անկոմպլեքս, ուղիղ աչքերին նայող, ու բացակա քո խռովահույզ մտքերից: 
Այնուամենայնիվ, որոշ բաներ զգում էի: Օրինակ քաղցրություն: Հիշողությունս գեներացնում էր ինչ-որ պատմութուններ, որոնք մայրամուտի գույնն ու քաղցրությունն ունեին: Դե հա, պատմությունն էլ էդ սկսվում էր, երբ մայրամուտը կանգ էր առնում` հենց պատմության մեջ: 
Ուրեմն այսպիսի մի պատմություն էր. ամեն օր նույն ժամին ես գնում էի կիսավեր էդ պատերի մոտ: Շատ նման էր Գառնու տաճարին, միայն թե անտանիք էր ու ավերակ: Ես միշտ փնտրում էի նրան հետևի կողմում, ուր բացվում էր բնության տեսարանը, ու սկսվում մայրամուտը: Նա անպայման լինում էր մայրամուտի արևով ողողված կիսափուլ պատերից մեկի հետևում, նստած փոշոտ ու քարքարոտ հատակին, ու աշխույժ մի բան էր կարդում: Դեմքն էր աշխույժ, թե ընդհանուր կեցվածքը, չգիտեմ, բայց ինձ տեսնելուն պես, գիրքը դնում էր մի կողմ, բացված էջերը հատակի փոշոտ մանրավազին դեմ տված, ու նայում իր հանգիստ, կենդանի ու ժպտուն հայացքով: Ես սիրում էի նրան: Էս պատմությունից մենակ էդ կենդանի ու ժպտուն հայացքն է մնացել ինձ հետ, բայց էդ ժամանակ ես իհարկե ուրիշ բաներ էլ էի ապրում: Օրինակ ..., եսիմ, ինչ ասես, ամեն ինչի խառնուրդ` լավ ու վատ, շատ լավ ու շատ վատ: Ամեն դեպքում ինչ-որ լիքը բաներ...
Նա երբեք նույն տեղում չէր լինում, բայց միշտ հեշտ գտնվում էր: Ես ինտուիտիվ գիտեի, որտեղ նրան փնտրել, որ պատի հետևում, կամ որ քարի կողքին: Շատ անգամ ինքն ավելի շուտ էր մատնում իրեն` իր գողտրիկ, ախորժելի ծիծաղով:
Ես միշտ վստահ էի նրա վրա. նա իմ ներկան էր:
Էս պատմությունն այդպես էլ վերջացավ: Մի օր, երբ սովորականի պես եկա ավերակներ, այնտեղ չէր: Մեկ էլ` մայրամուտն էր մի քիչ ավելի մեղմ, արևը` մի քիչ ավելի ցածր: Ու ողողված պատն իջեցրել էր հայացքը... 
Առաջին անգամ ես լուրջ տագնապ զգացի: Անցա բոլոր "սենյակներով", նույն տեղերով անցա մի քանի անգամ, ու էլի շատ անգամներ, չկար: Հետո կանգնեցի եզրին, երկու պատի միջև ու նայեցի մայրամուտի ոսկու սմքած ձվածեղին: Շուրջս աշխարհի ահռելիությունն էր. սուբյեկտիվ զգացողություն: Ու քանի դեռ սուբյեկտն ինձ կուլ չէր տվել, հեռացա: Ես գիտեի, որ այդ օրը, ավերակները լքելուն պես, էլ երբեք չեմ հայտնվի այնտեղ: Որ իմ հետևից ջնջվելու էին բոլոր արահետները` մայրամուտի շիթով գցված:
Այժմ ես տանն եմ, ուր ամեն ինչ մի քիչ ավելի հին ու մի քիչ ավելի մաշված է թվում: Որպես հուշանվեր մնացել է միայն սրտի 1/2 բաբախյուն, որը լրանում է մի ուրիշ տեղ, այնտեղ, ուր պատուհաններին ամպեր են հանգրվանած:
8 Ձայն(եր) ]]></description>
<dc:creator>աննա</dc:creator>
<description><![CDATA[Մի անգամ վաղուց մեկը փորձել էր խեղդել զգացմունքը:
Մեկը ափին էր կրկին, բայց այլևս չէր փորձում:
Մեկն ընդամենը եկել էր այն երեխայի հետևից, որին լքել էին ավելի վաղուց, քան երբ փորձել էր խեղդել զգացմունքը: 
Երեխան նստած էր ավազներին, ու մեկը տեսավ, որ կենդանի է` գույներ ունի: 
Մեկ ուրիշը համբուրել էր նրան առավոտյան` սև-սպիտակ: Համբուրել էր նկարը ու հեռացել. չէր հավատացել, որ կենդանի է: Ասել էին` "տես, սա ինքն է", նա էլ համբուրել էր, անզգացմունք: 
Իսկ զգացմունքը ներծծվել էր մեկի մենակության մեջ ու այլևս չէր բուրում: Զգացմունքը թաղել էր ինքն իրեն, որ ոչ մի բուրմունք չարձակի, որ ազատ լինի չափող, կշռող, կազմազատող հայացքներից: Դառն էր էդ ազատության գինը, մղկտում էր փակված վայրի կենդանու պես: 
…. Մեկը մրսում էր: Նա ուզում էր մոտենալ երեխային ու խնդրել, որ թույլ տա իրեն գրկել: Բայց չէր մոտենում, վախենում էր նրա լռությունից, վախենում էր նրա հեռու, բացակա հայացքից:
Մեկը թափառում էր ամայի ափին` դիտելով երեխային բոլոր կողմերից… 
Երեխան նստած էր անշարժ, ինքն էր մենակ, ու հայացքը մանկան խոհունություն ուներ, չէր մեծացել. նրան լքել էին վաղուց, հենց էդ վիճակում:
Մեկը սիրում էր երեխային, որին պետք չէր սեր:
Մեկը լացում էր երեխայի համար, որը չէր խմում արցունքները: 
Մեկը մեռնում էր, բայց երեխան անցել էր էդ սահմանը:
Մեկը խոցված էր երեխայի համար, երեխան` նույնպես: 
Մեկն ուզում էր խնդրել երեխային, որ թույլ տա իրեն գրկել: Մեկն ուզում էր լռել երեխայի հետ: 
Մեկը փորձում էր պատկերացնել, թե ինչպես է ապրելու այսուհետ: Ջղաձգվում էր ներսը, ուզում էր ճչար: Ինքը չէր… Վայրի կենդանին էր: 
Մեկն ուզում էր խնդրել երեխային, որ թույլ տա իրեն գրկել: Մեկը մրսում էր, հագուստ չուներ…
- Ինչու՞ ես մնում:
Կենդանին մռնչաց էլ ցավագին:
- Դու հիվանդանում ես, ու քեզ բուժել չեմ կարող:
Կենդանին խուլ մռռաց:
- Դու էլ չես հավատում: 
Նայեց հավատարիմ աչքերով: 
- Չեմ կարող քեզ էլ կերակրել: 
Լռեց հուսահատ:
- Քեզ սիրում եմ, բայց էլ չեմ կարող պահել:
Կուչ եկավ ու գլուխը թաքցրեց փշերի տակ: 
- … Չեմ ուզում տեսնել հոգեվարքդ: Ցուրտ է այստեղ, կոտրվող ապակիների շրխկոցն է, որ շփոթում ես կենդանի ձայների հետ, մեկ էլ` միջանցիկ քամիներ. լքված է տունը: 
Խոնավացան աչքերը կարոտից:
Մեկը վերցրեց չորացած մի ճյուղ ու հուսահատությունից մոլեգնած համոզվածությամբ դաղեց կենդանու ողորկ, բայց թույլ մաշկը: Ոչ մի դիմադրություն… Հետո գրկեց ու դառը լաց եղավ: 
Կենդանին դանդաղ, համրաքայլ հեռացավ….
Մի անգամ միայն ետ նայեց, թափ տվեց պոչն ու դանդաղ անէացավ դեպի լուսին: 
Մեկը մոտեցավ երեխային: Երեխան նայեց ներքևից ու ժպտաց: Նա նստեց կողքը` ավազներին, գրկեց նրան` տաք ու կենդանի: Լուսաբաց էր:
7 Ձայն(եր) ]]></description>
<dc:creator>աննա</dc:creator>
<description><![CDATA[Վաղուց էդ սենյակ չէի մտել: Վերջին անգամ երբ փայտե հին դուռը չոր հագավ մյուս կեսին` տղամարդկային անվերապահությամբ, ու ես մնացի միջանցքում, մեխանիկորեն նայող մաշված, պլոկվող ճաքերից ուրորայա թափվող փայտե փոշուն, որը նուրբ ցնցվում էր դեռ մի որոշ ժամանակ, հասկացա, որ փակվեց, ու էլ չփորձեցի: Գուցե վերջին անգամը չէր դա, այլ աստիճանաբար, լավ չեմ տարբերում հիմա, բայց անցյալի պահերն ու դեպքերը սրընթաց հատվում են մի կետում, ի վերջո, ու էդ կետն է, որ անվանում եմ վերջին անգամ: 
Ճանապարհները, որ մենք չգիտենք, հետ բերեցին ինձ մի օր էդ սենյակ: Նստած էր ծեր բազկաթոռին, սպասումից կարմրած աչքերով ու նայում էր առանց մեղադրանքի: Բազկաթոռը չէր ճոճվում: Ուղղակի խոշոր աչքեր` մեջը կյանքի անհունը, ու կարմրած` կյանքից: Նստեցի հատակին, մտովի գրկեցի ոտքերն, ու գլուխս հանգեց ծնկներին: Եթե կանգնեցնեին ժամանակը, կմնայի այդպես հավերժություն: Բայց ժամանակը վազում է դեպի հավերժություն, ու ես չեմ կարող կորցնել նրան աչքիցս:
Դրսում կապույտ օր էր ու քամի: Պատուհանի փեղկը խզված ճռռում էր ինչ-որ մեղեդի: 
Դրամա չկար: Մենք մոտեցել էինք սահմանին: Այն կապույտ էր ու քամոտ, ու ճռռացնում էր խզված ձայնով ինչ-որ մեղեդի: Ու ներսում` չճոճվող բազկաթոռ` ներկա: 
Ես կարող էի մնալ գիշերն ու հեռանալ արևածագին, բայց հետո չէի ներելու սրտի թպրտոցները, որ արյուն էին ցայտելու կրծքիս պատերին` ներսի կողմից: Եթե մնայի, լցված այտերով ու շուրթերով` դուրս էի թափելու բոլոր հին ու փոշոտ գրքերը, նետելու էի սենյակով մեկ, ու նայելու էի տխուր ու կշտամբանքով` մինչև հոգու խորքը: Էդ ժամանակ էր, որ առաջին անգամ` անհիշելի ժամանակներից, կթողներ բազկաթոռը, կկանգներ դեմս, մեղմ կսահեցներ ափերը փոշուց մրոտված մատներիս վրայով ու պինդ կսեղմեր: Հետո սենյակն ու կապույտ քամին կհալվեին տաք ու խոնավ գրկում … 
Ես վախենում եմ ճակատագրի վրիժառությունից: Նա չի ների, եթե հատես սահմանը, որը կապույտն էր ու քամին, ու բազմաթոռը չէր ճոճվում:
Հիմա, երբ որ գրում եմ սա, ըղձականն ու անցյալը խառնվել են: Դրանից գլուխ չեմ հանում ու ամեն անգամ վերադառնում եմ հասկանալու...
6 Ձայն(եր) ]]></description>
<dc:creator>աննա</dc:creator>
<description><![CDATA[Ես` արդուկած մազերով, արդուկած դեմքով, նստած եմ բազմոցին:
Ես թարգել եմ թմրանյութը: 
(Գրում եմ, որպեսզի չպարպվեմ) 
Ինքնագնահատման կառչափռթիկները ինձ խեղճացնում են, ինքնագիտակցում` չկա:
Կա` հարթ ճզմվածություն:
Կա` գիտակցում, որ երջանկությունը ստեղծելու մեջ է:
(ստեղծելու համար գիտելիք է պետք: գիտելիքի համար` հարթվել, թողնել միայն մեխանիկական շարժում)
Դռներն ու պատուհանները փակելը լուծում չի: Հարկավոր է տունը փոխել: 
Նոր հող, նոր տուն, նոր բազմոց: 
Ուզում եմ (-) 
Ու որ նոր կառչափռթիկներ չթևածեն օդում: 
Նոր աչքերով: Հավատում եմ (-)
Առանց թմրանյութի վատ է ամեն ինչ, բացի այն, որ թարգել եմ թմրանյութը: 
Եթե դնեի սա ուրիշ տեղ, ու կարդայիր, կտոնեի (?) հաղթանակ, ու կբացեի քեզ յուրաքանչյուր տողը` գաղտնագրի պես: Բայց դա լինելու չէր: Բարեբախտաբար: 
Վանում է պարպումը: Ես թարգել եմ: 
Մաքուր թուղթ: Ամեն անգամ, ամեն վայրկյան: Մի խազ, ու իսկույն-մաքուր-թուղթ: Լիքը լիքը մաքուր թղթեր: Արդուկած դեմքով, արդուկած մտքով, արդուկած աչքերով: 
Ազատություն, ինչքան հարթ ես բայց…
7 Ձայն(եր) ]]></description>
<dc:creator>աննա</dc:creator>
<description><![CDATA[այսօր մենք սուրացինք դեպի մայրամուտի մոխրանարնջագույն փրփուրները: ճեղքեցինք դրանք խելապտույտ ընթացքով, ու անկանոն պտույտներով, սլացքով ու կանգառներով վզվզացինք նրանց ազատության մեջ` առանց վախ ու երկմտանք ու սահմաններ: սա էլի էր եղել  մի անգամ:  բայց չգրեցի էն ժամանակ, որովհետև էդ էդ պահին էր, ոչ թե գրելու: հիմա էլ  ա պահը հետևում, բայց գրում եմ, որովհետև երկրորդ անգամն ա : մենք` մենք էինք, գուցե` երկուսով կամ ավելի: մենք միասին էինք, ու չունեինք ցանկություններ, չէինք նայում միմյանց աչքերին ու չէինք փախցնում մեր աչքերը, ես բռնել էի քո ձեռքը ու դու համընթաց էիր ինձ: հետո, երբ մայրամուտի ոսկին սևացավ, մենք նստեցինք մեր մեքենաները ու սլացանք ամեն մեկս մեր ուղղությամբ: ու չկար կարոտ, կար ուրախություն` հանդարտ ու կենդանի:  
8 Ձայն(եր) ]]></description>
<dc:creator>աննա</dc:creator>
<description><![CDATA[Մենք բոլորս տիեզերական շուրջպար էինք բռնել: Բռնել էինք իրար ձեռքերից ամուր, ու եթե մեկիս ձեռքը պոկվում էր, գոռում էինք` "...' /անուն/, տու'ր ձեռքդ, սպասե'ք մի րոպե...": Մեր ձեռները քրտնած էին, բայց պինդ հագած իրար: Մենք ամուր բռնած ունեինք նույնիսկ այն ձեռքերը, որոնք շղթայի հաջորդ օղակներն էին, ու բավական էր պոկվեր շղթան մի կետից, առանց հաշվելու նետվում էինք դեպի բաց ձեռքն ու թափով բռնում այն: Արդյունքում մեր շուրջպարը տարբեր մեծության ու ներդրվածության շրջանակներ էին` տարօրինակ դինամիկայով պտտվող, բացվող ու փակվող, թվում ա` խառը, բայց այնքան կանոնավոր...
10 Ձայն(եր) ]]></description>
<dc:creator>աննա</dc:creator>
<description><![CDATA[Երբևէ լողացե՞լ եք ծովի սև ջրերի մեջ, երբ ափը ամայի է բացարձակ, միայն երկու նավ քիչ հեռվում սպիտակին տալով մեղմ ճոճվում են: Երբ ջուրը  տաք է ու շոյող: Երբ երջանիկ ես: Երբ  չկա վախ:  Երբ երեկո է, ու օրը` լիքը, նստած է հանգստի: Երբ դու մասն ես կյանքի, ոչ իբրև ինքնագիտակցված իբրև անհատականություն` պրոբլեմատիկ, պրոբլեմատիկ...      
Ինչ քաղցր են ալիքները,  ու ավազը ափի` փխրուն-սորացող ոտքերի տակ: Ախորժելի, ինչպես կյանքը... սիրելի: Ու ծովը... 
...Երբ չկա վախ:
11 Ձայն(եր) ]]></description>
<dc:creator>աննա</dc:creator>
<description><![CDATA[Էնտեղ շենքեր են հին,  ցնցոտիավոր, անորոշ տարիքի, դատարկ ու անուրախ աչքերով: Լավագույնները թաքցնում են աչքերն ու աշխատում գոյությունը քարշ տալ աննկատ` անգործունեությամբ, չմտածմունքով հալեցնելով-լուծելով իրենց տձև ու անշնորհք զանգվածը շուրջը թափառող անէության բացարկների մեջ: 
Նրանք չունեն պատմություն: Նրանց պատմությունը կիսատ մի էջ է` անբովանդակ, մոխրագույն թափվող ծվեններով, որը լրացնելու հավես ու հետաքրքրություն չունի ոչ ոք, անգամ իրենք: 
Թեև կար մի ժամանակ, երբ քանդվող, փշրվող քարերի խրթխրթոցի ու փոշու մեջ մինչև պռունկը լցված կյանք ու ախորժելիություն էր բվվում, էդ էն ժամանակներն էր, երբ ապրում էին ինչ-որ հենքով, ինքնագոհության պես մի բան, կամ քամի էր գլուխներում ու բեռը` թեթև, երբ հավատում էին, որ արցունքները ցավից են ծնվում, երբ հավատում էին ցավին, ու գիտեին, որ իրենք միակը չեն այդպիսի հավատացող: 
Բայց էդ բոլորը մի սովորական օր փլվեց, ինչպես օդեղեն պատերն են կտոր-կտոր առանձնանում ու փուլ գալիս, ու ձև չկա բռնելու, կանգնեցնելու ... 
Ստոպ 
Այս ամենը ձեզ չէր վերաբերում: Ինչպես և չի վերաբերում այն, ինչից շենքերը չեն փլվում ու հաստակող շարունակում իրենց ծանրացած գոյությունը: Դա ձեզ, ձեզ չի վերաբերում: 
Ում վերաբերում է, եկավ մի օր ու ուշադիր աչքերով լսեց: Հետո ասաց, որ մարդիկ կան` ցավեցնում են, որ համոզվեն, որ գոյություն ունեն: Կյանքում առաջին անգամ որոշեցի մարդ սպանել: Երբ հայտարարեցի այդ մասին, ցանկությունս կորավ: Միայն հարցրի, թե որտեղ են անդամահատում: Մի ատրճանակ տվեց ու ասաց` սրանով: Մի քանի անգամ կրակեցի: Այրոցներ զգացի ու ծխի հոտ: Ասաց` վերջ, դե փախի հիմա: Փախնեմ ինչի՞: Ու՞մ համար ես մնում, ասեց, ստեղ էլ մարդ չկա: Տեսա, որ իսկապես չկա, նստեցի հենց էդ պահին ժամանած առաջին իսկ գնացքը ու մեկնեցի: Ճանապարհին խոշոր փաթիլներով ձյուն էր գալիս. ես հենել էի գլուխս պատուհանի հաստ ապակուն  ու քնել: Երևի շատ երկար, որովհետև երբ արթանացա ոչինչ չէի հիշում, միայն ապագան, որը ձյան հոտ ուներ: Ես շնորհակալ էի:
11 Ձայն(եր) ]]></description>
<dc:creator>աննա</dc:creator>
<description><![CDATA[Մի օր արթնացա առավոտյան, ինչ-որ բան փոխվել էր: Օրվա երկրորդ կեսին հասկացա, որ վերացել են պահանջները մարդկանցից: Եթե սովորությունը չլցնի բացարկը, դեռ շատ բան կփոխվի: Օրինակ կաճի վայրի բուսականություն: Կամ մայրամուտին արևը կմնա նույն դիրքում ու մայր չի մտնի: Կամ անապատը կդառնա սառը: Կամ պատուհանին դրսի կողմից շողացող կաթիլներից անձրևի հոտ կգա: Կամ նկուղը կթվա ընդարձակ բավականաչափ: Կամ կհանդիպենք դեմ առ դեմ ժամանակին: Կամ կկանգնի լավագույն տարիքը ու կդառնա հավերժության արձան: Կամ կքայլենք երկրագնդի մակերևույթով: Կամ փոքրիկ աղջնակի սևուկ աչուկները կնմանվեն փայլուն-կարմիր ելակի, ճիշտ իր բլուզի նման: Կամ բաց ծածկով ալֆա-ռոմեոյի ղեկին նստածը կհանի սև ակնոցները ստանդարտ դեմքից ու կնայի նայող աչքերով, մի թեթև հոգնած: Կամ հողի սառնությունը կփոխանցվի պառկած ափերիդ` խոտի վառ կանաչի պլաստիկ ճռռոցի ներքո, ու չի հագեցնի, քամին թեթև կշարժի ինչ-որ ցողուն` այտիդ, ու քեզ հա կթվա, թե կողքիդ մեկը կա: Կամ լավագույն մեղեդին դուրս կգա ինչ-որ անկապ թռչնակից: Կամ սեփական ականջով կորսաս, որ մարդկանց աշխարհի լավագույն տեղերից մեկը շինհրապարակն ա: Կամ ցավը կլինի ընդամենը տարբերություն: Կամ մարդիկ կհասկանան, որ հենց դու ուրախություն ես: Կամ "փոշի" բառը վիրտուալ ախորժելիությունից կդառնա տեսողական, հետո նաև` զգայական կիրք, ու... : Կամ չես հոգնի հարցերից: Կամ ժպիտներդ կդառնան իմաստալից: Կամ բոբիկ ոտքերով կխրվես ավազի մեջ ու ծիծաղ` իջնել ավելի, մինչև վերջ: Ու էն ինչ-որ անցյալում էր, ուղեղը կմեկնաբանի որպես երազ:
9 Ձայն(եր) ]]></description>
<dc:creator>աննա</dc:creator>
<description><![CDATA[Կարող ես թերթել էջեր` սառած, բյուրեղացած, ավարտուն ու կատարյալ, 
ու հոգի տեսնել փոքրիկ` սևի ու  սպիտակի արանքում` բյուրեղի պատկերիկներով երկրաչափական: 
Փոքրիկ, քիչ ծավալով, բայց ինչպես որ կաթիլն է վիթխարի ջրերից անջատված` 
տարբեր չէ, քան ամբողջ օվկիանոսը:
11 Ձայն(եր) ]]></description>
<dc:creator>աննա</dc:creator>
<description><![CDATA[Ես` պառկած եմ ավազին. տաք, կենարար, հանքային նյութերով հարուստ, ես մոտ եմ մայր հողին ու ծակոտկեններով ներծծում եմ ուժը:
Ես պառկած եմ կիսամութ սենյակում, որի սրճագույն շտորերն իջեցված են ու սրճագույն երանգ են գցում մթության վրա` մաքուր ու հավաք սենյակում, ուր լռությունն է զրնգում: 
Ես դատարկ մարզադահլիճի հաստ կաշվից, կապույտ մատրասին եմ պառկած. Ուշ ժամ է, այստեղ ոչ ոք չկա, այստեղ սառել-մնացել է իմ մանկությունը` մաշված փայտերի հոտի, հին ու կոպիտ մատրասների ու բարձր առաստաղների ահռելիության մեջ: 
Ես պառկած եմ բամբակների մեջ` անվերջ քնքուշ ու անվերջ փափուկ: Այտս ջերմանում է քնքշանքից, ու ես այտերիս միջով ժպտում եմ մտքումս:
Ես ջրի մեջ եմ` ծանծաղ, որ գոլ ու մեղմ շոյում է` մերթ ծածկելով-մերթ բացելով ողորկ թիակներս ու մնացածն իր համաչափության մեջ: 
 Ես սկիզբն եմ կյանքի: 
Դու` [մեղմ ու ուշադիր] սիրում ես...  ...մեջքս, ներքև, սրունքներս, վերև: Ոչ մի բանի համար: 
Դու իմ անցյալն էիր, ու իմ ներկան ես: Չիմանալ ինչի համար: Ուղղակի:  
8 Ձայն(եր) ]]></description>
<dc:creator>աննա</dc:creator>
<description><![CDATA[Я был только тем, чего
ты касалась ладонью,
над чем в глухую, воронью
ночь склоняла чело.
Я был лишь тем, что ты
там, снизу, различала:
смутный облик сначала,
много позже - черты.
Это ты, горяча,
ошую, одесную
раковину ушную
мне творила, шепча.
Это ты, теребя
штору, в сырую полость
рта вложила мне голос,
окликавший тебя.
Я был попросту слеп.
Ты, возникая, прячась,
даровала мне зрячесть.
Так оставляют след.
Так творятся миры.
Так, сотворив их, часто
оставляют вращаться,
расточая дары.
Так, бросаем то в жар,
то в холод, то в свет, то в темень,
в мирозданьи потерян,
кружится шар.
11 Ձայն(եր) ]]></description>
<dc:creator>աննա</dc:creator>
<description><![CDATA[IF you can keep your head when all about you 
Are losing theirs and blaming it on you,
If you can trust yourself when all men doubt you,
But make allowance for their doubting too;
If you can wait and not be tired by waiting,
Or being lied about, don't deal in lies,
Or being hated, don't give way to hating,
And yet don't look too good, nor talk too wise:
If you can dream - and not make dreams your master;
If you can think - and not make thoughts your aim;
If you can meet with Triumph and Disaster
And treat those two impostors just the same;
If you can bear to hear the truth you've spoken
Twisted by knaves to make a trap for fools,
Or watch the things you gave your life to, broken,
And stoop and build 'em up with worn-out tools: 
If you can make one heap of all your winnings 
And risk it on one turn of pitch-and-toss,
And lose, and start again at your beginnings
And never breathe a word about your loss;
If you can force your heart and nerve and sinew
To serve your turn long after they are gone,
And so hold on when there is nothing in you
Except the Will which says to them: 'Hold on!'
If you can talk with crowds and keep your virtue,
' Or walk with Kings - nor lose the common touch,
if neither foes nor loving friends can hurt you,
If all men count with you, but none too much;
If you can fill the unforgiving minute
With sixty seconds' worth of distance run,
Yours is the Earth and everything that's in it,
And - which is more - you'll be a Man, my son!
8 Ձայն(եր) ]]></description>