«ՀԱՅԱՐՏ» ԳՐԱԿԱՆ ՑԱՆՑ / ՀԱՅԱՐՏ / Բոլորը
Два незримых алмазных копья;
Глохнет слух, полный давнего грома
И дыхания отчего дома;
Жестких мышц ослабели узлы,
Как на пашне седые волы;
И не светятся больше ночами
Два крыла у меня за плечами.
Я свеча, я сгорел на пиру.
Соберите мой воск поутру,
И подскажет вам эта страница,
Как вам плакать и чем вам гордиться
Как веселья последнюю треть
Раздарить и легко умереть,
И под сенью случайного крова
Загореться посмертно, как слово.
Խաղաղությու՜ն թող ըլլա․․․
Ոչ արյուններ, քրտինք հոսին
Լայն երակին մեջ ակոսին
Ու երբ հընչե կոչնակն ամեն գյուղակի`
Օրհներգությու՜ն թող ըլլա:
Արևմտյան կողմն աշխարհի
Բերրիությու՜ն թող ըլլա․․․
Ամեն աստղե ցող կայլակի,
Ու ամեն հասկ ձուլե ոսկի.
Եվ ոչխարներն երբ սարին վրա արածին`
Ծիլ ու ծաղի՜կ թող ըլլա:
Հյուսիսային կողմն աշխարհի
Առատությու՜ն թող ըլլա․․․
Ոսկի ծովուն մեջ ցորյանին
Հավետ լողա թող գերանդի.
Ու լայն ամբարն աղուններուն երբ բացվի`
Բերկըրությու՜ն թող ըլլա:
Հարավային կողմն աշխարհի
Պտղաբերություն թող ըլլա․․․
Ծաղկի` մեղրը փեթակներուն,
Հորդի գինին բաժակներուն.
Ու երբ թխեն հարսերը հացը բարի`
Սիրերգությու՜ն թող ըլլա:
Как-то наигранно, а можеть быть смеясь
Встала с постели, мило улыбнулась
Оделась и ушла. Потом вернулась
И долго мне о чем-то говорила
Я не любил ее, она меня любила
Читала вслух мне женские журналы
Она меня немного умиляла
И временами мне казалось странной
Она была не той, хотя желанной
Я вёл себя с ней как-то эпатажно
А может нет, хотя уже не важно
Она пришла, я может быть и ждал
Она была чиста как идеал, но …
Чего-то мне тогда в ней не хватало
А может я далек от идеалов?
Она пришла. Была и вдруг ушла
Так же внезапно, как и появилась
Я и не понял что тогда случилось
Она мне ничего не говорила
Я не любил ее, она меня любила
Она была как что-то неземное
И было ли вообще это со мною
Я помню как подолгу ее ждал
Не знаю почему, но ревновал
Я никогда не видел ее слез
У нас с ней что-то было, но всерьез
Я ею никогда не увлекался
Не знаю почему, может боялся
А может быть и просто не хотел
И не любить ее я толком не умел…
Она была красива, да, красива!
Но почему все время уходила
И зачем все время возвращалась
Так же легко, как будто бы смеялась
Как будто на столе что-то забыла
Я не любил ее, она меня любила
Она пришла, на стул неловко села
И долго, молча на меня смотрела
Потом сказала пару смутных фраз
Оделась и ушла, в последний раз
И больше никогда не приходила
Я не любил ее, она меня любила …
Քուրայ մը խօսք դիւթեց իմ սիրտ:
Ես ուզեցի լուռ մենանալ,
Սիրել փըթիթք՝ խորշեր թաւուտ,
Սիրել կայծերն երկնի կապոյտ,
Առտըւան շաղն, իրիկուան բալ,
Ճակատագրիս սեւ գիծ կարդալ,
Խոկալ, սուզիլ, զմայլիլ սուտ:
Ո ՜հ, խուրձ մը վարս, եդեմ մը շունչ,
Շրչազգեստ մը շրշեց իմ շուրչ:
Ես ուզեցի լոկ ու մինակ
Սրտակցիլ ջինջ վըտակին հետ,
Յիշատակի չունի նա հետ,
Սիրտ մ՚որոյ մինչ սուզիմ յատակ,
Գաղտնիք մ՚ ունի - այն՝ անթիւ վէտ:
Եթեր մը տրոբ սրտի լսեցի,
Հծծեց - «Կ՛ ուզե՞ս սիրտ, ե՛կ ինծի»:
Ես ուզեցի սիրել զեփիւռ
Որ երկնքէն թռչի բեկբեկ,
Նա չի՛ սիրեր խոցել երբեք,
Հոգի՛ մ՚որոյ գաղտնիքն է բոյր,
Գիտէ շոյել երազներ բիւր,
Երկնի բոյրն յուշ կ՛ածէ առ հէք:
Ո՜հ, փունչ մը բոց փըսփըսաց ինձ,
- «Կ՚ ուզե՞ս պաշտել հոգի մ՚անբիծ»:
Ես ուզեցի քընարով մի՝
Լոկ սիրել հոս, հոս դալկահար,
Պաշտել, գրկել միայն քընար,
Սիրող էակ ճանչել զանի,
Ըստ իմ քըմաց լարել աղի,
Եւ սրտակցիլ սիրողաբար:
Նէ մօտեցաւ յուշիկ՝ ըսաւ.
- «Քնարդ է ցուրտ սիրտ, եւ սէրդ՝ ցաւ»:
Թօթուեց թեւերն հոգիս մոլար,
Ճանչեց ըզնէ, գեղ ու կըրակ՝
Սիրտն անապակ ինչպէս վտակ,
Անմեղ՝ ինչպէս սիւք դալկահար,
Հաւատարիմ՝ ինչպէս քընար,
Հրաժեշտ տուաւ կեանքի մենակ:
Բոյլ մը նայուածք, փունջ մը ժըպիտ,
Քուրայ մը խօսք դիւթեց իմ սիրտ:
Մեր հարուստը՝ աչքիդ աղքատ, կեղծ է թվում պանծալին:
Դու կարծում ես, որ ամե՜ն ինչ, ո՜ղջը սուտ էր մեր միջև,
ճիշտ էր միայն երկար ճամփան՝ լիքը փշեր ու խճեր:
ճիշտ էր միայն սպասումը, որ և անցավ ապարդյուն -
Իզուր էին մեր սրտերը սպասումից թպրտում:
ճիշտ էր միայն արբեցումը այն սին բախտով, որ եկավ,-
Նա ոսկի չէր, այլ ոսկեզօծ, հետո՝ պղինձ, վերջը՝ կավ…
Ես տեսնում եմ՝ չես հավատում դու անցյալին իմ ու քո,
Չես հավատում ու չես տարվում նաև դու մեր գալիքով:
Չես հավատում, թե նա կգա, թե կլինենք բախտավոր,-
Քեզ ամե՜ն ինչ փուչ է թվում և ամեն ինչ՝ ախտավոր:
Քեզ թվում է, որ մենք իզու՜ր հանդիպեցինք մեկմեկու,-
Ո՛չ մեր սրտում՝ երջանկություն, ո՛չ մեր կյանքում՝ մեծ բեկում…
Իսկ ի՞նչ անենք, ո՞նց բաժանվենք, երբ սրտերը իմ ու քո
Թե սիրով էլ չեն շղթայված, գեթ կապված են տանջանքով…
Որ դու կգաս մի օր`
Մշուշ լինի, անձրև,
Թե կիրակի,
Վաղուց փնտրած սիրո,
Քրոջ տեսքով մոլոր…
Եվ ուշացած հուշդ
Դուռս պիտի թակի:
Եվ գիտեի, որ դու
Հայտնվում ես միշտ ուշ,
Անակնկալ, ուրիշ ժամանակից-
Ավետիսիդ կարոտ
Հոգուս իջար ոնց գույժ`
Դարձնելով կորուստն իմ կրկնակի:
Ես ամենքից հոգնած,
Դարձրած ողջը հուշ
Եվ վաստակած արդեն իմ կիրակին`
Խմում էի գինին
Իմ առօրյա անուժ,
Գոհ մաղթանքներ հղում
Պահապան Հրեշտակիս:
Բայց դու եկար հանկարծ-
Քրոջ տեսքով մոլոր,
Ինձ դարձրիր երկդեմ ու երկակի…
Եվ մնում է կիսված
Երկրորդությունն իմ նոր,
Եվ անձրև է, մշուշ ու կիրակի…
Նկարը` Բորիս Գրաբենկո «Երկվություն»
Մարտի 13-ին լրացավ հայ մեծանուն բանաստեղծ և գրող Եղիշե Չարենցի ծննդյան 115 ամյակը։ Գրականության և իր ժամանակվա հասարակական կյանքում Չարենցի կատարած դերի մասին զրուցեցինք ԵՊՀ դասախոս, գրականագետ Սիրանուշ Դվոյանի հետ։
- Չարենցի գալով գրականությունը որակապես նոր աստիճանի է հասնում։ Նկատի ունեմ այն, որ առաջին անգամ Տերյանից հետո սկսում են մտածել ինտելեկտուալ գրականության մասին, որը մինչ այդ հայկական իրականության մեջ չկար։ Երկրորդը, որ շատ ավելի կարևոր է, Չարենցի մոտ և Չարենցով է, որ մեր իրականության մեջ մտնում է մշակութային շատ լուրջ հարց՝ մենք Եվրոպա ե՞նք, թե՞՝ արևելք։ Չարենցն ասել է՝ և՛ Եվրոպա, և՛ արևելք, ու այդ ամբողջը ոչ թե ուղղակի բառերով պետք է ասվի, այլ՝ վերածվի արարքի։ Այսինքն՝ բանաստեղծություն գրվի այդ թեմայով, որով ինչ–որ իմաստով փորձ էր արվում հասկացնելու՝ որտեղ ենք։ Այսինքն այդ սահմանային կետում լինելը Չարենցի համար շատ կարևոր էր։ Եվ առաջին անգամ հենց ինքն է խնդրականացնում, որ սահմանային տեղում ենք, այն, ինչ ասել է՝ սահմանային տեղ։ Այդ  սահմանային տեղը նրա համար շատ կարևոր էր նաև իբրև քաղաքացի, իբրև մարդ, որը ապրում էր որոշակի ժամանակաշրջանում։ Հասարակական դիրքերից հարցին մոտենալու դեպքում էլ նույնն ունենք, այսինքն՝ անընդհատ ինչ–որ սահմանային տեղում, սահմանային վիճակում, փորձել հասկանալ՝ ինչ ասել է որոշակի ինքնություն։ Այս հարցը ոչ միայն որոշակի մշակութաբանական հարց է, այլև որոշակի իրականություն ստեղծելու հարց է, որն իրեն շատ հետաքրքիր էր։
- Տիկին Դվոյան, դուք նշեցիք, որ փաստորեն Տերյանից հետո Չարենցն առաջինն էր, որ ստեղծեց ինտելեկտուալ բանաստեղծություն, շարունակեց Տերյանի գործը։ Բայց չենք կարող չնկատել նրանց մեջ եղած տարբերությունը. ի տարբերություն Տերյանի, որի մոտ տրամադրության, բովանդակային և ֆորմայի ընտրության կտրուկ փոփոխություններ չկան, Չարենցի մոտ տրամադրությունը, ասելիքը, ֆորման անընդհատ տարբերվում են։ Ինչո՞վ է պայմանավորված նրա այդ տարերայնությունը։
- Հենց տարերայնությամբ, ես այդպես կասեի։ Շատ ուղղակի, որովհետև բանաստեղծության բնորոշ հատկանիշը հենց տարերայնությունն է, լավ իմաստով՝ հեղհեղուկությունը։ Ինչու եմ ասում լավ իմաստով, որովհետև անընդհատ հեղհեղուկության մեջ կա մի բան, որը անընդհատ սիրում է հեղվել, դուրս թափվել նրա միջից։ Դա Չարենցին շատ բնորոշ էր։  Չարենցն այն տեսակն էր, որ այդքան երկար մշակելու, մոզաիկա հավաքելու համբերություն չուներ, իրենը այդ բխումներն էին։ Բայց որքան էլ հետաքրքիր է, որքան էլ տարօրինակ թվա այս դեպքում, այդպիսի հանկարծակի բխումները բացարձակապես քաոսային չէին։ Քաոսային կարող են թվալ, բայց իրենք կարգավորված են։ Այսինքն, դա ամբողջական համակարգ է, ու չկա այնտեղ մի բան, մի կողմ, որ մյուս կողմ, հակառակ երես կամ շարունակություն չունենա։ Եթե ուշադիր լինենք, այն ինչ նա անում է 10–ականներին, 30-ականներին որոշակիորեն արձագանքում է նաև դրան։ Դա միայն մեզ է թվում, թե նա հենց այդպես՝ ուղղակի պայթեց։ Ուղղակի դա հասկանալը շատ խորը ընթերցում է ենթադրում։
- Իր բանաստեղծություններից մեկում Չարենցը ընկերոջը խորհուրդ է տալիս ժամանակի ոգին արտահայտելու համար յուրաքանչյուր նյարդով կապվել դարին։ Չարենցը իր դարի ոգին էր արտահայտում, իսկ այս դարի մարդուն ի՞նչով կարող է նա օգնել։
– Թե ինչքանով օգտակար կլինի, մի քիչ կդժվարանամ ասել, բայց եթե զուտ գրականությանը պետք է անդրադառնամ, այնտեղ շատ կարևոր հարցեր կան, որոնք մինչև հիմա շարունակություն չեն ստացել, որոնք հենց ինքը Չարենցն է բերել։ Այդքանով, ցավոք սրտի, գրականության մեջ դեռ չեմ զգում այդ տագնապը, Չարենցի երազած ապագայի կառուցումը այսօրվա մեջ չեմ տեսնում։ Ես կուզեմ, որ այդ երազը շարունակեն, կլինի հասարակությունը, կլինի գրողը, թե՝ ընթերցողը, Չարենցի՝ ապագայի երազը շարունակեն։ Եթե շատ ավելի ուղղակի ասեմ՝ այսօր գանգրահեր տղա պետք է ստեղծվի, որպես տեսակ և որպես իրականություն, քանի որ ապագայի Չարենցի երազը ի վերջո դա էր՝ գա մի թեթև պատանի, լուսավոր, որի զոհաբերում այլևս չի պահանջվի, այլ դա կլինի պարզապես մի պարզ, թեթև քայլող, երգող և ճախրող պատանի։ Ցավոք սրտի դա չեղավ 60-ականներին. դա ավելի ուշ էլ չեղավ։ Հիմա կուզեմ, որ այն երազը, որ նա տեսնում էր, այդ երազը այսօրվա մեջ հնարավոր լինի կառուցել։
lurer.com
Սիրտ իմ, հիշո՞ւմ ես - աշուն էր, ուշ մի աշուն էր Կարսում, -
Ճի՜շտ այսպիսի մի աշուն էր, ցո՜ւրտ՝ խշխշում էր աշունը, -
Թաց՝ սրթսրթում էր աշունը, ինչպես շունը՝ գիշերը դրսում...
Ե՞րբ էր, հիշո՞ւմ ես, օ, սի՜րտ իմ, - այն ե՞րբ էր խշշում այդ աշունը. -
Երե՞կ էր, տարինե՞ր առաջ, - ախ, գուցե դա՛ր է անցել...
Ո՜չ. - ընդամենը քսան և երկու տարի է - հիշում եմ. -
Կարծես քույրն է նրա այս աշունը, - նո՜ւյն շրշյունն է և նո՜ւյն քնքշությունը,
Կարծես տուն է դարձել մանկությունը՝ մանկությունը... հուշի՛ նման ծեր...
Մանկությո՞ւնը - ախ, ի՞նչ ես ասում, մանկություն և աշո՞ւն - մանկությունը
Կարո՞ղ է արդյոք առնչվել թովչության հետ անձրևի ու աշնան, -
Մանկությունը - ի՜նչ էլ որ լինի - առավոտ է, գարնան ցանկություն է,
Իսկ աշունը՝ մշուշ է, մահվան մուժ, - հուշերի տերևներ թոշնած...
Բայց էլի ինչ էլ որ ասեն, մենք գիտենք հո քեզ հետ, օ, սի՜րտ իմ,
Որ... մանկության նման լույս, մանկության նման կենսալի՝
Այն աշունը - առաջին մեր սիրո, առաջին երգերի մեր քույրն էր...
Որ անցած աշունն այն հեռու, - դա հենց ինքը՝ մեր մանկությունն էր…
Մանկությունն էր հեռու այդ աշունը, առավոտն էր մեր առաջին՝
Մանկության պես լուսեղ և անբիծ - այդ աշունը սիրո՝ մեր հերն էր...
Բայց - խնդությա՛ն էր նման այն հեռու աշնան տխրությունը, -
Եվ տխրության է նման այս աշնան բերած խնդությունն իսկ…
Կա´ր: Չկային չե´մ հավատում…
Ծովում ոսկե մի ձկնիկ կար,
Իսկ երկնքում` ոսկե թռչուն:
Ձուկը երգն էր, բախտն էր ծովի`
Ոսկեթեփուկ, ոսկելողակ`
Ձկնիկն էր նա հորինովի,
Կապույտ ծովում` փոքրիկ շողակ:
Չէր ճանաչում ոչ ոք նրան.
Ապրում էր գոհ, ձկնավայել,
Նրա համար ոչ մի ձկնորս
Դեռ ոսկեղեն ցանց չէր կարել:
Ծովից բարձր, լազուրում պերճ,
Երկնքի լուրթ մաքուր ծոցում
Թևածում էր, երգում անվերջ
Մի հորինված ոսկե թռչուն:
Չէր նկատել ոչ ոք նրան,
Չկար նրան փնտրող աչքեր,
Նրա համար ոչ մի որսորդ
Չէր հորինել ոսկե նետեր…
Ապրում էին ձուկ ու թռչուն`
Միայնակ, գոհ ու անընկեր,
Մեկն իր ծովի կապույտ գրկում,
Մյուսն իր ծավի երկնքին տեր:
Հետո ինչպե՞ս, ինչպե՞ս եղավ`
Ձուկը մի օր իր երազում,
Մի լուրթ կապույտ երկինք տեսավ
Ու երկնքում`ոսկե թռչուն:
Իսկ թռչունը տեսավ ծավի
Անեզրություն մի ալեծուփ,
Ուր թռչում, թե լող էր տալիս
Ոսկեղենիկ հրաշք մի ձուկ…
Երբ ցնորքը հալվեց-անցավ,
Ասես երբեք չէր էլ եղել,
Ձուկը միայն նոր հասկացավ,
Որ երբեք չի նայել վերև:
Նայեց, տեսավ ծովի վրա
Ուրի՜շ- ուրի՜շ եթեր մի լուրթ,
Ուր թռչում թե լող էր տալիս
Ոսկեղենիկ հրաշք մի ձուկ…
Ձուկը ուզեց երկինք լողալ`
Ինքնասպան ճիգով անզոր,
Անվե ՜րջ- անվե՜րջ վեր բարձրանալ,
Գրկել անհաս երազն իր նոր…
Լո´կ մի վայրկյան պոկվեց ջրից,
Թվաց` ամբողջ մի դար տևեց,
Ու շնչահեղձ ընկավ նորից
Ծովի կապույտ ջրերի մեջ:
Նա զգաց, որ երկինք չունի
Եվ չունի վեր տանող թևեր,
Որ Արարչի հորինումը
Նրան որպես ձուկ է ձևել…
Եվ ծովը, որ չուներ սահման,
Դարձավ հանկարծ նեղ մի վանդակ,
Ինքը` խխունջ որդանման,
Անձև, անշուք ու այլանդակ:
Իջավ-սուզվեց խորքը ծովի,
Բանտվեց մի մութ, խուլ անձավում,
Ուր արևի ոչ մի շողիկ
Ու ոչ մի ձայն չէր թափանցում:
Ուխտեց` երբեք չբարձրանալ,
Ապրել իր մութ մղձավանջում,
Չտառապել, չցանկանալ
Ո´չ թռիչք, ո´չ անմիտ անկում:
Իսկ թռչունը ծովի վրա
Իր բախտի ձուկն էր որոնում,
Ցած էր կանչում ծովը նրան,
Ալիքների խաղով գերում:
…Մի գիշեր, երբ խավարը սև
Ծով ու երկինք մութով պատեց,
Հանկարծ ցածում ջրերի մեջ,
Հավքը ձկանն իր նկատեց…
Ճիչով անզուսպ, ինքնամոռաց
Հավքը իրեն ծովը նետեց,
…Անդրադարձը լուսնի դողաց,
Լուսնեղջյուրը ամպում խեղդվեց…
Երկնքից լուրթ երազների
Թե կարոտի ծովից կապույտ,
Հրաշքներով այգը հղի
Ծնեց ոսկե մի թռչնաձուկ…
Որդին` երկու Կապույտների,
Որ չգիտե ոչ մի սահման,
Մեկ թռչում, մեկ լող է տալիս,
Թռչունի ու ձկան նման,
Որ Կարոտը հավերժ թևի,
Որ Երազը մնա անեղծ,
Տենչը Սիրո հարատևի
Թե´ երկնքում, թե´ ծովի մեջ:
Կա ՞ր, թե ՞ չկար, չկա ՞ր, թե ՞ կար…
Կա´ր, չկային չեմ հավատում…
Ես երազում նրան տեսա,
Դուք էլ փնտրեք ձեր երազում:
Մեկը գիրքը էր կարդում,
որ կերտի ազգի պայծառ գալիքը:
Մյուսն արդեն գիտեր իր անելիքը.
սերունդ էր կրթում:
Մեկը ծառ էր փրկում:
Մեկը մի թափից՝ ողջ հայրենիքը:
Մեկն էլ անտարբեր հայրենյաց ցավին
անամոթաբար յարին էր գրկում,
հենց այն նույն ժամին,
երբ որ իր ազգի ամբողջ սերուցքը
անգամ պորտը փակ սառում էր դրսում…
Սակայն չներեց նրան երկինքը.
ԶԼՄ-ների անկաշառ ձեռքը
նրան էլ հասավ (դաբռոն կար Փեսու).
պարզ դարձավ, որ այդ շնացող քածին
նույնիսկ իր ազգի ծնելիության
խնդիրներն անգամ չեն մտահոգում:
Եվ շուտով նրա պատուհանի տակ
նոր ջահելներ հայտնվեցին`
նոր պաստառներով. «Ո՛չ պահպանակին»։
Անձրևների միանվագ երաժշտություն,
Կախված երկինք՝ գորշ ու մռայլ,
Ձիգ ձանձրույթի անհամրելի առատություն,
Կաթկթոցի նման տաղտուկ բառեր շռայլ։
Թաց հոգուս մեջ սիրտն իմ, նման ջրահեղձի,
Զուր փորձում է անհույս ճիգով լողալ վերև։-
Ո՞վ պիտի տաք իր նշտարով պահն այս հերձի,
Որ բորբոսնած, մգլած սրտիս ժանգը քերե։
Այս ողբասաց, լալկան օրվա վերջը չկա,
Չկան ժամեր, չկա շաբաթ ու կիրակի։-
Ես որտեղի՞ց, ի՞նչ մոգությամբ այստեղ ընկա՝
Անխախտ կամքով մի անողոք հրեշտակի։
Եվ փորձում եմ ջրով ծծված մաշկս քամել,
Բայց բռնում եմ միայն ստվերս լպրծուն,
Որ կիսանդրիս ունայնության պահին գամել
Ու ինքնության իմ սահմանն է շրջագծում։
Ես ձեռքերս թիերի պես վերուվարում,
Զուր փորձում եմ անցնել սահմանը անձուկի,
Գիտեմ՝ այնտեղ, այլ գոյության անդրաշխարհում
Սպասում է մեկը սուզվող իմ մակույկին...
Իսկ ստվերս, որ երբեք չի հակաճառում,
Թի-ձեռքերս դարձնում է թռչնի թևեր,
Բայց ինչ-որ բան նրան թռչել է խանգարում՝
Ակնարկելով, որ թռիչքը միայն ձև է։
Ես հուսահատ, ինչպես որդին Դեդալոսի,
Շրմփում եմ նորից թախծի ջրափոսում
Եվ մաս առ մաս, անէ, անձև ու մեկուսի,
Կավս խառնած ցեխաջրին՝ ցած եմ հոսում...
Անփույթ հագնված մի ուսանող սրճարանի փոքրիկ սեղանին, թղթի կտորների վրա ինչ-որ բան էր սղագրում, պատռում, նորից գրում ու ծխում էր գլանակ գլանակի ետևից:
-Բարև Սեթ:
Տղան նաեց անծանոթ աղջկան: ,, Ինչ-որ տեղ ես տեսել եմ սրան,,- մտածեց ու գլուխը տմբտմբացնելով նոր գլանակ վառեց:
-Դու ինձ չե?ս հիշում:
-Չեմ հիշում… բայց դա կարևոր չէ, նստի'ր:
Աղջիկը նստեց Սեթի դիմացի աթոռին: Տղան նաեց աղջկա աչքերին, պարանոցին և … զարմանքով նկատեց, որ աղջկա կրծքին մանուշակներ կան: Իսկական, սարի կապուտակ մանուշակներ…
-Դու ինձ չե?ս տեսել երազում…
-Տեսել եմ: Իսկ դու ի?նչ իմացար,- ժպտաց աղջիկը:
-Քո անունը Այվին չէ?:
- Ոչ, բայց դա կարևոր չէ: Եթե չես հիշում, անվանիր ինչպես կամենաս...
With no substance, stuck in the web of days.
And in my cold and glassy eyes, for you to see,
Your memory will forgive my coming crimes.
Oh yes, I knew someday you would spit away
This delirium (which maybe was a real love).
No, I won't die, I will remain without you.
To pray for those survived, escaped, rescued loves.
Translated by Ani Azizyan
«Բավիղի մեջ» շարքից
Որքան հզոր են
արձագանքները կուտակված կրքի
այս բավիղի մեջ,
ու կորչում են զուր կարոտները մեր.
սերը մեզ երես չտվեց երբեք:
Եվ սրբապատկեր դարձած նկարը
բարցի տակ պահած`
մենք շնանում ենք շնագայլի հետ
ու լուռ մտածում.
-Կամրջի տակով տեսնես հոսու՞մ են
դեռ սերերը մեր:
Տեսնես բավիղի ո՞ր անկյունում է
պահված վերջնական հուսահատության
արտոնագիրը...
ուզում եմ հասնել.
իմ հույսը բեռ է դարձել ուսերիս:
Կարոտը մեռավ այս խավարի մեջ,
ու ոչ ոք չեղավ, որ նրան թաղի,
իսկ մենք խաղում ենք
բարեպաշտական մեր խաղերը դեռ,
և դեռ վստահե՞լ...
Բայց մենք գնում ենք
դեռ բնազդային ինչ որ մղումով
և չենք նկատում, որ քարացել է
սիրտը կրքերի գերխտացումից.
չի կարող պայթել, քանի հույս ունենք,
բայց ես փորձում եմ...
չխելագարվել:
Կտայի գանձերն այն բազում
Որ շոյում է դևը չար
Իմ փողերի սնդուկում
Հավատում ես իմ սիրուն
Որ նավաստին ծովափին
Իր քսակն է դատարկում
Որ գանձերն իր նվիրի
Արքայադստերն այն սուտ
Քնքշանքի համար զուտ:
Մի քիչ քնքշանքի համար
Ես կթողնեի արբեցում
Կփոխեի դեմք ու կերպար
Ես կփոխեի իմ լեզուն
Հավատում ես իմ սիրուն
Որ երգերի բարձունքում
Շատ կայսրեր ու երգիչներ
Հաճախ թողնում են լքում
Զորություն գանձն անհամար
Մի քիչ քնքշանքի համար:
Մի քիչ քնքշանքի դիմաց
Ժամանակն այն կընծայեի
Որ ամառն իր ավարտած
Ջահելությունից է մնում
Հավատում ես իմ սիրուն
Որ երգն է իմ բարձրանում
Դեպ ժանյակն այդ լուսավոր
Որ պարում է ճակատիդ
Հակված դեպ կողմն իմ անճար
Մի քիչ քնքշանքի համար:
Համբույրիդ, գիշե՜ր, պատուհանս է բաց,
թո՜ղ որ լիառատ ծծեմ` հեշտագին
կաթը մեղմահոս լույսիդ տարփանքին
ու զով շաղերուդ կախարդանքը թաց:
Պարզ, լուսածածան, հրաշալի՜ գիշեր,
հոսե՛ սրտիս մեջ դյութանքիդ ալիք.
ճերմակ երազիդ ցայտքերեն մեղրիկ
պուտ-պուտ կաթեցու՛ր հոդվույս սիրաջեր:
Կուզեմ որ դադրին ձայներն այս պատիր,
ու նեկտարիդ դողն ըմպեմ ես անհագ.
կուզեմ որ մեռնի՛ն տիվ ու ժամանակ`
ու դաբիրներուդ իյնամ ծնրադիր:
Ու դաբիրներու՜դ իյնամ ծնրադիր,
այս պաղատագին շարժուձեւիս մեջ,
ու մինչ կողողեն զիս ցոլքերդ անշեջ,
աչքերս ալ մոռնան տակավ այս նատիր:
Ցնորաբե՜ր գիշեր, ա՜հ, ընդունե՛ զիս,
ընդունե՜, միստիք ո՛վ անդորրություն,
իմ աղերսակոծ շունչիս սոսավյուն,
եւ համբույրն անանց` զոր կուտա հոգիս:
Սենյակս է լեցուն հուշքերովն աղի
երեկի հովին վայրագ տարփանքին.
ու դեռ կը հծծեն խորշերն ողբագին
վախը գրգանքին անոր կատաղի:
Ն՛երս խուժե ուժգին. նե՜րս պատուհանես
ու լեցուր խցիկս, մինչեւ կաթոգին
քու սրբությունով իր խորշերն հորդին,
եւ ես արթնանամ վաղնջուց քունես:
Համբույրի՜դ, գիշե՜ր, պատուհանս է բաց,
թո՛ղ որ լիառատ ծծեմ` հեշտագին
կաթը մեղմահոս լույսիդ տարփանքին՝
ու զով շաղերուդ կախարդանքը թաց:
Դուրսը արեւ կայ ու աշնան առաւօտը այնքան գաղջ է, որ պատրանքը կու տայ Ապրիլի երեկոյան մը: Պզտիկ պարտեզ մը ունինք տանը ետեւը, բայց ծառերը մերկ են ու ածուները առանց ծաղկի: Հազիւ շաբաթ մըն է, որ փոխադրուած ենք հոս: Մեր տունն ու ընկերոջս բնակած ամառանոցը կը բացուին նո՛յն հողէ արահետին վրայ:
Սեղանիս առջեւ կը կարդամ, մինչ Լիւսէթ սենեակը կը կարգաւորէ: Լռութիւնը այնքան խորունկ է, որ վերի յարկէն քայլերու աղմուկ մը կը լսուի: Քիչ յետոյ դաշնակին վրայ վերի երիտասարդ կինը օտար եղանակ մը կը նուագէ: Դուրսը հետզհետէ կը տաքնայ օրը: Թափառիկ ճառագայթները կը դեգերին Լիւսէթի մարմնին շուրջ: Կիրակնօրեայ զանգակի մը աղօտ ձայնը կը նուաղի միջոցին մեջ ու յանկարծ այն կը սկսի երգել նուրբ ու ստահակ ձայնով մը: Գողունի ակնարկ մը կը ձգէ դեմքիս, կ'իյնայ վրաս ու կը համբուրէ զիս: Խաղաղութիւնը անեզր է, օրը քաղցր:
Կարելի չէ հոս նստիլ, երբ դուրսը խարտիշահեր է լոյսը: Գիրքս կը լքեմ ու միասին պարտէզ կ'իջնենք: Ծառի մը տակ կը նստինք, խոտին վրայ ու կը լռենք: Ու վերստին կը հետեւիմ երազիս, լուսաւոր ակօսներէ: Կ'ըսեմ`
- Ձեռքէդ բռնած պիտի քեզ տանիմ` երկիր մը, ուր ջրերը կը կարկաչեն, ուր կապոյտ ճամբաներ կան, ուր սէրը օրենք է ու խաղաղութիւնը` իրական: Սպիտակ իրանդ պիտի ծածկեմ ծաղկէ պարեգօտով ու ճառագայթները պիտի բռնկին վարսերուդ վրայ: Պիտի սուրանք ծաղկած նշենիներու տակէն, հալածւած թեթեւ հովէն ու մեր ներբաններուն տակ կակաչները պիտի վառին, յակինթները պիտի արիւնին, մանիշակները վիրաւորուելով պիտի բուրեն: Կանաչ ու բարակ ջրի մը եզերքը պիտի նստինք, հովտաց շուշաններու վրայ Ապրիլի երեկոն նուրբ, մետաքսէ փափուկ վարագոյրի մը պես պիտի ծածանի վրանիս:
Ձեռքերէս կը բռնէ ու գաղտնի վհատութեամբ մը կը նայի աչքերուս, վասնզի չի հասկնար երազը, որ կը հետապնդեմ: Ներկան կը բաւէ իրեն: Փախուստ մըն է երազը, որ կը յամառի ծուարիլ մարմնիս խորունկը:
Մեր գլխուն վրայ բարակ հով մը ծեր սալորենիի մերկ ճիւղերը կը ցնցէ, վարսերը կը խառնուին վարսերուս: Ձեռքը ափիս մէջ՝ կը նմանի թանկագին գրաւի մը:
Ի՜նչ փոյթ գէշ ու անկորուստ անցեալը, քանի որ մարմինս կը մոռնայ այսօր թէ այս հեզ ու աղուոր կինը, երկու ամիս անցորդ մարդոց հետ մաշած է պանդոկներու սեմը: Ներկան կրնայ երկարաձգուիլ:Կ'ուզէի որ այս սալորենին յանկարծ ծաղկէր ու աճապարանքով գարունը գար:
Ես, - Դժուարը խախաղութեամբ ապրիլն է, ընդունելով ներկան ու իր ընծայած հրճուանքը: Ես մէկն եմ, որուն դէմքը միշտ ուղղուած է ապագայ լոյսերու: Մանկութենէ իվեր մարմնիս մէջ կը բնակի երազի մեծ կարողութիւն մը: Ամէ՛ն հաճոյք առաւել կամ նոււազ չափով յարաբերութեան մէջ է՝ ներքին եղելութեանց հէտ: Կասկածէ դուրս է, որ ամէ՛ն երջանկութեան կը խառնուի կամայական տարր մը, իրողութեան մէջ՝ կարեւորը Ներքին Կլիման է, որուն ելևէջներուն վրայ լոկ պարբերական ու մասնակի է ազդեցութիւնս: Անդորր կենցաղի մը բո՛լոր տարրերը կրնան խմբուած ըլլալ, որոշ օրերու, կեանքիս հորիզոնին վրայ, եթէ ներքին ալեկոծութիւնը բարձրանայ՝ ո՛չ մէկ ուժ կրնայ սանձել զինքը: Մէկն եմ, որ ընդմիշտ խաղալիքը պիտի ըլլայ յեղակարծ տրամադրութեանց անկումներու, որուն կեանքին մէջ երբեք չպիտի տիրէ քաղցր ներդաշնակութիւն մը արտաքին պատահարներու ու ներքին վիճակներու միջեւ: Կենդանի ներհակութիւն մը պիտի ըլլամ միշտ, ճօճելով երազին ու իրականութեան միջեւ…
Կը խաղամ ծնրակապին հետ ու կը նայիմ բարեձեւ ու աղուոր սրունքներուն: Անշուշտ հիւանդ է արիւնս սիրով: Մեղմօրէն իր անցեալը կը պատմէ ինձ: Դէմքը կը լուսաւորուի ու ձայնը կը թրթռայ յուզումէն: Կը հիշեմ, չնչին պատճառով մը իրարմէ վշտացած էինք, այն երեկոյ: Կռնակս դարձուցած իրեն՝ կը ջանայի սեղանիս առջեւ ընթերցումով զբաղիլ, բայց ցիրտս կը տրոփէր ու ձեռքերս կը դողային ցուրտ զայրոյթիս պատճառաւ: Հաշտուիլ կարելի չէր: Ջղայնութեամբ բարձրացայ՝ գլանիկ մը վառել պատրուակելով, դիտելու համար Լիւսէթին շարժումները: Դէմքը գունատ էր ու աչքերը թաց էին: Լռութեամբ ելաւ, վերարկուն հագաւ ու ուղղուեցավ դէպի դուռը:
- Ո՞ւր կ'երթաս, ըսի խստութեամբ՝ առանց հայեացքս բարձրացնելու:
- Այդ բոլոր ըսածներէդ վերջ՝ ի՞նչպես կ'ուզես, որ մնամ, ըսաւ հեծկլտալէն:
Երկարօրէն լռեցինք, ես՝ պատուհանին մօտ, ինք՝ դռան առջեւ, խուզարկելով ու զննելով իրար, սպասելով քաղցր խօսքի մը, որ կ'ուշանար: Երկուքս ալ ապերջանիկ ու դժգոհ էինք: Ի վերջոյ որոշեց մեկնիլ, զգացի իր խոնջ հայեացքը դէմքիս վրայ ու լսեցի քայլերը, որ կը հեռանային:
- Անգամ մըն ալ ոտք չկոխես հոս, պոռացի ետեւէն:
Կռնակի վրայ երկնցայ անկողնիս մէջ ու չյագեցած կիրքս արիւնս թունաւորեց: Կը յիշէի սիրոյ ժամեր, գգուանքներ ու գորովի խօսքերու զղջումը բերանս կը դառնացնէր: Կը մտածէի, որ կրնար իրապէս չվերադառնալ ու դիւրին յագեցումի հաւանականութեան կորստեան գաղափարը՝ եսասիրութիւնս կը խթանէր: Կը զգայի որ ստոր մտածում մըն էր ատիկա, բայց չէի կրնար զայն արմատախիլ ընել: Յետոյ քունը ինկաւ վրաս ու ընկղմեցայ գիշերուան խորունկը: Առտուան դէմ՝ շուն մը կարծես ձեռքս կը լզէր: Ընդոստ արթնցայ ու տեսայ որ Լիւսէթն է, տախտակամածին վրայ նստած, արմունկով յենած անկողնիս: Աչքերուն խորը՝ առաւօտը քաղցր էր:
Առաւօտը կը ցրտէ: Ներսէն վերարկու մը կը բերեմ ու կը նետեմ ուսերուն:
- Լի՛ւսէթ, դէմքդ տժգոյն է, կ'ըսեմ, ու ձեռքերդ պաղ են:
Շրթներուն վրայ կը համբուրեմ զինքը, ծծելով անյագօրէն իր քաղցր երիտասարդութիւնը:
- Բերանդ եւս պաղ է, կ'ըսեմ ցած ձայնով:
Տրտմութեամբ կը նայի աչքերուս ու ձեռքս կը սեղմէ:
- Գիտեմ, որ միշտ չպիտի սիրես զիս, կ'ըսէ հեզութեամբ, այն մարդոցմէն չես, որ մէկ սիրով կը գոհանան: Բո՛լոր ըսածներդ չեմ հասկնար, բայց կը զգամ որ զիս չէ, որ կը սիրես այլ կինը…
Կրնա՞յ ըլլալ միթէ, որ մինակը գտած ըլլայ, մթին զգացումներու շերտերուն տակ քնացած, այդ սարսափելի ճշմարտութիւնը: Հանդարտ սիրով մը՝ իր վարսերը կը շոյեմ, բայց կը զգամ, որ վիրաւորուած եմ սրտէս: Սիրականս կինն է ու գոյութեան իրաւունքս բանաստեղծութիւնը: Տարիներէ իվեր երազը գլխաւոր սնունդս է ու գիշերը ապաւենս:
- Մտի՛կ ըրե, կ'ըսէ՝ գլուխը դնելով ուսիս, չըլլայ որ մէկէն լքես զիս: Ձգէ, որ կամաց-կամաց վարժուիմ բաժանման գաղափարին…
- Ո՛չ ոք կրնայ ու իրաւունք ունի յանձնառութեան տակ մտնելու, կ'ըսեմ հայեացքս պահելով ու ջանալով պարկեշտ ըլլալ, ներկան քաղցր է ու լիովին կրնայ գոհացնել մեզ: Կ'ուզեմ որ երջանիկ ըլլաս այսօր…
- Քիչ մը յոգնած եմ, կ'ըսէ փաթթուելով վզիս:
Թեւերուս մէջ գրկած զինքը ներս կը տանիմ ու ինձ կը թուի թէ բազուկներուս վրայ իջած քաղցր բեռը յաւիտենական կինն է, որ իր երանքներուն մէջ կը կրէ սիրոյ անզուգական հաճոյքը: Կոյր ձիու մը պէս կը դառնայի հորին շուրջ ու պզտիկ աղջիկ մը յանկարծ նայուածքիս վերադարձուց իր յստակատեսութիւնը: Կը տուայտիմ անորոշ տառապանքով մը, նախազգալով ապագան: Էակէ էակ պիտի տարուբերուիմ ու ո՛չ ոքի քով խաղաղութիւն պիտի գտնեմ: Ցանկութիւնս, երկրէն աքսորեալ մէկուն պէս, պիտի դեգերի բոլոր կիներուն շուրջ ու ամե՛ն տեղ հոգիս անհանգիստ պիտի ըլլայ: Երբեք որևէ երդիքի տակ լրիւ անդորրութիւնը չպիտի դիմաւորէ զիս ու երկրի բո՛լոր աղջիկներէն ո՛չ մէկը կեանքի ընկերս ու կինս պիտի ըլլայ:
Վազգեն Շուշանեան
«Բանաստեղծն ու կինը» (գլուխ 9)
Տե՜ր իմ , -էությու՛ն իմ, - հարազատ իմ, -այսինքն`
Ա՛յն, որ չունեմ կյանքում և չեմ ունեցել,-
Ա՛յն, որ միակն է ողջ կյանքում այս կամեցել
Լինել ինձ հետ այնպե՛ս հենց, ինչպես իր հետ ինքը,-
Չե՞ս զարմանում, Տե՜ր իմ, որ ես դիմում եմ քեզ,
Ես` բանաստեղծս անահ ու մարտնչողս արի`
Յուրաքանչուր նյարդով կապված այս վեհ դարիս,
Տարօրինա՞կ է, չէ՞, որ ես դիմում եմ քեզ`
Աստվածային վերին ճանապարհի
Ինչ-որ` սրտի՜ս նման անգյուտ ու բարի,
Արարածի` թերևս անզո՜ր ինձ պես….
Բայց ես դիմում եմ քեզ, ինչպես հաճախ
Անապատում` ահեղ սամումների ժամին`
Քարավանի տերերն արնաշաղախ-
Թողած այնքան ուշիմ ու խորամիտ
Փորձառությունն իրենց` լոկ ուղտերի դեղին
Բնազդին են կառչում- և գտնում ուղին…
Այո, հենց սա է սերը, Մարիա,
Վշտի կաթիլ է, տառապանքի ծով,
Մեռնող երազի հևքն են Մարիա,
Խաբված անուրջի աչքերը լացող։
Ոչ, մնաս բարով պետք չէ, Մարիա.
Հեռացողներին ճամփան չի ների,
Գիտե՞ս, ինձ մի օր մի ծեր սատանա
Պատմեց լեգենդը մեռնող ճայերի։
Նրանք ապրում են ծովերի վրա`
Ծով ու երկնքի կապույտին գերի,
Բանտված ճախրանք է երազը նրանց,
Ու մահը երգ է` անավարտ, թերի։
Ի՞նչ մնաս բարով, ի՞նչ վերջ, Մարիա,
Սերը շքերթ է հրաժեշտների...
Տես, օրորվում են ծովերի վրա
Ճերմակ թևերը մեռած Ճայերի։
Ուր միշտ բարին պիտի հաղթի,
Հուշը կրկին տանում է մեզ
Կեռմաններով ոգու գաղթի։
Եվ ինչպես հին երգից եկած
Արքայազն թափառական`
Փնտրում ենք մեր բախտը բեկված`
Ճամփաներում կախարդական,
Մեր մանկության երկիրն հեռու`
Զարմանքի ու չգիտության,
Ուր ապրում է ոսկե ուրու`
Հրաշք հավքը մեր մանկության։
Հուշի փոշոտ ճամփաներում
Փողն է հնչում վերադարձի...
Մեր հորինած դղյակներում
Բոլորը կան` մեզնից բացի։
Այսօր Orange-ը հայտարարեց "Orange գրքի մրցանակ 2011" գրքի մրցույթի մեկնարկի մասին:
Մրցույթի նպատակն է բացահայտել ժամանակակից հայ գրողներին, օրեցօր զարգացող էլեկտրանային մեդիայի միջոցով տարածել նրանց ստեղծագործությունները ընթերցողների առավել լայն զանգվածներին, ինչպես նաև խթանել հետաքրքրությունը ընթերցանության նկատմամբ: Այս նախաձեռնությամբ Orange-ը նաև պատրաստվում է Երևանի հետ միասին նշել գրքի և ընթերցանության տոնը` ընթառաջ գնալով 2012թ., երբ Երևանը կդառնա գրքի համաշխարհային մայրաքաղաքը: Orange գրքի մրցանակը կազմակերպվում և իրականացվում է «Հայ գրքի կենտրոն» հասարակական կազմակերպության հետ միասին:
«Սա մասնագիտական գրական մրցանակ չէ և չի հավակնում դառնալ այդպիսին: Orange գրքի մրցանակն ընթերցողի և գրքի սիրահարների մրցանակ է: Ընթերցողներն առցանց քվեարակությամբ իրենք են ընտրելու հաղթողներին: Այս իրադարձությունը թույլ կտա գտնել և խրախուսել շնորհալի ու օրիգինալ գրողներին, սակայն նաև հանրային ընթերցանությունների, քննարկումների և հեղինակների հետ հանդիպումների միջոցով մենք կներգրավենք ընթերցողների ամենալայն շրջանակներին, որոնց կարծիքը նույնպես վճռորոշ կլինի»,- ասաց Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:
Մրցույթին կարող են մասնակցել բոլոր նրանք, ովքեր ստեղծագործում են հայերենով, կներկայացնեն նախկինում չհրատարակված գրական երկ (էլեկտրոնային հանդեսներում, բլոգերում, սոցիալական ցանցերում տեղակայված ստեղծագործությունները համարվում են չհրատարակված) և մշտապես բնակվում են Հայաստանում:
Մրցույթին կարելի է ներկայացնել գործ հետևյալ 4 ժանրերում` պատմվածք և էսսե, վեպ, հեքիաթ, դրամատիկական գործ և սցենար: Մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև սեպտեմբերի 15-ը հայերենով գրված ստեղծագործությունը և դրա համառոտ բովանդակությունը Word կամ PDF ֆորմատով ուղարկել orangebookprize@orangearmenia.am հասցեով:
Ժուրիի անդամները մինչև հոկտեմբերի 7-ը կընտրեն առավելագույնը չորս ստեղծագործություն յուրաքանչյուր ժանրում: Ժյուրիի կողմից ընտրված ստեղծագործությունները կհայտարարվեն «Դարձ առ գիրք» գրքարվեստի փառատոնի ժամանակ, որից հետո դրանք կներկայացվեն ընթերցողների լայն զանգվածների դատին մրցույթի համապատասխան կայքէջում: Հաղթողները կընտրվեն ընթերցողների առցանց քվեարկությամբ:
«Մրցույթի ժյուրին կազմված է ոչ միայն գրականագետներից, այլ նաև մարդկանցից, ովքեր սիրում են կարդալ և գիտակ են ժամանակակից գրականությանն ու արվեստին: Եթե կարելի է այսպես ասել, նրանք «պրոֆեսիոնալ ընթերցողներ» են: Այս առումով մրցույթը չափազանց յուրահատուկ է, քանի որ առավելագույնս դուրս է գալիս մասնագետների և գրաքննադատների նեղ շրջանակից և մոտենում է ընթերցողին: Իհարկե, ժյուրիին դժվար գործ է սպասում»,- ասաց «Հայ գրքի կենտրոն» հկ նախագահ Մկրտիչ Մաթևոսյանը:
Յուրաքանչյուր ժանրում հաղթող ճանաչված ստեղծագործությունը կհրատարակվի առանձին գրքով, 500 տպաքանակով: Մրցույթի հաղթողները կհայտարարվեն նոյեմբերի 11-ին կայանալիք մրցանակաբաշխության ժամանակ:
Հոգնել եմ արդեն հանդարտ հոսելուց,
Իմ մտքերի հետ մթնում խոսելուց,
Սեթևեթ խոսքից, սեթևեթ սիրուց
Հոգնել եմ արդեն։
Հոգնել եմ թաքուն ալեկոծվելուց,
Առ ու ծախի մեջ այսքան փորձվելուց,
Կշտամբանքներով ռմբակոծվելուց
Հոգնել եմ արդեն։
Հոգնել եմ արդեն զուր թափառելուց,
Սուտ կուռքերի դեմ մոմեր վառելուց,
Ամեն պարողի ծափահարելուց
Հոգնել եմ արդեն։
Հոգնել եմ ամեն հովից թեքվելուց,
Հոգուս մեջ հոգուս ցավը հեգնելուց,
Ինքս իմ ստվերից ահաբեկվելուց
Հոգնել եմ արդեն։
Հոգնել եմ հոգնած մարդկանց օգնելուց,
Կրկնված երգերն անվերջ կրկնելուց,
Հոգնել եմ նաև այսքան հոգնելուց,
Հոգնել եմ, հոգնել։
նվեր Արսեն Գրիգորյանին:)
Ես տեսա նրան գիշերվա դալուկ ստվերում պարելիս,
Թույլ շարժումներով, անօգնական ու այնպես մենակ,
Ինչպես պոետը մոխրամանի մեջ մտքեր վառելիս,
Ինչպես ծեր կինը հին ձեռնափայտին նյարդերը հենած...
Ես տեսա նրան ժամանակներում իր տեղը կորցրած,
Հիասթափության տված դասերում սխալ որոնելիս,
Ես տեսա նրան սեփական հոգու աճուրդից փրկված,
Հուսահատ, լքված հավատքի վրա խաչեր գամելիս...
Ես հետևում էի , մտքովս անգամ չէր  անցնում օգնել,
Ես հետևում էի  մի պախարակված լրտեսի նման,
Զգում էի, որ այդ մենակությունից նա շատ է հոգնել,
Որ իմ ստերը հանգիստ կարող եմ վստահել նրան...
Եվ ինձ թվում էր, թե ես կորցնում եմ տեսողությունս,
Ասես օտարի տխրությունն արդեն վարակիչ դարձավ,
Կամ մոռացությամբ խնամքով պատված հիշողությունս,
Արագ տարածվող ժանտախտի նման ինձ էլ տիրացավ...
Նա հիշեցնում էր ինչ-որ ընկերոջ հեռու անցյալից,
Ինչ որ հին երազ կամ կարոտ , որ դեռ գուցե արթուն էր,
Եվ թվում էր, թե  մի քիչ էլ ու ես կգտնեմ ցավից,
Իմ ներսում լքված, բայց նրա համար թողած անկյունը...
Իսկ երբ մոտեցա...ես տեսա նրան...նա էր...իմ եսը,
Գիշերվա դալուկ ստվերում այդ ես էի իմ իսկ լրտեսը...
03/06/2011
Не выходи из комнаты, не совершай ошибку.
Зачем тебе Солнце, если ты куришь Шипку?
За дверью бессмысленно все, особенно -- возглас счастья.
Только в уборную -- и сразу же возвращайся.
О, не выходи из комнаты, не вызывай мотора.
Потому что пространство сделано из коридора
и кончается счетчиком. А если войдет живая
милка, пасть разевая, выгони не раздевая.
Не выходи из комнаты; считай, что тебя продуло.
Что интересней на свете стены и стула?
Зачем выходить оттуда, куда вернешься вечером
таким же, каким ты был, тем более -- изувеченным?
О, не выходи из комнаты. Танцуй, поймав, боссанову
в пальто на голое тело, в туфлях на босу ногу.
В прихожей пахнет капустой и мазью лыжной.
Ты написал много букв; еще одна будет лишней.
Не выходи из комнаты. О, пускай только комната
догадывается, как ты выглядишь. И вообще инкогнито
эрго сум, как заметила форме в сердцах субстанция.
Не выходи из комнаты! На улице, чай, не Франция.
Не будь дураком! Будь тем, чем другие не были.
Не выходи из комнаты! То есть дай волю мебели,
слейся лицом с обоями. Запрись и забаррикадируйся
шкафом от хроноса, космоса, эроса, расы, вируса.
Բաժանման ահն ու թախիծը ծածկած
Շինծու ժպիտով`շիկնող, գեղեցիկ,
Իմ քաղաքն իր հայացքը հառած
Իմ ճանապարհին`մշուշի միջից
Մեր հրաժեշտի եղյամն էր մաղում:
Ուշ երեկո էր: Կասկադից ներքև
Լույսերի խաղը նոր էր կատաղում,
Եվ հրաժեշտի մեղեդին թեթև
Անուրջների ու տպավորության
Խառնափնջեր էր ճամփեքիս փռում:
Տխուր էր պահը: Բայց ողբերգության
Ոչ մի հետք չկար կիսախավարում:
Մեկն ինձ շշնջաց."Մեկնումը մահ չէ,
Իսկ կյանքում դու ինձ չես մոռանալու:
Կարոտի ձայնով ես քեզ կկանչեմ,
Եվ ուր էլ լինես ետ ես դառնալու":
Ровно - полночь.
Луна - как ястреб.
- Что - глядишь?
- Так - гляжу!
- Нравлюсь? - Нет.
- Узнаёшь? - Быть может.
- Дон-Жуан я.
- А я - Кармен.
Ինչպես նշեց Դավիթ Ասատրյանը, բանաստեղծությունների իր այս ժողովածուն հոգիներում առկա երաշտի մասին է։ «Գիրքը միայն այն սիրո մասին չէ, որ երիտասարդը կարող է գրել։ Խցանումներում հնչող հայհոյանքներն էլ են սիրո երաշտի պատճառ, մեկս մյուսին թարս նայելը, բամբասելը նույնպես սիրո երաշտի արդյունք են։ Բայց երբ գրում եմ երաշտի մասին, ասում եմ նաև, թե ինչ դեղահաբ է պետք դրա համար»,- ասում է երիտասարդ բանաստեղծը։
Իր խոսքում բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը նշեց, որ Նարեկացու, Սայաթ-Նովայի, Չարենցի, Թումանյանի և մեր մյուս մեծ բանաստեղծների առջև պատասխանատվության սուրբ զգացողություն ունի՝ խուզարկել ամբողջ հանրապետությունը, Արցախը, Ջավախքն ու սփյուռքը՝ բացահայտելու ժողովրդի զանազան շերտերի մեջ այն հիանալի երիտասարդ ստեղծագործողներին, ովքեր ճանապարհ չունեն դուրս գալու և գնալու դեպի ընթերցողը։
«Դավիթ Ասատրյանի բանաստեղծություններն առաջին անգամ լսեցի հանրային ռադիոյի եթերից. պոեզիայի հազարամյա ակունքից բխող ձայնով, այդ ակունքին հարազատ տողեր էր կարդում Դավիթը, որ ինքն էր որսացել իր ներաշխարհի կախարդական ցանցով։ Կասկածի նշույլ անգամ չմնաց, որ լսում եմ իսկական բանաստեղծի՝ բնածին, բնատուր, հետն էլ՝ դեռ հազիվ 20 տարեկան, թատրոնի և կինոյի ինստիտուտի ուսանող, խոսքի ներքին շեշտին ու նրբերանգներին վստահ տիրապետելու ունակությամբ»,- ասաց Ռազմիկ Դավոյանը։
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանը, խոսելով Դավթի ստեղծագործությունների մասին, նշեց. «Կարդալով Դավթի պոեզիան՝ ինձ համար անսպասելի հայտնություն է, որ այսօր 21 տարեկան երիտասարդի հոգու խորքերում եփվում է այդքան թախիծ, զգացողություն, միտք։ Ինձ համար՝ որպես հայի, որպես մարդու, պրոբլեմ է, որ ժամանակակից գրականություն կարդալու ցանկություն չի առաջանում։ Դրանց ես չեմ բերկրանում, դրանից ցավս շատանում է, քանի որ կարդալու բան չկա, գրող քիչ կա, իսկ գրականությունը, ինչպես ընդհանրապես արվեստը, ներքին ազնվության խնդիր է՝ ինչ ես անում, ինչու ես անում, ինչպես ես անում։ Այդ չափորոշիչների մեջ, կարծում եմ, Դավիթը վստահ քայլ է անում դեպի հայ արվեստ»։
Ինչպես նշեց Ռազմիկ Դավոյանը, բանաստեղծը, արվեստագետը կենսական էներգիայի շտեմարան է և այդ էներգիան հանրությանը փոխանցողը։ Դավիթն ունի այդ հզոր էներգիան և կարողանում է դրանվ լիցքավորել ընթերցողին։
Հունիսի 22-ին, ժամը 18:00-ին Եղիշե Չարենցի տուն-թանգարանում  հայ-ճապոնական «Հիկարի» կենտրոնը և Եղիշե Չարենցի տուն-թանգարանը  կազմակերպում են հայ-ճապոնական գրական մշակութային մերձեցման երեկո  «Նվիրում» խորագրով:
Երեկոն նվիրվում է Ճապոնիայում երկրաշարժի զոհերի  հիշատակին:
Երեկոյի ընթացքում ցուցադրվելու է Չարենցի անձնական իրերից`17 դարի  Ուտագավա դպրոցի ճապոնական գրավյուրաների փոքրիկ ցուցահանդես, Բուդդայի  արձանիկներ և ճապոնական հնագույն խաղ, հայ ժամանակակից նկարիչ` Վարդան  Գաբրիելյանի «Նվիրում» գեղանկարների շարքը, որը ստեղծվել է երկրաշարժի  տպավորության տակ:
Չարենցի և ճապոնացի բանաստեղծների թանկաների ընթերցմամբ  հանդես կգան ՀՀ ժողովրդական արտիստ Ազատ Գասպարյանը և ՀՀ վաստակավոր  արտիստուհի Սիլվա Յուզբաշյանը:
«Հիկարի» կենտրոնը կներկայացնի թատերականացված տեսաշար «Գարուն, Ամառ, Աշուն, Ձմեռ» խորագրով:
ՀԿ-ի հաղորդմամբ, մ իջոցառմանը ներկա են լինելու Այկիդոյի համաշխարհային  ֆեդերացիայի I-ին քարտուղար 7 Դան Շիգերու Սուգավարան, ճապոնացի հյուրեր,  մի շարք բարձրաստիճան հյուրեր, մտավորականներ:
Սիրելի Վիվանին
Հարդագողի ճամփորդներ ենք մենք երկու՝
Երկու ճամփորդ՝ պատառոտած շորերով:
Ու սիրել ենք տրտմությունը մեր հոգու՝
Անրջական կարոտներով ու սիրով:
Մենք սիրել ենք տրտմությունը մեր հոգու՝
Անրջական ինչ-որ կարոտ, ինչ-որ սեր:
Ու սիրում ենք առավոտից իրիկուն
Ճամփա երթալ - ու հավիտյան երազել:
Աչքերիս մեջ մենք պահել ենք երկնային
Ճամփաների հեռուները դյութական -
Ու անցնում ենք ուղիներով երկրային,
Ուր բյո՜ւր մարդիկ երազեցին ու չկան:
Մշուշի պես մեր մանկությունը անցավ՝
որշ, անարեւ, անմխիթար մանկություն:
Զառանցանքի պես մանկությունը անցավ -
Ու հեռացանք: Ու չենք դառնա կրկին տուն:
Լո՜ւռ հեռացանք ու քայլեցինք անդադրում՝
Երազելով հավերժական հեռուներ:
Կյանքը դարձավ հավերժական մի փնտրում -
Մութ, անհեթեթ, տարօրինակ կյանքը մեր:
Ու օրերում բազմագույն ու բազմազան
Վառվեց, վառվեց ողջակիզվող սիրտը մեր,-
Բայց աչքերը մեր - արեւներ չտեսան,
Եվ մեր սրտերը - լուսավոր հեռուներ:
Ու մշուշոտ մեր աչքերը հավիտյան
Որոնեցին պատահական աչքերում
Հարդագողի ուղիները ոսկեման,
Նրա անծիր, անծայրածիր այն հեռուն:
Բայց աչքերում նրանք երկինք չգտան,
Ու սրտերում - արեգակներ ոսկեվառ.
Ու բզկտվեց հայացքներից անկենդան
Որբ սիրտը մեր՝ երազորեն - հոգեվար:
Ես ուզեցի երգել գովքը Աստծու,
Երգել փառքը պայծառ սիրո ու հացի.
Սիրտս լցվեց... բայց չգիտեմ, թե ինչու -
որշ օրերի տաղտկությունը երգեցի...
Թաղված մնաց իմ աչքերում մի անհուն,
Կապուտաչյա երջանկության առասպել.
Մի երկնային առնչության պատմություն -
Ու կարծրացավ սիրտս՝ անլույս ու անբեր:
Չէ՞ որ կյանքում չհասկացավ ոչ ոք մեզ,-
Ու խնդացին լուսավո՛ր մեր աչքերին,
Բութ հեգնեցին մեր կարոտները հրկեզ -
Ու հեռացան: Ու ո՛չ մի լույս չբերին:
Քույրը խնդաց, բարեկամը ծիծաղեց,
Օտար մարդիկ հայհոյեցին ու անցան:
Միայն պոռնիկը մշուշում համբուրեց,
Եվ խելագարը բարեւեց կիսաձայն:
Հոգ չէ, որ մեր օրերն անցան տենդի պես,
Կյանքը դարձավ անմխիթար զառանցանք.
-Մենք կժպտանք, գո՜հ կժպտանք մեռնելիս,
Որ երազում երազեցինք ու անցանք...
1916-1917
Մենք բոլորս, որ գնում ենք մենակ, տրտում,
Որ գնում ենք խանութներում գինի ու հաց,
Որ փնտրում ենք անկարելի մի խնդություն,
Բայց չենք գտնում՝ վազքով տարված ու զբաղված.-
Մենք բոլորս, որ, հոգնաբեկ, չենք նայում վեր -
Մոռանալով աշխարհային չարը, բարին՝
Տրտո՜ւմ կօրհնենք մի իրիկուն օրերը մեր -
Ու կնայենք Հարդագողի ճանապարհին...
1917
Հաճախ սիրում եմ,
Երբ մարդկայնորեն սիրտս գերում են։
Հաճախ լռում եմ,
Երբ ճիշտ ասածս դիտմամբ ծռում են:
Նաև խղճում եմ,
Եթե զղջաում են։
Հիասթափվում եմ,
Եթե խաբվում եմ։
Նաև ատում եմ,
Եթե ստում են։
Բայց ամենի՛ց խոր
Ես հավատում եմ:
Ո՛չ միայն գիտեմ.
Ես հավատում եմ
Երկնի բացխուփիկ քողարկությանը,
Օվկիանոսների հավերժ կրկնվող խաղարկությանը,
Հավք ու թռչունի անբեկանելի ձվարկությանը։
Ո՛չ միայն գիտեմ.
Ես հավատո՛ւմ եմ,
Որ անհնար Է արևը բանտել,
Երկնակամարի զարդերը քանդել,
Խմորի նման հունցել ու գնդել
Կապույտը ծովի,
Ատելի լուսնին բռնել վռնդել
Երկնքից ծավի...
Ինչո՞ւ թաքցնեմ.
Ես ճանաչում եմ ու գիտեմ մարդուն:
Ի~ նչ ասես չկա նրա փակ սրտում։
Գիտի կործանե՛լ,
Բայց և... գո~րծ անել,
Մատնություն գրած նո՛ւյն իր ձեոքերով՝
Աշխարհը լցնել շռայլ բերքերով:
Նույն այդ ձեռքերով`
Ե՛վ ճրագ մարել,
Եվ խարույկ վառել:
Նու՛յն այդ ձեռքերով`
Ե՛վ դանակ խրել,
Ե՛վ վեպեր գրել։
Նա գիտի զարկե՛լ
Ու զրկե~լ գիտի,
Բայց գիտի գրկե՛լ
Ու փրկե~լ գիտի։
Նա գիտի կեղծե՛լ
Ու սրբապղծե՛լ,
Առավել ևս՝
Գիտի ստեղծե~լ։
Ես նրան հաճախ դատափետում եմ,
Երբեմն նրան նույնիսկ ատում եմ,
Բայց, ամենից շատ, խոր հավատո~ւմ եմ։
Ես հավատում եմ նրա բնության ո՛չ թերությանը`
Ստորությա՛նը
Ու չարությա՛նը,
Այլ խորությա~նը
Ու բարությա~նը.
Ոչ ծերությանը,
Այլ նորությա՛նը՝
Զավակի տեսքով անվերջ կրկնվող այդ հարությանը,-
Ես հավատում եմ կենդանի մարդուն,
Առավել` նրա ծնվելիք որդուն ։
Ես ավատում եմ նրա անուրջին.
Նա որտեղ որ է Մարս Էլ կթռչի,-
Նոր Է սկսում տիեզերական ճամփորդությունը։
Եվ Վեներայի լանջին կկառչի,-
Ես գիտեմ նրա տղամարդկային շանորդությունը...
Ես հավատում եմ նրա ծով խելքին
Եվ նույնիսկ՝ նրա հոտառությանը,
Ամե~ն ինչ տեսնող աչքերի ցոլքին
Եվ նույնիսկ՝ նրանց մթարությանը։
Ես հավատում եմ նրա մատների
Հար անհատնելի
ճարտարությանը,
Նրա ոտների
արդարությանը.
Մինչն իսկ եթե ճամփից էլ հանեն՝
Էլի~ ճար կանեն,
Տե՛ղ կհասցնեն...
Ես հավատում եմ հավատի~ն մարդու`
Իմ ա՛յս հավատին...
- Как больно, милая, как странно,
Сроднясь в земле, сплетясь ветвями -
Как больно, милая, как странно
Раздваиваться под пилой.
Не зарастет на сердце рана,
Прольется чистыми слезами,
Не зарастет на сердце рана -
Прольется пламенной смолой.
- Пока жива, с тобой я буду -
Душа и кровь нераздвоимы, -
Пока жива, с тобой я буду -
Любовь и смерть всегда вдвоем.
Ты понесешь с собой, любимый,
Ты понесешь с собой повсюду,
Ты понесешь с собой повсюду
Родную землю, милый дом.
- Но если мне укрыться нечем
От жалости неисцелимой,
Но если мне укрыться нечем
От холода и темноты?
- За расставаньем будет встреча,
Не забывай меня, любимый,
За расставаньем будет встреча,
Вернемся оба - я и ты.
- Но если я безвестно кану -
Короткий свет луча дневного, -
Но если я безвестно кану
За звездный пояс, млечный дым?
- Я за тебя молиться стану,
Чтоб не забыл пути земного,
Я за тебя молиться стану,
Чтоб ты вернулся невредим.
Трясясь в прокуренном вагоне,
Он стал бездомным и смиренным,
Трясясь в прокуренном вагоне,
Он полуплакал, полуспал,
Когда состав на скользком склоне,
Вдруг изогнулся страшным креном,
Когда состав на скользком склоне
От рельс колеса оторвал.
Нечеловеческая сила,
В одной давильне всех калеча,
Нечеловеческая сила,
Земное сбросила с земли.
И никого не защитила
Вдали обещанная встреча,
И никого не защитила
Рука, зовущая вдали.
С любимыми не расставайтесь,
С любимыми не расставайтесь,
С любимыми не расставайтесь,
Всей кровью прорастайте в них, -
И каждый раз навек прощайтесь,
И каждый раз навек прощайтесь,
И каждый раз навек прощайтесь,
Когда уходите на миг!
Հունիսի 4-ին ժամը 18:00-ից 19:30 Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի հարակից Անգլիական այգում տեղի կունենա Արփի Ոսկանյանի «Մարադոնան և Ռոնալդինյոն» գրքի շնորհանդեսը:
Սա լեգենդար ֆուտբոլիստների կյանքի մասին պատմող գիրք չէ, ոչ էլ նրանց արվեստի համեմատական ուսումնասիրություն։ Սա ժամանակակից հեքիաթ է՝ հիանալի պատկերազարդումներով՝ հասցեագրված ինչպես երեխաներին ու պատանիներին, այնպես էլ մեծահասակ ֆուտբոլասերներին։
Շնորհանդեսի ընթացքում հեղինակը կընթերցի հատվածներ գրքից և միգուցե պատմի հեքիաթանման պատմությունն այն մասին, թե ինչպես ստեղծվեց այս գիրքը։ Ապա բոլորս միասին կգնանք դիտելու Հայաստան-Ռուսաստան խաղը։
Անձրևի դեպքում միջոցառումը տեղի կունենա Իտալիայի դեսպանատան հարևանությամբ գտնվող ծածկապատ սրճարանում։
Ընկնելուց ես ջարդվածք ստացա, և ինձ տեղավորեցին «սառը» հիվանդասենյակում։ Այնտեղից դուրս չեն գալիս, այնտեղից վերելակով են դուրս հանում։
Իսկ ես ուզում էի այդ հիվանդասենյակից հեռանալ աստիճաններով։
Ես փորձում էի մտաբերել, թե հանուն ինչի արժե ապրել.
Հանուն արևի՞… Այն բոլորինն է։ Հանուն գարնա՞ն… Հանուն առաջին ձյա՞ն… Հանուն մայիսմեկյան ամպրոպի՞…
Ես կենդանի մնացի։ Ես հիշեցի քո թարթիչների դողը, երբ դու հպվել էիր այտիս։ Եվ ես գնահատեցի արևը, գարունը, առաջին ձյունը, առաջին մայիսյան ամպրոպը։
Գեթ մեկ անգամ էլ հպվիր իմ այտին:
Պատուհաններ… Նրանցից յուրաքանչյուրի ետևում մարդիկ են։ Եվ պատուհանները պատմում են մեզ նրանց մասին։ Այդ պատերն ու դռներն են անթափանց, իսկ պատուհանները միշտ էլ մի քիչ դավաճաններ են։
Լսե՛ք ահա պատմություն, որն ինձ պատմել է մի պատուհան։
Լույսն այդ պատուհանի ետևում երբեմն վառվում էր մինչ ուշ գիշեր, իսկ երբեմն էլ երկու-երեք օր շարունակ ընդհանրապես չէր վառվում։ Պատուհանի գոգին միշտ թափված էին գծագրերի փաթեթներ, դրված էին կեֆիրի, հազվադեպ էլ գինու, շշեր։
Բայց մի անգամ պատուհանին ճերմակին տվեց վարագույրը, ճիշտ է, չափից ավելի գեղեցիկ-տխուր, իսկ պատուհանի գոգին հայտնվեց խորդենին՝ թունավոր-կանաչ տերևներով և կապտուկի նման հիվանդագին- վարդագույն ծաղիկներով։
Մեկ ամիս էլ, սակայն, չէր անցել, վարագույրն ու խորդենին անհետացան, և փոշոտված ապակու ետևում երևացին կեֆիրի շշերն ու գծագրերի փաթեթները։
Դրանից, չգիտես ինչու, ես շատ տխրեցի։
Հետո եկավ գարունը, չէ՞ որ նա անպայման երբևէ գալիս է։ Եվ հանկարծ պատուհանը բացվեց ու երևաց մի շիկահեր անծանոթ աղջիկ։ Նա ուրախ ու բարձրաձայն ծիծաղեց և պատուհանի գոգին դաշտային ծաղիկներ դրեց։ Ես ի պատասխան բերկրանքով ժպտացի և հանգիստ սրտով գնացի իմ գործերով։
Հետո ես մեկնեցի և երկար ժամանակ ճանապարհորդում էի։
Չորս տարի անց տուն վերադառնալով, ես, իհարկե, նայեցի ծանոթ պատուհանին…
Փոքրիկ մի նկարիչ, լեզուն դուրս հանած, պատուհանի մաքուր֊ ապակու վրա հրաշալի նկար էր ավարտում, կապույտ-կապույտ ծով և ճերմակ-ճերմակ շոգենավ, որի ծխնելույզից թանձր քուլաներով սև ծուխ էր բարձրանում, ու նրանց վերևում կարմիր արևը իր շողերը բոլոր ուղղություններով տարածած։
Այդ նկարն ինձ դուր եկավ։
...Փոքր-ինչ լռելուց հետո աղջիկն ասաց. «Բայց մենք տեղ չունենք ապրելու, տուն չունենք»։
Տղան ծիծաղեց և ասաց, որ ինքը հովանոց ունի, բոլորովին նոր, ու եթե կոճակը սեղմես, նա ինքն իրեն կբացվի։ Եվ հովանոցը հրաշալի տուն է, շատ հարմարավետ երկուսի համար։ Ճիշտ է, այն պատեր չունի, բայց փոխարենը բավական է ձեռքը երկարել, և դուք կիմանաք, թե դրսում տա...րվա որ եղանակն է՝ օրինակ, անցե՞լ է գարունը, թե դեռ շարունակվում է։
Այնպիսի բնակարանով,ինչպիսին հովանոցն է, հարմար է ճանապարհորդել, հաճելի է լսել անձրևի ձայնը ու նաև...
Բայց աղջիկը չհարցրեց, «նաև ի՞նչ...» և հեռացավ մեկ ուրիշի մոտ, որը բոլոր հարմարություններով մեկ սենյականոց բնակարան ուներ, բայց, երևի, այնուամենայնիվ չուներ այդպիսի հովանոց, իսկ եթե անգամ ուներ, ապա, համաձայնեք, ինչի՞ համար է մարդուն երկու բնակարանը, չէ՞ որ դա ծիծաղելի է...
Այժմ,շատ տարիներ անց, նա վերջապես հասկացել էր, թե դա ի՜նչ հրաշալի հովանոց էր՝ մի փոքրիկ պարաշյուտ, որից բռնվելով երկուսով, կարելի է թռչել-գնալ հեռու՜-հեռու՜, հատկապես անձրևոտ օրերին...
Եվ նա թախծում է իր արդեն երեք սենյականոց բնակարանում, որովհետև ինչքան մեծ է բնակարանը, այնքան հեռու են իրարից նրանք, ովքեր ապրում են այնտեղ, և երբ անձրև է գալիս, նա պատրաստ է ներքև նետվել իր հովանոցը փնտրելու, բայց մի՞թե տասնհինգերորդ հարկից կճանաչես, թե որն է քո հովանոցը։
Իսկ եթե անգամ ճանաչես, ապա հայտնի էլ չէ, թե այսօր սարքի՞ն է արդյոք վերելակը:
Գիրքը կարելի է ձեռք բերել «Արտ Բրիջ», «Ակումբ» և «Բյուրոկրատ» գրախանութներում: «Բուկինիստ» գրախանութը խախտելով իր իսկ կնքած պայմանգիրը գիրքը հետ է վերադարձրել պատճառաբանելով, թե գրքում կան որոշ ոչ գրական արտահայտություններ:
Հովհաննես Իշխանյանի «Ուվանյատի օրը». Բայց ի՞նչ կա չհավատալու
Ասում են` մահվան հրեշտակը, որ  գալիս է մարդու մոտ` նրա մարմինը հոգուց  բաժանելու համար, ամբողջովին ծածկված է աչքերով: Ասում են նաև, որ այդքան շատ  աչքերը հրեշտակի համար չեն, ով ամեն ինչ տեսել է երկնքում: Լինում է  այնպես, որ մահվան հրեշտակը` գալով հոգու հետևից, համոզվում է, որ շատ վաղ է եկել, որ մարդու համար դեռ չի եկել կյանքը թողնելու ժամանակը: Նա չի դիպչում մարդուն և չի երևում նրան, բայց նրան լքելուց առաջ  թողնում է իր անթիվ աչքերից ևս երկու աչք:
Հովհաննես Իշխանյանի պատմվածքների հերոսները  կյանքին  նայում են սխալ ժամանակ եկած մահվան հրեշտակի պարգևած  հավելյալ աչքերով: Հայտնի էլ չի` այն, ինչին հերոսները նայում են, կյա՞նքն է, թե՞ մահը, բանա՞կը, թե՞ քաղաքացիական կյանքը: Հստակ պատասխան չկա:
Ծառայողական կյանքում էնքան բան տեսանք, որ գռաժդանսկի կյանքում սկի 20 տարվա մեջ էդքան չէինք տեսնի: Որտև ծառայությունը գռաժդանսկի կյանքի արագացված տեսակն ա: Ստե ամեն ինչ ավելի շուտ ա ըլնում:
Նույն հաջողությամբ  հեղինակը կարող էր ասել, որ կյանքը մահվան դանդաղեցված տեսակն ա: Ակնհայտը, առողջ դատողությունը կամ 2x2=4-ն արդեն կյանքը չի, այլ մահվան սկիզբը, բանակը, որտեղ կանոնները խախտելու դեպքում պատժվելու ես, բայց կարող ես ոչ մի կանոն չխախտել և էլի պատժվել:
Քրիստոսը մեռավ, եթե չմեռներ, տասնմեկ պատվիրան կլիներ, տասնմեկերորդը` մի' մեռեք, իսկ իրա հերն իրան ասում էր` ոնց անի, որ ապրի, մերը ասում էր` ոնց անի, որ չմեռնի, բայց հերն ա աստվածը, հորն են բոլորը լսում, մերը կույս ա, իրա խրատները կույս են:
Գործել, ստեղծել, կառուցել` Հովհաննեսի արձակի հերոսները չգիտեն ու կարծես  չեն էլ ուզում,  որտեղ էլ որ նրանք լինեն, ամեն տեղ անհեթեթ իրադրություններ են, քաոս, աբսուրդ, ոչինչ ոչնչով պայմանավորված չէ: «Աշխարհի վերջը» պատմվածքի հերոսն առավոտյան  մտնում է  հավաբուն, հավերի տեղ աղջիկներ է գտնում, սկզբում չի հավատում, հետո մտածում է` «բայց ի՞նչ կա չհավատալու»: Զինվորական երթում քայլող զինվորի ձեռքին շաքարավազ է` որպես վերակարգ եղած ժամանակ վախից ստացած իր հիվանդության նշան, անգղներն ուտում են զինվորների ծառայած դիակները: Մեկն իր վախին է վախեցնում, մյուսն իր մահն է սպանում և հոգիների հետ զրույցի բռնվում:
Փոքր ախպերս մրջյուններ էր սատկացնում: Ասում եմ.  «Գևորիկ, ի՞նչ ես անում»,  ասում ա.  «Հրեա եմ սպանում», ասում եմ. «Էդ հրեա չի, մրջյուն ա», ասում ա. «Սրանց վրա եմ պարապում, որ մեծանամ, մեծ հրեաներին սպանեմ»,  ասում եմ.  «Բայց հրեաները քեզ ի՞նչ են արել, որ ուզում ես սպանես», ասում ա. «Հըլը չեն արել, բայց որ չսպանեմ, կանեն»:
Անհեթեթություն և քմահաճույք` առանց տարբերվելու դիտավորության: Ի վերջո, ի՞նչն է մատնում նմանությունն ավելի շատ, քան տարբերվելու ցանկությունը: Մենք չենք ուզում բոլորի նման լինել, մենք հենց բոլորն ենք, որ կանք: Հովհաննես Իշխանյանի գրականությունը քամահրում է տարբերության  ցանկացած նախաձեռնություն:
Ձեզ թվում ա, որ բառադի էի, չէ՞ի ուզում ապրեի, ո՞վ ասեց, թե բառադին հենց բառադիության համար չի ապրում, հենց բառադիությունից կայֆ չի ստանում: Փոքր էի, երբ մի խելացի մարդ ինձ ասեց, որ մարդ պիտի կյանքում էն անի, ինչից հաճույք ա ստանում, իսկ ես իմ հաճույքները ստանում էի խմելուց, քանի՞ մարդ կգտնես աշխարհում, որ իրա արածից հաճույք ա ստանում: Էդքան էլ շատ չեն երևի, բայց դե մեկը ես էի, մյուսները զամպալիտները ու, ընենց էղավ, որ կյանքից հաճույք ստացող մարդկանցից հաղթեց էն, ով ուրիշներին հաճույքից զրկելուց էր հաճույք ստանում:
Իր քմահաճույքներով հեղինակը դուրս է գալիս հենց ակնհայտությունների դեմ: Հովհաննեսը պաշտպանում է իր քմահաճույքը և  քանի որ գրում է` ցանկանում է, որ այն երաշխավորվի` իր գրականությունը վերածելով քմահաճույքների երաշխավորագրի:
«Լավ բանակ»-ը քմահաճույք-անհնարինությունն է, իսկ «վատ բանակը»` ակնհայտությունը, որի դեմ դուրս գալ հնարավոր է քմահաճույքով: Ակնհայտությունն իրադրություն է, որտեղ անձնական փորձի վրա հիմնված քմահաճույքը միայն կստիպի քեզ ասել, որ զինվորը կուշտ է, ոչ թե սոված, ուրախ է, ոչ թե տանջվելով քարշ է տալիս իր բանակի օրերը, կարդացող է, ոչ թե անգրագետ, ընկեր է, ոչ թե քցող: Այսպիսի քմահաճությամբ է մակագրել Հովհաննեսն իր անձնական բանակային լուսանկարները(ցուցադրվել է ՆՓԱԿ-ի «Պարապ վախտի խաղալիք» ցուցահանդեսում):
Բանակի ամենահետաքրքիր բանը էն ա, որ մի օր բանակից պրծնում ես:
Չկա անհայտ զինվոր, որը չմոռացվի:
Ինչը կարող է լինել ավելի  սովորական, ավելի «հայտնի», որքան բանակի մասին մեր պատկերացումը: Միևնույն երևույթի, տվյալ դեպքում «հայտնի» բանակի հետ մի քանի անգամ առնչվելու պարագայում` այն ճանաչելու ընթացքը դառնում է  մեքենայական, որի արդյունքում «հայտնի»  բանակի ընկալումը թարմացնելու համար անհրաժեշտ է դառնում ծանոթը` «վատ բանակը», անծանոթի` «լավ բանակ»-ի իմաստային տարածք տեղափոխելը: Այստեղից էլ անհեթեթ և անակնկալ իրադրությունը` ծանոթը որպես անծանոթ ներկայացնելը:
Զարթնեցի ու տեսա, որ լացում եմ:
Հարցրեցի ինձ` ինչո՞ւ եմ լացում,
Պատասխանեցի` որովհետև ծառայում եմ:
Ավանդաբար քմահաճույքը` գրականության մեջ, թե կյանքում,  ամեն կերպ ուզում են սպանել կամ ավելի հաճախ` տարրալուծել սկզբունքի և կանոնի մեջ: Քմահաճույքի դասական բանաձևը սա է` աշխարհը կործանվի՞, թե՞ իմ բաժին թեյն ինձ հասնի: Սա էլ հենց այն քմահաճույքն է, որն ուզում է  երաշխավորվել:
Հովհաննես Իշխանյանի գրականության հերոսներն առաքինի չեն, առաքինություն չեն էլ փնտրում, քանի որ առաքինությունը չի ապրում իր կյանքով, այն ապրում է ընդունելությամբ, իր ողջ ուժերը ստանում է արձագանքից և ընդունելությունից, որը ևս ակնհայտության կամ 2x2=4-ի հարազատ քույրն է, ինչի դեմ պայքարում է  գրողն իր քմահաճույքներով:
Իսկ հեղինակը չի ձգտում, որ իր գրականության  հետ հաշվի նստեն և գուցե դա իր ամենալավ հատկանիշն է: Սա մեծ հաշվով անտարբերությունն է գրականության մեջ, երբ դու գրում ես` անտարբեր մնալով, այստեղից էլ ոճի որոշակի սառնությունը և օտարվածության աստիճանը: Հեղինակն անտարբեր է, բայց շարունակում է գրել, որովհետև անտարբերությունն էլ պահապան դիմակ է: Մասնավորապես, այն պահպանում է կեղծիքից, որովհետև կեղծիքը գրականության մեջ ընթերցողին համբերությամբ  սպասում է այնտեղ, որտեղ համապրումի կամ վերաբերմունքի չափազանցությունն է:
Կյաժո ջան, գրի մեկ-մեկ: Թե չէ, ինչ մեռել ես, քո մոտից մենակ մի անգամ ենք նամակ ստացել, էն էլ` Էլվիս Փրեսլիից, ու էն էլ` քրոջդ, ու էն էլ` ուղարկում էր գրողի ծոցը: Մի տարի առաջ Ջեքսոնն էլ մեռավ: Կյաժո ջան, կարա՞ս  ճշտես իսկականից մեռե՞լ ա, թե՞  չէ, մեկ էլ, եթե մեռել ա, ասա մի հատ էլ ինքը նամակ գրի էլի:
Կրոնական աշխարհայացքից կիլոմետրերով հեռու լինելով` Հովհաննես Իշխանյանի պատմվածքները մեծ հաջողությամբ կվկայեին Տերտուլիանոսի հայտնի խոսքերի համար` «Հավատում եմ, որովհետև աբսուրդ է»: Այստեղ անհայտն ու անհնարինը պակաս կարևոր չեն հայտնիից ու հնարավորից, ոչինչ չի բացառվում, ամեն ինչ հնարավոր է: Էլ ի՞նչ է պետք հավատացյալի աշխարհայացքի համար: Հովհաննեսը հավատացյա՞լ: Բայց ի՞նչ կա չհավատալու: Հավատում եմ, որովհետև աբսուրդ է:
Պրծավ աշխարհի վերջը:
Բոլորս վեր ենք կենում:
- Բայց ցավոտ էր աշխարհի վերջը, - ասում եմ:
Ու բոլորը գնում են իրենց տուն:
Հաջորդ առավոտ զարթնում եմ: Մտնում եմ հավաբուն, տեսնում, որ հավերի տեղը աղջկերք են, սկզբում չեմ հավատում, հետո մտածում եմ. «բայց ի՞նչ կա չհավատալու»:
Սեդա Շեկոյան
Օդն անսեր դողդողաց քո ուրվաձայն շնչից,
Ու կանգ առավ օրը սրտիս վերջին զարկից:
Ծմրած, ծմրած հանգավ հողը մայթերին թաց,
Խուլ մռլտաց քամին աշնան հոգեվարքի...
Տեսիլվեցին նորից, ու աչքերով դեռ բաց`
Ես զգացի, տեսա հևքը անդրաշխարհի,
Եվ անհայտի կապույտ մշուշներում զնգաց
Ոսկեվորիկ զանգը անէ քո տաճարի:
Ու վառվեցին հեռվում բյուր բուրվառ ու կերոն,
Լուսաթևիկ իջան տանիքների վրա,
Հոգեձայնիկ հնչեց հսկա մի երգեհոն,
Մի հարազատ շշուկ քնքուշ շրշաց` գնանք …
Մի լավ աղջիկ, որ նման էր թիթեռի,
Ծաղիկ փնտրեց, փնտրե~ց, փնտրե~ց ու մեռավ:
Ցավի նախշ կար նրա նրբին թևերին,
Թևիկն այրեց, սրտիկն այրեց ու մեռավ:
Նա չէր ծնվել ...Օ~դ էր, ծու~խ էր երևի,
Չլսեցին, չփնտրեցին, չտեսան:
Մի լավ աղջիկ, որ նման էր թիթեռի,
Սրտիկն այրեց, թևիկն այրեց ու ... մեռավ:
Գրե՞լ, թե՞ հրաժարվել գրելուց. սա՛ չէ խնդիրը
Արարատ Գյուլբանգյան - Կա կարծիք, թե մշակույթը, արվեստը, մասնավորապես գրականությունը, սոցիալապես ապահով հասարակությանն են անհրաժեշտ: Այսինքն՝ երբ մարդ լուծել է օրվա հացի խնդիրը, նյութապես ապահով է, կարիք է զգում նաեւ հոգեւոր արժեքների, ինչպես, օրինակ, անտիկ հասարակության մեջ էր:
Մեր մոտակա անցյալի մասին եթե խոսենք, պիտի հիշենք խորհրդային ժամանակները. հասարակության մեջ նյութական խնդիրն այս կամ այն չափով լուծված էր, տպագրվում էին գրքեր՝ շատ մեծ տպաքանակներով: Հիմա մեր՝ հայաստանյան հասարակությունը պատրաստ չէ այդպիսի մեծ տպաքանակով գրքեր տպագրելու, գնելու: Այսպես ասած՝ նյութական խնդիրներ ունեցող հասարակություն է: Պե՞տք է այսպիսի հասարակությանը գրականություն:
Խորեն Գասպարյան - Ընդհանրապես հասարակությանը, մարդուն ե՛ւ արվեստ է պետք, ե՛ւ գրականություն: Հին Հունաստանում կամ Հռոմում, եւ այսօր էլ բնականաբար, արվեստով, գրականությամբ զբաղվում էին եւ զբաղվում են նրանք, ովքեր ունեին եւ ունեն դրա հնարավորությունը:
Հայաստանի նման հասարակության մեջ արվեստն ու գրականությունը, գիտությունը նաեւ, շատ դժվարությամբ կարող են զարգանալ եւ տալ բարձր արժեքներ հենց ա՛յն պատճառով, որ այս երկիրն ի վիճակի չէ, աշխարհի մեծագույն, քաղաքակիրթ, նորմալ երկրների հետ համեմատած, ինքն իր գոյությունը պահպանել: Իսկ եթե ի վիճակի չէ, ուրեմն մենք հայտնվում ենք պլեբեյների կարգավիճակում: Մեր հասարակության մեջ այդպիսիները շատ են (սա վիրավորական իմաստով չեմ ասում). դա աշխատավոր խավն է, որ մեծ մասամբ չունի աշխատանք, դա նրանք են (մտավորականներն օրինակ), ովքեր հանգամանքների բերումով կորցրել են իրենց աշխատանքը: Իսկ այն մարդիկ, ովքեր արտագաղթում են քաղաքակիրթ երկրներ (երջանիկ չնչին բացառությունները հանած), համալրում են այդ երկրների պլեբեյների (թող որ կենսամակարդակով շատ ավելի բարձր, բայց ո՛չ հոգեւոր արժեք ստեղծող) շարքերը: Ինչ վերաբերում է հայաստանյան «բարձր» դասին՝ հարուստների խավին, ցավոք սրտի, մեր իրականությունն այնպես է ձեւախեղված, որ, կոպիտ ասած, փող ունեցողները մտածում են (չնչին բացառություններ գուցե լինեն) միայն իրենց փողն ավելացնելու, ոչ թե գիտություն, արվեստ ու գրականություն ստեղծելու մասին:
Արարատ Գյուլբանգյան - Այդ դեպքում այս հասարակության մեջ ի՞նչ պիտի անի գրողը, ո՞րն է նրա դերը: Գրողը պետք է գրի՞, թե՞ պետք է հրաժարվի գրելուց: Մտածե՞լ ես արդյոք այս մասին: Կա՞ գրելու անհրաժեշտություն: Գրականությունն ի՞նչ դեր ունի մեր հասարակության համար՝ այս պարագայում:
Խորեն Գասպարյան - Չասենք, թե որեւէ մեկը պարտավոր է այս կամ այն բանն անել: Նախ՝ մարդն ազատ է, եւ ինքն է որոշում իր դերն էլ, իր խնդիրն էլ: Ինքն է ու իր խղճմտանքը, իր բարոյական ընտրությունն է կատարելու: Եթե կա գրող, եթե նա կարող է լուծել իր օրվա հացի խնդիրը, բնականաբար, չի կարող նաեւ չգրել: Կոպիտ ասած՝  ինչպես թմրամոլը չի կարող ապրել առանց թմրադեղի, գրողն էլ չի կարող ապրել առանց գրականության: Իհարկե, գրականությունն արծարծում է այլեւայլ հարցեր՝ գեղագիտական, բարոյական, հասարակական-քաղաքական, անձնական ու հոգեբանական… Բայց եթե հասարակությունն այսօր պատրաստ չէ այդ գրականությունն ընդունելու, ապա երկնքից էլ եթե հրեշտակ իջնի ու մարգարեական խոսքեր ասի, հասարակությունը չի ընդունի այդ խոսքերը:
Արարատ Գյուլբանգյան - Հասարակությունը շուկայական օրենքներով է շարժվում: Եթե կա ապրանքի սպառում, ուրեմն կա պահանջարկ, եւ այդ ապրանքի հետագա արտադրություն կլինի: Իսկ եթե ապրանքը չի սպառվում, ապա պահանջարկը չկա, եւ արտադրությունն էլ վաղ թե ուշ կդադարի: Գրողի արտադրանքը գիրքն է: Ի՞նչ նպատակ ունի գրքի արտադրությունն այս հասարակության մեջ: Եվ անհրաժե՞շտ է այստեղ ներկայանալ որպես գրող կամ ընդհանրապես մշակութային արժեք ստեղծող:
Խորեն Գասպարյան - Անհրաժեշտ լինի թե չլինի՝ գրողը չի կարող չներկայանալ որպես գրող: Կարող է սովից մեռնել, կարող է որպես տեսակ վերանալ: Բայց Աստծո կողմից դա՛ է տրված նրան: Երեւի թե լայն զանգվածներին նա (կամ նրա ստեղծածը) պետք չէ: Բայց սա չի նշանակում, թե չի ստեղծագործելու: Եթե, իհարկե, նրա ուղեղը չի  սմքել-սպառվել: Իր մտքում գոնե կստեղծագործի:
Արարատ Գյուլբանգյան - Ասացիր՝ իր մտքում գոնե կստեղծագործի գրողը… Վերջերս մեծ հետաքրքրություն առաջացրեց իսպանացի գրող Վիլա-Մատասի «Բարթլբի եւ ընկերություն» գիրքը: Նա խոսում է այնպիսի գրողների մասին, ովքեր գերադասել են չգրել: Հիմա հայ գրողի դիրքորոշումն ինչպիսի՞ն է լինելու այսօրվա պայմաններում: Գերադասելու է չգրե՞լ:
Խորեն Գասպարյան - «Բարթլբի եւ ընկերություն» վեպը իսպանացի գրող Էնրիկե Վիլա-Մատասը գրել է՝ նկատի ունենալով ամերիկացի դասական, ռոմանտիզմի ներկայացուցիչ Հերման Մելվիլի «Բարթլբի գրագիրը» վիպակի հերոսին, ով որեւէ խնդրանքի կամ հրամանի պատասխանում էր՝ «Գերադասում եմ չանել»: Ի վերջո, նա գերադասեց չապրել: Այդ էսսեանման վեպում Վիլա-Մատասը ներկայացնում է այս կամ այն պատճառով գրելուց հրաժարված տարբեր գրողների, ովքեր գնացել են այդ  հրաժարիմքին տարբեր պատճառներով: Հայաստանում շատերը գրելը թողնում են (կամ կթողնեն), որովհետեւ տեսնում են, որ իրենց գրածը հանրության համար՝ եղած թե չեղած…
Արարատ Գյուլբանգյան - Հայ գրականության մեջ եւս կան բարթլբիներ, ովքեր հրաժարվել են գրելուց: Ես կարծում եմ՝ այդպիսին էր Խաչատուր Աբովյանը, այդպիսին էր Մուրացանը, այդպիսիք էին Չարենցն ու Բակունցը, որ զոհ դարձան… Վանաձորյան մեր գրչեղբայրներին հիշենք. Նորիկ Սաֆարյանը դադարեց ոչ միայն գրել, այլեւ խոսել եւ լռության մեջ հոգին ավանդեց, ողբերգորեն ընդհատվեց Սամվել Զուլոյանի կյանքը… Այս միտումն ինչի՞ կարող է հանգեցնել: Ո՞ւմ մեղադրենք:
Արարատ Գյուլբանգյան - Այո, որոշակիորեն բարթլբիներ են թե՛ Աբովյանը, ում անհետացման պատճառը դեռ չգիտենք, թե՛ Չարենցն ու Բակունցը, որ ոչնչացվեցին ֆիզիկապես, բայց թերեւս հոգեպես արդեն նրանց դատապարտել էին բարթլբի լինելու, թե՛ Մուրացանը, թե՛ Եղիա Տեմիրճիպաշյանը, որ ինքնասպան եղավ, թե՛ վանաձորցիներ Նորիկ Սաֆարյանն ու Սամվել Զուլոյանը… Վաղն էլ՝ միգուցե ես, դու, մյուսը: Մենք, որ ԽՍՀՄ-ի օրոք գաղափարի զոհ էինք, հիմա` բարքերի. վերջին հաշվով, դա միեւնույն բանն է:  Պատճառը սոցիալական է, քաղաքական կամ հոգեբանական:
Եթե ասում եմ՝ մեր հանրությունը ցածր մակարդակի վրա է, ես չեմ պնդում, թե մեղավոր է պլեբեյը:  Համապատասխան պայմանների դեպքում հնարավոր է, որ նա ավելի բարձր հոգեւոր աստիճանի հասներ եւ գերազանցեր այսօրվա ունեւոր՝ սնանկ հոգիներին իր մակարդակով: Յուրաքանչյուրս մեղքի մեր բաժինն ունենք իհարկե: Սակայն մեղավորը, իմ կարծիքով, նրանք են, ովքեր խոսում են հոգեւոր արժեքներից, բայց մտավոր պլեբեյներ են:
Արարատ Գյուլբանգյան - Դու մի հոդվածում կարծիք էիր հայտնել, թե հնարավոր չէ լինել հայ մեծ բանաստեղծ…
Խորեն Գասպարյան - Ես հռետորական հարց էի տվել՝ հնարավո՞ր է լինել հայ մեծ բանաստեղծ: Ուզում եմ ասել՝ մեծ հայ բանաստեղծ Հայաստանում, հայերիս համար, իհարկե, հնարավոր է լինել: Բայց աշխարհում, աշխարհի համար հնարավոր չէ լինել հայ մեծ բանաստեղծ, որովհետեւ Հայաստանն աշխարհի համար գործոն չէ (չի էլ եղել), լավագույն դեպքում՝ գործիք է աշխարհի հզորների ձեռքին: Իսկ աշխարհի հզորներն այն ազգերն ու պետություններն են, որոնք կարողանում են իրենց արժեքները, մշակույթը պարտադրել ուրիշներին:
Չասենք Նարեկացի, Թումանյան, Իսահակյան, Չարենց… հասկացա՛նք: Բայց ո՞վ է աշխարհում նրանց ճանաչում: Ես չեմ նսեմացնում նրանց մեծությունը, բայց շատ քչերն աշխարհում գիտեն նրանց: Այսօր մենք՝ հայերս ենք հեռացել այդ բարձր արժեքներից (պատճառների մասին արդեն խոսեցինք), աշխարհի՞ց ինչ ենք ակնկալում:
Արարատ Գյուլբանգյան - Ի դեպ, թարգմանության մասին: Դու թարգմանիչ ես: Ի՞նչ կասես հայ թարգմանչության մասին: Մենք կարողանո՞ւմ ենք դրսի գրականությունը պատշաճ կերպով ներկայացնել հայ ընթերցողին:
Խորեն Գասպարյան - Ասեմ, որ Հայաստանում շատ լավ թարգմանիչներ եղել են եւ կան, իրենց գործը կատարում են պատվով, բարձրորակ թարգմանություններ են ներկայացնում հայ ընթերցողին: Անուններ կարելի է թվարկել, բայց ավելի լավ է չթվարկեմ: Այլ բան է, որ նրանք շատ ավելին կլինեին եւ անհամեմատ ավելի շատ գործեր կթարգմանեին, եթե չլինեին արդեն նշված պատճառները: Ինչ վերաբերում է ինձ՝ ես հնարավորությունների առումով շարքային պլեբեյի կարգավիճակում եմ պարզապես:
Արարատ Գյուլբանգյան - Իսկ ինչպե՞ս ես տեսնում ապագան՝ հոգեւոր արժեքների վերազարթոնքի, վերականգնման առումով:
Խորեն Գասպարյան - Մշուշոտ: Ավելի տխուր բառ չեմ ուզում գործածել: Ըստ իս՝ հոգեւոր արժեքները կվերականգնվեն այն ժամանակ, երբ կվերականգնվեն մարդկային արժեքները: Ապամարդկայնացումը շարունակվում է: Եվ եթե աշխարհի հզոր երկրներն արդեն տեսնում են դրա վտանգն ու հակադրվելու միջոցներ են ձեռնարկում, մենք, ցավոք, գլխապտույտ արագությամբ գլորվում ենք դեպի ապամարդկայնացում:
Գրող Արարատ Գյուլբանգյանի եւ գրող-թարգմանիչ Խորեն Գասպարյանի զրույցը
Սկզբնաղբյուրը` հրապարակ.am