«ՀԱՅԱՐՏ» ԳՐԱԿԱՆ ՑԱՆՑ / Անեթ / Բոլորը
Ես գնացի քեզ վերստին
Գայթակղելու ճանապարհով,
Քեզ վերստին թուլացնելու
Ու տիրելու ճանապարհով.
Եվ անցյալից պատառիկներ
Հայտնվեցին մեր ձեռքերում,
Մի մեղմ քամի, ամառ, աստղեր
Ու քաղաքի ճրագները ազդարարող…
Ես գնացի քեզ վերստին
Գայթակղելու ճանապարհով.
Եվ դրվագը, որում եղանք
Մենք ապրում ենք
Արդեն քանի հարյուր տարի,
Բայց այս անգամ դերափոխված…
Ես պարզապես առաջներում
Շատ խակ էի ,
Իսկ դու կրքոտ ու լի կյանքով,
Եվ համտեսած բարիքները ժամանակի…
Իսկ այս անգամ ես եմ հասուն,
Տարիները շատ են փոխել
Հայացքներիս դիմագիծը`
Դարձընելով գծերն ուղիղ
Կորագծեր ու զիգզագներ…
Ես գնացի քեզ վերստին
Գայթակղելու ճանապարհով.
Ես բաց էի,
Իմ մեջ ապրող ամեն բջիջ
Շնչավոր էր ու կենդանի`
Փառավորված պարարտ հողում.
Աչքերը իմ երևի թե վառվում էին,
Լուսարձակում, աղաղակում,
Որ այս անգամ… ԿԱՐԵԼԻ’ Է…
Դու պինդ եղար,
Դու մնացիր անդավաճան,
Ցոփ ու շվայտ քո անցյալից չկար ոչինչ.
Դու դարձել էիր մի այր ազնիվ,
Ու մի անմեղ արարածի հայր հոգատար,
Հավատացյալ հայ քրիստոնյա,
Ես թերևս հեթանոս եմ…
Թե կուզեք` ինձ էլ գամեք աթոռին անհավատների,
Միևնույնն է, ես էլ չեմ հավատում,
Ո’չ ժպիտներին արեգակնաբույր,
Ո’չ կարոտներին թթվածնով լեցուն,
Ո’չ էլ գալիքին լուսավոր ու վառ…
Թե կուզեք` ինձ էլ գումարեք թվին զազրախոսների,
Մեր առանց այն էլ հուսազուրկ ներկան խորտակողների,
Խարխափողների, կարկամողների,
Ես չեմ վշտանա,
Դեռ ինքս ինձ հետ հաշտ էլ կլինեմ…
Գույներից սակայն պաշտում եմ միայն
Գույնը լուսեղեն, գույնը լուսածին,
Որի մեջ, անշուշտ, դեռ պահպանվում են
Հույսի նշույլներ,
Ջրի կաթիլներ:
Եվ հավատում եմ ես առասպելին կենդանի ջրի,
Որ և’ լսում է, և’ տալիս լուծում,
Որ և’ լացում է, և’ լացդ լսում,
Որ ունի անվերջ մի հիշողություն,
Որտեղ կարող ես ինքդ քեզ գտնել
Փոքր, միջին ու մեծ հասակում,
Որտեղ կարող ես երազդ թողնել
Եվ այն հանդիպել տարիներ հետո,
Որից կարող ես անվերջ զովանալ,
Տտիպը վաղվա մի քիչ մոռանալ,
Եվ հանձնել նրան մութն ու խավարը
Եվ նրանից նոր հավատներ ստանալ`
Նորածին օրվա լուսածին լույսին գեթ հավատալու…
Ջրին կենսատու ես հավատում եմ,
Սակայն կուզեի մի քիչ հավատալ
Նաև գալիքին,
Կյանքի բարիքին
Եվ խաղալիքիին թլվատ մանուկի.
Ախ հավատալուն ես հավատում եմ,
Սակայն հավատալ չեմ կարողանում:
Նորից փորձում եմ եզրերը գտնել
Այն ճշմարիտի ու բարության մեջ,
Որ զոհ է դարձել
Այժմեական տարուբերումին…
Հին ընկերներիս թաղեցի մեկ-մեկ,
Ոմանց նույն փոսում, ոմանց` առանձին,
Ոմանց` արցունքով, ոմանց` լուռումունջ,
Իսկ որոշներին` նույնիսկ անթաքույց անտարբերությամբ…
Բացօթյա մետրոն տանում է մի վայր,
Որտեղի օդը լի է բուրմունքով
Գաջի, մազութի ու շոկոլադի.
Բաղձալի կոկտեյլ…
Իմ բանուկ ճամփան
Աամեն առավոտ բացում է իմ դեմ
Գործարանային մի բնապատկեր,
Ու ամեն անգամ ես չեմ զլանում
Այդ գորշության մեջ մի գույն զետեղել`
Հուսառատ մի գույն,
Լուսաշող պատկեր…
Ճամփիս կա մի շուն`
Մի անտեր, անտուն, անականջ հսկա,
Պարապ ժամանակ, երբ չի ալարում
Հաչում է վրաս…
Այ խեղճ արարած, եթե չալարեմ`
Գուցե և մի օր
Ես հաչեմ վրադ…
Ցավում եմ միայն,
Որ զգացումի մեջ,
Զգացումի տեղակ կիրք է մնացել`
Տաք ու վարարուն,
Կրճատ ու պատեհ,
Որ կարոտի մեջ,
Կարոտի խորքում երգ է մնացել,
Հոգևոր մի երգ,
Որ անավարտ է,
Որ հավատի մեջ
Սերտած աղոթք է`
Որ բառը հույս է,
Որ վաղը լույս է,
Որ մայրամուտը ախտակորույս է…