ԵՐԵԿՈ

ԵՐԵԿՈ

Իրիկնամութը մեղմ իջավ երկրին,
Կարծես վարագույր` երկնքից ծորաց,
Ու ծոպազարդեց իր այս գոյությամբ,
Նա ծնրադրումը երկնքի առաջ: » Կարդալ ամբողջությամբ

Կինս

Վազգեն Շուշանեան «Բանաստեղծն ու կինը»


Դուրսը արեւ կայ ու աշնան առաւօտը այնքան գաղջ է, որ պատրանքը կու տայ Ապրիլի երեկոյան մը: Պզտիկ պարտեզ մը ունինք տանը ետեւը, բայց ծառերը մերկ են ու ածուները առանց ծաղկի: Հազիւ շաբաթ մըն է, որ փոխադրուած ենք հոս: Մեր տունն ու ընկերոջս բնակած ամառանոցը կը բացուին նո՛յն հողէ արահետին վրայ:


   Սեղանիս առջեւ կը կարդամ, մինչ Լիւսէթ սենեակը կը կարգաւորէ: Լռութիւ » Կարդալ ամբողջությամբ

Քնքշանք

Բորիս Վիան - Քնքշանք Մի քիչ քնքշանքի համար
Կտայի գանձերն այն բազում
Որ շոյում է դևը չար
Իմ փողերի սնդուկում
Հավատում ես իմ սիրուն
Որ նավաստին ծովափին

Իր քսակն է դատարկում
Որ գանձերն իր նվիրի
Արքայադստերն այն սուտ
Քնքշանքի համար զուտ:


Մի քիչ քնքշանքի համար 
Ես կթողնեի արբեցում
Կփոխեի դեմք ու կերպար
Ես կփոխեի իմ լեզուն
Հավատում ես իմ սիրուն
Որ երգերի բարձունքում
Շատ կայսրեր ու երգիչներ
Հաճախ » Կարդալ ամբողջությամբ

Որքան հզոր են արձագանքները կուտակված կրքի

Դավիթ Մելիք - Որքան հզոր են արձագանքները կուտակված կրքի Որքան հզոր են
արձագանքները կուտակված կրքի
այս բավիղի մեջ,
ու կորչում են զուր կարոտները մեր.
սերը մեզ երես չտվեց երբեք:

Եվ սրբապատկեր դարձած նկարը
բարցի տակ պահած`
մենք շնանում ենք շնագայլի հետ
ու լուռ մտածում.
-Կամրջի տակով տեսնես հոսու՞մ են
դեռ սերերը մեր... » Կարդալ ամբողջությամբ

ՁՄՌԱՆ ՑՈՒՐՏ ԳԻՇԵՐ

ՁՄՌԱՆ ՑՈՒՐՏ ԳԻՇԵՐ - Միսաք Մեծարենց Համբույրիդ, գիշե՜ր, պատուհանս է բաց,
թո՜ղ որ լիառատ ծծեմ` հեշտագին
կաթը մեղմահոս լույսիդ տարփանքին
ու զով շաղերուդ կախարդանքը թաց... » Կարդալ ամբողջությամբ

ԲԱՅՑ... ԳԵՐԻ՞, ԱՐԴՅՈՔ

۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞
❀*•.¸¸.•*✿*•.¸¸.•*❀     ❀*•.¸¸.•*✿*•.¸¸.•*❀


Սիրտս գերին է ողջամտության,
Որը մերթ նվազ, մերթ ողոքական,
Իր կանոններն է անվերջ թելադրում,
Ու իր արածից հոգնած նվաղում:

Հոգիս գերին է հուսահատության,
Նրբանույշ ձայնով, բայց անվերջ նվվան,
Անդարձությունն է ցավոտ հիշեցնում...
Ու չարությունից անուժ տապալվում:

» Կարդալ ամբողջությամբ

ԿԱԹԻԼՆԵՐԻ ԼՌՈւԹՅՈւՆԸ

۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞
❀*•.¸¸.•*✿*•.¸¸.•*❀     ❀*•.¸¸.•*✿*•.¸¸.•*❀
Երկու կաթիլ մարմարաթույր տխուր իջան դեմքով ի վար:
Երկու կաթիլ, կարոտով տաք իջնում են լուռ, նվաղ, շիվար:
Կաթիլների մեջ կարոտի,  մեծ սիրո ցավը խորանում ,
Վերածվում են արտասուքի համր հոսքի   ու  ...
...թուլանում:

Կաթիլները, լցված հույզով, փայլատում են ու ցած իջնում,
Պատմելով մե

» Կարդալ ամբողջությամբ

ՄՈԼՈՐՎԱԾ ՍԵՐ

۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞
❀*•.¸¸.•*✿*•.¸¸.•*❀     ❀*•.¸¸.•*✿*•.¸¸.•*❀


Սերս ուշացած առավոտյան աստղիկ`
Մոլորվել է գիշերվա ու լուսաբացի միջև:
Սերս նորածին նուրբ վաղորդյան շաղիկ`
Լուռ դողում է տերևի և ծառի շյուղի միջև:

Սերս մի նորածիլ, նորաբորբոք սածիլ` » Կարդալ ամբողջությամբ

ԱԽ,ՈւՇԱՑԵԼ ԵՄ...

۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞
❀*•.¸¸.•*✿*•.¸¸.•*❀     ❀*•.¸¸.•*✿*•.¸¸.•*❀


Հեզիկ մանկության հիշողություններ,
Օրեր... գնացել, ետ չեն դառնալու,
Անվերջ բորբոքվող հոգու ծլկթոցներ...
Ես ուշացել եմ...

Անեզերք ցավի անդուլ հարվածը
Ժամանակի հետ դաշինք է կնքել, » Կարդալ ամբողջությամբ

ՂՊՏԻԱԿԱՆ ԳԻՇԵՐ

Արևելյան
ցոփ ռիթմերով լեցուն
օրվա սկավառակն,
ահա,
սկսեց անվերջ կտկտալ.
Սուդանից եկած
դերվիշներն իրենց
նախիսլամական ուղտերի
վերջին քարավաններով
արևն են տանում…կառափնատեղի…

Ու գիտակցելով բախտը վերջինիս`
փորձում եմ ժողվել մտքերս շվար,
թե ինչպե՞ս պիտի թաքցնեմ
քայլերն իմ քրիստոնյա,
մինչև կհասնեմ
մուսուլմանական սիրտն այս քաղաքի…

…Թե ինչպե՞ս պիտի թաքցնեմ
ստվերն իմ քրիստոնյա`
մուսու » Կարդալ ամբողջությամբ