ՎՐԻՊԱԿՆԵՐ - գրչախաղ

Այդ օրն էլ, աշխարհն էլ նոր-նոր էին արարվել… Այս ու այնտեղ քայլել էին սովորում դինոզավրեր, մամոնտներ, թրաժանիք վագրեր:
Ձկները լող տալ, թռչուններն էլ` թռնել էին սովորում: Ծառաշատ մի վայրում գնում-գալիս, ցատկոտում, կոկորդային ձայներ էին հանում ինչ որ երկոտանիներ:
Մարդիկ էին…
Բոլորի աչքերում անմեղություն կար ամբարած… Դեռ ոչ մի արարած ուրիշի կյանքի հաշվին չէր լցրել ի » Կարդալ ամբողջությամբ

ՍԿԶԲՈւ՞ՆՔԸ , ԹԵ` ԿՅԱՆՔԸ


Այրվել բոցի մեջ, պեծին տալ օդու՞մ,
Թե դեմք ու թիկունք, ասբեստի նման,
Պաղ ու անտարբեր բազմել օթյակում:
Լինել բոցերու՞մ, թե` ասբեստ մնալ…
Սկզբու՞նքն է թանկը, թե կյանքը միակ,
Ա´յս է խնդիրը…
Մեկը հերոսինն է, մյուսն` ապրողներինս:
» Կարդալ ամբողջությամբ

ԻՄ ՔՈՒՅՐ՝ԱՆՆԱՅԻՆ

Ծերանում ենք մենք,ծերանում է աշխարհը,
Սակայն,սիրելիս դու չես ծերացել:
Փոխվել են նույնիսկ մեր նկարները,
Սակայն դու նույնն ես,դու դեռ չես փոխվել:

Հավատացնում ու հավատում ես դու,
Դու,որ փառահեղ երազն ես վսեմ,
Քեզնով կկորչեն,բայց քեզ չեն կորցնի
Եթե երազում անգամ դա փորձեն:

Դու անուրջների կամարն ես կապում
Դու,որ օգնում ես՝երբեք չես հո » Կարդալ ամբողջությամբ

ԳԱՐՆԱՆԱՅԻՆ

Հռնդյունո՜վ...Աստիճանաբա՜ր,
Գիշերս, իջած աշխարհի վրա,
Լցվեց ճայթյունով...
Հողի հևոցքը,
Անթիվ ծիլերի ուժգին հրոցից,
Խուժեց սենյակս:
Սիրտս ձայնակցեց ու իր զարկերը
Հավասար արեց բեռն ուսից հրող,
Փոքրիկ, սրածայր ծլի զարկերին...
Բողբոջը հղի,
Երկնելու ճիչն էլ` սրված դնչիկին,
Իմ լուսամուտի չոր ներկը քերող
Տկլոր ճյուղերի չանգռոցն ահավ » Կարդալ ամբողջությամբ

ԵՍ ԱՐՄԱՏ, ԴՈւ ՏԵՐԵՎ

Ես արմատ, դու տերև, ասել է` մի ծառ:
Արմատից տերև տաս-տասնհինգ քայլ,
Մեկ է, մի ծառ է…
Ես քար, դու աստղ, ասել է` տիեզերք:
Քարից մինչ աստղ տաս-տասնհինգ դար,
Բայց մեկ հատ տիեզերք…
» Կարդալ ամբողջությամբ

Զ Տ Ու Մ

Աստված դրել` մեծ անցքերով մաղով մաղում,
Մաղի մաշված, բացված անցքն էլ չի նորոգում:
Ցավից կքված, փառքից փքված, կուշտ ու սոված,
Ահել-ջահել, բախտ ու անբախտ վեր-վեր նետում,
Թափահարում, դափին խփում` ծափ է տալիս…
Երկրագունդն էլ`- դափ երիզված, բանտ մի կլոր,
Մաղ է դարձել Նրա ձեռքին մեծ անցքերով…
Ա ՜խ, գեթ մի մարդ մնար մաղին գերդաստանով:
» Կարդալ ամբողջությամբ

Երջանկություն

Դեռևս քեզ այն ժամանակ,
Երբ կոչեցին երջանկություն՝
Զգեստտ սև էր,փեշտ՝ երկար,
Պատկերտ՝ կեղծ ու աննկուն:

Կոպտությունով անգութացած,
Կրակի մեջ մոխիր դարձած
Թուղթը,որի վրա դրված
Կնիքն էր տե՛ս քո անունը,
Այժմ քեզ պես սև զգեստ հագած՝
Պատռված է,փոշիացած:

Եվ տես այսօր երջանիկներից
Երջանիկն եմ ես...

Որ խավարը իմ հոգեկան
Խավարների երազից
Պոկեց տերև չորացած
Ու շաղ տվեց երեսիս:

Էլ չմնաց » Կարդալ ամբողջությամբ

ԴԻՐԻԺՈՐԸ

Մի աքաղաղ չաղացել`
Կատարը թագ էր կարծել…
Կչկչոցը բարձրացրել,
Թխսկան-ածան նեղացրել,
Սրանց գլխին կարևոր`
Իրեն դիրիժոր էր կարգել…
Խեղճ հավերին հալածում,
Ի´նքն էր նրանց թելադրում.
Ուտել, քնել, արթնանալ,
Եվ` իրենով հիանալ…
…Տարին թռավ ու կրկին`
Եկավ բարի Նոր Տարին…
Հո` չէի՞ն մորթի ածանին.
Աքաղաղի´ն ընտրեցին…
Տկլոր կաթսա մտցրին,
Թագն առանձին եփեցին,
Սակայն պատիվ արեցին.
Հենց ճոխ սեղան » Կարդալ ամբողջությամբ

Իմ առջև դու էիր


Խոր լռություն էր, որն ընդհատվեց դրսից եկող մի մեղեդիով:
Իմ առջև դու էիր, երկնագույն խալաթով, բազկաթոռի մեջ, ուսերդ գրկած... Ես ու դու, չորս պատերի մեջ:
Կիսախուփ աչքերդ ինձ էիր ուղղել: Հայացքդ ճեղքում էր ինձ, միտքդ ճախրում էր հեռվում:
Ծխում ու հետևում էի քեզ: Մեղեդին կլանել էր քեզ:
Քիչ անց նորից լռություն տիրեց, մե՜րկ լռություն...
Ընդառաջ քայլեցինք: Դու դեռ չէիր թողել ուսերդ...
Սենյակի կեն » Կարդալ ամբողջությամբ

Կ Ո Մ Ա

…Վիրահատարան և ուսյալ բժիշկ…
Նշտարը ձեռքին, լու՜րջ, գիտակ հերձող,
Չափազանց ուշիմ ու ոսկեձեռիկ…

…Եվ ուղեղիկս լայնակի կտրող,
Ու սրվակներում դարս-դարս հավաքող,
Այս ակնոցակիր, ուշիմ գիտակի
Աղոտ հայացքում`
Իսկի աչքեիր բիբն էլ չի շարժվում,
Երբ իր նշտարով, որտեղից-որտեղ,
Կոշտի է դիպչում…
Ու մազանոթներիս խցանի պատճառ
Մի փոշեհատիկ,
Խորդ ու բորդերի անկանոն ձևով`,
Մանրադիտակի թիրախ է դառնում » Կարդալ ամբողջությամբ