Դոգան Ակհանլի
Ստամբուլում ձերբակալվել է 2001 թվականին գերմանական քաղաքացիություն ստացած թուրք գրող Դոգան Ակհանլին: Դեռ 1989 թ. նրա հանդեպ քրեական գործ էր հարուցվել գողության մեղադրանքով, սակայն շատերը կարծում են, որ Ակհանլիի այս ձերբակալությունը կապված է հայկական հարցի վերաբերյալ նրա դիրքորոշման հետ:


Գրողը 20 տարվա ընդմիջումից հետո առաջին անգամ էր հայրենիք վերադառնում` իր հիվանդ հորը տեսակցելու նպատակով, սակայն վերադարձից անմիջապես ձերբակալեցին նրան: Գերմանացի գրող Գյունտեր Վալրաֆը վստահ է, որ թուրքական իշխանությունների գործողությունները Ակհանլիի հանդեպ կապված են 1915 թվականին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած հայերի ցեղասպանության վերաբերյալ վերջինիս դիրքոշման հետ:

1980 թ. Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղափոխության առաջին տարիներին Ակհանլին քաղբանտարկյալ է եղել: Իսկ 1989թ , ինչպես արդեն նշվեց, մեղադրվել է գուղություն կատարելու մեջ:

Ակհանլիի փաստաբան Հեյդար Էրոլը դատախազության գործողությունները տարօրինակ է համարում, քանի որ այդ գործով բոլոր կասկածյալները արդարացվել են դեռևս 1990-ական վականներին, իսկ մեղադրանքը հիմնված է մի վկայի ցուցմունքների վրա, որոնք կորզվել են ճնշման տակ:

Ակհանլիի փաստաբանը վստահ է, որ նրա ձերբակալության համար ոչ մի իրավական հիմք չկա: Նա կոչ է արել Գերմանական իշխանություններին օգնել իրենց քաղաքացուն:

Գերմանական DPA գործակալությանը տված հարցազրույցում Գյունտեր Վալրավը հայտարարել է, որ Ակհանլինարդեն երկար ժամանակ է բարձրացնում է հայոց ցեղասպանության հարցը: Իսկ Det Tagesspiegel պարբերականը նշում է, որ Դոգան Ակհանլին հանդես էր գալիս նաև լրագրող Հրանտ Դինքի սպանության գործով օբեկտիվ հետաքննության կոչերով:


Ավելի վաղ Դոգան Ակհանլին արցախյան "Դեմո" պարբերականին տված հարցազրույցում հայտարարել էր, որ ղարաբաղյան կոնֆլիկտը կարող է լուծվել բացառապես ազգերի ինքնորոշման իրավունքի հիման վրա:

- Ես ոչ մի տարօրինակ և անընդունելի բան չեմ տեսնում նրանում, որ մարդիկ, ովքեր երկար տարիներ ապրել են "ինքնավար մարզի" ինչ-որ անհասկանալի կարգավիճակում, որոշել են ապրել ազատ և օրենքների համաձայն անկախացել են իրենց տարածքոում, - Ասել է Դոգան Ակհանլին:
- Ես կարծում եմ, որ Ղարաբաղը ոչ մի պատճառաբանությամբ չի կարող ուղակի կամ անուղակի ենթարկվել ադրբեջանին, ինին փորձում են տանել որոշ միջնորդներ: Բացառություն կարող է լինել միայն, եթե Ղարաբաղի բինկ ազգաբնակչությունն ինքն այդպիսի ցանկություն հայտնի: Սակայն բացառում է, որ ազատությունը ապրած ազգը կամավոր վերադառնա ստրկության ճանկը,- հավելել է նա:

Թուրք գրողը նշել է, որ Թուրքիան և Ադրբեջանը շատ բաներ պետք է անեն, որ արժանանան հայ ազգի վստահությանը: Դոգան Ակհանլին ղարաբաղցիներին կոչ էր արել` անել ամեն ինչ, որ Լեռնային Ղարաբաղը չարժանանա Արևմտյան Հայաստանի ճակատագրին: