երեխաներ` ճախրող օդում...

երեխաներ` ճախրող օդում
բատուտի օգնությամբ

իսպանական դասական երաժշտություն`
օրաթերթի պես կոշիկները փողոցում մոռացած

նախորդ օր` առավոտի մեջ ծլարձակող

պատուհանից երևացող ծառ`
մերկ կնոջ հետ ոչ մի առնչություն չունեցող
և ավելի մերկ քան կինը…
գրեթե երևակայության մեջ
բատուտի օգնությամբ թռչող ծառ

ճյուղեր որ վախենում են արթնանալ
կիթառ որին հպվում ես նորածնի վախով
կիթառ որ արձագանքն է » Կարդալ ամբողջությամբ

ես վառեցի կարմիր լամպը քո գնալուց հետո...


ես վառեցի կարմիր լամպը քո գնալուց հետո
որովհետև պետք է վառեի
որովհետև ոչինչ չփոխվեց
միայն աթոռները մտքիս մեջ քայլեցին
հետո եկան այստեղ ու պառկեցին գետնին

փողոցը կծկվեց իմ մեջ
ես բացակայությանդ լուսամփոփը դաջեցի աչքերիս մեջ
ես բաց պատուհանները ներկեցի աչքերիդ գույնով
և սև ներքնազգեստով լռությունս արագ-արագ քայլեց
հեծանիվի ետևից

ցուրտ է
ու քառորդ դար հետո էլ իմ ձեռքերը չեն տաքան » Կարդալ ամբողջությամբ

Դու...

Դու արցունքն ես իմ,
Որ ամեն գիշեր դեմքս շոյելով`
ուղի է բացում,

Դու բարձունքն ես իմ,
Առանց քեզ չկա հոգու վեհացում... » Կարդալ ամբողջությամբ

Արձակ բանաստեղծություններ

* * *

Ես աղոթեցի, որ դու երբևէ չզգաս կարիքը Աստծո օրհնության, առանց աղոթքի´ այն քեզ շնորհվի: Ես արտասվեցի այն բոլոր-բոլոր մեղքերի համար, որ ապագայում քեզնից կծնվեն. ու արտասուքը ապագա մեղքի ինձ վրա վերցրի, որ չզգամ համը լացիդ դառնության: Ես համբուրեցի Պատկերը Աստծո` լացով թրջված, որ հետագայում ստիպված չլինես համբուրել... խա՜չը` շիրիմիս տնկված...
Ես ավարտեցի նամակս` ուղղված Քեզ ու Երկնքին:

» Կարդալ ամբողջությամբ

Բանաստեղծություններ

* * *

Որոշ ծաղիկներ աճում են միայն այն տեղերում, որտեղ քամիներն են փչում...
ԱՆԴՐԵ ՄՈՐՈՒԱ

Սիրո՞ւմ ես ինձ. չեմ հավատում.
Երբվանի՞ց է դեկտեմբերի՜ն վարդը ծաղկում,
Թե թույնն անգամ նեկտար դառնա,
Սերը քո մեջ չի արթնանա...

Չեմ հավատում, սին խոսքերը
Աղոթքի պես զուր ես կրկնում...
Չեմ հավատում... չէ՞, վարդերը
Դեկտեմբերին, ա՜խ, » Կարդալ ամբողջությամբ

Աղոթք

Աղոթք

ակվարիումային քաղաք
բացիր թևերդ
ինձ նման
և
ինչպես ֆիլմի դանդաղեցված կադր
դեմքիդ անփույթ կհալվի արցունքների պաննոն
բոբիկ ոտքերդ կիջեցնես ջրի մեջ
և Հիսուսը երկրորդ անգամ կքայլի ջրերի վրայով
և ցանցը
ցանցում ձկնորսների կհայտնվես դու
հեքիաթային երկար մազերով
առանց պոչի իսկական ջրահարս

ակվարիումային քաղաք
բացիր թևերդ
և ընդունիր քո գիրկը անառակ քո դստերը
շիկացած տանիքների լռո » Կարդալ ամբողջությամբ

ԿԱր-չկար

ԶՈՒԼՈ (Սամվել Զուլոյան) ԿԱր-չկար
Եղել է-չի եղել,
Ինչ չկա`չի եղել...
Անցյալը անդարձ է,
Կորածն էլ ետ չի գա,
Մոռացրու ինձ, գինի,
Ինչ եղել է-կամ կա... » Կարդալ ամբողջությամբ

Վաղը դու գուցե արդեն չես լինի...

ԶՈՒԼՈ (Սամվել Զուլոյան) Վաղը դու գուցե արդեն չես լինի,
Վաղը կլինես օտար ու հեռու:
Թող սա մեր վերջին գիշերը լինի,-
Վաղը ամեն բան այլ է լինելու:
Ամեն ինչ ճիշտ է, ազնիվ, անսխալ:
Ներեմ, բայց ինչու, ինձ ինչ ես արել,
Տես, ես վերստին կարող եմ ժպտալ... » Կարդալ ամբողջությամբ

ագռավներ...

ես մի օր կվազեմ գրադարանների աստիճաններն ի վար
կարևոր գործից ուշացողի նման
բազրիքներից կառչելով ու ընկնելով
գրքերի հոտից խեղդվելով
մի օր
աստիճաններով
կիջնեմ ու
կփորձեմ փրկվել չար վհուկ-գրականությունից
դռների մոտ ինձ կսպասեն ագռավները
ագռավները` սև, մեծ ճանկերով,
կտցահարելու պատրաստ սրված կտուցներով
ագռավները
որոնց երբեք չեն սիրում
բայց ես կասեմ`
ագռավներ, ուշադրություն
ես չեմ ատո » Կարդալ ամբողջությամբ

ԻՆՁ ՋՆՋԵԼ ԵՄ ԵՐԵԿՎԱՆԻՑ

ԶՈՒԼՈ (Սամվել Զուլոյան) ԻՆՁ ՋՆՋԵԼ ԵՄ ԵՐԵԿՎԱՆԻՑ,

ՈՒ ՁԵՐ ՄԻՋԻՆ ԱՐԴԵՆ ՉԿԱՄ,

ՕՐԱՊԱԿԱՍ ԷՆ ԽԵԼԱՌԻՑ

ԵԿԱ ՎԵՐՋԻՆ ԲԱՐԵՎՍ ՏԱՄ... » Կարդալ ամբողջությամբ