Վերջ

Իմ սիրելին աշխարհ կգա,

երբ ես վաղո՜ւց մեռած լինեմ…

Նա կվառվի լուսնե կնոջ

ազնվական կարոտներով… » Կարդալ ամբողջությամբ

Տաթևին

Երբ աշուն գա, քույրս` տխուր ու վեհ,
լուռ կնայի իր անժխոր այգուն,
ինչպես ամպածրար դեղին սրտի`
միալար անձրևի խշրտոցում... » Կարդալ ամբողջությամբ

Քառյակներ

***
Իզուր է այս սուտ, ինքնագոհ արքան
Կեղծ երդումներից հյուսել ցանց, ուռկան,
Երբ Աստծուն էլ չենք հավատում կարգին
Մենք՝ խաբվածներս բյուր, հազար անգամ:

***
Մի իմաստուն խոսք կար հնում.
Մահը կյանքին պարտք չի մնում,
Հենց ծնվում են մարդ, թե՝ գազան
Մահն է թառում նրանց բնում:

***
Աշխարհն այս այսպես է կերտված-
Մենք՝ մարդիկս Աստծով քերթված
Թողնում ենք մարդկության ճակտին
Մեկս՝ նախշ մի, » Կարդալ ամբողջությամբ

ՍԻՐՈ ԱՎԵՐԱԿ



ԿՅԱՆՔԻ ԳԵՏԸ
Սոնետ

Ես իջնում եմ սարից գետի հոսանքն ի վար՝
Ջրերն արծաթ են սուրբ, կոհակներվ, վարար:
Կաթիլներն են ցայտում՝ կարծես խաղ է մանկան,
Ջինջ են ջրերը՝ պա՜րզ, բայց և խենթ են այնքա՜ն:

Ակունքներից այն սուրբ, ջրվեժներով այն վեհ
Հոսում է գետն ուրախ՝ թողած կիրճեր ու վիհ, » Կարդալ ամբողջությամբ

ՀՈՒՅՍ ԻՄ

Ինչպես մի ծեր դերասան՝
Կապված իր դեր ու բեմին,
Բազմել ես, Հու'յս, անսասան
Տանս՝ օջախիս շեմին:

Ո'չ մտնում ես տունս շեն՝
Ինչպես թախիծ մի, կամ՝ վիշտ,
Ո'չ լքում ես, տնաշե'ն,
Էությունն իմ այս ընդմիշտ:

Նման այրվող այն մոմին՝
Խավարի մեջ մեղմ ու լուռ,
Հու'յս, քո լույսով անմարմին
Տունս դարձրու մատուռ:




» Կարդալ ամբողջությամբ

Բանաստեղծություն

Բանաստեղծություն ձնծաղիկի,
գարնան
և հորս մասին,
որ, դեռ ձնծաղիկը չծաղկած,
դեռ գարունը չեկած,
գիշերվա ժամին
ցրտահար մատներով
մոմ է վառում
իր կիսածածկ բանջարանոցի ամեն մի առվի եզրին, որ նորատունկ բույսը չմրսի հանկարծ… » Կարդալ ամբողջությամբ

ԻՄ ՄԵԾ ՀԱՅՐԵՆԻՔ



ԻՄ ՄԵԾ ՀԱՅՐԵՆԻՔ


Իմ փոքրիկ երկիր, իմ Մեծ Հայրենիք,
Դու հայի համար ավետյաց երկիր:
Բերդըդ պաշարված, երկինքդ երթիկ
Մեր հույսի, սիրո, սաղմոսված երգի:

Իմ փոքրիկ երկիր, իմ Մեծ Հայրենիք,
Դու բյուր տեգերով խոշտանգված երկիր,
Հազար սրբությամբ օժտված ու լիք,
Հազար ոսոխից թալանված երկիր:

Իմ փոքրիկ երկիր, իմ Մեծ Հայրենիք,
Տարագիրների հանգրվան երկի'ր,
Հզոր թևերդ տարածի » Կարդալ ամբողջությամբ

ՔԱՌՅԱԿՆԵՐ

***
Ինչպե՞ս հավատն այս դեռ թալկ
Մեր հոգում շատանա,
Երբ կա մեր մեջ մի հրեշտակ
Ու երկու սատանա:

***
Հայրենի երկիր,
Սարեր ու հերկեր,
Ա'խ, ինչքա՜ն ունեք
Չերգված երգեր:

***
Բացվել են դաշտում հազար կակաչներ,
Բայց մի կակաչի լավ եմ ճանաչել.
Երբ վշտի ցավից թափել եմ արցունք,
Այդ արցունքով է դաշտում կանաչել:
» Կարդալ ամբողջությամբ

Աշնանային

Մերկանում է ծառը` դանդա՜ղ, դշխոյաբար,
ու ամեն ընկնող տերևի հետ
աշունն իր մահն է լացում.
Կարճ մի պտույտ. վաղամեռ
մի փոքրիկ պար... » Կարդալ ամբողջությամբ

Գնամ տեսնեմ

Գնամ տեսնեմ, թե երկնքում

Դեռ բացվո՞ւմ են մանուշակներ.

Գնամ բերեմ ու քո մահճին

օծեմ բույրով... մանուշակներ... » Կարդալ ամբողջությամբ