Խոհ
Նորից քարի հետ է, կամ էլ՝ սառույցի:
Ես հանճարեղ եմ՝ միշտ ընտրելու նրան,
Ով ինձ կտանջի...
» Կարդալ ամբողջությամբ
Հրապարակող` արեւածագ, Բաժին` Հայարտի հեղինակներ, 799 օր առաջ
Երազ
Մի կղզու մեջ մենավոր,երազների բաց ծովի,
Ցերեկերում հրաշեկ,գիշերներում՝ վառ,անքուն,
Գալարվեի գրկիդ մեջ՝բոցում կրքի ու մեղքի:
Աստղաթափով համեմված մեր աղքատիկ սեղանին,
Երջանկության մանանան ավելանար,չհատներ,
Սոսկ քեզանով գինովցած՝խրախճանքի մի պահի,
Թևերիդ մեջ խելագար, իմ վերջին ժամը հասներ:
» Կարդալ ամբողջությամբ
Հրապարակող` արեւածագ, Բաժին` Հայարտի հեղինակներ, 810 օր առաջ
Մեղքի պատմություն
Նույնիսկ թանաքն եմ ափսոսում,
այս պատմությունը գրելու համար:
Գրածս ի՞նչ է՝մեղքի պատմություն՝
իմ նախամոր հետ ինչպես շնացա:
I
Տասնյոթամյա պատանի էի դեռ՝
մաքուր, անբասիր,
որը խորշում էր
հենց միայն այդ մեղք
բառը լսելուց,
որը խորշում էր
իրեն իսկ անձից,
երբ որ սեփական
կաշին փրկելու
բնազդից դրդված՝
սուտ խոսք էր ասում:
II
Դու հայտնվեցիր
ինձ՝ անմեղիս դեմ
իբրև քրմուհի,
մարգ » Կարդալ ամբողջությամբ
Հրապարակող` արեւածագ, Բաժին` Հայարտի հեղինակներ, 821 օր առաջ
Որբ լուսնի նման դեգերումների կելնեմ ես մի օր...
Հագուստ դարձնելով հնամենի ու լուսավառ սերս
Առ այս աշխարհի քաղցած շները,գողերը բոլոր՝
Թողած գորշ երկրին ամոթխածության ճերմակ շորերս:
Հենց ծնված օրից անվախճան սիրո,հավատի գերի,
Ուրախսիրտ կերթամ քաղցի մահահոտ օդը շնչելու.
Ես՝հանցապարտս ու մեղավորս արար աշխարհի,
Ու դատաստանից ապաշխարությունն ինձ չի փրկելու:
» Կարդալ ամբողջությամբ
Հրապարակող` արեւածագ, Բաժին` Հայարտի հեղինակներ, 822 օր առաջ
Ես` Դևս, Որ վարժեցրեցի օձին մեղքի արվեստում...
Դևս,
Որ վարժեցրեցի օձին մեղքի արվեստում,
Ամեն Աստծու օր Ադամ եմ լինում,
Եվ անգամ վարձու իմ խղճուկ բնում
դրախտ եմ գտնում.
Երջանիկ եմ ես:
-Ջանիկս,
Կարծեմ, ասացիր,որ քեզ
Եվա՞ են կոչում,
Կարկաչում է, տես,
ջազն իմ սենյակում
Տիգրիսի ու Եփրատի պես:
Դե, ի՞նչ կասես,
չե՞ս գա պարենք:
Ու մենք պարում » Կարդալ ամբողջությամբ
Հրապարակող` արեւածագ, Բաժին` Հայարտի հեղինակներ, 830 օր առաջ
ԱՊՈԿԱԼԻՊՍԻՍ
Էլի որերորդ անգամ կրկնվեց նույն պատմությունը:
Եթե կա իմաստ,
ինչու՞ է այդքան խորը թաքնվել:
Եվ ո՞րն է գինը իմ երակների չթափված արյան.
ունայնությու՞նը:
Այսօր հերթական անգամ քնեցի
չսիրածիս հետ,
ու երազիս մեջ մորթեցի նրան:
Էլի պատռեցի հինգ վայրկյան առաջ
գրածս չքնաղ անմտությունը...
» Կարդալ ամբողջությամբ
Հրապարակող` արեւածագ, Բաժին` Հայարտի հեղինակներ, 836 օր առաջ
«ՆՅՈՒԹԱԳՐՈՒԹՅԱՆ» ՄԱՍԻՆ կամ բաց նամակ գրչակից քույրերիս
«Одноклассники»-ից շատ շուտ ձանձրացա և հայերեն ստեղնաշար տեղադրելու առաջին րոպեից սկսեցի փնտրել... Ժամանակակից հայ բանաստեղծների: Ոչինչ չէի գտնում, մանավանդ անուններ չգիտեի: Կրակին յուղ էր լցրել Հայաստանում ապրող բա » Կարդալ ամբողջությամբ
Հրապարակող` արեւածագ, Բաժին` Հայարտի հեղինակներ, 836 օր առաջ
Իմ երազած սիրո շուշանափայլ հովտում...
Ծաղիկների թավշե թերթիկներում պահած,
Քչքչացող առվի գալարների եռքում,
Կայծկլտում է հազիվ բախտիս աստղը սառած:
Ու այդ հովտում,որպես հալածական թռչուն,
Իր վայրենի ճիչով սավառնում է հոգիս,
Մերթ խելահեղ թափով ավազին է զարկվում,
Մերթ էլ իրեն հանձնում ալիքների եռքին:
Չի հանդարտվում երբեք,քույր է փնտրո » Կարդալ ամբողջությամբ
Հրապարակող` ՀԱՅԱՐՏ, Բաժին` Հայարտի հեղինակներ, 848 օր առաջ
ԱՂՈԹԻ՛Ր, ՔՈՒ՛ՅՐ ԻՄ
Գիշեր է նորից ու նորից՝ գրիչ,
նորից մենակ եմ, ների՛ր ինձ, քու՛յր իմ
որ ներշնչանքի պահերին կիզիչ
քո այտերի տեղ քարն եմ համբուրում,
իմ շիրմաքարը.
օ, երանություն,
օ,՜ սարսափ,
օ,՜գի՜ր…
Ես վախենում եմ, շատ եմ վախենում,
որ խոզ Սատանան նստած գեհենում
հետևում է ինձ.
քու՛յր իմ, աղոթի՛ր, ինձ նրան մի տուր:
Ես անկարող եմ ինքս պայք » Կարդալ ամբողջությամբ
Հրապարակող` արեւածագ, Բաժին` Հայարտի հեղինակներ, 844 օր առաջ
Երկխոսության փորձ...ազգայնամոլության մթնշաղում
«Սա ի՞նչ է, թերաճած ամբոխի ցնո՞րք, թե՞գերաճած, բայց սմքած ու մեռնող ծերունու զառանցանք… Ովքե՞ր են կատարողները… Դժվարանում եմ ասել... »
ԱԶԳԱՅՆԱՄՈԼՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՆԱԾԻՆ, ԲԱՅՑ ՍՐՏԱՌՈՒՉ ԱՊՈՒՇՈՒԹՅԱՆ ՄԹՆՇԱՂՈՒՄ Վահրամ Սահակյան
Մի՞թե պարզ չէ.Մենք ենք՝ազգովի'ն,բոլորս անխտի'ր,մի հսկա,քառաձայն երկսեռ երգչախմբի նման:Մեծ ո » Կարդալ ամբողջությամբ
Հրապարակող` արեւածագ, Բաժին` Հայարտի հեղինակներ, 847 օր առաջ