ԷՍԽԱՏՈԼՈԳԻԱ

ԷՍԽԱՏՈԼՈԳԻԱ 1

"Լեռան քարոզ" շարքից

Մոտ է այն օրը, երբ պիտի փակվեն
Ճշմարտության դեմ մեր ականջները,
Երբ ճիշտը պիտի դառնա մի լեգենդ,
Որի մասին կհիշեն լոկ խելացնոր ծերուկները:
Այդ օրերին անկապ բառեր կբաժանվեն email-երով,
Որոնք կգան, որ, իբրև թե, զբաղեցնեն խոսքի տեղը,
Կերպարվեստը կապրի ոչ թե նկարներով,
Այլև դրանց բացատրությամբ, » Կարդալ ամբողջությամբ

Կյանքի բոլոր նրբերանգները...

Կյանքի բոլոր նրբերանգները,
Խաղաղ անցումներն անծայր գույների,
Խելամիտ ապրած բոլոր հույզերը,
Ու թաքուն պահած կարոտախտը վառ,
Լուսնյակ գիշերվա թախիծը ծորուն-
Դրանք իմը չեն, չեն եղել բնավ:
Իմը կրքերի անհուն օվկիանն է,
Վախ-տառապանքի խորխորատը մութ,
Անթաքույց սիրո ալվան գույները,
Երազանքներս՝ բիլ ու արևոտ:
Իմը սլացքն է՝ խոյընթաց ու վեհ, » Կարդալ ամբողջությամբ