Իմ սարսափները
«Սարսափներ» շարքից
Իմ սարսափները ճոխ խրախճանքի չկապված կադրեր են:
Ուղեղս` արյան մեջ տապակած` սեղանին:
Մարմինս` ընկած անկյունում,
Ու գանգիս գագաթին` տապարի ճեղք:
Գավաթները բոլոր լցվում են աչքերիս խոռոչից:
Ու հնչում են թունդ գովասանքները.
- ...մաքու~ր է ... անթերի~...
Ժպտում են շուրթերս անկյանք
ջղաձգումից
Ու աղոթք են կարդում.
- ...ներիր...
Նվաղուն մարմիններ` թուլացած խմիչքից
ու անթիվ ձեռքերի ու անթիվ շուրթերի
սիրառատ հպումից.
Կատարյալ նիրվաննա, մոռացում...
Ես ծնվում եմ նորից
իմ գանգի արգանդից:
Հրապարակող` ՀԱՅԱՐՏ, Բաժին` Հայարտի հեղինակներ, 690 օր առաջ