Իրիկվա անձրև...

Անծանոթ տաքսու մուգ դիմապակուն,
Լուսարձակների լույսերը կարմիր
Աշնան անձրևի պաղ կաթիլներում
Փշրած աստղերի ցոլքեր են մանրիկ:

Ծանոթ մեղեդու ալիքը թավշե,
Երգչուհու ձայնը մորմոքով լեցուն,
Թափանցիկ, անգո, ոնց սիրո հուշը,
Հոգնած մտքերիս թմբիր են լցնում:

Ճամփեզրի դատարկ կանգառի կողքին,
Լամպերի չռված աչքերի առաջ
Տագնապոտ նիրհով ննջում է թխկին
Ու իր նիրհի մեջ օրորվում կամաց:

Տաքսին տաքուկ » Կարդալ ամբողջությամբ

Մանուշակներ

Մանուշակներ Գարնան արևը դեռ նոր-նոր սկսում էր տաքացնել ու, ստիպել մարդկանց` հանել վերարկուները: Բացօթյա սրճարանները սկսել էին ընդունել առաջին զույգերին: Այդ օրերին բավական փոփոխություններ կատարվեցին քաղաքականության մեջ: Ամենուր լսվում էր ,,Մերձավոր արևելք… Չինաստան… Ինֆլյացիա…,, և նման բառեր... » Կարդալ ամբողջությամբ

Ես դեռ չեմ ուզում

Չփակե՜ս դուռը, ես դեռ չեմ ուզում
Շուրթերս հպել
Տագնապոտ աշնան պաղ զարկերակին:
Ստվերները թող հոսեն մայթից- մայթ,
Իսկ մենք, ինչպես որ փոքր ժամանակ,
Փորձենք ցատկելով կոխրճել դրանք...

Թող անկարելին թեկուզ մի անգամ
Կարելի լինի:
Թող ծաղիկները գիշերը ճախրեն:

Թող պարկեշտության հանդերձը նետած՝
Վերածվեմ գողի...
Ու իմ թալան

» Կարդալ ամբողջությամբ

Անքնություն

Քնել էի ուզում, բայց աչքերիս առաջ
Մի կարմիր ծով հսկա՝ ելևէջով փայլուն,
Հորիզոնի ափը իր փեշերով փակած,
Ուղեղիս մեջ վեհեր կրակներ էր վառում:

Ափերիս մեջ կարմիր, թարթիչներիս հոգնած,
Օրհնության պես մաքուր, գորովանքով թավշե,
Երջանկության թևից մի լույս փետուր ընկավ
Ու կարոտից իմ բորբ տխրությունը քշեց:

Համբույրների կարմիր կնիքները թողած

» Կարդալ ամբողջությամբ

Որքան հզոր են արձագանքները կուտակված կրքի

Դավիթ Մելիք - Որքան հզոր են արձագանքները կուտակված կրքի Որքան հզոր են
արձագանքները կուտակված կրքի
այս բավիղի մեջ,
ու կորչում են զուր կարոտները մեր.
սերը մեզ երես չտվեց երբեք:

Եվ սրբապատկեր դարձած նկարը
բարցի տակ պահած`
մենք շնանում ենք շնագայլի հետ
ու լուռ մտածում.
-Կամրջի տակով տեսնես հոսու՞մ են
դեռ սերերը մեր... » Կարդալ ամբողջությամբ

Օրորոցային

Ուզում եմ, որ երբ գլուխդ առնեմ
Բազուկներիս ջերմ աղեղի ներսում,
Ցավի ոչ մի սյուք միտքդ չխառնի,
Մանկան պես քնես իմ փափուկ գրկում:

Հավատս ամեն ցավից քեզ փրկի,
Ու անուշ նիրհում՝ բազուկներիս մեջ,
Երանության հեզ օվկիանը գրկիս
Օրորի քեզ իր ալիքում անվերջ:

Թող կախարդանքը չցնդի հանկարծ,
Թող տառապանքը գլորվի հեռու,
Դիր կրծքիս վրա

» Կարդալ ամբողջությամբ

Հրաժեշտ

Հրաժեշտ - Դավիթ Մելիք Բաժանման ահն ու թախիծը ծածկած
Շինծու ժպիտով`շիկնող, գեղեցիկ,
Իմ քաղաքն իր հայացքը հառած
Իմ ճանապարհին`մշուշի միջից
Մեր հրաժեշտի եղյամն էր մաղում:
Ուշ երեկո էր: Կասկադից ներքև
Լույսերի խաղը նոր էր կատաղում,
Եվ հրաժեշտի մեղեդին թեթև
Անուրջների ու տպավորության
Խառնափնջեր էր ճամփեքիս փռում:
Տխուր էր պահը: Բայց ողբերգության
Ոչ մի հետք » Կարդալ ամբողջությամբ

* * *

Շատ բառեր պետք չեն.
Անունդ միայն թույլ կշշնջամ
Ու սոսկ դրանով ամեն ինչ կասեմ:

. . .

Հովը թափանցիկ ձեռքով վախվորած
Վարագույրները մեղմ տարուբերեց
Ու լուսնի սիրտը մի պահ թպրտաց.

Փաղաքշանքերիդ տրվելու համար
Ականջօղերս հանեցի անգամ...

» Կարդալ ամբողջությամբ

Ձեռքը համբուրելու մասին


Ձեռք համբուրելը կնոջը ողջունելու յուրահատուկ ձև է,  շատ տարածված է Եվրոպայում ու գրեթե չի գործածավում մեզ մոտ:  Այն պիտի լինի զուտ խոհրդանշական՝ ձեռքի երեսին շուրթերը մի թեթև հպելով: Դա ողջույնի կամ հրաժեշտի ձև է, որով տղամարդը իր ակնածանքն է ցուցադրում կնոջ նկատմ » Կարդալ ամբողջությամբ

Երնեկ

Երնեկ հիմա դու~ իմ կողքին լինեիր,


Խենթ գլուխս քո ջերմ կրծքին դնեի


Ու պատմեի կարոտներից իմ անցած,


Չմարմրող տագնապներից, սերերից:


 


Քեզ կորցնելու թաքուն ահից դողալով,


Մով քնքշությամբ՝ հեզությունս ծրարող,


» Կարդալ ամբողջությամբ