ԻՄ ԱՅԲՈՒԲԵՆԸ


Մանուկների համար

ԻՄ ԱՅԲՈՒԲԵՆԸ

Սովորել եմ կարդալ, գրել,
Գիր ու գրքով միտքս սրել.
Ա-ն՝ արևն է ելած ոտի,
Բ-ն՝ բարևն է առավոտի:
Գ-ն՝ գնում եմ նորից դասի,
Դ-ն՝ դպրոցն է Երրորդ մասի:
Ե-ն՝ եկել եմ դպրոցից տուն,
Զ-ն՝ էլ զանգն է դռան հնչում:
Է-ն՝ է՜յ, ինչքան լավ է տանը,
Ը-ն՝ էլ ընկեր Վարդանյանը:
Թ-ն՝ թվերն են ու թանաքը,
Ժ-ն՝ ժամն է ու ժամանակը:
Ի-ն՝ իղձերն են մանուկ սրտում,
Լ » Կարդալ ամբողջությամբ

Չքնաղ երգ

Գիշերվա աղոթքից հետո միայնության մեջ ես այնքա՜ն գեղեցիկ եմ... » Կարդալ ամբողջությամբ

Վախը

Երկար ժամանակ է ես փնտրում եմ նրան: Այդ միայն թվում է, թե փախչում եմ, խույս տալիս, շրջանցում...
Իրականում փնտրում եմ բոլոր նուրբ ու կոծկված ծակուծուկերում, նեղ ու հեղձուձիչ այն տեղերում, ուր վզարմատումդ ճնշումից թուլանում են ոտքերդ, թմրում ձեռքերդ, խշշում ականջներդ, ու հասկանում ես, որ դու չկաս, մարդ չես, փալասի կտոր, ու ամեն ինչ իրականում կանտրոլից դուրս ա...
Բայց ես փնտրում եմ նրան:
Նրա ս » Կարդալ ամբողջությամբ

Մի լուռ գիշեր

Մի ցուրտ գիշեր,լուսնոտ գիշեր,
Երազի պես այցի գայիր,
Ժպիտներիդ փնջերը վառ,
Շեմքիս վրա լուռ շաղ տայիր:

Մի մեղկ գիշեր,թավշե գիշեր,
Կրքի գետը թող վարարեր,
Համբույրներիդ սպեղանին
Սիրուդ տված ցավը հաներ:

Մի ձիգ գիշեր,ոսկի գիշեր,
Դրախտի դուռն ինձ բանայի'ր,
Ու քո կյանքի լույս ու մութում
Արևի պես ինձ սիրեիր: » Կարդալ ամբողջությամբ

Իմ սարսափները

դավիթ մելիք - Իմ սարսափները Իմ սարսափները ճոխ խրախճանքի չկապված կադրեր են:

Ուղեղս` արյան մեջ տապակած` սեղանին:

Մարմինս` ընկած անկյունում,

Ու գանգիս գագաթին` տապարի ճեղք... » Կարդալ ամբողջությամբ

Ինձ թվում է

Ինձ թվում է թե երազ է,
Ապրած օրերն իմ կյանքի,
Երազում եմ քեզ հանդիպել
Սեր, էություն իմ կյանքի:

Քո ժպիտը բալասան է,
Համբույրդ դեղ ու դարման.
Քո շուրթերը ալ վարդեր են
Գիրկդ ծաղկուն բուրաստան:
» Կարդալ ամբողջությամբ

Դու եկել ես

Դու եկել ես,
Ես չգիտեմ,
Ինչպե’ս վարվեմ`
Արհամարեմ,
Թե ձևացնեմ,
Որ սիրում եմ,
Գգվեմ, փարվեմ`
Քեզ համբուրեմ,
Ա~խ, չգիտեմ...
» Կարդալ ամբողջությամբ

Քառյակներ

***
Ինչքա՜ն խոսքեր կան անտեղի ասված,
Ինչքա՜ն զոհեր կան անտեղի, Աստված:
Չար խոսքը ծնում է չար մարդու միտքը,
Չար դահիճներին՝ Արարիչն ինքը:

***
Կյանքը անուշ, թե՝ լեղի
Պայքար է նենգ, կատաղի -
Լավը - աղ ենք օրհնված,
Վատը - զոհ ենք մատաղի:

» Կարդալ ամբողջությամբ

Քառյակներ

***
Պըճնվում է գեղեցկուհին չքնաղ դեմքին նայելով
Հազար տեսակ դեմքեր տեսած մի դարավոր հայելում:
Այսպես ասաց ճշմարտացոլք ապակին մեր գեղուհուն,-
-Գանձն այդ շքեղ, ո'վ դիցուհի, ժամանա՜կն է վայելում:


***
Ծերացել են մարդն ու շունը,
Խարխլվել են բույնն ու տունը...
Ո'ր մեկին էլ տանես, օ՜, Տե'ր,
Մյուսին պիտ թողնես անտեր:


***
Արտացոլող հայելու մեջ՝ անձրևների ջինջ ջրփոսում
Արծիվներ » Կարդալ ամբողջությամբ

Անարդարություն

Այս աշխարհում կան մարդիկ,
Որ շատ դժվար են ապրում.
Այս աշխարհում կան մարդիկ,
Որ ապրելու տեղ չեն գտնում:

Որ նրանք օրվա հացի կարոտ,
Որ նրանք օրվա ճաշի կարոտ,
Ապրում են` բայց ասես չկան,
Ապրում են` բայց ասես մեռած:

Ասես ժամանակը կանգ է առել.
Նրանց համար րոպեն ժամ է դարձել,
Նրանց համար գարունը` աշուն,
Ամառը` ձմեռ է դարձել:

Այս կյանքից նրանք ոչինչ`
Ոչինչ չեն հասկանում,
Ասես իզուր են » Կարդալ ամբողջությամբ