...ու անվանակը կրունկեր հագավ
գորգանախշ կճղակով, նռնաներկ երեսով,
"պարտք" ժպիտներից (նաև ստրկամիտ)
ճմռթված դեմքով խեղճ ավանակը
կրունկներ հագնել….բա¯րձր կրունկներ…
…հետո ինչ բեռը ծանր էր «մի քիչ»…
…ԷՇ տերն էր ուզել…ԲԵՌԻ էշ տերը…
….անասուն գլխում դարիս մեծագույն որդն էլ արթնացել`
գ » Կարդալ ամբողջությամբ
Հրապարակող` vayrisag, Բաժին` Հայ ժամանակակից գրականություն, 45 օր առաջ
"Առանց Քեզ"
Այնտեղ` ինչ-որ մի տեղ,
Իմ մանկության ուրախ
Գարուններն եմ թողել,
Իմ մանկության վազող
Առուներն եմ թողել:
Հեռվից լսվող ձայներ
Աներևույթ, անէ,
Ինձ հարազատ ձայներ
Ինչ-որ տեղ եմ թողել:
Ու շղարշված դեմքեր
Ամպերի հետ սահող
Հրեշտակներ դարձած
Ինչ-որ տեղ եմ թողել:
Կորցրածս կարծես
Արդեն շա՜տ է այնքան,
Հուշերիս տաք ծոցու՞մ
Գուցե նրանց թողնեմ:
Վրեժ
Արտերի մեջ հասուն կակա » Կարդալ ամբողջությամբ
Հրապարակող` Arpi, Բաժին` Ստեղծագործողի անկյուն, 54 օր առաջ
"Առանց Քեզ"
Հովն ասում է օրո՜ր, օրո՜ր,
Ու խոտերն են հեզիկ նազում,
Քայլում եմ ես մտամոլոր
Ու քո մասին եմ երազում:
Գարունը խենթ զամբիկի պես
Վրնջալով հյուր է գալիս,
Իր գույները հրաշագեղ
Ցաքուցրիվ շաղ է տալիս:
Ոտքերիս տակ առուն հանգով
Երգ է ասում երջանկացած,
Ոլոր-մոլոր երկար մարգով
Կարկաչելով գնում է ցած:
Շուրջս` բուրմունք աստվածային,
Արբեցնող է շունչը գարնան:
Այնպես կուզեմ` հայտ » Կարդալ ամբողջությամբ
Հրապարակող` Arpi, Բաժին` Ժամանակակից պոեզիա, 54 օր առաջ
ՈՒԺԻ՝ ԹՈՒՅԼ ԿՈՂՄԸ
Բայց, արի ու տես, այս ամենի կողքին դեռ կարելի է հանդիպել,անցած դարասկզբ » Կարդալ ամբողջությամբ
Հրապարակող` mani, Բաժին` Հայ ժամանակակից գրականություն, 51 օր առաջ
"Առանց Քեզ"
Շա՛տ ժպտացեք:
Մարդկանց գուցե հենց ա՛յդ է պետք:
Հավատացեք, որ ժպիտով բարի ու խենթ
Ինչ-որ մեկին գուցե ուժ տաք է՛լ ապրելու:
Շռայլորեն շա՛ղ տվեք դուք
Ժպիտը ձեր ողջ աշխարհում:
Նմանվե՛ք այն սերմնացանին առատաձեռն,
Ով հունդերը չի՛ խնայում, շաղ է տալիս,
Որ ծիլեր տան հաջորդ տարում:
Շա՛տ ժպտացեք:
Արևի պես շողարձակվե՛ք,
Խավարի մեջ լու՛յս սփռեցեք
Ձեր ժպիտով:
Վերադարձ » Կարդալ ամբողջությամբ
Հրապարակող` Arpi, Բաժին` Ժամանակակից պոեզիա, 54 օր առաջ
"Առանց Քեզ"
Ես հավատացել եմ այն հեքիաթներին,
Որ կյանքում միայն բարին է հաղթում:
Նման եմ եղել ես այն խենթերին,
Որ աճպարարին լուրջ են հավատում:
Օրերս էջ-էջ հալվում են, գնում,
Օրերիս հետ էլ` հեքիաթն իմ ոսկի:
Հավատս արդեն էլ ուժ չի գտնում,
Ա˜խ, ինչպես հյուսեմ վերջը հեքիաթի:
» Կարդալ ամբողջությամբ
Հրապարակող` Arpi, Բաժին` Ժամանակակից պոեզիա, 54 օր առաջ
Մեղքի գինը
Աղջկա մատները սառել էին,դժվարությամբ էր կարողանում արտագրել բաց թողնված դասախոսությունները:Փորձում էր դասերի միջոցով մոռանալ իրեն հասցված ճակատագրի դաժան հարվածը:Կյանքը ստիպել էր նրան անցնել բազում փորձությունների միջով: Հապճեպ կայացրած որոշումները իրենց գիրկն էին տարել աղջկան`մեկընդմիշտ դարձնելով իրենց գերին:
Երկու տարի առաջ կուրորեն սիրահարվել էր և այդ դաժան սիրո պատճառով տառապում էր » Կարդալ ամբողջությամբ
Հրապարակող` ALPIAKAN, Բաժին` Ժամանակակից արձակ, 97 օր առաջ
ԳԱՐՈՒՆ
Որքան հույսեր ենք քեզ հետ կապում,
Ասես լինես առաջնեկ մանուկ,
Անհամբեր ենք,սպասում ենք`
Հանդիսավոր գալութ... » Կարդալ ամբողջությամբ
Հրապարակող` mani, Բաժին` Ստեղծագործողի անկյուն, 76 օր առաջ
ԳԱՐՈՒՆ Է ԵԿԵԼ
Այնքան սիրուն է Գարունն այդ մեղմ,
Որ աչքերն իմ չեն ուզում փակվել,
ՈՒ նայում են աշխարհին այլ կերպ... » Կարդալ ամբողջությամբ
Հրապարակող` KLAK, Բաժին` Ժամանակակից պոեզիա, 75 օր առաջ
Ճակատագրի կծիկ
Այս պատմությունը տեղի է ունեցել մի գյուղում,որը հեռու էր քաղաքակրթության կեղևներից ու մարդիկ ապրում էին`սովորելով բնության հրաշքներին հավատալ,ինչպես որ դրանք կային…Այստեղ երբեք ուխտատեղի չէր եղել,սակայն մարդիկ հավատում էին Աստծուն առանց քահանայի կամ որևէ մեկի միջնորդության…Բայց եղավ ժամանակ, և գյուղը ամայացավ ,ու ծիլը, հողից փոքրիկ գլուխը դուրս հանելո
» Կարդալ ամբողջությամբՀրապարակող` LevonShahnur, Բաժին` Ժամանակակից արձակ, 72 օր առաջ