ՊԱՏՐԱՆՔ

Թմրել է միտքս անդորրում մոլոր,

Նիրհն է գերել էությունն իմ հեգ,

Թախիծն է լքում նազանքով շորոր,

Զարկերը սրտիս թվում է նոր երգ... » Կարդալ ամբողջությամբ

Ես տեսա նրան...

Ես տեսա նրան... ծովինար բանուչյան Ես տեսա նրան գիշերվա դալուկ ստվերում պարելիս,

Թույլ շարժումներով, անօգնական ու այնպես մենակ,

Ինչպես պոետը մոխրամանի մեջ մտքեր վառելիս,

Ինչպես ծեր կինը հին ձեռնափայտին նյարդերը հենած...

Ես տեսա նրան ժամանակներում իր տեղը կորցրած,

Հիասթափության տված դասերում սխալ որոնելիս,

Ես տեսա նրան սեփական հոգու աճուրդից փրկված,
» Կարդալ ամբողջությամբ

Հրաժեշտ

Հրաժեշտ - Դավիթ Մելիք Բաժանման ահն ու թախիծը ծածկած
Շինծու ժպիտով`շիկնող, գեղեցիկ,
Իմ քաղաքն իր հայացքը հառած
Իմ ճանապարհին`մշուշի միջից
Մեր հրաժեշտի եղյամն էր մաղում:
Ուշ երեկո էր: Կասկադից ներքև
Լույսերի խաղը նոր էր կատաղում,
Եվ հրաժեշտի մեղեդին թեթև
Անուրջների ու տպավորության
Խառնափնջեր էր ճամփեքիս փռում:
Տխուր էր պահը: Բայց ողբերգության
Ոչ մի հետք » Կարդալ ամբողջությամբ

Тюрьма

Тюрьма:
Земля обитованная,
Тюрьма:
Земля истертых ран,
Тюрьма:
Где тают все надежды,
Слиясь в историй храм.
Где все начало,
Все конец.
Где утро в вечер
И вечер в утро 
Перерез.
Где ночь со днем
Играет в прядки
И слово начинает
Выть.
И вой в молчание
Играет
С ветрами
Пылающих долин.
Тюрьма:

» Կարդալ ամբողջությամբ

Իմ բարի ընկեր...

Իմ բարի ընկեր...


Ձմռան փշուրները
Ծեր այգու գրկում խնկարկվում,
Քեզ մոտ վերադառնում ...

Գարունքի թուխպն է
Պատուհանից ներս՝
Կամքիդ հակառակ,
Շուրջդ բոլորում,
Մինչ օրեր առաջ
Ծեր այգուդ սրտում
Արփու շողերն էին
Թիկունքիդ խաղում:
Անկարողությունը՝
Սրտիդ ծանրացած,
Հոգի է սպանում,
Իմ հոգնա'ծ ընկեր,
Մեծ ափսոսանքը`
Ոչ վա » Կարդալ ամբողջությամբ

» Կարդալ ամբողջությամբ

Կայացավ «Սիրո երաշտ» գրքի շնորհանդեսը

Այսօր Հայաստանի երիտասարդական հիմնադրամում տեղի ունեցավ բանաստեղծ, «Սոմա» պոեզիայի թատրոնի գեղարվեստական ղեկավար Դավիթ Ասատրյանի «Սիրո երաշտ» գրքի շնորհանդեսը։ Գիրքը տպագրվել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ «Մասս-արտ» մշակութային կենտրոնի ներկայացմամբ։ «Սիրո երաշտը» բանաստեղծությունների ժողովածու է և հեղինակի երկրորդ գիրքը։ » Կարդալ ամբողջությամբ

Ձեռքդ այսքան ջերմ չէր խառնել հոգիս...

Ձեռքդ այսքան ջերմ չէր իջել ուսիս,
Անսահմանությունն իմ հաշտ ու անքեն չէր ձերբակալել
Ու չէր էլ բերել կորած օրերի լուսե ավետիս …
Միայն ճախրանքիս ընթացքն էր փակել:

Խոսքդ այսքան խենթ չէր խառնել հոգիս,
Անձայն ճչացող արձագանքներս չէր հայտնաբերել
Ու չէր նկատել մոխրոտ ոտքերս, ծուխը կրակիս…
Միայն անկարոտ սրտի շշուկ էր…

» Կարդալ ամբողջությամբ

» Կարդալ ամբողջությամբ

* * *

Շատ բառեր պետք չեն.
Անունդ միայն թույլ կշշնջամ
Ու սոսկ դրանով ամեն ինչ կասեմ:

. . .

Հովը թափանցիկ ձեռքով վախվորած
Վարագույրները մեղմ տարուբերեց
Ու լուսնի սիրտը մի պահ թպրտաց.

Փաղաքշանքերիդ տրվելու համար
Ականջօղերս հանեցի անգամ...

» Կարդալ ամբողջությամբ