Արձակ բանաստեղծություններ

Աղոթքին ձևը


Գիշեր է։
Կուլա կույսը, կուլան անոնք, որ մինակ են, միսմինակ... Երկու ձեռքերու մեջ սեղմած իր գլուխը, աչքերը գոց, կը վազե ան հողմի մը պես դեպի երազներու քաոսը։
Մերկ է ան, ինչպես բոլոր գեղեցկությունները, և իր ցրքուն մազերուն տակեն կ՚երևին իր չքնաղ ուսերը, ինչպես լուսինկան՝ սաղարթներու բացատներեն, կամ ինչպես աղավնյակ մը՝ ցանցին մեջ։
Չխոսիր, լուռ է շուշանը, որ կաճի, լուռ է հույսը, ո » Կարդալ ամբողջությամբ

...ԵՎ ԱՐԺԵ՞Ր ԱՐԴՅՈՔ

Համո Սահյան ...Եվ արժե՞ր արդյոք, որ աշխարհ գայիր:
Մի տուն, մի գլուխ պահելու համար,
Ժամանակավոր
Մի անմահություն շահելու համար
Արժե՞ր, որ այդքան կորուստներ տայիր:

Արժե՞ր, որ այդքան ժայռեր փշրեիր
Քարքարոտ մի հուն մտնելու համար,
Պարզ ու նախնական
Մի ճշմարտություն կրկնելու համար,
Մի բուռ ինքնություն գտնելու համար
Արժե՞ր, որ այդքան, այդքան փրփրեիր:

Արժե՞ր, որ այդքան դու քեզ քրքրեիր,
Երբ որ ուժերդ չէ » Կարդալ ամբողջությամբ

Ես ձեզ ասում եմ՝ կըգա Ոգու սով...


Ես ձեզ ասում եմ՝ կըգա Ոգու սով,
Եվ դուք կըքաղցեք ճոխ սեղանի մոտ.
Կընկնեք մուրալու հափրած որկորով՝
Հըրեղեն խոսքի, վեհ խոսքի կարոտ։

Լրբենի ծաղրով արհամարհեցիք
Ոգու վառ զեղմունք - միտք ու երազանք,
Նյութի տաճարում արբած պարեցիք՝
Մոռացած անմահ, անհունի տենչանք։

Դուք, որ հեգնեցիք ուժն ստեղծագործ՝
Ձեր նյութի հանդեպ կըգա ոգու սով.
Եվ մուրացկի պես փշրանքի համար
Ծարավ ու նոթի կանցնեք ծովե » Կարդալ ամբողջությամբ

Շատ մի´ տխրիր , շատ մի՝ խնդար, սիրելիս...

Շատ մի´ տխրիր , շատ մի՝ խնդար, սիրելիս,
- Այս աշխարհում և ոչ մի բան հիմք չունի.
Վաղանցուկ են, կան ու չկան, սիրելիս,
Բոլոր իրերն ու աստղերը անհունի։

Լայնսիրտ եղիր, ողջը երազ համարե,
- Այս աշխարհում և ոչ մի բան միտք չունի.
Լացը՝ ժըպիտ ու սերը՝ ցավ համարե,
Թե որ ապրես, կյանքըդ ինչու՞ համար է։

Ախ, մի´ տխրիր, վիշտը կանցնի,- այդ ոչինչ,
- Այս աշխարհում և ոչ մի բան գին չունի.
Շատ մի´ հրճվիր » Կարդալ ամբողջությամբ

Լինեի չոբան սարերում հեռու...

Լինեի չոբան սարերում հեռու,
Գայիր, անցնեիր վըրանիս մոտով,
Իրար նայեինք անուշ կարոտով,
Քնքուշ ժըպտայինք հանկարծ իրարու:
Գնայիր աղբյուրն ու ետ դառնայիր,
Թեթև, որպես վիթ ելնեիր ձորից,
Մի ջուր տայիր ինձ քո լի սափորից
ՈՒ վըրանիս մոտ հանգստանայիր:
Եվ վերջալույսին մի օր, օ, մի օր,
Մանիշակագույն սարերի լանջին
Բացվեինք իրար խոսքերով չնչին,
Բայց ուխտը լիներ անխարդախ ու խոր:
ՈՒ երբ գնայիր, գիշեր » Կարդալ ամբողջությամբ

ԱՍՊԵՏԱԿԱՆ

Մի հոգնած, տխուր տրուբադուր,
Օրերի գորշ ճամփեքին
Երգում էր հարվածը հատու,
Մահացու հարվածը իր տեգի:
Երգում էր նրանց երգը լուսե,
Մարմինները նրանց ալ-կրակ,
Երգում էր սերը նրանց սև
Ու վերքի արյունն ալվլան... » Կարդալ ամբողջությամբ

Ո՞վ կհանդիպի, ո՞վ կբարեւի...

եղիշե չարենց - Ո՞վ կհանդիպի, ո՞վ կբարեւի... Ո՞վ կհանդիպի, ո՞վ կբարեւի,
Ու՞մ հոգեհամբույր խոսքը կլսեմ:
Ու՞մ ուրախացած դեմքը կարեւի՝
Բարեկամական հրճվանքով վսեմ:

Ո՞վ կհամբուրի, ո՞վ կհեկեկա,
Ո՞վ կհիանա անսուտ հրճվանքով:
Գուցե աշխարհում, դուրսը մեկը կա,
Որ ապրում է իմ անուրախ կյանքով:

Գուցե իմ սրտում, երգերում իմ մութ,
Խոսքերում՝ ասված իմ հոգու մասին... » Կարդալ ամբողջությամբ

Լուսաբացին

Լուսաբացին,
Լացի՜ն, լացի՜ն
Վարդերը՝ սև թերթեր բացին...

Լուսաբացին,
Ջինջ, լուսածին
Հավքեր թռան լուռ, գնացին...

Լուսաբացին,
Ուռին, հացին
Առվի ափին մեղմիկ լացին...

Լուսաբացին,
Ես տուն դարձին,
Խամրած գտա իմ սիրածին...

Լուսաբացին,
Շաղ ու թացին,
Սրտիս համար շիրիմ բացին... » Կարդալ ամբողջությամբ

Կուզեմ հիմի փչե զուռնեն

Կուզեմ հիմի փչե զուռնեն - հարբած ըլիմ մինչև էգուց.
Ամեն մարդու ընկեր ըլիմ -ու բաց ըլիմ մինչև էգուց:

Ֆայտոն նստած՝ անցնեմ քուչով, պատուհանից վրես նայես՝
Էշխդ անքուն սիրտս ընկնի ու լաց ըլիմ մինչև էգուց:

Խելքս քամուն, հովին տված՝ երթամ ընկնեմ դուքան ու բաղ՝
Ընկերների սուփրին գինի ու հա՛ց ըլիմ մինչև էգուց:

Երթամ - ուրիշ գոզալների գիրկ » Կարդալ ամբողջությամբ

Անքնություն

Դոփո՛ւմ են, դոփո՛ւմ են, դոփո՛ւմ են ձիերը,
Մթի մեջ դոփում են, խփում են պայտերը,
Պայտերը խփում են, խփում են հողին.--՝
Անծա՜յր է գիշերը, անհայտ է ուղին:
Գնո՜ւմ են, գնո՜ւմ են, գնո՜ւմ են, ձիերը,
Մօտիկ են, հեռու են, դոփում են պայտերը,
Պայտերը դոփում են քունքիս մեջ հիմա.--՝
Անհա՜յտ է աշխարհը՝ անցում է ու մահ... » Կարդալ ամբողջությամբ